Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
Թրամփն ու Պուտինը այս ամսվա մեջ արդեն երրորդ անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկման առանցքում եղել են Իսրայել-Իրան հակամարտությունը, ինչպես նաև ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը։ «Զրույցը տևել է մոտ մեկ ժամ, կամ ավելի ճշգրիտ՝ 50 րոպե։ Այն տեղեկատվական էր, անկեղծ և ամենակարևորը՝ շատ օգտակար»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ |news.am|
Օմանը հայտարարում է Իրան-ԱՄՆ բանակցությունների չեղարկման մասին։ Այս մասին հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Սայիդ Բադր բեն Համադ Ալբուսաիդին՝ նշելով, որ դիվանագիտությունն ու երկխոսությունը մնում են երկարատև խաղաղության հասնելու միակ ճանապարհը։
Շատ շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ Թեհրանի երկնքում։ Մենք կհարվածենք «այաթոլլաների» ռեժիմի բոլոր թիրախներին: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ հավելելով, որ մինչ այժմ իրականացված հարվածները ոչինչ են՝ համեմատած այն բանի հետ, ինչ սպասվում է առաջիկա օրերին։ |timesofisrael.com|
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին: Փաշինյանի դեմ ներկայացված հայցում Քոչարյանը պահանջում է հերքել հունիսի 5-ին կառավարության նիստում նրա հնչեցրած և ֆեյսբուքում հրապարակած «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է» տեղեկությունը։ Քոչարյանը պահանջում է, որ Սիմոնյանը հերքում հրապարակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, ավելին՝ պահանջում է նրանից բռնագանձել 6 միլիոն դրամ զրպարտության և 3 միլիոն դրամ վիրավորանքի համար՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում: |arm.sputniknews.ru|
Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, որ պատրաստ է թիրախավորել նրանց բազաները, եթե վերջիններս աջակցեն Իսրայելին իրանական հարվածները մեղմելու հարցում։ Թեհրանը նաև սպառնացել է այդ դեպքում ավելի լայնածավալ հարվածներ հասցնել հրեական պետությանը։ «Իրանը պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային և Միացյալ Նահանգներին, որ ավելի լայնածավալ հարձակումներ կիրականացնի Իսրայելի դեմ: Ցանկացած երկիր, որը կօգնի մեղմել Իրանի հարձակումները Իսրայելի վրա, կլինի թիրախների շարքում. թիրախում կլինեն նրանց ռազմական բազաները Պարսից ծոցում, ինչպես նաև ռազմածովային նավերը Պարսից ծոցում և Կարմիր ծովում», - գրել է գործակալությունը: |armenpress.am|
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության դեմ՝ խաղաղության համաձայնագրի տեքստը չտրամադրելու համար։ 2025-ի մարտի 13-ին Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարարությունը հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է և պատրաստ է ստորագրման։ Այս հայտարարություններից հետո «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն դիմել է ԱԳ նախարարություն՝ խնդրելով տրամադրել պայմանագրի տեքստը։ ԱԳՆ-ից առաջարկել են լսել ԱԺ-ում խաղաղության համաձայնագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանի ելույթը՝ կցելով ելույթի հղումը։ |factor.am|
Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հերթական փուլը, որը նախատեսված էր հունիսի 15-ին, դեռևս չի չեղարկվել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Դեռևս հստակ չէ, թե այս հարցով մենք ինչ որոշում կընդունենք հունիսի 15-ի մասով»,- ասել է նա։ |hetq.am| |hetq.am|
Իսրայելի և Իրանի միջև լարվածությամբ պայմանավորված՝ շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթներ: Չեղարկվել են Երևանից դեպի Շարժա և Աբու Դաբի AirArabia ավիաընկերության չվերթները։ AirArabia-ն չեղարկել է նաև Շարժայից և Աբու Դաբիից հակառակ ուղղությամբ չվերթները: Fly Dubai ավիաընկերությունը չեղարկել է Դուբայից դեպի Երևան չվերթը։ |armenpress.am| |armenpress.am|
Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել, հայտնում են ՀՀ միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնից։ «Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիքի մարզ՝ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու նպատակով։ Չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրի, Ագարակ և Քաջարան համայնքներում», - նշված է հայտարարությունում։
Մակրոնը Իրանի նախագահին զսպվածության կոչ է արել՝ նշելով, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ խնդիր է
22:23 - 14 հունիսի, 2025Էրդողանն ու Ալիևը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև ստեղծված իրավիճակը
21:57 - 14 հունիսի, 2025Քամու հետևանքով արտակարգ դեպքեր են գրանցվել ՀՀ մի շարք մարզերում
21:37 - 14 հունիսի, 2025«ԱՄՆ-ն նման սարսափելի բռնություն չի հանդուրժի»․ Թրամփը՝ օրենսդիրների սպանության և վիրավորման մասին |news.am|
21:31 - 14 հունիսի, 2025Պուտինն ու Թրամփը քննարկել են Իրան-Իսրայել հակամարտությունը |news.am|
20:31 - 14 հունիսի, 2025Օմանը հայտարարում է Իրան-ԱՄՆ բանակցությունների չեղարկման մասին
19:53 - 14 հունիսի, 2025Շուտով կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ Թեհրանի երկնքում․ Նեթանյահու
19:17 - 14 հունիսի, 2025Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին |arm.sputniknews.ru|
18:36 - 14 հունիսի, 2025Իսրայելի ագրեսիան ԱՄՆ-ի ուղղակի աջակցության արդյունքն է․ Արաղչին՝ Կայա Կալլասին |factor.am|
18:17 - 14 հունիսի, 2025Բանակցել «ագրեսորի հիմնական աջակցի ու հանցակցի» հետ, ըստ էության, անիմաստ է․ Իրանի ԱԳՆ խոսնակ
18:03 - 14 հունիսի, 2025Մակրոնը Իրանի նախագահին զսպվածության կոչ է արել՝ նշելով, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ խնդիր է
22:23 - 14 հունիսի, 2025Էրդողանն ու Ալիևը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև ստեղծված իրավիճակը
21:57 - 14 հունիսի, 2025Քամու հետևանքով արտակարգ դեպքեր են գրանցվել ՀՀ մի շարք մարզերում
21:37 - 14 հունիսի, 2025«ԱՄՆ-ն նման սարսափելի բռնություն չի հանդուրժի»․ Թրամփը՝ օրենսդիրների սպանության և վիրավորման մասին |news.am|
21:31 - 14 հունիսի, 2025Պուտինն ու Թրամփը քննարկել են Իրան-Իսրայել հակամարտությունը |news.am|
20:31 - 14 հունիսի, 2025Օմանը հայտարարում է Իրան-ԱՄՆ բանակցությունների չեղարկման մասին
19:53 - 14 հունիսի, 2025Շուտով կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ Թեհրանի երկնքում․ Նեթանյահու
19:17 - 14 հունիսի, 2025Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին |arm.sputniknews.ru|
18:36 - 14 հունիսի, 2025Իսրայելի ագրեսիան ԱՄՆ-ի ուղղակի աջակցության արդյունքն է․ Արաղչին՝ Կայա Կալլասին |factor.am|
18:17 - 14 հունիսի, 2025Բանակցել «ագրեսորի հիմնական աջակցի ու հանցակցի» հետ, ըստ էության, անիմաստ է․ Իրանի ԱԳՆ խոսնակ
18:03 - 14 հունիսի, 2025