Կ. Չ.-ն, զբաղեցնելով Տավուշի մարզի համայնքներից մեկի վարչական ղեկավարի պաշտոնը և, հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Չ.-ն 2024 թվականի փետրվարին համայնքապետարան է  ներկայացրել իր ստորագրությամբ վավերացված՝ Տավուշի մարզի բնակավայրերից մեկի 20-ից 51 տարեկան բնակիչներ հանդիսացող ՀՀ զինապարտ քաղաքացիների անվանացուցակ, որի մեջ եղել են նաև իր որդու տվյալները: Կ. Չ.-ն, սակայն, մտադրված լինելով ազատել որդուն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից, կեղծ նշում է կատարել վերջինիս՝ ՌԴ-ում գտնվելու մասին այն դեպքում, երբ որդին այդ պահին գտնվել է Հայաստանի Հանրապետությունում: Այնուհետև ակնհայտ կեղծ տեղեկատվություն պարունակող փաստաթուղթը Կ. Չ.-ն ուղարկել է  համայնքապետարան, որից հետո այն դրվել է պաշտոնական շրջանառության մեջ:  Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

Կ. Չ.-ն, զբաղեցնելով Տավուշի մարզի համայնքներից մեկի վարչական ղեկավարի պաշտոնը և, հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Չ.-ն 2024 թվականի փետրվարին համայնքապետարան է  ներկայացրել իր ստորագրությամբ վավերացված՝ Տավուշի մարզի բնակավայրերից մեկի 20-ից 51 տարեկան բնակիչներ հանդիսացող ՀՀ զինապարտ քաղաքացիների անվանացուցակ, որի մեջ եղել են նաև իր որդու տվյալները: Կ. Չ.-ն, սակայն, մտադրված լինելով ազատել որդուն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից, կեղծ նշում է կատարել վերջինիս՝ ՌԴ-ում գտնվելու մասին այն դեպքում, երբ որդին այդ պահին գտնվել է Հայաստանի Հանրապետությունում: Այնուհետև ակնհայտ կեղծ տեղեկատվություն պարունակող փաստաթուղթը Կ. Չ.-ն ուղարկել է  համայնքապետարան, որից հետո այն դրվել է պաշտոնական շրջանառության մեջ:  Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ գործի դնելով իր սպառազինության մեջ առկա գրեթե բոլոր զինատեսակները՝ հրաձգային զենքերից մինչեւ ավիացիա։ 
2020թ․ պատերազմն անսպասելի չէր, հատկապես, երբ դիտարկում ենք 4 տարվա հեռավորությունից՝ ուսումնասիրելով այն խոսույթը, որն օգտագործում էր ադրբեջանական կողմը եւ այն մտահոգությունները, որոնք պարբերաբար բարձրաձայնվում էին ոչ միայն հայ, այլեւ օտարերկրյա պաշտոնյաների կողմից։ Ադրբեջանը հարձակման համար հող էր նախապատրաստում տեւական ժամանակ՝ ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ նետելով հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրություններ՝ Հայաստանին մեղադրելով սադրանքի նախապատրաստվելու մեջ։ 
Այս հրապարակմամբ «Ինֆոքոմն» ամփոփ ներկայացնում է պատերազմի ընթացքը։

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ գործի դնելով իր սպառազինության մեջ առկա գրեթե բոլոր զինատեսակները՝ հրաձգային զենքերից մինչեւ ավիացիա։  2020թ․ պատերազմն անսպասելի չէր, հատկապես, երբ դիտարկում ենք 4 տարվա հեռավորությունից՝ ուսումնասիրելով այն խոսույթը, որն օգտագործում էր ադրբեջանական կողմը եւ այն մտահոգությունները, որոնք պարբերաբար բարձրաձայնվում էին ոչ միայն հայ, այլեւ օտարերկրյա պաշտոնյաների կողմից։ Ադրբեջանը հարձակման համար հող էր նախապատրաստում տեւական ժամանակ՝ ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ նետելով հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրություններ՝ Հայաստանին մեղադրելով սադրանքի նախապատրաստվելու մեջ։ Այս հրապարակմամբ «Ինֆոքոմն» ամփոփ ներկայացնում է պատերազմի ընթացքը։

Դաղստանում (Մախաչկալա) բենզալցակայանի պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ, կա 8-ը վիրավոր։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։

Դաղստանում (Մախաչկալա) բենզալցակայանի պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ, կա 8-ը վիրավոր։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։

