ՀՀ ԱԳ նախարարությունը չի բացառում տարածաշրջանում խաղաղության նախաձեռնություններին միանալու հնարավորությունը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի հետ երկխոսության շրջանակում քննարկվում են խաղաղությանը նպաստող տարբեր ձևաչափեր։  «Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ», - ասել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, ի պատասխան ՍիվիլՆեթ լրատվամիջոցի հարցման։ |civilnet.am|

 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված կոնկրետ ուղղություններով համագործակցության ընդլայնմանը։ Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ, և ընդգծվել է ներկայիս՝ անորոշություններով լի ժամանակաշրջանում ամուր և համախոհ գործընկերությունների զարգացման կարևորությունը։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի համատեքստում շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման առանցքային նշանակությունը։ [ՀՀ ԱԳՆ]

 Վրաստանի իշխող Վրացական երազանք կուսակցությունը խորհրդարանում վերջնական ընթերցմամբ ընդունել են օրենսդրական փաթեթ՝ քաղաքական կուսակցությունների արգելման վերաբերյալ: Փոփոխությունների համաձայն՝ Սահմանադրական դատարանը կունենա կուսակցություն արգելելու իրավասություն, եթե կուսակցության նպատակներն ու կազմը համապատասխանում են արդեն արգելված կուսակցության նպատակներին ու կազմին: Իշխող կուսակցությունն ընդունել է օրենսդրական փոփոխություններն այն նպատակադրմամբ, որ արգելի նախկին իշխող կուսակցությունը՝ Միացյալ ազգային շարժումը (ՄԱՇ), ինչպես նաև խոշոր այլ ընդդիմադիր կուսակցություններ, որոնք, ըստ նրանց պնդումների, ՄԱՇ-ի արբանյակներն են և ծառայում են նրա շահերին: Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին օրենքով թույլատրվում է արգելել հատուկ նպատակներ ունեցող կուսակցություններ, այդ թվում՝ սահմանադրական կարգը տապալելը, երկրի տարածքային ամբողջականությունը խախտելը կամ ազգային, կրոնական կամ այլ հիմքերով անհամաձայնություն հրահրելը:

Դավաճանության ու լրտեսության հոդվածով քրեական գործի շրջանակներում Ազգային արխիվի մի քանի աշխատակիցներ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, նրանցից առնվազն մեկը մեղադրյալ է: Մանրամասներ դեռ իրավապահները չեն հաղորդում, բայց հայտնի է, որ մեղադրանքի հիմքում ադրբեջանցիներին արխիվից որոշ տեղեկատվություն փոխանցելն է եղել: «Կարող է խոսք լինել Հայաստանում բնակեցված ադրբեջանցիների մասին, որոնք բնակվել են 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին», - նշել է փաստաբան Տիգրան Գրիգորյանն ասելով՝ նրա պաշտպանյալը մեղքը չի ընդունում: Արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը պնդում է՝ նրանցից և ոչ մեկը հանցագործություն չի արել, գաղտնի տեղեկատվություն չի տրամադրել հարևան երկրի ներկայացուցիչներին, քանի որ Արխիվում գաղտնի տեղեկություններ չեն պահվում: Վիրաբյանի խոսքով՝ Ազգային արխիվում 19-րդ դարում Հայաստանում բնակված ադրբեջանցիների վերաբերյալ տեղեկություններ են միայն: Ըստ նրա՝ Արխիվը պարտավոր է տեղեկություններ տրամադրել ցանկացած դիմողի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացու. պահանջը Եվրոպայի խորհրդինն է:|azatutyun.am| |azatutyun.am|

Ինչպիսի՞ հարաբերություններ ունեին Խորհրդային Միությունն ու Հայկական սփյուռքը։ Ինչպե՞ս փոխվեցին այդ հարաբերությունները Երկրորդ համաշխարհայինի ընթացքում։  Հայաստանն ու Սփյուռքը կապելու հարցում ի՞նչ դեր ունեին Խորհրդային Միության ստեղծած կառույցներն ու Հայ առաքելական եկեղեցին։ Հայ պատմագետներն իրենց նոր հետազոտությամբ ներկայացնում են Հայաստան-Սփյուռք  հարաբերությունների 70-ամյա պատմությունը՝ պատասխանելով այս հարցերին։

ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին և ներկայացրել ՀՀ նոր հանձնառությունները՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար համապատասխան պատրաստությամբ անձնակազմի տրամադրում, խաղաղապահների պատրաստության միջազգային դասընթացների կազմակերպում Հայաստանում և ՄԱԿ-ի առաքելություններում կին խաղաղապահների ներգրավվածության ավելացմանն աջակցող գործողությունների իրականացում։ [ՀՀ ՊՆ]

ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող անձանցից մեկը անհամաչափ ուժ է կիրառել անչափահաս երեխայի նկատմամբ, որը խաղի ավարտին մտել էր խաղադաշտ. ՀՖՖ-ն խիստ դատապարտում է նման վարքագիծը և այն համարում անընդունելի
 «Որևէ մեկի կողմից անհամաչափ ուժի կիրառումը խաղի կամ տոնական միջոցառման ընթացքում հակասում է ՀՖՖ կողմից որդեգրված կանոններին և արժեհամակարգին։ Մենք մեր խորին ափսոսանքն ենք հայտնում տեղի ունեցած միջադեպի համար, և վստահեցնում ենք, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով», - ասվում է ՀՖՖ հայտարարությանմեջ: ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ՆԳՆ-ն կազմված փաստաթղթերն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե։   

ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող անձանցից մեկը անհամաչափ ուժ է կիրառել անչափահաս երեխայի նկատմամբ, որը խաղի ավարտին մտել էր խաղադաշտ. ՀՖՖ-ն խիստ դատապարտում է նման վարքագիծը և այն համարում անընդունելի «Որևէ մեկի կողմից անհամաչափ ուժի կիրառումը խաղի կամ տոնական միջոցառման ընթացքում հակասում է ՀՖՖ կողմից որդեգրված կանոններին և արժեհամակարգին։ Մենք մեր խորին ափսոսանքն ենք հայտնում տեղի ունեցած միջադեպի համար, և վստահեցնում ենք, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով», - ասվում է ՀՖՖ հայտարարությանմեջ: ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ՆԳՆ-ն կազմված փաստաթղթերն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե։   

 Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ալբերտի Ստեփանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել՝ 28 անշարժ գույք, 3 շարժական գույք, 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 234 միլիոն 156 հազար դրամով ձեռք բերված պարտատոմսերի չմարված մաս, 1 միլիարդ 265 միլիոն դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ, 709 միլիոն 616 հազար դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող և բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար, 4 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունք, շուրջ 3 միլիոն դրամի ավանդ:

Մայիսի 14-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են մոտ 796 փրկարարներ, այդ թվում՝ ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության շուրջ 450 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ, կիրառվում են ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակներ։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 7 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 4 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ |1lurer.am|

ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։  Մերձավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո՝ առկա բոլոր խնդիրներն ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար [...]»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։

ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները

ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները

22:35 - 14 մայիսի, 2025
Ազատավան գյուղում կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է

Ազատավան գյուղում կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է

21:57 - 14 մայիսի, 2025
Հայաստանը դիտարկում է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափերը
 |civilnet.am|

Հայաստանը դիտարկում է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափերը |civilnet.am|

21:18 - 14 մայիսի, 2025
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

19:29 - 14 մայիսի, 2025
Ուրուգվայում ՀՀ դեսպանը համատեղության կարգով նշանակվել է Պարագվայում և Բոլիվիայում դեսպան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը համատեղության կարգով նշանակվել է Պարագվայում և Բոլիվիայում դեսպան

19:24 - 14 մայիսի, 2025
Զինծառայողի հոսանքահարվելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
 |1lurer.am|

Զինծառայողի հոսանքահարվելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ |1lurer.am|

19:08 - 14 մայիսի, 2025
Վրաստանը օրենք է ընդունել, որով պարզեցվում է կուսակցությունների արգելումը 
 |civilnet.am|

Վրաստանը օրենք է ընդունել, որով պարզեցվում է կուսակցությունների արգելումը |civilnet.am|

