Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան և արձանագրել, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առավել կարևոր է այն, որ երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում ավելի է խորանում և ամրապնդվում: Երկրի ղեկավարի խոսքով՝ սա արձանագրել են նաև վերջերս Տիրանայում կայացած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը: Ժան-Նոել Բարոն ընդգծել է Ֆրանսիայի անսասան աջակցությունը Հայաստանի զարգացման ու կարողությունների ամրապնդման գործում: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը պատրաստ է էլ ավելի խորացնել և ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական ոլորտներում: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]
Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն հայտնել է, որ իրանական կողմը պլանավորում է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Երևան: Փոխնախարարը շեշտել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են, իրականացվում են դիվանագիտական ամենաբարձր մակարդակի փոխայցեր: Իրանցի փոխնախարարը նշել է, որ հենց այս շաբաթվա ընթացքում ևս հինգ պաշտոնական պատվիրակություններ պետք է այցելեն Հայաստան՝ միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախորդ շաբաթ այցելել է Իրան: |armenpress.am|
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն նոր առաջարկություն է արել Նիկոլ Փաշինյանին՝ համագործակցելու զենքի արտադրման ոլորտում: «Համագործակցության մյուս ոլորտը, որը մենք շատ բաց քննարկեցինք, պաշտպանական արդյունաբերությունն է: Ես ասացի, եթե թույլ կտաք կրկնեմ իմ ասածը՝ եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի, և մենք ստիպված կլինենք գնել։ Եթե մենք պետք է շատ գումար ծախսենք մեր պաշտպանության վրա, ապա անենք այն, ինչ մենք կարող ենք անել, որպես փոքր երկրներ, գտնենք ապրանքներ, որոնք մեր կարիքները կբավարարեն, և միևնույն ժամանակ այս համագործակցությունը մեզ չի ստիպի գնել ուրիշ խոշոր գործընկերներից, Հյուսիսատլանտյան դաշինքից: Ես պարոն վարչապետին տեղեկացրեցի երկակի օգտագործման նախագծերի մասին: Մեր ռազմական բյուջեում ունեցած ֆինանսավորման հաշվին մենք նախագծում ենք ծրագրեր, օրինակ՝ հիվանդանոցներ կամ ճանապարհների վերակառուցում, կամուրջների վերակառուցում: Ես հավատացած եմ, որ բանակին անհրաժեշտ է ենթակառուցվածք, ոչ միայն զենք, ինչպես մենք անցյալում ենք տեսել», - նշել է Ֆիցոն ասուլիսի ժամանակ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել ավելի քան 200 մարդու ներում շնորհելու մասին: Ներման համար հիմք են հանդիսացել հենց դատապարտյալների, նրանց հարազատների և մարդու իրավունքների հանձնակատարի դիմումները: Հաշվի են առնվել նաև կատարված հանցագործությունների ծանրության աստիճանը, կալանավորների վարքագիծը, առողջական վիճակը և ընտանեկան հանգամանքները: Փաստաթղթի համաձայն՝ պատժի ժամկետը չավարտված ազատ է արձակվել 175 մարդ, ևս 25 դատապարտյալի պատիժը կիսով չափ կրճատվել է։ Ներման արժանացածների ցուցակում 16 օտարերկրյա քաղաքացի կա, այդ թվում՝ 5-ը Իրանի քաղաքացի է, 2-ը՝ Պակիստանի և Վրաստանի, 1-ական՝ Թուրքիայի, Ֆրանսիայի և Աֆղանստանի, իսկ 4-ը՝ Ռուսաստանի քաղաքացի:
Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 27-ին կեսօրից հետո, 28-31-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում՝ նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ [ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]
ՔԿ-ից 590 հազար դոլարի հափշտակության գործով կալանավորվել է Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը և մեկ անձ։ [Հակակոռուպցիոն կոմիտե]|factor.am|
Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այս խաղաղության գործընթացը և խաղաղության համաձայնագիրը չպետք է բաց թողնվեն: Եվ կփորձենք, կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունը արվի՝ տևական և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար: Բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրն ամբողջովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ապա այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթը մեր Ազգային ժողով վավերացման ուղարկելու ճանապարհին: [Վարչապետ Նիկոլ Փաշինյանը` «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովի բացման արարողությանը]
Չեղարկվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում էր զինվորական ծառայության մասին օրինագծի քննարկումը: Փոխնախագահ Արմեն Խաչատրյանը հայտարարեց. «Պատճառն այն է, որ հրատապ քննարկման հարցեր կան, որոնք պետք է քննարկենք, և հաշվի առնելով, որ դեռևս ժամանակ ունենք այս նախագիծը հանձնաժողովի նիստում դնելու, լրացուցիչ քննարկումներից հետո կրկին կդնենք հանձնաժողովի նիստում»: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․ «Մենք հետամուտ ենք լինելու այս հարցը ՀՀ օրակարգից ընդմիշտ դուրս բերելու համար։ ՀՀ զինված ուժերը բոլորինն են, բոլորը պարտավոր են ծառայել ՀՀ զինված ուժերում, պետական մարմինները պարտավոր են կոռուպցիան արմատախիլ անել, բայց բոլորը հայրենիքի նկատմամբ ունեն նույն պարտականությունները՝ անկախ սոցիալական, ռասայական և այլ կատեգորիաներից»։ Նախագծի հեղինակ, պատգամավոր Հայկ Սարգսյանը հակադարձելով ասաց, որ հանրային լայն շրջանակները ոչ միայն ընդունում են այս նախագիծը, այլև կա մեծ սպասում. «Ե՛վ Սփյուռքում, և՛ ՀՀ-ում բնակվող հայերը սպասում են այս փաթեթի ընդունմանը, ինչն իր հետ բերելու է ներգաղթ, հետախուզման մեջ գտնվող հայրենակիցների վերադարձ, արտագաղթի կանխում»։ |aravot.am|
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 4,5 միլիարդից ավել ՀՀ դրամի պահանջով դիմել է դատարան ընդդեմ 2025թ․ հունվարի 31-ից փետրվարի 11-ը գործադուլին մասնակցած և այդ պատճառով աշխատանքից ազատված հետևյալ քաղաքացիների՝ Շավարշ Հովհաննեսի Մարգարյանի, Վահե Սամվելի Մխիթարյանի, Տիգրան Արշամի Աթայանի, Կարեն Մարութի Արշակյանի, Կարեն Արկադիի Անդրեասյանի, Գոռ Վրեժի Բաբաջանյանի, Վահե Վրեժի Բաբաջանյանի, Արթուր Վրեժի Բաբաջանյանի։ ԴԱՀԿ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում նույնքան դրամի չափով արգելանք է դրվել վերոնշյալ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա՝ բացառությամբ դրամական միջոցների և բանկային հաշիվների: [Գործադուլին մասնակցած մի խումբ աշխատակիցների իրավունքներն ու շահերը ներկայացնող փաստաբան Հրայր Խաչատրյան]
Երևանում մեկնարկել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումը, որին բացման խոսքով հանդես է գալիս Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ֆորումին մասնակցելու համար Հայաստան են ժամանել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ֆրանսիայի և Հունգարիայի արտգործնախարարը, Սլովակիայի վարչապետը: |azatutyun.am|
Տեղի է ունեցել «Խաղաղության խաչմերուկ. ժողովրդավարության միջոցով դեպի բարգավաճում եւ անվտանգություն» խորագրով քննարկում
21:43 - 26 մայիսի, 2025Պուտինը Կրեմլում հանդիպում է անցկացնում Թուրքիայի արտգործնախարարի հետ |factor.am|
21:26 - 26 մայիսի, 2025Քրիստինե Մելքոնյանը եւ Արա Շիրինյանը հաղթել են Հանրային Հեռարձակողի խորհրդի թափուր տեղի մրցույթում
21:21 - 26 մայիսի, 2025Մենք ունենք գիտնականներ, որոնք շատ ավելի բարձր վարձատրություն են ստանում, քան պետական պաշտոնյաները. ԿԳՄՍ նախարար |1lurer.am|
20:40 - 26 մայիսի, 2025Նիկոլ Փաշինյանը և Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա զարգացմանն ուղղված հարցեր
20:33 - 26 մայիսի, 2025Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին
20:03 - 26 մայիսի, 2025Իրանական կողմը պլանավորում է Փեզեշքիանի այցը Հայաստան |armenpress.am|
19:22 - 26 մայիսի, 2025Հայաստանի և Սլովակիայի վարչապետները հանդես են եկել քննարկումների արդյունքներն ամփոփող հայտարարություններով
19:11 - 26 մայիսի, 2025Պաղեստինի ԱԳ նախարարը Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումն իմաստուն որոշում է համարում |armenpress.am|
18:38 - 26 մայիսի, 2025Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 200 դատապարտյալի |1lurer.am|
18:28 - 26 մայիսի, 2025Տեղի է ունեցել «Խաղաղության խաչմերուկ. ժողովրդավարության միջոցով դեպի բարգավաճում եւ անվտանգություն» խորագրով քննարկում
21:43 - 26 մայիսի, 2025Պուտինը Կրեմլում հանդիպում է անցկացնում Թուրքիայի արտգործնախարարի հետ |factor.am|
21:26 - 26 մայիսի, 2025Քրիստինե Մելքոնյանը եւ Արա Շիրինյանը հաղթել են Հանրային Հեռարձակողի խորհրդի թափուր տեղի մրցույթում
21:21 - 26 մայիսի, 2025Մենք ունենք գիտնականներ, որոնք շատ ավելի բարձր վարձատրություն են ստանում, քան պետական պաշտոնյաները. ԿԳՄՍ նախարար |1lurer.am|
20:40 - 26 մայիսի, 2025Նիկոլ Փաշինյանը և Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա զարգացմանն ուղղված հարցեր
20:33 - 26 մայիսի, 2025Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին
20:03 - 26 մայիսի, 2025Իրանական կողմը պլանավորում է Փեզեշքիանի այցը Հայաստան |armenpress.am|
19:22 - 26 մայիսի, 2025Հայաստանի և Սլովակիայի վարչապետները հանդես են եկել քննարկումների արդյունքներն ամփոփող հայտարարություններով
19:11 - 26 մայիսի, 2025Պաղեստինի ԱԳ նախարարը Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումն իմաստուն որոշում է համարում |armenpress.am|
18:38 - 26 մայիսի, 2025Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 200 դատապարտյալի |1lurer.am|
18:28 - 26 մայիսի, 2025