 Սեպտեմբերի 28-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 01:00-ից մինչև 06:00-ն փակ է լինելու Մյասնիկյան պողոտա-Սարալանջի փողոց տրանսպորտային հանգույցի Արմենակյան փողոցի՝ Սարալանջի փողոցի խաչմերուկից «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին, որտեղ վերականգնվում է կամրջի դեֆորմացիոն կարը: 

[Երևանի քաղաքապետարան]

Սեպտեմբերի 28-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 01:00-ից մինչև 06:00-ն փակ է լինելու Մյասնիկյան պողոտա-Սարալանջի փողոց տրանսպորտային հանգույցի Արմենակյան փողոցի՝ Սարալանջի փողոցի խաչմերուկից «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին, որտեղ վերականգնվում է կամրջի դեֆորմացիոն կարը: [Երևանի քաղաքապետարան]

Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Աշոտ Մովսիսյանը, երկամարտում գրանցելով 366 կգ արդյունք, նվաճեց բրոնզե մեդալ:Հրում վարժությունում 208 կգ ծանրաձողը գլխավերևում պահելով` Մովսիսյանը դարձավ նաև փոքր բրոնզե մեդալակիր:

Հայ ժողովուրդը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական ՀիքմեթՀաջիևը։
«Մենք ցանկանում ենք խաղաղության հասնել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ժողովրդի հետ, որը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե՝ հրաժարվելով ադրբեջանական տարածքների նկատմամբ հավակնություններից: Հանրաքվեի ժամանակ հայերը պետք է ցույց կտան, որ չեն պաշտպանում Ղարաբաղի նկատմամբ հավակնությունները»,- ասել է Ալիևի օգնականը։ |tert.am|

Հայ ժողովուրդը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական ՀիքմեթՀաջիևը։ «Մենք ցանկանում ենք խաղաղության հասնել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ժողովրդի հետ, որը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե՝ հրաժարվելով ադրբեջանական տարածքների նկատմամբ հավակնություններից: Հանրաքվեի ժամանակ հայերը պետք է ցույց կտան, որ չեն պաշտպանում Ղարաբաղի նկատմամբ հավակնությունները»,- ասել է Ալիևի օգնականը։ |tert.am|

Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի գործով երեկ դատարանում հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի N զորամասի հրամանատար Համլետ Լեւոնյանը։ Հենց նրա ղեկավարած ստորաբաժանումն է, ըստ մեղադրանքի, Գաբրիելյանի չթույլատրված նահանջի հետեւանքով ընկել շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։ Վկայի պնդմամբ՝ բոլոր հրամանատարները վերադասության հետ կապի մեջ էին նույն ռադիոցանցով, բոլորը բոլորին լսում էին, հետեւաբար եթե նահանջից առաջ Գաբրիելյանը զեկուցած լիներ այդ մասին կամ օգնություն խնդրած լիներ, ինքը կիմանար։ Մեղադրող դատախազի հարցին՝ Հադրութը իրենց կորպուսի պաշտպանության տա՞կ է եղել, վկան բացասական պատասխան տվեց։ Այդ դեպքում ինչո՞ւ է Գաբրիելյանը նահանջել դեպի Հադրութ․ «Գաբրիելյանի հետ առերեսման ժամանակ ենք այդ հարցը պարզել, հարցրել եմ՝ ինչի՞ ես 40 կմ գնացել Հադրութ, եթե կարող էիր մի քանի կմ գալ դեպի մեզ, ասել է, որ ինֆորմացիա ուներ, որ ճեղքել են էդտեղ, հետո էլ, թե՝ անձնակազմիս տարել եմ էնտեղ, որ լողանային, չորանային, պատսպարվեին»,– ասաց վկան՝ նշելով, որ իր համար այդ պատրվակը ծիծաղելի էր։

 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3226 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն: Քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4918 անձ:  |armenpress.am|

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3226 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն: Քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4918 անձ: |armenpress.am|

