Ըստ առկա տվյալների՝ հայեր բնակվում են հետևյալ քաղաքաներում՝ Երուսաղեմ, Թել Ավիվ, Խայֆա, Պեթախ Թիկվա, Բաթ Յամ: Այս պահին ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան: Երուսաղեմի հայկական եկեղեցին չի տուժել: ՀՀ դեսպանության թեժ գիծը գործում է հոկտեմբերի 9-ից, և մինչ օրս ստացված հեռախոսազանգերի ընթացքում տրված հիմնական հարցերը վերաբերում են անհրաժեշտության դեպքում Իսրայելից Հայաստան չվերթների առկայությանը: Նշենք, որ այս պահին Բեն-Գուրիոնի օդանավակայանը շարունակում է գործել, ավիաուղիներն իրականացնում են չվերթներ։ [ՀՀ ԱԳՆ]
Լատվիա 2:0 Հայաստան։ Ավարտվեց Եվրո-2024-ի ընտրական փուլի ֆուտբոլային հանդիպումը։Հավաքականի հաջորդ խաղը տեղի կունենա նոյեմբերի 18-ին։ Մեր հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Ուելսի ընտրանուն։ |tert.am|
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում սեպտեմբերի 19-ից՝ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայից ի վեր արդեն փակել են 7 դիտակետ և 15 ժամանակավոր դիտակետ: 24 ժամվա ընթացքում փակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի մեկ դիտակետ Շուշիի շրջանում։ [ՌԴ ՊՆ] |armenpress.am|
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, ելույթ ունենալով Միջազգային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի բողոքի քննության ժամանակ, հայտարարել է, որ «Ղարաբաղի հայ բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, և Ադրբեջանը կոչ է անում նրանց վերադառնալ Ղարաբաղում գտնվող իրենց տները»: Նա նաև հիշեցրել է, որ Ադրբեջանը ցանկանում է պահպանել իր բազմազգ հասարակությունը, որտեղ խաղաղ ապրում են էթնիկ հայերն ու ադրբեջանցիները։ |tert.am|
Բիշքեկում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ |tert.am|
Արցախի գիտական կենտրոնն ուներ 35 աշխատակիցներ, որոնցից 22-ը հետազոտողներ էին, 13-ը՝ վարչական աշխատողներ։ Կենտրոնի աշխատակիցները ադրբեջանական հարձակման հետևանքով սեպտեմբերին բռնի տեղահանվել են իրենց տներից և աշխատավայրից։ Հետազոտողներն այսուհետ կաշխատեն Հայաստանի ԳԱԱ ինստիտուտներում։ Վարչական աշխատողները դեռևս աշխատանքի չեն տեղավորվել։ Արցախի գիտական կենտրոնն ուներ մոտ 50 մլն դրամ արժողությամբ սարքավորումներ, որոնց գերակշիռ մասը մնաց Արցախում։
«Խաղողի այգի ունեմ, նռան այգի ունեմ, բերքն արդեն հասել է․․․»,- հոկտեմբերի կիսատ արեւի տակ, Երեւանի պուրակներից մեկում Մարտունիում թողած իր այգու մասին Մհերը շարունակում է ներկայով խոսել։ Արցախի վրա ադրբեջանական վերջին հարձակումից հետո նա ընտանիքի հետ տեղահանվել է Բերդաշեն գյուղի իր տնից՝ այնտեղ թողնելով ամեն ինչ, ինչ հնարավոր է ունենալ ու արարել 36 տարիների ընթացքում եւ անսփոփելի կարոտ, որ չգիտի՝ ոնց բացատրել․ «Իմ գյուղը, իմ այգին, իմ տունը․․․ Հինգիդամ, դա անհոգի մարդ կլինի, որ չկարոտի։ Դա շատ ծանր ա։ Ես չեմ կարում ամեն մանրուք բացատրեմ։ Դա ոչ թե կարոտ ա, դա ոնց որ պարանը գցած վիզդ՝ մազից կախված, ցանկացած վախտ, երբ աթոռը ընկնի, կախվում ես․․․ Դաժե ձեռս կտրեն, գնամ ես իմ հայրենիքում ապրեմ, դրան էլ եմ համաձայն»։
Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, կարևորվել է դրա շարունակականությունը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով առկա հումանիտար իրավիճակին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
Ադրբեջանը պետք է հետաքննի Pegasus և այլ լրտեսական ծրագրերի կիրառումը հայ գործիչների դեմ. ԵԽԽՎ-ն նոր բանաձև է ընդունել։ Բանաձևում նշված է, որ կան բավականաչափ ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանը կիրառել է Pegasus լրտեսական ծրագիրը Հայաստան-Ադրբեջան հակամարտության հետ կապված Հայաստանում աշխատող մի շարք անձանց, այդ թվում՝ Հայաստանի պետական պաշտոնյայի նկատմամբ։ |hetq.am|
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի կինը՝ Վ․ Գալստյանը, օրերս ազատ է արձակվել։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան հայտնեց՝ Վ․ Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորման ժամկետը լրանալու էր հոկտեմբերի 7-ին, մինչ դա՝ սեպտեմբերի 29-ին, վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին, սակայն դատարանի որոշմամբ այն մերժվել է։
Իսրայելում տուժածների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ
22:33 - 12 հոկտեմբերի, 2023Լատվիա-Հայաստան խաղն ավարտվեց. մեր հավաքականը զիջեց մրցակցին |tert.am|
21:53 - 12 հոկտեմբերի, 2023Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ-ն ընդունեց «Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում» բանաձևը
21:37 - 12 հոկտեմբերի, 2023Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ընդհանուր 22 դիտակետ են փակել |armenpress.am|
21:16 - 12 հոկտեմբերի, 2023Անահիտ Մանասյանը ԵԽ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
20:08 - 12 հոկտեմբերի, 2023Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը չի կարող արդարացվել. արդարադատության հարցերով եվրահանձնակատար |1lurer.am|
19:52 - 12 հոկտեմբերի, 2023Ադրբեջանը կոչ է անում «հայ բնակիչներին վերադառնալ Ղարաբաղում գտնվող իրենց տները». Ադրբեջшնի փոխարտգործնախարար |tert.am|
19:48 - 12 հոկտեմբերի, 2023Հայաստանի հավաքականի կազմը Լատվիայի դեմ խաղում
19:15 - 12 հոկտեմբերի, 2023Բիշքեկում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը |tert.am|
18:58 - 12 հոկտեմբերի, 2023Արցախի գիտական կենտրոնի գիտնականները կաշխատեն Հայաստանի ԳԱԱ ինստիտուտներում
18:35 - 12 հոկտեմբերի, 2023Իսրայելում տուժածների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ

18:35 - 12 հոկտեմբերի, 2023