Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել մի քանի գյուղեր. «Հայաստանի այն պնդումները, թե, իբր, Ադրբեջանը գրավել է հայկական որոշ գյուղեր, բացարձակ սուտ են։ Սրանով նա ցանկանում է արդարացնել ադրբեջանական 8 գյուղերի օկուպացումը։ Հայաստանը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, օկուպացրել է Ադրբեջանի 8 գյուղ և կոտորածներ է իրականացրել այնտեղի բնակչության նկատմամբ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ |factor.am|
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները: Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի հումանիտար խնդիրների և իրավունքների հասցեագրմանը։ [ԱԽ գրասենյակ]
ՄԱԿ անվտանգության խորհրդի շրջանակներում Ֆրանսիան կպահանջի բանաձև ընդունել ԼՂ հայերի վերադարձի մասին: Այս մասին Սենատում ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան: «Ադրբեջանը պլանավորել և կազմակերպել է ԼՂ-ից ավելի քան 100 000 հայերի ելքը: Այս ծանր հանցագործությունը չի կարող անպատասխան մնալ: Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով: Բաքուն պետք է հասկանա, որ չի կարող գնալ ուժի կիրառման ճանապարհով»,- ասել է նա: |1lurer.am| |1lurer.am|
Գազայում իսրայելական հարվածների արդյունքում զոհված պաղեստինցիների թիվը հասել է 1100-ի։ Այս մասին հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ վիրավորվել է ավելի քան 5300 մարդ: |armenpress.am|
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա լիագումար նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում Թուրքիայում գազային հաբի նախագծի նկատմամբ։ «Սրանով հետաքրքրված են բոլորը՝ մենք, մեր թուրք ընկերները, և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել մեր ռեսուրսները եվրոպական մայրցամաքում։ Այսօր մենք այնտեղ՝ Թուրքիայի տարածքով գազ ենք մատակարարում երկու երթուղիով՝ «Թուրքական հոսքով» և «Կապույտ հոսքով», որոնք աշխատում են արդյունավետ և ամբողջությամբ լցված են: Սկզբունքորեն, մենք գաղափարներ ունենք ընդլայնելու այդ հնարավորությունները, բայց, կրկնում եմ, առաջին փուլն էլեկտրոնային առևտրի հարթակի ստեղծումն է»,- ասել է ՌԴ նախագահը։ |1lurer.am|
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ։ Նման որոշում կայացվեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, որտեղ Աշոտյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել` վերանայելու և փոխելու կալանքը` որպես խափանման միջոց կիրառելը։ |armeniasputnik.am|
Արցախի 1 դատապարտյալ եւ 15 կալանավոր բռնի տեղահանման ընթացքում ազատ են արձակվել։ Այս մասին «Ինֆոքոմ»-ին հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Ազատ արձակվածներից որոշները, ըստ Արցախի պետական կառույցների մեր աղբյուրների, մեղադրվել են պետական դավաճանության մեջ։ Նրանց գտնվելու վայրն այս պահին անհայտ է։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեզ փոխանցեց, որ 2023թ. սեպտեմբերին Արցախից ՀՀ քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ) կալանավորված կամ դատապարտված անձինք չեն տեղափոխվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանում կկազմակերպվեր, եթե Փաշինյանը գար ԱՊՀ գագաթնաժողովին։ Ես 100 տոկոսանոց երաշխիք եմ տալիս, որ իհարկե նրա հետ հանդիպում կկազմակերպվեր ։ [ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով] |news.am|
2000 թվականից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցրած Հ.Ս.-ն՝ 6 ուսանողի օգտին ապօրինի գործողություն կատարելու և հովանավորչության համար պահանջել և ստացել է շուրջ 2 մլն 300 հազար դրամ կաշառք: Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 28-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ֆակուլտետի նախկին դեկան Հ.Ս.-ի նկատմամբ։ Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 5-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: [ՀՀ գլխավոր դատախազություն]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և կարևորել դրա շարունակականությունը: Քննարկվել են Ադրբեջանի կողմից ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով առկա հումանիտար իրավիճակին և մարտահրավերների լուծման քայլերին վերաբերող հարցեր։ [ՀՀ կառավարություն]
Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ գյուղերի օկուպակցրած լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը |factor.am|
23:26 - 11 հոկտեմբերի, 2023Արմեն Գրիգորյանն ու Լուի Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
21:33 - 11 հոկտեմբերի, 2023Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ շրջանակներում կպահանջի ԼՂ հայերի վերադարձի մասին բանաձև ընդունել. Կոլոննա |1lurer.am|
21:30 - 11 հոկտեմբերի, 2023Իսրայելի հետ էսկալացիայի սկզբից ի վեր զոհված պաղեստինցիների թիվը հասել Է 1100-ի |armenpress.am|
20:48 - 11 հոկտեմբերի, 2023Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում Թուրքիայում գազային հաբի նախագծի նկատմամբ. Պուտին |1lurer.am|
20:45 - 11 հոկտեմբերի, 2023Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա կալանքի տակ |armeniasputnik.am|
20:40 - 11 հոկտեմբերի, 2023Արցախից բռնի տեղահանման ընթացքում 1 դատապարտյալ և 15 կալանավոր ազատ են արձակվել․ որոշները մեղադրվում են պետական դավաճանության մեջ
20:00 - 11 հոկտեմբերի, 2023Առողջապահության նախարարը Գեղարքունիքում էր. ծանոթացել է Արցախից տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման գործընթացին
19:42 - 11 հոկտեմբերի, 2023Սյունիքի մարզպետարանում քննարկվել են բռնի տեղահանված անձանց օգնելուն միտված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերն ու հնարավորությունները
19:41 - 11 հոկտեմբերի, 2023ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում համատեղ հայտարարություն է ներկայացվել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ |armenpress.am|
19:39 - 11 հոկտեմբերի, 2023Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ գյուղերի օկուպակցրած լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը |factor.am|
23:26 - 11 հոկտեմբերի, 2023Արմեն Գրիգորյանն ու Լուի Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
21:33 - 11 հոկտեմբերի, 2023Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ շրջանակներում կպահանջի ԼՂ հայերի վերադարձի մասին բանաձև ընդունել. Կոլոննա |1lurer.am|
21:30 - 11 հոկտեմբերի, 2023Իսրայելի հետ էսկալացիայի սկզբից ի վեր զոհված պաղեստինցիների թիվը հասել Է 1100-ի |armenpress.am|
20:48 - 11 հոկտեմբերի, 2023Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում Թուրքիայում գազային հաբի նախագծի նկատմամբ. Պուտին |1lurer.am|
20:45 - 11 հոկտեմբերի, 2023Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա կալանքի տակ |armeniasputnik.am|
20:40 - 11 հոկտեմբերի, 2023Արցախից բռնի տեղահանման ընթացքում 1 դատապարտյալ և 15 կալանավոր ազատ են արձակվել․ որոշները մեղադրվում են պետական դավաճանության մեջ
20:00 - 11 հոկտեմբերի, 2023Առողջապահության նախարարը Գեղարքունիքում էր. ծանոթացել է Արցախից տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման գործընթացին
19:42 - 11 հոկտեմբերի, 2023Սյունիքի մարզպետարանում քննարկվել են բռնի տեղահանված անձանց օգնելուն միտված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերն ու հնարավորությունները
19:41 - 11 հոկտեմբերի, 2023ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում համատեղ հայտարարություն է ներկայացվել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ |armenpress.am|
19:39 - 11 հոկտեմբերի, 2023