Հուլիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Թբիլիսիում։
Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վրաստանի ԱԳՆ-ում կկայանա նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

[ՀՀ ԱԳՆ խոսնակ]

Հուլիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Թբիլիսիում։ Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վրաստանի ԱԳՆ-ում կկայանա նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

Վաղը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում երկկողմ հանդիպումներ կունենա Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ 
«Հիմնականում երկկողմ բանակցությունները տեղի կունենան հուլիսի 3-ին, այսինքն՝ մինչև ՇՀԿ գագաթնաժողովի բացումը»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։  |tert.am|

Վաղը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում երկկողմ հանդիպումներ կունենա Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Հիմնականում երկկողմ բանակցությունները տեղի կունենան հուլիսի 3-ին, այսինքն՝ մինչև ՇՀԿ գագաթնաժողովի բացումը»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ |tert.am|

2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված 2 հայ զինծառայողների մասունքներ նույնականացվել են․ զինծառայողների ինքնությունները պարզվել են։  2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձ այլևս չկա։

[ՀՀ քննչական կոմիտե]

2022 թ․ սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված 2 հայ զինծառայողների մասունքներ նույնականացվել են․ զինծառայողների ինքնությունները պարզվել են։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձ այլևս չկա։ [ՀՀ քննչական կոմիտե]

Նախատեսվում է Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 1 մլրդ 286 մլն դրամ, 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք, 2 անշարժ գույք, բաժնեմասեր: Համապատասխան վճիռը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմենսկուի հետ: Զրուցակիցները քննարկել են ՍԾՏՀԿ հետ ՀՀ համագործակցությանը, կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթությունները, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:

[ՀՀ ԱԳՆ]

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմենսկուի հետ: Զրուցակիցները քննարկել են ՍԾՏՀԿ հետ ՀՀ համագործակցությանը, կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթությունները, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: [ՀՀ ԱԳՆ]

 Ուրբաթ օրը հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարների միջև: Նրանք քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։ Ինչպես փոխանցում է ԱՊԱ–ն, այս մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը։
Ջեյհուն Բայրամովն ու Իսրայել Կացը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները, միջազգային և տարածաշրջանային խնդիրները, Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարն իսրայելցի պաշտոնակցին մանրամասն ներկայացրել է նաև հայ - ադբեջանական բանակցային գործընթացի շուրջ զարգացումները։  |tert.am|

Ուրբաթ օրը հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարների միջև: Նրանք քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։ Ինչպես փոխանցում է ԱՊԱ–ն, այս մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը։ Ջեյհուն Բայրամովն ու Իսրայել Կացը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները, միջազգային և տարածաշրջանային խնդիրները, Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարն իսրայելցի պաշտոնակցին մանրամասն ներկայացրել է նաև հայ - ադբեջանական բանակցային գործընթացի շուրջ զարգացումները։ |tert.am|

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի: Տեղեկատվություն էր տարածվում, թե հուլիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում:

 Սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը, հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։  «Համապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ Հանձնաժողովներն իրականացնում են համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքներ: Հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ: Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով: Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը»:

 Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ «գիտի ժողովրդի կարծիքը»։ «Հանրաքվե անցկացնելու հիմնական խնդիրն այն է, որ չունեմ հարցի պատասխանը՝ ԵՄ-ն պատրաստ է ընդունել Հայաստանին, թե ոչ։ Այսօր մենք եթե անում ենք հանրաքվե, պետք է անենք քարոզարշավ։ Երբ մենք գնանք քարոզարշավի, քաղաքացիները մեզ տալու են հարցեր՝ ինչպե՞ս, ե՞րբ, ԵՄ-ն ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում, ԵՄ-ն պատրա՞ստ է։ Այդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ այսօր, ոչ, չեմ կարող տալ, որովհետև այսօր ԵՄ-ում էլ տեղի են ունենում գործընթացներ, մենք այդ գործընթացները պետք է գնահատենք։ ԵՄ երկրներում ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքներն առնվազն որոշակի հարցեր են առաջացնում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ |civilnet.am|

Մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի գլխավոր տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը։ Այս մասին Factor.am-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ բացի ԲԿ տնօրենից՝ մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի։

Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Յուրիկ Հովեյանը հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին՝ դառնալով բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Յուրիկ Հովեյանը հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին՝ դառնալով բրոնզե մեդալակիր

22:38 - 02 հուլիսի, 2024
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված աղջիկ երեխան վերամիավորվել է ընտանիքի հետ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված աղջիկ երեխան վերամիավորվել է ընտանիքի հետ

22:29 - 02 հուլիսի, 2024
Եվրո-2024. Նիդեռլանդների հավաքականը քառորդ եզրափակչում է
 |tert.am|

Եվրո-2024. Նիդեռլանդների հավաքականը քառորդ եզրափակչում է |tert.am|

22:10 - 02 հուլիսի, 2024
Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ
 |1lurer.am|

Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ |1lurer.am|

20:04 - 02 հուլիսի, 2024
Հայաստան կժամանի ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը

Հայաստան կժամանի ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը

20:04 - 02 հուլիսի, 2024
Հնդկաստանում կրոնական փառատոնի ժամանակ հրմշտոցի հետևանքով ավելի քան հարյուր մարդ է մահացել
 |armenpress.am|

Հնդկաստանում կրոնական փառատոնի ժամանակ հրմշտոցի հետևանքով ավելի քան հարյուր մարդ է մահացել |armenpress.am|

19:34 - 02 հուլիսի, 2024
Կարեն Գիլոյանն ընդունել է Հռիփսիմե Խուրշուդյանին կարիերան ավարտելու կապակցությամբ

Կարեն Գիլոյանն ընդունել է Հռիփսիմե Խուրշուդյանին կարիերան ավարտելու կապակցությամբ

19:21 - 02 հուլիսի, 2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Թբիլիսի

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Թբիլիսի

18:53 - 02 հուլիսի, 2024
Վաղը Պուտինը երկկողմ հանդիպումներ կունեննա Ալիևի և Էրդողանի հետ. ՌԴ նախագահի օգնական
 |tert.am|

Վաղը Պուտինը երկկողմ հանդիպումներ կունեննա Ալիևի և Էրդողանի հետ. ՌԴ նախագահի օգնական |tert.am|

18:51 - 02 հուլիսի, 2024
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել

 |factor.am|

Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել |factor.am|

18:18 - 02 հուլիսի, 2024

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Հայկազ Գրիգորյանը չի փոշմանում նահանջի հրաման տալու համար, ասում է՝ 80 հոգու կյանք է փրկել․ դատարանը հեռացել է վերդիկտ կայացնելու

Հայկազ Գրիգորյանը չի փոշմանում նահանջի հրաման տալու համար, ասում է՝ 80 հոգու կյանք է փրկել․ դատարանը հեռացել է վերդիկտ կայացնելու

