Իրանը և Իսրայելը «շուտով կհասնեն խաղաղության», հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ այժմ ընթանում են հանդիպումներ։ Թե կոնկրետ ում միջև և որտեղ՝ Դոնալդ Թրամփը չի հստակեցրել, բայց պնդել է, որ «երկու երկրները պետք է համաձայնության գան»։ «Մենք շուտով ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ կունենանք»,-գրել է Թրամփը Truth Social-ում՝ հավելելով, որ ինքը նույն կերպ համոզել է մի շարք երկրների, և հիմա Իրանի ու Իսրայելի հերթն է: «Այժմ բազմաթիվ հեռախոսազանգեր և հանդիպումներ են տեղի ունենում: Ես շատ բան եմ անում»,-գրել է Թրամփը՝ առանց հավելյալ մանրամասների։ |azatutyun.am|
Ապարանում պտտահողմի հետևանքով շենքեր են վնասվել: Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը։ [ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ ]
Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
«Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ երկրի միջոցով ուղերձ չի հղել Իսրայելին», – ասել է Իրանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային, հաղորդում է Mehr իրանական լրատվական գործակալությունը։
Հունիսի 16-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան, Ալիխանյան եղբայրներ, Վշտունի, Աբելյան փողոցների և Հաղթանակ 1-ին թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։ [ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյան]
Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան, ինչպես հաղորդում է «Ազատություն» լրատվամիջոցը՝ փոխանցել են արտգործնախարարությունից։ Պաշտոնական Երևանը տեղեկացնում է՝ տեղերում ՀՀ դեսպանությունները «հանդես են եկել համապատասխան հաղորդագրություններով՝ տրամադրելով անհրաժեշտ կոնտակտային թվյալներ, որոնց միջոցով մշտական կապ է պահպանվում ՀՀ քաղաքացիների հետ»: |azatutyun.am|
Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև առկա լարվածության հնարավոր գլոբալ և տարածաշրջանային հետևանքները։ Ֆիդանը նշել է, որ զարգացումները մտահոգիչ են՝ ընդգծելով, որ բախումների դադարեցման և Իրանի միջուկային գործունեության շուրջ տարաձայնությունների լուծման միակ ուղին դիվանագիտությունն է։
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա: Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: [ՆԳՆ փրկարար ծառայություն]
Իրանը խնդրել է Կիպրոսին «որոշ ուղերձներ» փոխանցել Իսրայելին, այսօր հայտարարել է երկրի նախագահը։ Նիկոս Քրիստոդուլիդեսը տեղեկացրել է, որ ակնկալում է օրվա ընթացքում խոսել Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ։ Ըստ Քրիստոդուլիդեսի, Կիպրոսը նաև խնդրել է ԵՄ Արտաքին գործերի խորհրդի արտակարգ նիստ գումարել։ «Չի կարելի հանդուրժել, որ ԵՄ-ն, ունենալով նման աշխարհաքաղաքական դերակատարում, տեսնի այս բոլոր զարգացումները և առնվազն չհրավիրի Արտաքին գործերի նախարարների նիստ», - լրագրողներին ասել է նա։ |azatutyun.am|
Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավին, նշելով՝ «որոշ շրջանակներ խոսում են «նոր կաթողիկոս» ընտրելու մասին և իմ անունն է շրջանառվում որպես թեկնածու, հետևաբար պարտքս եմ համարում պարզաբանում ներկայացնել՝ ավելորդ խոսակցությունները կանխարգելելու համար»։ Նա նշել է, որ վարչապետի կողմից սույն խնդրի արծարծումը քաղաքական առնչություն ունի և կապված է 2026թ.-ի ընտրությունների հետ։ «Մենք լուծումը տեսնում ենք համբերությամբ 2026թ.-ի ընտրություններին սպասելու մեջ։ Արդեն Մայր Աթոռը 2026թ.-ին հրավիրել է եկեղեցական ներկայացուցչական ժողով։ Նույնիսկ կարելի է, որ այն վերածվի Ազգային եկեղեցական ժողովի։ Անձնապես գիտենք, որ Վեհափառ Հայրապեն է շատ հոգնած այս վիճակից, սակայն, որքան որ ծանոթ ենք իրեն, նա հետքայլ չի անի արտաքին քաղաքական ճնշումների ներքո և իրավունք ունի», - ասել է Սահակ պատրիարքը։
Իսրայել-Իրան ռազմական էսկալացիա [ԹԱՐՄԱՑՎՈՂ]
Այսօր 20:05Իրանը Իսրայելի դեմ հրթիռակոծության նոր ալիք է սկսել |armenpress.am|
Այսօր 20:03Թրամփ.Շուտով կհասնենք խաղաղության |azatutyun.am|
Այսօր 19:12Ապարանը պտտահողմի հետևանքով հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը
Այսօր 19:05Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին
Այսօր 18:15Իրան որևէ երկրի միջոցով ուղերձ չի հղել Իսրայելին․ Իրանի ԱԳՆ
Այսօր 17:41Երևանի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ․ ՆԳՆ
Այսօր 16:55Իրանի և Իսրայելի հայ համայնքում զոհեր չկան.ԱԳՆ |azatutyun.am|
Այսօր 16:42Ֆիդանն ու Լավրովը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը
Այսօր 16:12Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի
Այսօր 16:05Իսրայել-Իրան ռազմական էսկալացիա [ԹԱՐՄԱՑՎՈՂ]
Այսօր 20:05Իրանը Իսրայելի դեմ հրթիռակոծության նոր ալիք է սկսել |armenpress.am|
Այսօր 20:03Թրամփ.Շուտով կհասնենք խաղաղության |azatutyun.am|
Այսօր 19:12Ապարանը պտտահողմի հետևանքով հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը
Այսօր 19:05Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին
Այսօր 18:15Իրան որևէ երկրի միջոցով ուղերձ չի հղել Իսրայելին․ Իրանի ԱԳՆ
Այսօր 17:41Երևանի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ․ ՆԳՆ
Այսօր 16:55Իրանի և Իսրայելի հայ համայնքում զոհեր չկան.ԱԳՆ |azatutyun.am|
Այսօր 16:42Ֆիդանն ու Լավրովը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը
Այսօր 16:12Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի
Այսօր 16:05