Հասարակական մի քանի կազմակերպություններ  և իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը իրենց խորը մտահոգությունն են հայտնում վերջին օրերին Տավուշի մարզի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների և տեմպերի կապակցությամբ․

«Միանշանակ է, որ երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացը կարևոր է, սակայն այն պետք է իրականացվի միջազգային իրավունքի սկզբունքների և ՀՀ ներպետական օրենսդրության պահանջների խստիվ պահպանմամբ։ Ըստ ՀՀ վարչապետի հայտարարության, սահմանազատումը կատարվում է Հայաստանի նկատմամբ ակնհայտ ագրեսիայի սպառնալիքի պայմաններում, ինչը արդեն իսկ հիմք է տալիս պնդելու, որ սահմանազատումը և սահմանագծումը չի իրականացվում միջազգային իրավունքի հիման վրա։ 

Սահմանագծումը կատարվում է առանց  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատշաճ իրավական գործընթացների պահպանման, այլ իրականացվում է սահմանազատման հանձնաժողովների համաձայնության հիման վրա, որոնք դեռևս չունեն հստակ և նախապես ընդունված լիազորությունների շրջանակ և աշխատանքային կանոնակարգեր, ինչը ՀՀ Սահմանադրության և այլ իրավական ակտերի հիման վրա իրավաչափ գործընթաց համարվել չի կարող։ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակվող քաղաքացիների իրավունքների եւ անվտանգության ապահովումը հրամայական է։

Հասարակական մի քանի կազմակերպություններ և իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը իրենց խորը մտահոգությունն են հայտնում վերջին օրերին Տավուշի մարզի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների և տեմպերի կապակցությամբ․ «Միանշանակ է, որ երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացը կարևոր է, սակայն այն պետք է իրականացվի միջազգային իրավունքի սկզբունքների և ՀՀ ներպետական օրենսդրության պահանջների խստիվ պահպանմամբ։ Ըստ ՀՀ վարչապետի հայտարարության, սահմանազատումը կատարվում է Հայաստանի նկատմամբ ակնհայտ ագրեսիայի սպառնալիքի պայմաններում, ինչը արդեն իսկ հիմք է տալիս պնդելու, որ սահմանազատումը և սահմանագծումը չի իրականացվում միջազգային իրավունքի հիման վրա։ Սահմանագծումը կատարվում է առանց  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատշաճ իրավական գործընթացների պահպանման, այլ իրականացվում է սահմանազատման հանձնաժողովների համաձայնության հիման վրա, որոնք դեռևս չունեն հստակ և նախապես ընդունված լիազորությունների շրջանակ և աշխատանքային կանոնակարգեր, ինչը ՀՀ Սահմանադրության և այլ իրավական ակտերի հիման վրա իրավաչափ գործընթաց համարվել չի կարող։ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակվող քաղաքացիների իրավունքների եւ անվտանգության ապահովումը հրամայական է։

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝ Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների դելիմիտացիայի հիմք օգտագործելու ուղղությամբ։Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը՝ լիակատար հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը:

[Կիպրոսի ԱԳՆ]  |arm.sputniknews.ru|

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝ Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների դելիմիտացիայի հիմք օգտագործելու ուղղությամբ։Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը՝ լիակատար հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը: [Կիպրոսի ԱԳՆ] |arm.sputniknews.ru|

 Իրան-Իրաք սահմանին կրակել են իրանցի զինվորների վրա. մեկ սահմանապահ սպանվել է, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է  IRNA լրատվական գործակալությունը |tert.am|

Իրան-Իրաք սահմանին կրակել են իրանցի զինվորների վրա. մեկ սահմանապահ սպանվել է, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը |tert.am|

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան X-ի իր էջում գրել է․
«Զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Քննարկել ենք Ուկրաինայում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի դինամիկան:Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի մասին համաձայնագիրը։ Մենք պայմանավորվել ենք արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ»:  |tert.am|

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան X-ի իր էջում գրել է․ «Զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Քննարկել ենք Ուկրաինայում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի դինամիկան:Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի մասին համաձայնագիրը։ Մենք պայմանավորվել ենք արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ»: |tert.am|

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ: Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովը խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին և ընդգծել, որ Բաքուն հաստատակամ է իրական արդյունքների հասնելու կարգավորման գործընթացի բոլոր կետերում։ Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածությունները առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում։

«Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։  12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։ Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից: [ՀՀ ՊՆ]

Երեկվանից Կառավարության մոտ 72 ժամով նստացույց է հայտարարել «Հայաստանի ինքնիշխանության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Գեւորգյանը։ Գեւորգյանը անհաշտ է իշխանությունների այն դիրքորոշման հետ, որ Տավուշի գյուղերը պետք է տրվեն Ադրբեջանին։ «Այս քարտեզի վրա մարդիկ ունեն կադաստրի վկայական, որը չի տարբերվում իմ ու ձեր տան կադաստրի վկայականներից։ Եթե մեկի հողը ենթակա է խլման ու Ադրբեջանին տալու, ուրեմն  յուրաքանչյուրի հողն է ենթակա խլման ու Ադրբեջանին տալու, իսկ դա սահմանադրական կարգի տապալում է։ Սրա դեմը պետք է առնվի, պետք է համահայկական անհաշտությամբ արվի դա, բոլոր ոչ հաշտ մարդկանց ես այստեղ սպասում եմ, որ խելք խելքի տանք, հավաքվենք ու պարալիզացնենք իրենց, չենք կարողանա աշխատել։ Ես հաշտ չեմ, սա կուլ տալ չի կարելի, սա կուլ տվողներն արժանանալու են իրենց տան կորստին»,- իր խոսքում նշեց նա։ |news.am|

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին պաշտոնից ազատելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին Factor.am-ին փոխանցել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նշենք, որ NEWS.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ առաջիկայում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի: Պատճառն, ըստ լրատվամիջոցի, առողջապահության ոլորտում վերջերս բացահայտված ենթադրյալ չարաշահումների դեպքերն են, որոնք ուղղակիորեն կապված են Ավանեսյանի պաշտոնավարման ընթացքում մասնավոր բժշկական հաստատություններին հատկացված մեծածավալ պետպատվերների և քրեական վարույթներով բացահայտված ուշագրավ այլ փաստերի հետ։

 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Հանդիպման ավարտին ստորագրվել է «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությունը: [ՀՀ ՊՆ]

ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է Վրաստանի խորհրդարանում երկրորդ ընթերցում անցած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը՝ նշելով, որ դա սպառնում է Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։ Գերատեսչությունը նշում է, որ օրինագիծը Կրեմլի ազդեցությունն է կրում և նպատակ ունի «լռեցնելու քննադատներին և վերացնելու Վրաստանի ակտիվ քաղաքացիական հասարակությունը»։ Պետքարտուղարությունը նաև դատապարտել է «բռնության կիրառումը խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ» և կոչ է արել իշխանություններին «թույլ տալ բռնություն չգործադրող ցուցարարներին շարունակել օգտվել խոսքի ազատության իրենց իրավունքից»: |armenpress.am|

Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան
 |news.am|

Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան |news.am|

23:13 - 02 մայիսի, 2024
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. հայտարարություն

Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. հայտարարություն

22:54 - 02 մայիսի, 2024
Երևանի դպրոցներից մեկում ուսուցիչը բռնություն է կիրառել աշակերտների նկատմամբ. նա աշխատանքից ազատվել է

Երևանի դպրոցներից մեկում ուսուցիչը բռնություն է կիրառել աշակերտների նկատմամբ. նա աշխատանքից ազատվել է

22:16 - 02 մայիսի, 2024
Կիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը
 |arm.sputniknews.ru|

Կիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը |arm.sputniknews.ru|

21:59 - 02 մայիսի, 2024
Իրանի և Իրաքի սահմանին կրակոցներ են հնչել․ կա 1 զոհ, 2 վիրավոր
 |tert.am|

Իրանի և Իրաքի սահմանին կրակոցներ են հնչել․ կա 1 զոհ, 2 վիրավոր |tert.am|

21:57 - 02 մայիսի, 2024
Ահա, թե ինչպես է իրեն պահում բռնապետը. Իսրայելի ԱԳ նախարարն անդրադարձել է Թուրքիայի կողմից առևտրային կապերը խզելուն
 |armenpress.am|

Ահա, թե ինչպես է իրեն պահում բռնապետը. Իսրայելի ԱԳ նախարարն անդրադարձել է Թուրքիայի կողմից առևտրային կապերը խզելուն |armenpress.am|