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Նախարարներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին, ինչի համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի հիմքում դրված սկզբունքներին համապատասխան հաղորդակցությունների բացման հարցում ՀՀ հաստատակամ մոտեցումը։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրությունները փոխանցվել են ՔՊ ղեկավարությանը․ հայտնել է Անդրանիկ Քոչարյանը։ Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնելու ստորագրահավաքի մասին «Ազատության»-ը հայտնել էր ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ առանց պատճառները հստակեցնելու։ ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է նաև Գրիգոր Մինասյանի երեկվա գրառմանը՝ նշելով․  «Պարոն Մինասյանը երեկ շատ անթույլատրելի և վտանգավոր հայտարարություն է արել: Արդարադատության նախարարը ԱԺ պատգամավորներին մեղադրում է խարդավանքների մեջ։ Եթե պարոն Մինասյանը մնալու է նախարար, պետք է դրա հետ կապված գա այստեղ բացատրություն տա՝ ով է խարդավանքով զբաղվող պատգամավորը»։

Հենց ՆԱՏՕ-ն հարձակվի մեզ վրա, կկիրառվի միջուկային զենք. ՌԴ-ն կօգտագործի ամբողջ զինանոցը. Լուկաշենկո
 |tert.am|

Հենց ՆԱՏՕ-ն հարձակվի մեզ վրա, կկիրառվի միջուկային զենք. ՌԴ-ն կօգտագործի ամբողջ զինանոցը. Լուկաշենկո |tert.am|

22:49 - 27 սեպտեմբերի, 2024
ՏԿԵ նախարարն Իրանի դեսպանի հետ այցելել է Սյունիք

ՏԿԵ նախարարն Իրանի դեսպանի հետ այցելել է Սյունիք

22:12 - 27 սեպտեմբերի, 2024
Իսրայելական բանակն ավիահարվածներ է հասցրել Բեյրութում «Հզբոլլահի» գլխավոր ռազմական շտաբին

Իսրայելական բանակն ավիահարվածներ է հասցրել Բեյրութում «Հզբոլլահի» գլխավոր ռազմական շտաբին

22:05 - 27 սեպտեմբերի, 2024
Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Լիբանանում և Սիրիայում
 |arm.sputniknews.ru|

Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Լիբանանում և Սիրիայում |arm.sputniknews.ru|

21:47 - 27 սեպտեմբերի, 2024
Եվրոպական խորհրդի նախագահը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կենդանի դիակ է անվանել
 |1lurer.am|

Եվրոպական խորհրդի նախագահը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կենդանի դիակ է անվանել |1lurer.am|

21:03 - 27 սեպտեմբերի, 2024
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված նախագծերը

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված նախագծերը

21:01 - 27 սեպտեմբերի, 2024
Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակ |armenpress.am|

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակ |armenpress.am|

20:35 - 27 սեպտեմբերի, 2024
Հակակոռուպցիոն կոմիտեն դատարան է ուղարկել Տավուշի մարզի համայնքներից մեկի ղեկավարի կողմից գործած կեղծիքի վարույթի նյութերը

Հակակոռուպցիոն կոմիտեն դատարան է ուղարկել Տավուշի մարզի համայնքներից մեկի ղեկավարի կողմից գործած կեղծիքի վարույթի նյութերը

20:29 - 27 սեպտեմբերի, 2024
44-օրյա պատերազմը՝ ամփոփ

44-օրյա պատերազմը՝ ամփոփ

20:20 - 27 սեպտեմբերի, 2024
Մախաչկալայում բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, մահացել է 5 մարդ

Մախաչկալայում բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, մահացել է 5 մարդ

20:16 - 27 սեպտեմբերի, 2024

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
Ինչպես եւ ինչու եղավ հոկտեմբերի 5-ի նահանջը Ջրականից դեպի Հադրութ․ պատմում է մայոր Դավիթ Մկրտչյանը

Ինչպես եւ ինչու եղավ հոկտեմբերի 5-ի նահանջը Ջրականից դեպի Հադրութ․ պատմում է մայոր Դավիթ Մկրտչյանը

«Ես՝ Դավիթ Մկրտչյանս, ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և չեմ ասելու ոչինչ ճշմարտությունից բացի»։ Հակակոռուպցիոն դատարանում այսպես սկսվեց փոխգնդպետ Հովիկ Գաբրիելյանի գործով վկայի հարցաքննությունը։ Վկա Մկրտչյանը պատերազմի ժամանակ եղել է Գաբրիելյանի ենթականերից, ղեկավարել վերջինիս հրամանատարության ներքո գործող գումարտակի մոտոհրաձգային վաշտը, որը, ինչպես եւ ողջ գումարտակը, 2020 թ․ հոկտեմբերի 5-ին Գաբրիելյանի հրամանով Ջրականից նահանջել է Հադրութ։  Հենց այդ նահանջի համար է Գաբրիելյանն այժմ մեղադրյալի աթոռին․ ըստ քրեական գործի՝ նահանջը եղել է առանց վերադաս հրամանատարության գիտության եւ թույլտվության, իսկ արդյունքում յուրային ստորաբաժանումները կրել են նյութական եւ մարդկային կորուստներ։ Գաբրիելյանը, սակայն, այս մեղադրանքը չի ընդունում։ Ինչու եւ ինչպես եղավ նահանջը Հարցաքննության սկզբում մայոր Դավիթ Մկրտչյանը հայտնեց, որ ներկաներից ճանաչում է միայն Հովիկ Գաբրիելյանին, նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։ Վկա Դավիթ Մկրտչյանը Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ Մկրտչյանը պատմեց, որ սեպտեմբերի 27-ից մինչ հոկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ ուղիղ կոնտակտ չի եղել, հետեւակի չեն հանդիպել։ Այդ ընթացքում իր վաշտը միայն 2 զոհ է տվել՝ Մեխակ Սադոյանը եւ Տիգրան Ղարիբյանը։ Նստեցման վայրում այլ զոհեր վկան չմտաբերեց։ Նշեց՝ զոհեր ունեցել է հակատանկային մարտկոցը, որը, սակայն, այլ հատվածում է տեղակայված եղել։ Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը հետաքրքրվեց զոհերի այս քանակով, ըստ ամենայնի, հասկանալու համար՝ ինչպիսին է եղել զորքի բարոյահոգեբանական վիճակը նախքան հոկտեմբերի 4-ի դեպքերը։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ, ըստ Մկրտչյանի, գումարտակը տեղակայված է եղել Ջրականի բնագծերից մեկում՝ Արալեռի աջակողմյան հատվածում։ Իր վաշտը կազմել է 96 հոգի, ընդհանուր անձնակազմը՝ մոտ 150։ Վկան մանրամասնեց հակառակորդի՝ այդ օրվա առաջխաղացումները (դրանց փորձերը)՝ ըստ հաջորդականության։ Առաջին առաջխաղացումը հայկական զորքերը նկատել են իրենց առջեւում գտնվող Քուչակ բնակավայրում, երբ հակառակորդը, ըստ Մկտրչյանի, 3-4 կմ հեռավորության վրա մոտ 1000-հոգանոց զորքով լցվում էր անտառապատ ձորը․ «Մեր ունեցած կրակային միջոցները թույլ չեն տվել այդ հեռավորության վրա կրակ վարել, զեկուցել ենք փոխգնդապետ Գաբրիելյանին, հրետանային կրակ է վարվել»։ Ժամեր անց իրենցից աջ ընկած հատվածում նկատել են հակառակորդի 3-4 տանկ, ինչպես նաեւ հետեւակ։ Իրենք հետեւակի հետ են հրաձգության մեջ մտել, իսկ կորպուսի հրետանու պետը սարի գլխից օգնություն է ցուցաբերել, խոցել տանկերից 2-ը։ Հրաձգությունը համընկել է տանկերի խոցվելու հետ, տեւել է մեկ ժամ, իսկ հետո՝ մթնշաղին, դադարել է։ Այսինքն՝ մինչեւ գիշեր զորքը այլեւս մարտի մեջ չի եղել։ Մեղադրողը շեշտեց այս հանգամանքը, քանի որ զորքի նահանջը գիշերն է եղել։ Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը – Կրակի դադարելուց հետո մինչեւ Հովիկ Գաբրիելյանի նահանջի հրաման տալը ձեր ուղղությամբ ճակատային գրոհ եղե՞լ է,– հարցրեց մեղադրող Մղդեսյանը։ – Չենք տեսել, գիշերային տեսանելիության սարքեր չենք ունեցել,– պատասխանեց վկան։ – Հետախուզական ինֆորմացիա հասե՞լ է, որ հակառակորդը ճակատից գրոհում է։ – Ոչ։ – Այդ դեպքում, երբ Գաբրիելյանը նահանջի հրաման տվեց, Ձեզ համար  սպասելի՞ էր։  – Ես տեղյակ չեմ՝ ինչ հանգամանքներից ելնելով է տվել այդ հրամանը։ – Հրամանի տրամաբանության հետ կապված պարզաբանում պահանջե՞լ եք, հարցրե՞լ եք՝ ինչու ենք նահանջում, ինչ պատահեց։ – Ոչ։ – Բայց Ձեզ համար տրամաբանակա՞ն է եղել այդ նահանջը։ – Անձնակազմի թրջվածությունը, փոքր–ինչ ընկճվածությունը, հակատանկային մարտկոցի զոհերը հաշվի առնելով՝ այո։ – Իսկ գրոհող թշնամին թրջվա՞ծ չէր։ – Չեմ կարող պատասխանել, մեզնից առաջ գտնվում էր Ջաբրայիլի առաջնագիծը, որտեղ լիքը թաքստոցներ կային (նկատի ունի՝ հակառակորդը գուցեեւ պատսպարված լիներ,–հեղ․)։ – Ձեր՝ որպես զինվորականի կարծիքով՝ անձնակազմի թրջված լինելը կարո՞ղ է նահանջի առիթ հանդիսանալ։ – Ոչ, բայց բարոյահոգեբանական վիճակը կարող է պատճառ հանդիսանալ, որ անձնակազմը չկարողանա մարտ մարել։ – Եթե 150–հոգանոց գումարտակը մինչ այդ տալիս է 2 զոհ, դա կարո՞ղ է համարվել շատ։ – Իսկ հակատանկային մարտկոցի զոհե՞րը։ – Հակատանկային մարտկոցը ձեզ մոտ չի եղել։ Մեղադրողի այս դիտարկմանը վկան պատասխանեց՝ ասելով, որ հակատանկային մարտկոցը գումարտակին աջակցող հիմնական ուժերից է, եւ անկախ նրանից, որ իրենց հետ չի եղել, վերջինիս զոհեր տալը չէր կարող չազդել գումարտակի մյուս ստորաբաժանումների բարոյահոգեբանական վիճակի վրա։ Հարցին, թե 2 տանկի խոցվելուց հետո հետեւակն ու մյուս տանկերը ինչ եղան, վկան դժվարացավ պատասխանել։ Ասաց՝ հետեւակը հավանաբար մտել է սարի հետեւը, որովհետեւ եթե նահանջեր, կտեսնեին, իսկ մյուս տանկը (կամ տանկերը), խոսակցություններից է լսել, հատել է (են) իրենցից աջ գտնվող անձնակազմի բնագիծն ու հասել ոստիկանական հենակետի մոտ, որը իրենց թիկունքում է։ Հանրային մեղադրողը ճշգրտեց վկայի լսած այս տեղեկությունը․ «Վկա Համլետ Լեւոնյանը, որը ձեզնից աջ գտնվող այդ անձնակազմի հրամանատարն է եղել, ցուցմունք է տվել այն մասին, որ հակառակորդն իրենց բնագիծը չի հատել»։ Մինչ նահանջը Գաբրիելյանի կողմից վերադաս հրամանատարներից օգնություն խնդրելու դեպք Դավիթ Մկրտչյանը չմտաբերեց։ Ինչու՞ զորքը նահանջեց հենց Հադրութ Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը հարցրեց՝ վկան տեղյա՞կ է, թե Հադրութի պաշտպանական հատվածը ում ներքո է գտնվել՝ Զինված ուժերի՞ թե՞ Պաշտպանության բանակի։ – Պաշտպանության բանակի,– պատասխանեց վկան։ – Այդ դեպքում նահանջի ժամանակ հարցրե՞լ եք Գաբրիելյանին, թե ինչու եք գնում, ՊԲ զորքերին միանում։ – Ես զրահատեխնիկայով եմ գնացել, փոխգնդապետը՝ մեքենայով։ – Թեկուզ հեռախոսով, հարցրե՞լ եք՝ տրամաբանությունը որն է, որ հատկապես Հադրութ եք գնում։ – Ոչ։ Մղդեսյանը մեջբերեց Մարտական կանոնադրության այն