18:57 - 14 մայիսի, 2025
Ազգային արխիվը՝ դավաճանության և լրտեսության հոդվածներով քրեական գործի կիզակետում
 |azatutyun.am|

Ազգային արխիվը՝ դավաճանության և լրտեսության հոդվածներով քրեական գործի կիզակետում |azatutyun.am|

18:53 - 14 մայիսի, 2025
Երբ բացվում էր երկաթե վարագույրը․ ինչպես էր ԽՍՀՄ-ն աշխատում Հայկական Սփյուռքի հետ | Հանրագիտ

Երբ բացվում էր երկաթե վարագույրը․ ինչպես էր ԽՍՀՄ-ն աշխատում Հայկական Սփյուռքի հետ | Հանրագիտ

18:46 - 14 մայիսի, 2025
Մահեր ճանապարհներին․ ինչ է անում Կառավարությունը
 |hetq.am|

Մահեր ճանապարհներին․ ինչ է անում Կառավարությունը |hetq.am|

18:34 - 14 մայիսի, 2025

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Տուժող կողմը միջնորդեց ամենախիստ պատժի դատապարտել մայոր Իշխան Վահանյանին

Տուժող կողմը միջնորդեց ամենախիստ պատժի դատապարտել մայոր Իշխան Վահանյանին

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը մոտենում է ավարտին։  Շուրջ 3 տարվա քննությունից հետո Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր հրապարակվեց տուժող կողմի եզրափակիչ ճառը։ Զոհված զինհծառայողների ծնողների ներկայացուցիչ փաստաբան Գուրգեն Գրիգորյանը միջնորդեց Վահանյանի նկատմամբ նշանակել առավելագույն խիստ պատիժ, իսկ  պաշտպանությունը միտումնավոր կամ անփութորեն ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաեւ վիրավոր զինվորներին անօգնական վիճակում թողնելու դեպքերի առնչությամբ միջնորդություն ուղարկել Գլխավոր դատախազություն՝ նոր քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Հիշեցնենք՝ մայոր Իշխան Վահանյանը մեղադրվում է պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում։ Ըստ քրեական գործի՝ ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով՝ վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝ անձնակազմին թողել է եւ հեռացել։  Դրանից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել։ Արդյունքում անձնակազմը մասնատվել է․ մի մասը մի քանի սպաների հետ գնացել է Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, մյուս մասը, տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել է այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել։  Ողջ դատաքննության ընթացքում տուժող կողմը պնդել է, որ կատարվածի համար պատասխանատվություն պիտի կրեն այլ սպաներ եւս։ Տուժող կողմի համոզմամբ՝ Վահանյանի մեղքն ամբողջությամբ հիմնավորվել է Իր ելույթի սկզբում տուժողների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ ամբողջությամբ համաձայն է հանրային մեղադրողի մեղադրական ճառում բերված հիմնավորումներին։ Հիշեցնենք՝ մեղադրողը միջնորդել է Վահանյանին մեղավոր ճանաչել մեղսագրվող հանցանքների կատարման մեջ՝ դատապարտելով նրան 18 տարի ժամկետով ազատազրկման։  Փաստաբան Գուրգեն Գրիգորյանը Գրիգորյանը նշեց, որ Իշխան Վահանյանի մեղադրանքը հիմնավորվում է նաև այլ ապացույցներով, որոնք ձեռք են բերվել դատաքննության ընթացքում․  «2020 թվականի հոկտեմբերի 9-ին ստանձնելով 5-րդ գումարտակի հրամանատարի պարտականությունները՝ Իշխան Վահանյանը պատշաճ կերպով չի վերաբերվել իր պարտականությույններին եւ մինչև մարտական դիրքեր բարձրանալը որեւէ քայլ չի ձեռնարկել