20:57 - 02 մայիսի, 2024
ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և այլ մարզերում բողոքի ակցիաներով և հավաքներով

ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և այլ մարզերում բողոքի ակցիաներով և հավաքներով

20:10 - 02 մայիսի, 2024
Արարատ Միրզոյանի հետ պայմանավորվել ենք քաղաքական խորհրդակցություններ անցկացնել․ Ուկրաինայի ԱԳ նախարար
 |tert.am|

Արարատ Միրզոյանի հետ պայմանավորվել ենք քաղաքական խորհրդակցություններ անցկացնել․ Ուկրաինայի ԱԳ նախարար |tert.am|

20:09 - 02 մայիսի, 2024
Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով

20:05 - 02 մայիսի, 2024
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ

Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ

18:46 - 02 մայիսի, 2024

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
15 տարում ոչ մարտական 427 զոհ․ Փաստահավաք հանձնաժողովի մասին ուշացող խոստումը

15 տարում ոչ մարտական 427 զոհ․ Փաստահավաք հանձնաժողովի մասին ուշացող խոստումը

15 տարվա ընթացքում ոչ մարտական պայմաններում զոհվել է 427 հայ զինծառայող։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում փոխվել է կառավարող ուժը, արդարադատության 10 նախարար, բայց արդարության սպասողների շարքերում դեմքերը հաճախ անփոփոխ են։ Նանա Մուրադյանը կամ ինչպես հայտնի է արդեն՝ սեւազգեստ մայրերից մեկը, նույնքան տարի պայքարում է որդու մահվան հանգամանքների բացահայտման համար․ նրա որդին՝ Վալերիկ Մուրադյանը, այդ 427 զինծառայողներից մեկն է։ Ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում։ Դրանից զատ ուսումնասիրվելու են եւս 5 ոլորտներում մարդու իրավունքների զանգվածային եւ պարբերական խախտումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նյութում կարդացեք՝ Ինչ է փաստահավաք հանձնաժողովը եւ որտեղից է գալիս Ինչ ակնկալիք ունեն ոչ մարտական պայմաններում զոհերի ծնողները Ինչ քննադատություններ կան նախաձեռնության հասցեին Ինչ է ասում Արդարադատության նախարարությունը   Ինչ է Փաստահավաք հանձնաժողովը եւ որտեղից է գալիս 2018 թվականի իշխանափոխությունից հետո նորաստեղծ կառավարությունը սկսեց խոսել անցումային արդարադատության անհրաժեշտության մասին։  Պարզ ձևակերպմամբ՝ անցումային արդարադատությունը դատական եւ ոչ դատական գործիքակազմերի ամբողջություն է՝ միտված մարդու իրավունքների տեւական եւ մասսայական խախտումների հաղթահարմանը, արդարության վերականգնմանը, համակարգային բարեփոխումներին, հասարակության հաշտեցմանը։  «Մենք պետք է լուրջ քննարկում ունենանք եւ որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ»,- պաշտոնավարման 100 օրը ամփոփելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կարճ ժամանակ անց Դատական եւ իրավական բարեփոխումների՝ 2019-2023 թվականների ռազմավարությամբ ամրագրվեց անցումային արդարադատության գործիքակազմի, այդ թվում՝ Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման մտադրությունը։  Հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր եւ քարտեզագրեր 1991 թվականից մինչ 2018 թվականը մարդու իրավունքների՝  Հայաստանում տեղի ունեցած զանգվածային եւ պարբերական խախտումները եւ դրանց պատճառները։ Դեռ այդ ժամանակ Դատաիրավական բարեփոխումներից բխող գործողությունների ծրագրով սահմանվել էր Հանձնաժողովը ձեւավորել 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում: Ռազմավարական նպատակ հռչակված այս քայլը, սակայն, մնաց անկատար։  Մեր հարցմանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունը ըստ էության չի հայտնել, թե ինչ պատճառով Հանձնաժողովն այդ ժամկետում չստեղծվեց, նշել է միայն, որ Փաստահավաք գործառույթներ իրականացնող մարմինը հնարավոր կլիներ ձևավորել միայն փաստահավաք գործառույթներ իրականացնող մարմնի ձեւավորման վերաբերյալ օրենսդրական փաթեթը մշակելուց եւ ընդունելուց հետո:  Սա, իհարկե, ենթադրելի էր, բայց թե ինչու այդ փաթեթը սահմանված ժամկետում չի մշակվել եւ ընդունվել, հարցման պատասխանից պարզ չէ։ Ճշգրտման նպատակով դիմեցինք Նախարարությանը, որտեղից հավելեցին՝ նախորդ ռազմավարության շրջանակում նախագիծը ենթարկվել է երկարատեւ քննարկումների, եւ պետության մոտեցումը ընտրված մոդելի հարցում փոփոխվել է: Արդյունքում նպատակը տեղափոխվել է Դատաիրավական բարեփոխումների հաջորդ՝ 2022-2026 թթ ռազմավարություն։ Այժմ գործող ռազմավարությամբ Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման վերջնաժամկետը 2023 թ․-ի 2-րդ եռամսյակն էր։ Այս ժամկետում եւս, սակայն, հանձնաժողովը չձեւավորվեց։ Ավելի քան մեկ տարի ուշացումով՝ 2024 թ․–ի տարեվերջին միայն՝ Կառավարությունում քննարկվելուց հետո, նախագիծը հասավ Ազգային ժողով, ուսումնասիրման ենթակա ժամանակաշրջանը 2018 թ․-ից երկարեցվեց մինչեւ 2023 թվական։   «Եթե իրավական դաշտում ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի»․ զոհվածի մայր Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ գործի արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին հայտնաբերվել է Ստեփանակերտի Հայկազով զորամասի նյութաապահովման վաշտի սպայական սենյակի հետնամասում երկաթե պտտաձողից կախված վիճակում։ Ըստ պաշտոնական վարկածի՝ դրա նախորդ օրերին Մուրադյանը փողային հարցի շուրջ կոնֆլիկտ է ունեցել զինծառայակիցների հետ։ Գլխավոր դատախազությունից տեղեկացրին՝ նրանցից երկուսը 2017 թ․-ից հետախուզվում են ծանր հետեւանքներ առաջացնելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեղադրանքով։ Տուժող կողմը, սակայն, պաշտոնական այս վարկածին չի հավատում, պնդում է՝ կատարվածը ոչ թե ինքնասպանություն է, այլ սպանություն։ Այն, որ ոչ մարտական պայմաններում զոհերի խնդիրը տասնամյակներ ծառացած է Հայաստանի առաջ, գաղտնիք չէ։ 2011 թ․-ին անգամ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն է մտահոգություն հայտնել՝ իշխանություններին կոչ անելով անհապաղ ու արդյունավետ քննության միջոցով լրացուցիչ ջանքեր գործադրել մեղավորների եւ պատասխանատու հրամանատարների անպատժելիությանը վերջ դնելու ուղղությամբ։  «Ամեն զոհի հետեւում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու, եւ մենք պետք է գտնենք նրանց։ Մենք թույլ չենք տալու, որ սա դառնա պարզապես լրահոսի վերնագիր»,- 2018 թ․-ին ասում էր դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Ծնողների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ, 27-ը դեկտեմբերի, 2024 թ․ Իշխանության գալուց հետո՝ 2020 թ․-ին, Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր Աշխատանքային խումբ, որը զբաղվելու էր ոչ մարտական պայմաններում զոհված 8 զինծառայողների գործերի ուսումնասիրմամբ, ապա անհատական եզրակակցություններ էր տալու դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ։ Վալերիկ Մուրադյանի գործի ուսումնասիրության արդյունքում, օրինակ, աշխատանքային խումբը վեր էր հանել բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ ցուցմունքներ վերցնելու ընթացքում թույլ տված ենթադրյալ խախտումների, հարցաքննություններով չպարզաբանված