Գերմանիայի Համբուրգ քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում տեղի է ունեցել դանակով հարձակում, որի հետևանքով 12 մարդ վնասվածքներ է ստացել։ Նրանցից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ևս 3-ինը՝ ծանր: Այս մասին հաղորդում է BBC լրատվական գործակալությունը։ Համբուրգի ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը 39-ամյա մի կին է, որը ձերբակալվել է։Հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 18:00-ին։ «Նախնական տվյալներով՝ մի մարդ դանակով վնասել է մի քանի հոգու Կենտրոնական կայարանում։ Կասկածյալը ձերբակալվել է», - գրել է Գե
21.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 262 տրանսպորտային միջոց, որոնցից 148-ի ղեկին եղել են անչափահասներ: Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է։ [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]
Ռուսաստանն ու Ուկրաինան «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման պայմանավորվածության շրջանակում մայիսի 23–ին 390–ական գերի են փոխանակել: ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ վերադարձրել են 270 ռուս զինծառայողների և 120 քաղաքացիական անձանց: Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ վերադարձել են 390 գերիների: Նա նշել է՝ ակնկալում են, որ շաբաթ և կիրակի օրերին փոխանակումը կշարունակվի: |armenpress.am|
Մայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ժան-Նոել Բարոյի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի հետ կմասնակցի պանելային քննարկման: [ՀՀ ԱԳՆ]
Նախկին տնօրենը Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս։ Անտեսելով օրենքի պահանջը, համաձայն որի՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, 2013 թվականի օգոստոսի 30-ին հաշվառվելով որպես անհատ ձեռնարկատեր և օգտագործելով իր՝ տնօրենի պաշտոնից բխող հեղինակությունն ու ճանաչումը՝ գիտատեխնիկական համագործակցության աշխատանքների կատարման պայմանագրեր է կնքել ընկերության հետ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատճառված վնասից վերականգնվել է 19 մլն ՀՀ դրամ։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: [ՀՀ քննչական կոմիտե]
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը (խմբ․- նշենք, որ խոսքը վերաբերվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին), իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնը զբաղեցրած անձի օժանդակությամբ, նշված գործարարից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք: Քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2008 թ․ փետրվարի 20-ին ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մի շարք անձանց օժանդակությամբ վերը նշված գործարարից կանխիկ եղանակով ստացել է կաշառքի մասնաբաժինը՝ 2.660.000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած մասը ստացել է փոխկապակցված մի շարք անձանց օժանդակությամբ։ [ՀՀ քննչական կոմիտե]
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը: «Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում և շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին, այս որոշմանն աջակցելու համար»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
17.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ: Ուժեղացված հսկողությունը շարունակվում է։ [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]
44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Հայկազ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը մոտենում է ավարտին։ Գրեթե 1 տարվա քննությունից հետո Հակակոռուպցիոն դատարանում հրապարակվեց մեղադրական եզրափակիչ ճառը։ Հանրային մեղադրող, Զինվորական դատախազության ավագ դատախազ Գեւորգ Ավետիսյանը, ամփոփելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները, պնդեց, որ դրանցով հիմնավորվել է Գրիգորյանին ներկայացված մեղադրանքը․ «Գործով ձեռք բերված ապացույցների գնահատմամբ գտնում եմ, որ մեղադրյալ Հայկազ Գրիգորյանի մեղքն ամբողջությամբ հիմնավորված է, արարքին տրվել է քրեաիրավական ճիշտ գնահատական և նա ենթակա է քրեական պատասխանատվության առաջադրված մեղադրանքում նշված հոդվածով»,- ասաց նա:
Մայիսի 21-ին Աշոտ Դանիելյանը միաձայն՝ 28 կողմ ձայնով, ընտրվել է Արցախի ԱԺ նախագահ։ Նա եղել է միակ թեկնածուն և ներկայացնում է «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը։ Այս մասին հայտնել է Արցախի ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սևակ Աղաջանյանը։ Արցախի 33 հոգանոց խորհրդարանի անդամներից նիստին մասնակցել է 28-ը։ Նիստը կայացել է Երևանում։ «Տասնօրյա ժամկետում Ազգային ժողովը կանցկացնի նաև Արցախի նախագահի ընտրությունը»,- ասաց Աղաջանյանը։ Նշենք, որ 2025-ի ապրիլի 15-ին Արցախի ԱԺ-ն Երևանում նիստ էր գումարել և ընդունել սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծ, որի շնորհիվ պիտի պահպանվի նախագահի ինստիտուտը։ Ադրբեջանի կողմից Դավիթ Իշխանյանի գերեվարումից հետո Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարում էր Գագիկ Բաղունցը։ Արցախի նախագահի միակ թեկնածուն գործող նախագահ Սամվել Շահրամանյանն է։ |civilnet.am|
Համբուրգի կենտրոնական դանակով հարձակման հետևանքով կայարանում 12 մարդ վիրավորվել է
22:29 - 23 մայիսի, 2025Հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 262 տրանսպորտային միջոց
22:20 - 23 մայիսի, 2025ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել, իբր, ՀՀ-ի օգտին լրտեսության համար 18 տարով ազատազրկված թալիշ հետազոտողին |factor.am|
21:38 - 23 մայիսի, 2025Հռոմում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հինգերորդ փուլը |1lurer.am|
20:57 - 23 մայիսի, 2025Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալել են
20:17 - 23 մայիսի, 2025Հայաստանն ու Ադրբեջանը աջակցել են միմյանց թեկնածությունները Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար․ Փաշինյան
19:37 - 23 մայիսի, 2025Ռուսաստանն ու Ուկրաինան 390–ական գերի են փոխանակել |armenpress.am|
19:26 - 23 մայիսի, 2025Մայիսի 26-ին պաշտոնական այցով ՀՀ-ում կգտնվի Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն
19:20 - 23 մայիսի, 2025Նախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս
19:05 - 23 մայիսի, 2025Սերժ Սարգսյանը մեղադրվում է 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
18:41 - 23 մայիսի, 2025Համբուրգի կենտրոնական դանակով հարձակման հետևանքով կայարանում 12 մարդ վիրավորվել է
22:29 - 23 մայիսի, 2025Հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 262 տրանսպորտային միջոց
22:20 - 23 մայիսի, 2025ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել, իբր, ՀՀ-ի օգտին լրտեսության համար 18 տարով ազատազրկված թալիշ հետազոտողին |factor.am|
21:38 - 23 մայիսի, 2025Հռոմում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հինգերորդ փուլը |1lurer.am|
20:57 - 23 մայիսի, 2025Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալել են
20:17 - 23 մայիսի, 2025Հայաստանն ու Ադրբեջանը աջակցել են միմյանց թեկնածությունները Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար․ Փաշինյան
19:37 - 23 մայիսի, 2025Ռուսաստանն ու Ուկրաինան 390–ական գերի են փոխանակել |armenpress.am|
19:26 - 23 մայիսի, 2025Մայիսի 26-ին պաշտոնական այցով ՀՀ-ում կգտնվի Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն
19:20 - 23 մայիսի, 2025Նախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս
19:05 - 23 մայիսի, 2025Սերժ Սարգսյանը մեղադրվում է 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
18:41 - 23 մայիսի, 2025