Հակակոռուպցիոն դատարանում 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանին առնչվող գործի հիմնական դատալսումների փուլի վերջին նիստն էր այսօր։ Դատարանը, նախագահությամբ Վարդգես Ստեփանյանի, լսելով մեղադրյալ Հայկազ Գրիգորյանի եզրափակից խոսքը, հեռացավ վերդիկտ կայացնելու։ Վերդիկտը մինչեւ դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետեւությունն է։ Հայկազ Գրիգորյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության մեջ այն բանի համար, որ զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաեւ ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն, իր եւ ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, պնդում է՝ ինքը չի փախել, այլ ինչքան կարողացել է, մնացել է տեղում, եւ երբ զգացել է, որ այլեւս հնարավոր չէ դիմակայել հակառակորդին, փրկել է իր անձնակազմի կյանքը։ Այսօր իր եզրափակիչ ելույթում Հայկազ Գրիգորյանը վերահաստատեց դատաքննական ցուցմունքում ասած իր պնդումը՝ չի փոշմանում, որ իր վաշտին նահանջի հրաման է տվել, քանի որ այդպիսով փրկել է 80 զինծառայողի կյանք։ Ներկայացնելով իր անցած զինվորական ճանապարհը՝ մեղադրյալը նաեւ նշեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ առաջին իսկ օրից ինքը մեկնել է մարտական հերթապահության, իր ընտանիքն էլ եղել է Ջրականում՝ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Նա շեշտեց, որ ինքը փախչելու մտադրություն չի ունեցել, այլ իրավիճակից ելնելով որոշում է կայացրել նշված տեղանքից վաշտը դուրս բերել։ Այդ որոշման մասին, ինչպես նշեց Հայկազ Գրիգորյանը, ինքը տեղյակ է պահել վերադաս հրամանատարությանը, մասնավորապես զորամասի հրամանատար Գարիկ Վարդերեսյանին, ու ստացել հրաման՝ «ոտերներդ տեղներիցդ չպոկեք»։ Նման հրամանը Հայկազ Գրիգորյանի համար տարակուսելի է, նա ասում է՝ տասը տարուց ավելի ծառայության մեջ է եղել, այդպիսի հրաման որեւէ զինվորական իրավական ակտում չի տեսել։ Ի վերջո, ինքը կայացրել է այդ որոշումը․ «Տվյալ տարածքում ես եմ եղել հրամանատարը ու չեմ փոշմանում մինչ օրս, որ կայացրել եմ այդ որոշումը, որովհետեւ փրկվել է 80 զինվորի կյանք»։  Հայկազ Գրիգորյանը ներկայացրեց, որ իր այդ հրամանից հետո զորքը հասել է 9կմ կոչվող տեղանք, որտեղ նրանց դիմավորել է մայոր Չեւրիկյանը (ըստ ամենայնի՝ նկատի ունի մայոր Էդմոնդ Չեւրիկյանին) եւ իրենց հետ չի ուղարկել այն դիրք, որտեղից իջել էին․ «Մայոր Չեւրիկյանը դրա անհրաժեշտությունը չի տեսել»,- ասաց մեղադրյալը՝ նշելով, որ այդ հատվածից իր վաշտին ուղարկել են այլ տեղանք՝ շարունակելու մասնակցել մարտական գործողություններին։ Երկար չխոսեց Հայկազ Գրիգորյանը։ Վերջում նա միայն ասաց՝ տեղը չի գտնում, որ այս դատական գործի բերումով չի կարողանում օգուտ տալ Հայաստանի զինված ուժերին (44-օրյա պատերազմից հետո Հայկազ Գրիգորյանը ծառայության էր անցել ՀՀ զինված ուժերում, այժմ, կալանքից ազատվելուց հետո, նա այլ զբաղվածություն ունի)։ Մեղադրյալի եզրափակիչ ելույթից հետո հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մի քանի դիտարկում արեց ինչպես Գրիգորյանի ասածների, այնպես էլ նրա պաշտպան Նորիկ Նորիկյանի եզրափակիչ ճառի վերաբերյալ։ Ավետիսյանի համար ցավալի է, որ Հայկազ Գրիգորյանն իր որոշման ու գործողությունների համար այդպես էլ չի փոշմանում։ Նա ընդգծեց, որ մենք ունենք հայրենիքի պաշտպանության ընդհանուր շահ, եւ այն չի կարող ստորադասվել որեւէ ուրիշ բանի։ Ընդ որում, ինչպես նկատեց մեղադրողը, դա արձանագրված է նաեւ զինվորական համապատասխան փաստաթղթում՝ պաշտպանել հայրենիքը ամեն գնով։ Ինչ վերաբերում է պաշտպանի