գումարտակի  բարոյահոգեբանական վիճակը բարելավելու ուղղությամբ, չի փորձել որևիցե կերպ համալրել գումարտակը, չի կատարել ինժեներական աշխատանքներ։ Նշված գործողությունները կատարելու պայմանններում գումարտակը կհայտնվեր ավելի բարենպաստ պայմաններում, կբարձրացվեր գումարտակի մարտունակությունը, ինչը կարող էր թույլ չտալ մարտական դիրքերի փլուզում և չէր հանգեցնի հետագա ծանր հետևանքների, հատկապես այն պարագայում, երբ թշնամին հարձակումը իրականացրել է հրաձգային զինատեսակով։ Այդ մասին դատարանում ցուցմունք տվեցին բոլոր հարցաքննվածները»,- ընդգծեց Գրիգորյանը։ Ըստ Գրիգորյանի՝ լինելով փորձառու սպա եւ լավ հասկանալով թույլ տրված սխալների հետևանքը՝ մեղադրյալ սպան լքել է մարտի դաշտը՝ թողնելով 5-րդ գումարտակը առանց կենտրոնական հրամանատարության, խզելով գումարտակի միջև կապը։ Իր հետ տանելով վերադաս հրամանատարության հետ կապի միակ՝ «Հայտեռա» տեսակի միջոցը՝ Վահանյանը, ըստ փաստաբանի, ոչ միայն փլուզել է գումարտակի պաշտպանությունը, այլ նաև բացասական ծանր հետևանք է թողել ողջ գումարտակի վրա․  «Այն փաստը, որ 5-րդ գումարտակի սպայական կազմից  ոչ ոք դատարանում ցուցմունք չտվեց Վահանյանի կողմից ստորաբաժանումների հրամանատարներից որեւէ մեկին հրաման տալու վերաբերյալ (դիրքավորում, շրջանաձև պաշտպանության անցում եւ այլն), փաստում է, որ Վահանյանը չի կատարել որպես գումարտակի հրամանատար իր վրա դրված պարտականությունները։ Անգամ իր հրամանատարական կետից փախուստի դիմելու պարագայում չի փորձել սպայական կազմին ինչ-որ կերպ տեղեկացնել առանց իր ներկայության մնացած գումարտակի մասին»,- նշեց փաստաբանը։  Ձախից՝ Իշխան Վահանյանը, պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Վերջինս մեջբերեց Զինված ուժերի Մարտական կանոնադրության մի շարք դրույթներ, ըստ որոնց՝ հրամանատարը պատասխանատու եւ պարտավոր է միջոցներ ձեռնարկել անձնակազմին զոհվելուց, խեղվելուց զերծ պահելու համար, իսկ իր ժամանակավոր բացակայության դեպքում իր պարտականությունները պետք է փոխանցի տեղակալին․ «Օրենքի նշված պահանջները Իշխան Վահանյանի կողմից չկատարելու փաստը հիմնավորել են 5-րդ գումարտակի սպայկական կազմը, մասնավորապես, տեղակալ Հայկազ Գրիգորյանը, գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանը, հրետանու մարտկոցի նախկին հրամանատար Արսեն Ղարիբյանը և 13-րդ վաշտի հրամանատար Ղարիբ Ջավադյանը։ Վերջիններս տվեցին նույնաբովանդակ ցուցմունքներ առ այն, որ մարտական գործողությունների թեժ պահին Իշխան Վահանյանը հայտնել է, որ ինքը վիրավոր է, նստել է մեքենան և հեռացել։ Այն, որ  Իշխան Վահանյանը հեռացել է մարտական դիրքից՝ թողնելով գումարտակը և այդ մասին չի զեկուցել վերադաս հրամանատարին, իր նախաքննական ցուցմունքով հաստատել է ՊԲ 59703 զորամասի նախկին հրամանատար Արթուր Քարամյանը»։ Գրիգորյանը մեջբերեց նաեւ դեպքին ականատես զինծառայողների ցուցմունքներ, որոնցով, ըստ նրա, նույնպես հաստատվում է Վահանյանի մեղադրանքը։ Խոսքը այն զինծառայողների մասին է, որոնք չկանոնակարգված նահանջի ժամանակ թաքնվել են անտառներում եւ 70-օրյա շրջափակումից հետո հրաշքով դուրս եկել․ «Այն փաստը, որ գումարտակը մնացել է առանց կենտրոնացված հրամանատարության, հաստատել են տուժողներ Արթուր Հարությունյանը, Դավիթ Սահակյանը․․․ Հարությունյանը նշել է, որ Վահանյանի հեռանալուց եղել է նրա կողքին և տեսել է, որ նա ազատ տեղաշարժվել է, իսկ Սահակյանը տեսել է հեռացող ավտոմեքենան, որի մեջ գտնվել է Վահանյանը, ով փորձ չի արել հնարավորինս վիրավորներ դուրս բերել մարտի դաշտից։ Տուժողը ցուցմունք է տվել նաեւ այն մասին, որ «Քեռի» մականունով կամավորականը զանգահարել է Վահանյանին և մեղադրել հրամանտարական կազմին մենակ թողնելու մեջ։ Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև Գագիկ Սիմոնյանը»,– ասաց նա՝ ընդգծելով, որ ցուցմունք տված տուժողներից և վկաներից ոչ ոք չհայտնեց, որ Վահանյանը ի վիճակի չի եղել կատարելու իր պարտականությունները։  Գուրգեն Գրիգորյանը հիշեցրեց, որ Իշխան Վահանյանն իր ցուցմունքով նշել է, որ իրեն հայտնել են, և ինքը համոզված է եղել, որ իրենց դիրքերի ուղղությամբ թշնամին հարձակում չի իրականացնելու․ «Այսինքն՝ մինչ մարտերը սկսելը 5-րդ գումարտակի հրամանատարը թույլ է տվել հանցավոր անգործություն, որն էլ առաջացրել է ծանր հետևանք։ Նախկինում հանդիսանալով 5-րդ գումարտակի շտաբի պետ, քաջատեղյակ լինելով Հայկազ Գրիգորյանի կողմից մինչ այդ մարտական դիրքերը թողնելու և փախուստի դիմելու մասին  և գիտակցելով, որ Հայկազ Գրիգորյանը այն հրամանատարը չէ, որին իրենից հետո կարելի է վստահել գումարտակի հրամանատարությունը՝ միեւնույն է, մարտական գործողությունների ընթացքում դիմել է փախուստի։ Ինչպես հետագա գործողությունների ընթացքը  ցույց է տվել, Հայկազ Գրիգորյանը ի վիճակի չի եղել համախմբելու գումարտակը և կազմակերպելու նահանջը»։ Հիշեցնենք՝ մեկ այլ քրեական գործ էլ քննվում է Հայկազ Գրիգորյանի վերաբերյալ։ Նա մեղադրվում է պատերազմի ժամանակ իշխանազանցության մեջ, որը դրսեւորվել է առանց վերադաս հրամանատարության թույլտվության իր անձնակազմին «նահանջ» հրաման տալով եւ զբաղեցրած բնագիծը թողնելով։  Ըստ տուժող կողմի՝ Վահանյանը այլ հանցանքներ էլ է կատարել Գուրգեն Գրիգորյանը պնդեց, որ նկարագրվածը վկայում է այն մասին, որ բացի ՀՀ քրեական օրենսգրքի 375-հոդվածի 4-րդ եւ 380 հոդվածի 1-ին մասերից Վահանյանը կատարել է ևս երկու հանցագործություն։ Տուժողների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Դրանցից մեկը, ըստ նրա, այն է, որ Վահանյանը մարտի դաշտից հեռանալիս անօգնական վիճակի մեջ է թողել գումարտակի զինվորներին, երկրորդը՝ Վահանյանը, խախտելով ԶՈՒ կանոնագիրքը, անփութորեն է վերաբերվել իր վրա դրված պարտականություններին, պատշաճ կերպով չի կազմակերպել 5-րդ գումարտակի պաշտպանությունը, որը հանգեցրել է ծանր հետևանքի․ «Իշխան Վահանյանի նշված գործողությունները ոչ մի կապ չունեն սույն քրեական գործով առաջադրված մեղադրանքի հետ, և թե՛ պաշտպանական գործողությունները, թե՛ վիրավոր զինվորներին մարտի դաշտում թողնելը ավարտված առանձին  հանցագործության դեպքեր են, որ արտացոլված չեն սույն քրեական գործի մեղադրանքում։ Դատարանը դատական ակտ կայացնելիս պետք է անդրադառնա դատաքննության ընթացքում այդ ուղությամբ ձեռք բերված ապացույցներին»։ Տուժողների ներկայացուցիչը հավելեց, որ քրեական գործի դատաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ նաև վերադաս հրամանատարական կազմի կողմից իրենց պաշտոնական պարտականություների