հանգամանքների, չհարցաքննված վկաների, արդյունավետ քննության պահանջի խախտման, ինքնասպանության վարկածը կասկածի տակ դնող հանգամանքների, ապացույցների մի մասի՝ քրեադատավարական խախտումներով ձեռք բերելու եւ այլնի վերաբերյալ։ Տուժող կողմը, որ գոհ էր այդ ուսումնասիրությունից, այժմ ասում է՝ վերհանված այդ խնդիրներն էլ մնացին միայն թղթի վրա․ «Աշխատանքային խմբի արդյունավետ աշխատանքը եւ նրա ստացած արդյունքը՝ խորհրդատվական եզրակացությունը, իր ձեւով եւ տեսակով շատ նման էր փոքրիկ անցումային արդարադատության մոդելի։ Այս հաջողված մոդելը, որը մոտ 2 տարի աշխատեց եւ արդյունք տվեց, պետք էր ավելի մեծ գործերի ներգրավման համար պարզապես ադապտացնել։ Ես անձամբ շատ եմ ասել, որ դա շատ հաջողված մոդել էր․ մի կողմից կար եւ գործադիրի մասնակիցների ներկայությունը, մյուս կողմից՝ այդ ծնողների փաստաբանները, եւ դա շատ արդյունավետ աշխատել է։ Ափսոս, որ հիմա բոլորովին այլ տարբերակ են ընտրել, եւ նույնիսկ ես որպես իրավաբան, չեմ պատկերացնում, թե ինչպես են լուծվելու այդ խնդիրները»,- մեր զրույցում ասում է տուժողի իրավահաջորդ Նանա Մուրադյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանը  Պապիկյանը կարեւոր է համարում ինքնին այն երեւույթը, որ պիտի լինի մարմին, որը փաստեր կհավաքի եւ դրանց հավանաբար ընթացք կտա, բայց ընտրված ընթացակարգը, ըստ նրա, անընդունելի է․ «Ամենայն հարգանքով Հանրային խորհրդի նկատմամբ, ես ուզում եմ հռետորական հարց հնչեցնել․ եթե հիմա մենք Երեւան քաղաքի մեր համաքաղաքացիների, մեր հայրենակիցների շրջանում հարցում կատարենք, թե ինչ գիտեն Հանրային խորհրդի մասին, քանի՞սը կիմանա այն։ Հավանաբար 10 քաղաքացուց 9–ը չի էլ լսել այդ անունը։ Հիմա եթե պետությունը շահագրգիռ է ոչ մարտական պայմաններում զոհված կամ սպանված զինծառայողների գործերի բացահայտմամբ, ապա այդ խնդիրների լուծումը մի մարմնի տալը, որը սահմանադրական մարմին չէ, որի մասին հանրությունը պատկերացումներ չունի, եւ որը, փաստորեն, առերեւույթ պետք է տվյալներ ստանա նախաքննական գաղտնիք հանդիսացող գործերի մասին, բացարձակապես անընդունելի է։ Սա ծաղրանք եմ համարում եւ բուն երեւույթի նկատմամբ, եւ նաեւ այն մարդկանց նկատմամբ, ովքեր մի քանի տարի սպասում են արդարության»։ Փաստաբանի կարծիքով՝ ոչ միայն զոհված կամ սպանված զինվորների գործերի բացահայտում չեն ունենա, այլեւ ընտրակեղծիքների, ունեզրկումների եւ մյուս ոլորտների․ «Մի խոսքով, բոլոր ռազմավարական ուղղությունները կգնան դեպի փակուղի, եւ սա, ամենայն ափսոսանքով եմ ասում։ Այդ խնդիրները հանձնել մի կառույցի, որը մասնագիտացված չէ, չունի կարողություններ, իրավական առումով չունի գործառույթներ, նույնն է, որ գործը պարզապես տապալես»,- ասում է նա ու հավելում՝ տպավորություն է, որ քննչական մարմնի, դատախազության եւ դատարանների միջեւ Վալերի Մուրադյանի եւ ուսումնասիրված մյուս 4 գործերի կապակցությամբ նոր վարույթներ չնախաձեռնելու լուռ համաձայնություն  կա (աշխատանքային խումբը ուսումնասիրել է Կառավարության որոշման մեջ ներառված 8 գործերից միայն 5-ը,-հեղ․)։ Ծնողների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ, 27-ը դեկտեմբերի, 2024 թ․   Օրենսդրական նախաձեռնության շուրջ համակարծիք չեն նաեւ Խորհրդարանում Նախքան Փաստահավաք մարմին ձեւավորելը գործող Հանրային խորհրդի լիազորությունները դադարելու են եւ կազմավորվելու է նոր Հանրային խորհուրդ։ «Հանրային խորհրդի մասին» օրենքը, սակայն, սահմանում է, որ Հանրային խորհուրդը պաշտոնավարում է մինչեւ Ազգային ժողովի հերթական