Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ Լիագումար նիստի բացման խոսքում ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսն անդրադարձել է անդամ երկրներում տեղի ունեցող ողբերգություններին, պատերազմներին, հիշատակել նաև ԼՂ-ում կատարվածը։ Թինի Կոքսն իր խոսքում նշել է, որ ԵԽԽՎ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը որոշում է կայացրել, որ վեհաժողովի առաքելությունը պետք է այցելի ԼՂ` սեփական աչքերով տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ։ Վեհաժողովը կողմ է քվեարկել նաև «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» թեմայով հրատապ ընթացակարգով քննարկում կազմակերպելու՝ Բյուրոյի առաջարկին։ |1lurer.am|
ՀՀ ՔԿ նախագահը զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ զինվորականների դեմ հարուցված գործերի քննության ընթացքի մասին։ Քննության ընթացքում պարզվել է, որ միայն նախորդ տարվա սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հակառակորդը հարվածներ է հասցրել 150 քաղաքացիական օբյեկտի: Քննության շրջանակներում հարցաքննվել է ավելի քան 4 000 վկա և տուժող, նշանակվել է 500-ից ավելի փորձաքննություն։ Բացահայտել են բանակային կորպուսի հրամանատարի և զորամասի հրամանատարի կողմից մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հանգամանքները, ինչի հետևանքով 2021 թվականի մայիսին հակառակորդին հաջողվել էր մինչև 3.5 կմ խորությամբ մխրճվել ՀՀ սուվերեն տարածք։ Վերջիններս կալանավորվել են։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ [ՔԿ]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ՝ կոչ անելով շուտափույթ դադարեցնել Պաղեստինի հետ հակամարտությունը։ Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կուժեղացնի ջանքերը՝ դադարեցնելու վտանգավոր չափեր ձեռք բերող առճակատումը և ապահովելու կայուն խաղաղություն։ |news.am|
Բենիամին Նեթանյահուն երկրի հարավային շրջանների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժմանը ռազմական պատասխանը կփոխի Մերձավոր Արևելքի դեմքը: «Պետությունը (Իսրայելը) ամեն ինչ շուռ կտա ձեզ բոլորիդ օգնելու համար: Ես ձեզ խնդրում եմ ամուր կանգնել, քանի որ մենք պատրաստվում ենք փոխել Մերձավոր Արևելքը: Իսրայելը ռազմական արշավի կիզակետում է: Դժվար օրերը դեռ առջևում են»,- ասել է Նեթանյահուն, որի խոսքերը տարածել է նրա գրասենյակը։ |armeniasputnik.am|
Ռուս խաղաղապահները 25 պահակակետ են ստեղծում ԼՂ-ի ուժերի կողմից հանձնված զենքի, զինտեխնիկայի ու զինամթերքի պահեստները հսկելու համար։ Պահակակետերից 14-ը ստեղծվում է ադրբեջանական կողմի հետ համատեղ։ [ՌԴ ՊՆ] |azatutyun.am|
Իսրայելում ծավալվող գործողությունների ընթացքում հայկական կազմակերպություններ չեն տուժել: ՀՀ քաղաքացիներ տուժածների շրջանում չկան: [ՀՀ ԱԳՆ խոսնակ]
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարել է, որ նախնական դատալսումները հետաձգվել են՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։ Լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին։ |news.am|
Իսրայելը հայտարարել է, որ հրթիռակոծել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման դիրքերը հարավային Լիբանանում։ Իսրայելի պաշտպանության բանակը ավելի վաղ հայտնել էր Լիբանանից Իսրայել ներթափանցման փորձ կատարած մի քանի զինյալների ոչնչացման մասին։ Reuters-ը հայտնել է, որ «Հըզբոլլահի» պաշտոնյան հերքել է, որ խմբավորումը որևէ գործողություն է իրականացրել Իսրայելի դեմ:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկու երկրների երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի շուրջ: |tert.am|
Իսրայելական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Գազայի հատվածում գտնվող բոլոր քաղաքների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին։ |timesofisrael.com|
Մեկ հարվածի դիմաց՝ մեկ գերու մահապատիժ. ՀԱՄԱՍ-ի զգուշացումը՝ Իսրայելին |1lurer.am|
23:04 - 09 հոկտեմբերի, 2023Ֆրանսիայի և Մոնտենեգրոյի թիմերը ժամանել են Հայաստան` մասնակցելու «HOPE 2023» վարժանքին
22:43 - 09 հոկտեմբերի, 2023Չեխիայի Սենատի նախագահն աջակցություն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը
22:35 - 09 հոկտեմբերի, 2023Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը՝ ԵԽԽՎ օրակարգում |1lurer.am|
22:08 - 09 հոկտեմբերի, 2023ՔԿ նախագահը զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ զինվորականների դեմ հարուցված գործերի քննության ընթացքի մասին
21:53 - 09 հոկտեմբերի, 2023Էրդողանը Իսրայելին կոչ է արել որքան հնարավոր է շուտ դադարեցնել հակամարտությունը Պաղեստինի հետ |news.am|
21:32 - 09 հոկտեմբերի, 2023Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կհաղթի ՀԱՄԱՍ–ին ու կփոխի Մերձավոր Արևելքը |armeniasputnik.am|
21:27 - 09 հոկտեմբերի, 2023Ռուսները ադրբեջանցիների հետ համատեղ պահակակետեր են ստեղծում Ղարաբաղում առգրավված զենքը հսկելու համար |azatutyun.am|
21:22 - 09 հոկտեմբերի, 2023Իսրայելում ծավալված գործողությունների ընթացքում հայկական կազմակերպություններ չեն տուժել, ՀՀ քաղաքացիներ տուժածների շրջանում չկան․ ԱԳՆ
21:14 - 09 հոկտեմբերի, 2023Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվել է |news.am|
20:29 - 09 հոկտեմբերի, 2023Մեկ հարվածի դիմաց՝ մեկ գերու մահապատիժ. ՀԱՄԱՍ-ի զգուշացումը՝ Իսրայելին |1lurer.am|

20:29 - 09 հոկտեմբերի, 2023