Հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը։ Հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է, մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։ [ՀՀ ՊԵԿ]
Այսօր Ավանի Խուդյակովի փողոցում, նախնական տվյալներով, երկու անձի միջև միջադեպի ժամանակ կողմերից մեկը գործադրել է հրազեն, ինչի հետևանքով միջադեպի մասնակից 31-ամյա տղամարդը, ինչպես նաև պատահական անցորդ կինը ստացել են վիրավորումներ և ներկայումս ստանում են համապատասխան բուժօգնություն։ Ոստիկանության ծառայողները պարզել են հանցանք կատարած անձի ինքնությունը։ Նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են լայնածավալ միջոցառումներ։ [Ոստիկանություն]
Եթե Ուկրաինայում հակամարտությունը կանգնեցվի ճակատային գծի երկայնքով՝ առանց իրական խաղաղության համաձայնության, այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական «Ղարաբաղի», որն Ուկրաինան որոշ ժամանակ անց կփորձի հետ գրավել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ, ինչը կհանգեցնի միջուկային պատերազմի: Այս մասին երեկ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է այս հայտարարությանը՝ նշելով՝ Մեդինսկին տեղյակ չէ, թե «Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել»: Ադրբեջանական կողմը նաև «հիշեցրել է», թե «Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է», և ՌԴ-ն «միշտ ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք»: |tert.am|
Նիկոլ Փաշինյանն առավոտյան նոր գրառում է արել և առաջարկում է ստեղծել Համակարգող խումբ՝ Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար: Խմբի անդամ, նրա խոսքով, կարող են դառնալ նրանք, ովքեր, օրինակ, ամեն օր աղոթում են, վերջին 5 տարում մեկ անգամ պահք են պահել, հավատում են, որ այս օրակարգը բխում է ՀՀ պետական շահերից:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագրեր է ներկայացրել ԱԺ՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը , վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման։ [«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան]
Կալիֆորնիայի ազգային գվարդիայի ստորաբաժանումները կիրակի երեկոյան տեղակայվել են Լոս Անջելեսի փողոցներում արդեն 3 օր շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին, որոնք ուղղված են Թրամփի վարչակազմի միգրացիոն քաղաքականության խստացման դեմ։ Նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ այդ քայլը հակասում է օրենքին։ Մի քանի հավաքներ ոստիկանությունը «անօրինական» է որակել՝ մեղադրելով որոշ մասնակիցների բետոնե առարկաներ, շշեր և այլ նյութեր ոստիկանների վրա նետելու մեջ։ Բողոքի ակցիաներն ուղեկցվել են բախումներով ոստիկանության և ցուցարարների միջև։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շարունակելու է Մոսկվայի հետ գերիների փոխանակման պլանները, թեև կասկած է հայտնել հաջող արդյունքի հնարավորության վերաբերյալ: Նա իր ամենօրյա տեսաուղերձում նշել է, որ ՌԴ-ն դեռ չի տրամադրել ամբողջական ցուցակները, որոնք անհրաժեշտ են, ըստ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածության, ավելի քան հազար անձի փոխանակման համար։ Ըստ Զելենսկու՝ ռուսական կողմը «փորձում է անգամ նման հարցերը վերածել կեղտոտ քաղաքական և տեղեկատվական խաղի»: |azatutyun.am|
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումներով շարունակում է խոսել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին՝ պնդելով, որ ապացույցներ ունի, թե Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը, ունի զավակ: Փաշինյանը նշել է, որ կհրապարակի ապացույցները, եթե Կաթողիկոսը փորձի հերքել: Փաշինյանը պնդում է, որ Կաթողիկոսը պետք է հեռանա Վեհարանից:
Բաքվում շինծու դատական նիստում Ռուբեն Վարդանյանը կրկին միջնորդություններ է ներկայացրել |factor.am|
22:45 - 10 հունիսի, 2025Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ
22:29 - 10 հունիսի, 2025Ադրբեջանն և Կանադան առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացրել․ քննարկվել են ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի խոչընդոտները |factor.am|
21:40 - 10 հունիսի, 2025Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
21:22 - 10 հունիսի, 2025Վահագն Խաչատուրյանն այցելել է Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցի և Պարսամյան կրթահամալիր
21:15 - 10 հունիսի, 2025ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երկրորդ օրն է՝ առևտրային բանակցություններ են ընթանում |factor.am|
21:03 - 10 հունիսի, 2025ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանի հետ
20:36 - 10 հունիսի, 2025Հաշվի առնելով վրացական անցակետերում կուտակումները՝ նպատակահարմար չէ հայկական բեռնատարների՝ սահմանի հատումը. ՊԵԿ
20:23 - 10 հունիսի, 2025Հայաստանը մեծապես կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը. ՀՀ նախագահ
19:43 - 10 հունիսի, 2025ԱՄՆ-ի այլ քաղաքներ ևս միացել են Լոս Անջելեսին․ Թրամփի միգրանցիոն քաղաքականության դեմ բողոքի ցույցերն ընդլայնվում են |factor.am|
19:38 - 10 հունիսի, 2025Բաքվում շինծու դատական նիստում Ռուբեն Վարդանյանը կրկին միջնորդություններ է ներկայացրել |factor.am|
22:45 - 10 հունիսի, 2025Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ
22:29 - 10 հունիսի, 2025Ադրբեջանն և Կանադան առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացրել․ քննարկվել են ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի խոչընդոտները |factor.am|
21:40 - 10 հունիսի, 2025Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
21:22 - 10 հունիսի, 2025Վահագն Խաչատուրյանն այցելել է Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցի և Պարսամյան կրթահամալիր
21:15 - 10 հունիսի, 2025ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երկրորդ օրն է՝ առևտրային բանակցություններ են ընթանում |factor.am|
21:03 - 10 հունիսի, 2025ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանի հետ
20:36 - 10 հունիսի, 2025Հաշվի առնելով վրացական անցակետերում կուտակումները՝ նպատակահարմար չէ հայկական բեռնատարների՝ սահմանի հատումը. ՊԵԿ
20:23 - 10 հունիսի, 2025Հայաստանը մեծապես կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը. ՀՀ նախագահ
19:43 - 10 հունիսի, 2025ԱՄՆ-ի այլ քաղաքներ ևս միացել են Լոս Անջելեսին․ Թրամփի միգրանցիոն քաղաքականության դեմ բողոքի ցույցերն ընդլայնվում են |factor.am|
19:38 - 10 հունիսի, 2025