ելույթին՝ Գեւորգ Ավետիսյանը նախ հիշեցրեց Նորիկյանի այն պնդումը, որ եթե Հայկազ Գրիգորյանը փախչելու մտադրություն ունենար, ապա նահանջից հետո որեւէ այլ գործողության մասնակցելուց ամեն կերպ կխուսափեր, բայց հակառակը՝ նա Հադրութում այլ գործողությունների է մասնակցել։ Ավետիսյանն այս համատեքստում նկարագրեց Հայկազ Գրիգորյանի՝ իր խոսքով՝ հետհանցավոր վարքագծի դրվագներ, որոնք, ըստ նրա, վկայում են այն մասին, որ Գրիգորյանի՝ իրենց բնագծից նահանջելու հրամանը ոչ թե իրավիճակի թելադրանքն է եղել, այլ ունեցել է անձնական շահագրգռվածություն։ Մասնավորապես, նա հիշեցրեց, որ այս գործի շրջանակում խոսվել է «գերեզմաններ» կոչվող տեղամասում մարտական գործողություններից Հայկազ Գրիգորյանի բացակայելու մասին․ ««Գերեզմաններ» [կոչվող տեղանքի մարտական գործողությունների] դրվագում [վկաները] որեւէ տվյալ չհայտնեցին, ասացին, որ ոնց որ [Հայկազ Գրիգորյանն] ավելի շուտ էր դուրս եկել տեղանքից»,- նշեց հանրային մեղադրողը։  Այս դատաքննության ընթացքում վկա Արման Արմաղանյանը, որը եղել է Հայկազ Գրիգորյանի վաշտից, իր ցուցմունքում ասել էր, որ նահանջի ժամանակ հասել են «Թուրքի գերեզման» կոչվող տարածք, որտեղ եղած կռիվը ցույց է տվել, թե ինչ վիճակում է զորքը։ Նրա խոսքով՝ այդ տեղանքում վաշտի հետ են եղել հրամանատար Հայկազ Գրիգորյանը, լեյտենանտ Գագիկ Հարությունյանը, ավագ ենթասպա, որի անունը վկան չհիշեց․ «Ես շարքի վերջերն էի, իմ զգացողությամբ՝ սպաները մնում են սկզբի հատվածում։ [․․․] Բայց հետո պարզեցինք, որ էդ ժամանակ սպայական կազմից մեր հետ մնացել էր մենակ Գագոն, ինքը վիրավորվել, զինվորների օգնությամբ հետ էր նահանջել»,- ասել է Արմաղանյանը։ Վերջինս, պատասխանելով հանրային մեղադրողի ճշտող հարցին, թե ուր էին սպաները, ասել է, որ երբ բացազատվել են այդ տարածքում, իրենց մոտ սպաներ չեն եղել, իսկ ինքը հետագայում իրեն իրավունք չի վերապահել վերադասին հարցնել, թե որտեղ է եղել այդ ժամանակ։ Հետհանցավոր վարքագծի տրամաբանության համատեքստում հանրային մեղադրողը նաեւ հիշեցրեց Խուռհատ սարի քրեական գործի շրջանակում քննարկված մի դրվագ, երբ Հայկազ Գրիգորյանը, այդ ժամանակ նշանակված լինելով շտաբի պետ, շրջափակումից դուրս է բերել զորքի չնչին հատվածի։ «Երբ զորքին պետք է եղել հրամանատար, վաշտի հրամանատարը բացակայել է․ սա հիմնավորված փաստ է»,- պնդեց հանրային մեղադրողը։ Պաշտպանը հակադարձեց այս պնդումներին՝ հայտարարելով, որ նախ Խուռհատ սարի գործը այս քրեական գործի հետ կապ չունի եւ այնտեղ քննարկված հանգամանքները չեն կապվում այս գործի հանգամանքներին։ Իսկ ինչ վերաբերում է Հայկազ Գրիգորյանի՝ իրենց զբաղեցրած բնագծից նահանջի հրաման տալուն, նա դարձյալ վկայակոչեց զորամասի հրամանատար Արտյոմ Պողոսյանի ցուցմունքի այն հատվածը, որտեղ վերջինս ասում էր՝ եթե Հայկազ Գրիգորյանն իր ենթակա անձնակազմով սպասեր այդ տարածքում, իրենք գալու էին եւ միասին նահանջ կատարեին։ Այսինքն, ըստ պաշտպանի, այդ տեղանքից նահանջելու ընդհանուր տրամադրվածություն է եղել։ Նա նաեւ պնդեց, որ Հայկազ Գրիգորյանի գործողությունների հետեւանքով չեն եղել ոչ մարդկային, ոչ տարածքային, եւ ոչ էլ տեխնիկայի կորուստներ։ Կողմերի վերջնական ելույթներից հետո դատական նիստը հետաձգվեց, դատարանը հեռացավ վերդիկտ կայացնելու։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի եզրափակիչ ճառն ամբողջությամբ՝ այստեղ։  Պաշտպան Նորիկ Նորիկյանի եզրափակիչ ճառն ամբողջությամբ՝ այստեղ։ Հայկազ Գրիգորյանի դատաքննական ցուցմունքն ամբողջությամբ՝ այստեղ։ Գլավոր լուսանկարում՝ Հայկազ Գրիգորյանը Հայարփի Բաղդասարյան

Loading...