ընտրությունից հետո նոր Կառավարության կազմավորումը։ Այս եւ մի շարք այլ դրույթների առնչությամբ փորձագիտական կարծիք է հայտնել ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը` խնդիրներ արձանագրելով իրավական որոշակիության տեսանկյունից։ Մասնավորապես, ԱԺ փորձագետները նշել են, որ հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված Հանրային խորհրդի լիազորությունների դադարման եւ նոր Հանրային խորհրդի կազմավորման վերաբերյալ կարգավորումներ սահմանելը՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ գործող Հանրային խորհրդի անդամներն ունեն իրենց պաշտոնավարման ժամկետի հետ կապված Օրենքով սահմանված կարգավորումներին համարժեք լեգիտիմ ակնկալիքներ։ Նախագծի քննարկումն ու ընդունումը Խորհրդարանի լիագումար նիստում եւս միաձայն չի ընթացել․ ընդդիմադիր խմբակցությունները դեմ են արտահայտվել՝ այն որակելով ընդհուպ մինչեւ հակասահմանադրական․ «Նախագիծը դուրս է Սահմանադրության կարգավորումներից, մասնավորապես, այն լիազորություններից, որոնք վերապահվում են Հանրային խորհրդին։  Այս գործողությունը պետք է իրականացվեր ինքնավար առանձին մարմին ստեղծելու սկզբունքով»,– հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Արվծիկ Մինասյանը։  Հատկանշական է, որ նախորդ ռազմավարությամբ ընտրված էր հենց այդ մոդելը․ հանձնաժողովը ստեղծվելու էր ոչ թե Հանրային խորհրդի կազմում, այլ «Փաստահավաք հանձնաժողովի մասին» նոր ստեղծվելիք օրենքի հիման վրա՝ որպես առանձին մարմին։ Ուրեմն՝ ինչո՞ւ Կառավարությունը փոփոխեց իր այս մոտեցումը։ Ըստ Արդարադատության նախարարության՝ նպատակահարմար չի համարվել ստեղծել ինքնավար մարմին եւ ներդնել այդքան մեծ միջոցներ ընդամենը 2 տարվա գործունեության համար, իսկ 2 տարի հետո պարզապես լուծարել այդ մարմինը։ «Հայաստան» խմբակցությունից էլ մեկ այլ հարց են բարձրաձայնել․ «Հայաստանում մարդու իրավունքները միշտ էլ ոտնահարվել են։ Որ ասում եք՝ 30 տարի, պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ ծավալի մասին է, օրինակ՝ 1990 թվականին ինչ-որ դեպք է եղել, 92–ին, 94–ին, 95-ին, 2000, 2007, 2008, այդ ի՞նչ հանձնաժողով եք սարքելու, որ համահայաստանյան հետաքննություն լինի, թե՞ ընտրողաբար է լինելու»,- նշել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Այնուհանդերձ, այս նկատառումները էական դերակատում չեն ունեցել։ Նախագիծը ընդունվել է ձայների՝ 63 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ․ կողմ են քվեարկել միայն կառավարող ուժի պատգամավորները։ Օրեր առաջ՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։ Ըստ օրենքի՝ Հանձնաժողովը հավաքագրելու է վերոնշյալ դեպքերի վերաբերյալ փաստեր, բացահայտելու է հնարավոր մեղավորներին, նկարագրելու է դեպքերի պատմական, քաղաքական, իրավական, տնտեսական առիթներն ու պատճառները, ինչպես նաեւ առաջարկելու է համակարգային բարեփոխումներ՝ ուղղված այդ խախտումների կրկնության բացառմանը, խախտված իրավունքների վերականգմանն ու վնասների փոխհատուցմանը։  Հանձնաժողովը բաղկացած է լինելու 7 անդամից, որոնք ընտրվելու են մրցութային բաց ընթացակարգի միջոցով։    Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակը ուսումնասիրությունը ընտրված ծավալով իրատեսական չի համարում Քաղաքացիական հասարակությունը եւս նկատառումներ ունի ընտրված մոդելի վերաբերյալ։ Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի Պաշտպանության եւ անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանը մեր զրույցում ասում է՝  ե՛ւ ընտրված