դրույթը, ըստ որի թե՛ հարկադրված, թե՛ ոչ հարկադրված նահաջի դեպքում զորամասի կամ վաշտի հրամանատարը պարտականություն ունի առաջին իսկ հարմար տեղում ամրանալ։ Հետաքրքրվեց՝ ինչո՞ւ դա չի արվել։ Վկան, որ ծանոթ էր Ջրականի տեղանքին, ասաց՝  Բանաձորի խաչմերուկից հետ կահավորված բնագիծ չի եղել, որը կարող էին զբաղեցնել, իսկ վերակահավորելը դժվար էր լինելու՝ պայմանավորված ժամանակով, անձրեւով, ցեխով։  Թե ինչու էր ընտրվել հենց Հադրութը, վկան միայն ենթադրեց։ Նշեց՝ 2 ճանապարհ կար․ մեկը՝ դեպի Ջրականի ոստիկանական հենակետ («9-րդ կմ» կոչվող տարածք), մյուսը՝ դեպի Արալեռ։ Իրենց տեղեկություններով՝ երկուսում էլ արդեն հառակորդն էր ։ Իրական վտանգ կա՞ր թե ոչ Մայոր Դավիթ Մկրտչյանին հարցեր հղեց նաեւ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը՝ փորձելով հիմնավորել պաշտպանական կողմի այն դիրքորոշումը, որ նահանջից առաջ իրական վտանգ է եղել։ Ձախից՝ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը Անդրադառնալով հակառակորդի 1000-ին հասնող զորքով գրոհին՝ Խաչիկյանը հետաքրքրվեց՝ կարո՞ղ էին իրենց ոչնչացնել, եթե իրենք տանկային միջոցներ չունեին։ Մկրտչյանը դրական պատասխանեց, շեշտեց՝ իր տեխնիկան խոցել կարող էր 1200 մ–ից սկսած միայն, հեռահար միջոցներ չունեին, ունեցել են 10 տանկ, որոնք, սակայն, իրենց մոտ չեն եղել։ – Տանկերի բացակայությունը զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա ազդո՞ւմ էր։  – Նույնիսկ սպայակազմի վրա կարող է ազդեցություն ունենալ․․․ Գումարտակի հիմնական ուժերից երկուսը պակասել էին՝ տանկային վաշտը, որ չէր եկել, եւ ականանետայինը, որ տեղում չէր։ Եթե լինեին, մինչեւ 6 կմ կարող էին կրակ վարել։ – Այսինքն՝ եթե հարձակումը լիներ, ձեր ունեցած ուժերով կարո՞ղ էիք այդ բնագիծը պահել։ – Պահել՝ ոչ, եթե 20–հոգանոց անձնակազմ  լիներ, տանկերին չկարողանայինք խոցել, գուցե աջակցեին, բայց եթե մեծ ծավալի լիներ՝ ոչ։ – Իրական վտանգ եղե՞լ է, որ ամբողջ անձնակազմը կարող էր զոհվել։ – Իրական վտանգը այն էր, որ հակառակորդը առաջ էր եկել, կարող էր աջից շրջանցել մեզ եւ թիկունքից հարձակվել։ Ինչ վերաբերում է ձախակողմյան հատվածին, Դավիթ Մկրտչյանի խոսքով՝ իրենցից ձախ տեղակայված են եղել կամավորները, նրանցից ձախ էլ՝ հետեւակի մարտական մեքենաները։ Մեքենաներից ձախ արդեն անձնակազմ չի եղել։  – Այսինքն՝ թշնամին կարո՞ղ էր նաեւ ձախով շրջանցել եւ թիկունքից հարձակվել,– հարցրեց պաշտպանը։ – Սակայն ի՞նչ տարբերություն․ իհարկե, այնտեղ ձորակները ավելի շատ էին,– պատասխանեց վկան՝ նշելով, որ ինքը, ամեն դեպքում, վտանգը միայն աջակողմյան հատվածից է տեսել։ – Ըստ Ձեզ՝ Գաբրիելյանը նման հրաման տվել է՝ իր անձնակա՞ն շահից ելնելով, ի՞ր կյանքը փրկելու համար թե՞ անձնակազմի։ – Ամբողջ ստորաբաժանման։ – Ինչպե՞ս կբնութագրեք Գաբրիելյանին։ – Հայրենասեր, անձնակազմի մասին մտածող, հոգատար, ինձ չի թվում՝ նա կարող էր իր անձնական շահի համար մեզ հանել էդտեղից,– պատասխանեց վկան՝ հայտնելով նաեւ, որ Գաբրիելյանը ոչ միայն հրամանատարական դիտակետում է եղել, այլեւ առաջնագծում՝ իրենց կողքին։ Նահանջից հետո անձնակազմի մի մասը, ըստ վկայի, Արծվաշենում է գրոհի մասնակցել։ Շրջափակման մեջ ընկնելու ռիսկը փաստահե՞ն է թե՞ սոսկ ենթադրություն Զորքի բարոյահոգեբանական վատ վիճակի մասին վկայի խոսքերը զայրացրին նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանին։ Վերջինս հարցեր հղեց՝ փորձելով ստանալ այդ խոսքերի հիմնավորումը։ – Ձեր վաշտի 2 զոհը ե՞րբ է ԱԹՍ–ի զոհ դարձել։ –Սեպտեմբերի 29-ին կամ 30-ին։ – Որ տեսաք՝ հակառակորդը ԱԹՍ ունի, մենք՝ չէ, այդ հանգամանքը սպաների ու զինվորների վրա չազդե՞ց։ – Ազդեց։ – Բա ինչո՞ւ այդ օրը դուրս չեկաք։ – Ինչքան էլ կարող էին սնարյադ գցել, հակառակորդի հետ ուղիղ առնչություն չի եղել, որ մեզ շրջանցեին, թիկունք գային․․․ – Շրջանցելը եւ ԱԹՍ–ների՝ առանց մոտենալու ոչնչացնելը վերջնարդյունքում նույն հետեւանքը չունե՞ն։ – Այո։ – Բա որ ասում եք՝ հակառակորդը տանկեր ուներ, մենք չունեինք, դա ազդում էր զորքի բարոյահոգեբանական վիճակի վրա, բա ինչո՞ւ ԱԹՍ–ների խոցումն էլ չի ազդել այն աստիճան, որ ամսի 30–ին էլ նահանջեիք։ – Հրթիռը կարող է ոչնչացնել 1,2,5–հոգանոց անձնակազմ, իսկ շրջափակման մեջ հայտնվելու դեպքում կարող է ողջ ստորաբաժանումը զոհ դառնալ,– պատասխանեց վկան։ Դատավորը ընդգծեց՝ աջակողմյան հատվածում, որտեղից բնագծի այդ ենթադրյալ հատումը եւ թիկունքից գրոհը կարող էր տեղի ունենալ, ստորաբաժանում կար, որը ավելի մոտ էր թշնամուն։ Հետաքրքրվեց՝ այդ անձնակազմի հետ կապ կա՞ր, նրանցից ենթադրյալ գրոհի մասին տեղեկություններ ստացվե՞լ էին։ Վկան պատասխանեց՝ ինքը կապի մեջ չի եղել, Գաբրիելյանի մասին ասել չի կարող։ – Բա այդ պնդումները, որ հստակ կատարում եք՝ շրջափակման մեջ էիք ընկնելու, ինչի՞ վրա են հիմնված։ – Զինվորական գործի մեջ գոյություն ունի իրավիճակի գնահատում, երբ հակառակորդին գնահատում ես, որ եկել է, քո դիմաց է լցված, ու քո աջ կողմով կրակելով առաջ է շարժվել, գնահատելով կարող ես հասկանալ, որ հավանականություն կա, որ կարող ես ընկնել շրջափակման մեջ։ – Դատարանը կարո՞ղ է եզրակացնել, որ դա Ձեր ենթադրությունն է, եւ փաստական հենք չունի։ – Հրամանը ես չեմ տվել, հետեւաբար չեմ կարող ասել։ Իմ մասով ես ենթադրել եմ, ես ոչ մեկից չեմ լսել, որ հակառակորդը անցել է մեր թիկունք,– պատասխանեց նա՝ հավելելով, որ հետագայում էլ չի հետաքրքրվել, Գաբրիելյանի հետ վերջին անգամ պատերազմի ժամանակ է շփվել (չհաշված քննիչի մոտ առերեսումը,–հեղ․)։ Ի վերջո, վկան նշեց, որ կարող էին վերադիրքավորվել, զբաղեցնել ձորակի աջակողմյան բլուրը, որպեսզի երկու կողմից ճնշեին թշնամուն։ – Ռեսուրսներ ունեի՞ք դրա համար,– հարցրեց պաշտպան Խաչիկյանը։ – Անհնարին չէր, բայց տեխնիկան շարժելը վտանգավոր էր, քանի որ հակառակորդը մոտակայքում էր։ Անձնակազմով ծածուկ կարող էինք, եթե նման հրաման լիներ։ Այդպիսի հրաման, ըստ նրա, կարող էր տալ ինչպես կորպուսի, այնպես էլ գումարտակի հրամանատարը, նույն ինքը՝ Հովիկ Գաբրիելյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 13-ին։   Միլենա Խաչիկյան

Loading...