կատարմանը անփույթ վերաբերվելու առնչությամբ․ «2020 թվականի հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ Աշոտ Ղազարյանը և Ալյոշ Դավթյանը այցելել են 5-րդ գումարտակի գտնվելու վայր, հրահանգավորել Վահանյանին՝ դիրքերի պաշտպանություն և անվտանգություն կազմակերպելու ուղությամբ, իսկ արդեն հաջորդ օրը Վահանյանը զանգահարել է Աշոտ Ղազարյանին և զեկուցել, որ զորքը փախչում է։ Դա նույնպես խոսում է այն մասին, որ Վահանյանը չի կատարել վերադաս պետերի տված հրամանները, իսկ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանը չի փորձել ճշտել 5-րդ գումարտակում տիրող իրավիճակը և պաշտպանական դիրքերի կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Դա նշանակում է, որ զորամասի հրամանատարը չի կատարել իր պարտականություները»։   Վերադաս հրամանատարությունից մյուս անձն էլ, որը, ըստ տուժողների ներկայացուցչի, անգործություն է դրսեւորել, 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանն է։ Նա ընդգծեց, որ սույն քրեական գործի դատաքննության ընթացքում մեղադրողին և դատարանին հայտնի դարձան այնպիսի փաստեր, որոնք վկայում են, որ պատերազմից առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 20-27 ընկած ժամանակահատվածում, զորամիավորման բարձրագույն հրամանատարական կազմը՝ դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի գլխավորությամբ, քաջատեղյակ լինելով թշնամու կողմից կուտակումների, հարձակման նախապատրաստման լինելու մասին, չի ձեռնարկել ոչ մի միջոց հարավային ուղղությամբ պաշտպանությունը ուժեղացնելու,  զրահատեխնիկան և ՀՕՊ համակարգերը ավելի ապահով վայր տեղափոխելու ուղությամբ։ Ավելին, ինչպես հայտնի դարձավ դատաքննության ընթացքում, 5-րդ գումարտակի նորակոչիկներին հանգիստ թողել են զորանոցներում՝ թշնամու ուղիղ հարվածի ներքո։ Դատավոր Ջոն Հայրապետյանը «Գովաբանություին չլինի, ամենայն հարգանքով մեղադրողի նկատմամբ, ես նրան էլ եմ շատ-շատ հարգում, բայց հաշվի առնելով սույն գործով դատարանի փորձը, աշխատելաոճը, այն մտքի հնարավորությունը, որ ունի դատարանը, մնում է մեկ բան՝ դատարանը ունենա կամք՝ հետամուտ լինելու եւ իր հնարավորության սահմաններում ստիպելու Դատախազությանն ու համապատասխան մարմիններին, որ ընթացք տան այս ամենին։ Դա մեծ ազդեցություն կունենա ոչ միայն սույն քրեական գործի շրջանակում հայտնի դարձած դեպքերի, այլեւ մյուս քրգործերի վրա։ Եվ ամենակարեւորը՝ նաեւ կանխելու հրամանատարների հետագա նմանատիպ վարքագիծը»,– դիմելով դատավորին՝ ասաց տուժողների ներկայացուցիչը։ Տուժող կողմի համոզմամբ՝ սույն քրեական գործի դատաքննությունը մեծ մասով վեր հանեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսած 44-օրյա պատերազմում թույլ տրված սխալները, բացթողումերը և հատկապես հրամանատարական կազմում եղած թերությունները․ «Պատիժ նշանակելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն հանգամանքը, որ ՀՀ-ն ներկա պահին դեռեւս գտնվում է պատերազմական վիճակին մոտ, և իր դատական ակտով պետք է առավելագույնը խիստ մոտեցում ցուցաբերի Վահանյանի նկատմամբ, որպեսզի կանխվի հետագայում նմանատիպ հանցանքների կատարումը»։ Հաջորդ դատական նիստին եզրափակիչ ելույթով հանդես կգա պաշտպանական կողմը։   Միլենա Խաչիկյան

Loading...