ժամանակահատվածն է շատ լայն, ե՛ւ ընտրված ուղղությունները, ե՛ւ նախատեսվող աշխատաքների ծավալը։ Այս պայմաններում Մովսեսյանը կատարվելիք ուսումնասիրությունը իրատեսական չի համարում։ Նազելի Մովսեսյանն ընդգծում է՝ ոչ մարտական պայմաններում զոհերի խնդրի լուծման պարտավորությունը գործող իշխանությունները ստացել են դեռ նախկին իշխանություններից, բայց թե այժմ ինչ է արվում այդ ուղղությամբ, մի շարք հարցեր է առաջացնում․ առկա մեխանիզմները, ըստ նրա, արդյունավետ չեն գործում․ «Երբ ստեղծվեց ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան հանգամանքների ուսումնասիրությամբ զբաղվող աշխատանքային խումբ, մենք տեսանք, որ դրա արդյունավետությունը այն չէր, ինչ որ ակնկալվում էր, եւ դա այն դեպքում, երբ բավականին կարճ ժամանակահատվածի համար էր՝ համեմատած ներկայում ստեղծվելիք հանձնաժողովի հետ, այսինքն՝ ավելի քան 30 տարվա վաղեմության գործերի ուսումնասիրությունը, կարծում եմ, շատ դժվար կլինի,- ասում է նա՝ նշելով՝ առավել իրատեսական կլիներ ավելի կարճ ժամկետի ուսումնասիրությունը, որը իսկապես կտար արդյունք եւ գործուն մեխանիզմ կդառնար հետագայի համար։ 2023 թ․ դեկտեմբերին էլ ԵԽ նախարարների կոմիտեն է կոչ արել ՀՀ իշխանություններին՝ արագ ավարտել ոչ մարտական պայմաններում  մահացած զինծառայողների գործերով քննությունը եւ ժամանակ տվել մինչեւ 2025 թվականը ներկայացնելու վիճակագրական տվյալներ վերջին հինգ տարիներին զինված ուժերում ոչ մարտական պայմաններում  մահվան  դեպքերի քննության մասին, քանի որ գործերի քննության տեւականության պատճառով անցնում են վաղեմության ժամկետները: Նազելի Մովսեսյանը առանձնահատուկ շեշտադրում է ոչ մարտական պայմաններում ինքնասպանության ու սպանության դեպքերը, որ իրենք դիտարկում են 2010 թ․-ից․ «Դինամիկան ցույց է տալիս, որ ամեն տարի միջինում 10 եւ ավելի դեպք է գրանցվում։ Այս միտումը խոսում է այն մասին, որ զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունները շարունակվում են մինչեւ այսօր։ Թեեւ բարձր ամբիոններից հնչում են դրանց կանխարգելման, այդ ուղղությամբ տարվող աշխատանքների կարեւորության մասին, միաժամանակ դեպքերն արձանագրվում են։ Մենք ուսումնասիրում ենք նաեւ Կառավարության ծրագրի՝ Զինված ուժերի բարեփոխումներին ուղղված կոմպոնենտը, դրա կատարումը եւ 2021 թ.-ից սկսած մինչ օրս 4 հրապարակում ենք արել՝ յուրաքանչյուր անգամ արձանագրելով, որ որեւէ գործուն քայլ չի իրականացվում։ Իրականացվում են որոշակի քայլեր մանր խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք շատ փոքր են, որպեսզի համակարգային մեծ խնդրի լուծմանը հասնենք»,- ասում է Մովսեսյանն։ Մովսեսյանն այն համոզմանն է, որ ցանկացած մեխանիզմ, որը ուղղված է տարիներ շարունակ առկա խնդիրների բացահայտմանը, լուծմանը եւ հետագայում կանխարգելմանը, բնականաբար, խրախուսելի է։ Այս քայլը եւս պետք չէ թերագնահատել, բայց արդյունքների մասին դեռեւս վաղ է խոսել։   Արդարադատության նախարարությունը ժամկետների ձգձգումը պայմանավորում է երկարատեւ քննարկումներով Մեր գրավոր հարցերին ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունը Ժամկետների ձգձգումը պայմանավորել է երկարատեւ քննարկումներով, որոնց շրջանակում մշակվել է օրենքի երկու նախագիծ․ առաջին տարբերակի համաձայն՝ Փաստահավաք հանձնաժողովը պետք է ստեղծվեր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կազմում, իսկ երկրորդի համաձայն՝ որպես առանձին մարմին․ «Քննարկումների արդյունքում, պարզ է դարձել, որ առավել նպատակահարմար է