[Երեւանի ավագանու ընտրություններում] հաղթեց ժողովրդավարությունը, հաղթեց ընտրողը եւ հաղթեց հեղափոխությունը։ Այսպես եմ ասում, որովհետև բոլորս հասկանում էինք Երեւանի ավագանու ընտրությունների քաղաքական նշանակությունը եւ կարեւորությունը․ այս ընտրություններում ձայների բաշխվածությունը կարող էր էականորեն փոխվել, 50-150 քվե ձայների տարբերությամբ քաղաքական իրադրությունը կարող էր փոխվել։ [Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում]
Երկու հայտարարություններում էլ արձանագրվեցին և՛ մեր, և՛ ԵՄ տեսակետից, թե որոնք պետք է լինեն տարածաշրջանում խաղաղության հենասյուները․ 1-ինը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ ընդծումով տարածքների չափերը։ 2-րդը՝ դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991թ․ կնքված Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և համաձայն կողմերին փոխանցված ԽՍՀՄ վերջին շրջանի քարտեզների։ 3-րդը՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության լիարժեք պաշտպանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության ներքո։ [Նիկոլ Փաշինյան]
«Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղությունը տեղի չունենա»,- Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե Ադրբեջանը պահանջում է «անկլավներ»․ «Դրա համար նրանք (ադրբեջանցիները,-խմբ․) կարող են փորձ անել մի շարք թեմաներ օգտագործել հետագա սրացումների և էսկալացիաների համար։ Այս է պատճառը, որ մենք ընդհանուր ոչ մի թեմայի չպետք է ցուցաբերենք էմոցիոնալ մոտեցում և պետք է բոլոր պրոբլեմները և Ադրբեջանի կողմից բարձրացվող հարցերը գույքագրենք և հստակ աշխարհին, մեր հանրությանը հասկանալի դիրքորոշում որդեգրենք, որը կբխի ՀՀ շահերից»,- ասաց Փաշինյանը։
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ` խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, իսկ քարտուղար՝ Նուարդ Վարդանյանը: [ՔՊ]
Հոկտեմբերի 9-ին ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ելույթով հանդես է եկել կազմակերպության Գործադիր խորհրդի 217-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստին։ Հոկտեմբերի 9-ին ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ելույթով հանդես է եկել կազմակերպության Գործադիր խորհրդի 217-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստին։ Դեսպանը ներկաների ուշադրությունն է հրավիրել սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից և ԼՂ հայերի հեռանալուց անմիջապես հետո Ադրբեջանի ԶՈՒ կողմից ձեռնարկված քայլերին՝ մասնավորապես, շեշտելով Ստեփանակերտի մերձակայքում տեղադրված խաչի ոչնչացումն ու միջնադարյան ամենանշանավոր հայկական վանքերից մեկի՝ Գանձասարի յուրացման և ինքնության աղավաղման փորձերը: [ՀՀ ԱԳՆ]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ շեշտը դրվել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության ապահովմանն ու ամրապնդմանը։ |armeniasputnik.am|
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանի տարածքից շուրջ 15 հրթիռ է արձակվել, որոնցից 4-ը հաջողվել է որսալ, իսկ 10-ն ընկել են բաց տարածքներում։ [Իսրայելի ՊԲ] |tert.am|
Ռուսաստանը չի ընտրվել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Մարդու իրավունքների խորհրդի կազմում։ Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։ Ռուսաստանը ստացել է 83 ձայն, իսկ ընտրվելու համար անհրաժեշտ է եղել 97 ձայն: |armeniasputnik.am|
«3+3» ձևաչափով հանդիպման որևէ պայմանավորվածություն լինելու պարագայում Արտգործնախարարությունը կտեղեկացնի: [ՀՀ ԱԳՆ] |azatutyun.am|
Այսօր Իսպանիա է տեղափոխվել՝ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեկ պացիենտ: [ԱՆ]
Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց ժողովրդավարությունը, ընտրողը. Նիկոլ Փաշինյան
23:50 - 10 հոկտեմբերի, 2023Փաշինյանն ասել է՝ որոնք պետք է լինեն տարածաշրջանում խաղաղության հենասյուները՝ ըստ Գրանադայի հայտարարությունների
23:43 - 10 հոկտեմբերի, 2023Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղությունը տեղի չունենա․ Փաշինյանը՝ ադրբեջանական կողմի՝ «անկլավների» պահանջի մասին
23:37 - 10 հոկտեմբերի, 2023ՄԻՊ-ը Բրյուսելում ENNHRI Գլխավոր վեհաժողովում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի
22:43 - 10 հոկտեմբերի, 2023ՀՀ ԱԺ փոխնախագահ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Չեխիայում
22:23 - 10 հոկտեմբերի, 2023Շարունակելու ենք մեր աշխատանքը Երեւանի ավագանիում. Հայկ Մարության
22:21 - 10 հոկտեմբերի, 2023Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը
22:06 - 10 հոկտեմբերի, 2023ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ներկայացրել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքները
22:05 - 10 հոկտեմբերի, 2023Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ԵԽԽՎ-ում Սամեդ Սեիդովի ներկայացրած զեկույցին |1lurer.am|
21:13 - 10 հոկտեմբերի, 2023Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին |armeniasputnik.am|
20:59 - 10 հոկտեմբերի, 2023Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց ժողովրդավարությունը, ընտրողը. Նիկոլ Փաշինյան

20:59 - 10 հոկտեմբերի, 2023