փաստահավաք գործառույթներ իրականացնող մարմինը ձևավորել Հանրային խորհրդի կազմում: Վ30 տարի ժամանակահատվածի առնչությամբ մեր հարցին ի պատասխան Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ընտրությունը կատարվել է այն տրամաբանությամբ, որ ընդգրկի 1991 թվականի անկախացումից ի վեր մինչ նշված օրենքի մշակումն ընկած ժամանակահատվածը, իսկ ուսումնասիրության իրականացման ձեւերի, հնարավորության մասին հարցերը համարել է վաղաժամ։ Ըստ էության պատասխան չի տրվել նաեւ այն հարցին, թե ինչպես են ուսումնասիրվելու 1992-2010 թթ գրանցված մահվան դեպքերը, եթե դրանց վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն առկա չէ։ Բացակայող վիճակագրության մասին ավելի վաղ տեղեկացել էինք Գլխավոր դատախազությունից․ «Փաստահավաք գործառույթների իրականացնող մարմնի լիազորությունները, գործառույթները եւ գործունեության շրջանակը սահմանվել են օրենքով, իսկ Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը հաստատվելու է Կառավարության կողմից: Այդ կարգի շրջանակներում Փաստահավաք հանձնաժողովը ինքն է որոշելու իր գործելաոճը եւ իրականացվելիք քայլերի հերթականությունը»,- ասված է պատասխանում։ Սրանով Նախարարությունը խնդրի լուծումը, ըստ էության, թողել է Փաստահավաք հանձնաժողովի պատասխանատվությանը։ Խնդրել էինք հայտնել նաեւ՝  ուսումնասիրությունը ներառելու է միայն ՀՀ զինված ուժերի՞ զինծառայողների թե՞ նաեւ Արցախի պաշտպանության բանակում ծառայություն իրականացրած ՀՀ ԶՈՒ զինծառայողների մահվան դեպքերը։ Այս հարցին, սակայն, Նախարարությունը չի պատասխանել։ Հարցին, թե Հանձնաժողովի աշխատանքները գործնականում ինչ դերակատարում են ունենալու, Նախարարությունից հայտնել են, որ փաստահավաք գործունեության ընթացքում եւ արդյունքում ուսումնասիրված դեպքերի եւ իրադարձությունների շրջանակում և դրանց կրկնությունը կանխելու նպատակով մշակելու է ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված առաջարկություններ՝ օրենքով նախանշված ուղղություններով․ «Ինչ վերաբերում է զեկույցի հրապարակումից հետո քննչական մարմինների գործունեությանը, ապա հարկ է նշել, վերջիններս սահմանափակված չեն  անհրաժեշտության դեպքում իրականացնելու Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց լիազորությունները, այդ թվում՝  համապատասխան հիմքերի առկայության դեպքում նախաձեռնել քրեական վարույթ: Միաժամանակ՝ քրեական վարույթի նյութ հանդիսացող տեղեկությունների տրամադրումը կարող է իրականացվել բացառապես Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ»: Այսինքն՝ կատարված ուսումնասիրությունները պարտադիր ազդեցություն չեն ունենալու տարիներով քննվող քրեական վարույթների վրա, եւ քննչական մարմինների գնահատմանն է թողնվելու՝ դրա անհրաժեշտությունը, համապատասխան հիմնքերը կան թե ոչ։ Այսպիսով՝ կառավարող ուժի խոստացած անցումային արդարադատությունը մինչ օրս ամբողջությամբ իրականացված չէ․ Թեեւ այն ներառվում է դատաիրավական բարեփոխումների մեջ, ժամկետները հաճախ չեն պահպանվում, ինչի հետեւանքով գործնական արդյունքներն էլ ուշանում են։ Շահագրգիռ կողմերի դիրքորոշումներից էլ պարզ է դառնում, որ հանրային խորհրդի կազմում փաստահավաք հանձնաժողովի ձևավորումը ոչ իրատեսական է եւ ապահովելու է անցումային արդարադատության ռազմավարական նպատակի ձեւական կողմը միայն։ Դա են վկայում նախկինում կատարված բովանդակային նույնանման աշխատանքները, որոնց դրական, շոշափելի ազդեցությունը քաղաքացիները իրենց իսկ օրինակով չեն տեսնում։   Միլենա Խաչիկյան

Loading...