ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրառում է արել՝ կոչ անելով միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին արձագանքել Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստին ու նրա իրավունքների խախտման հանգամանքին։ «Բաքվում այս պահին ընթանում է Լաչինի միջանցքում ադրբեջանական ուժերի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Նրա հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն»,-գրել է նա։
Կարմիր խաչը դեռ չի տեսակցել Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։[ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունի] |news.am|
Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը լրագրողների մուտքն արգելելու վերաբերյալ․ «Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում, որ լրատվամիջոցները նախապես զգուշացված են եղել այդ մասին, սակայն դա որևէ կերպ չի կարող արդարացնել կիրառված մոտեցումը։ Այս քայլով քաղաքապետարանը խախտել է ոչ միայն լրագրողների՝ ազատորեն տեղեկություններ ստանալու և տարածելու, այլև հանրության տեղեկացված լինելու իրավունքը։ Իսկ առաջարկը՝ օգտվել պաշտոնական հեռարձակումից, առնվազն վիրավորական է մասնագիտական գործունեության տեսանկյունից, քանի որ դա խիստ սահմանափակում է տվյալ միջոցառումը մանրամասնությամբ լուսաբանելու հնարավորությունը»։
Գյումրին 2024 թվականին հյուրընկալելու է ոչ թե ԱՊՀ խաղերը, այլ սպորտային համաժողով։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ արձագանքելով Պուտինի հայտարարությանը, որով վերջինը հաջորդ տարի Գյումրիում ԱՊՀ խաղերի հաջող անցկացման հույս էր հայտնել: Ավելի վաղ Պուտինը նշել էր․ «Հաջորդ տարի, ինչպես նախատեսվում է, [միջոցառումները] կլինեն հայկական Գյումրիում։ Հուսով եմ, որ, չնայած բոլոր դրամատիկ իրադարձություններին, որոնք այժմ տեղի են ունենում տարածաշրջանում, Հայաստանը կկարողանա անցկացնել այդ միջոցառումները»։ |armenpress.am|
Որքան հասկանում եմ, Հայաստանը ԱՊՀ-ից «ոչ մի տեղ չի գնում»։ Ինձ զանգահարեց վարչապետ Փաշինյանը, մենք հեռախոսով խոսեցինք, ի միջի այլոց խոսեցինք այսօրվա գագաթնաժողովի մասին, այնտեղ կան հանգամանքներ, որոնք ես միանգամայն հասկանալի եմ համարում։ Ես այդ մասին չեմ խոսի, ավելի լավ է հարցնել Հայաստանի վարչապետին։ [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին]|tass.ru|
ԱՊՀ-ն պահպանում է իր արդիականությունը։ Տեսեք Հայաստանի տնտեսության աճի տեմպերը։ Այո, աշխարհի ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսական աճի տեմպերով․ այնտեղ, ես ինչքան գիտեմ, 15 տոկոս է։ Ավելի լավ ժամանակներում միայն Չինաստանն է դա [նման արդյունք] ցույց տվել։ Դուք կարծում եք՝ դա հենց այնպե՞ս է։ Ոչ, դրանք ինտեգրացիայի արտադրանք են։ [Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով] |tass.ru|
[Վագիֆ Խաչատրյանի] ապօրինի առևանգմանը, որը միջազգային մարդասիրական օրենքի կոպտագույն խախտում է, այժմ հաջորդում է 68-ամյա քաղաքացիական անձի տառապանքը ցուցադրող տեսանյութերի և լուսանկարների հրապարակումը։ Ինչպես պահանջել են բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ և հաստատություններ, Բաքվում դեռևս պատանդ պահվող ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք պետք է ազատ արձակվեն։ [ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյան] |armenpress.am|
Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարները ռուսաց լեզվի միջազգային կազմակերպություն հիմնելու մասին պայմանագիր են ստորագրել։ Այն բաց կլինի ցանկացած երկրի համար, այդ թվում` ԱՊՀ–ի կազմի մեջ չմտնող։ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը նշել է, որ դրա նպատակը երկրների միջև բարեկամության զարգացումն է, ամրապնդումը, բարիդրացիությունը և փոխըմբռնումը, որպես միջպետական շփման լեզու ռուսաց լեզվի պահպանման և առաջմղման հարցերով բազմակողմանի փոխշահավետ համագործակցության ամրապնդումը։ Կազմակերպությունը բազմակողմանի խնդիրներ կլուծի, որոնց թվում ռուսաց լեզվով որակյալ կրթությունն է և ռուս բանասիրության ոլորտում մանկավարժական և գիտական կադրերի նախապատրաստման հարցում աջակցությունը։ Նախատեսվում է զարգացնել երկրների կրթական, մշակութային, գիտական կազմակերպությունների և հասարակական միավորումների հետ փոխգործակցությունը։
Տիգրան Ավինյանը երդմամբ ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը։
Իրանը հնարավոր է համարում Իսրայելի դեմ նոր ճակատների բացումը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ «Իսրայելի դեմ այլ ճակատների բացումը իրապես հնարավոր է շարունակվող ագրեսիայի, ռազմական հանցագործությունների և Գազայի պաշարման ֆոնին»,- ասել է նա Բեյրութ այցի ժամանակ։
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին
21:21 - 13 հոկտեմբերի, 2023Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Սյունիքի մարզպետին
20:25 - 13 հոկտեմբերի, 2023Համաշխարհային հակադոպինգային գործակալության տնօրենը Հայաստանում է. հանդիպում ԿԳՄՍ նախարարությունում
20:16 - 13 հոկտեմբերի, 2023Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են. ՀՀ ՄԻՊ
19:29 - 13 հոկտեմբերի, 2023Կարմիր խաչը դեռ չի տեսակցել Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին |news.am|
19:15 - 13 հոկտեմբերի, 2023Ժաննա Անդրեասյանը Բելգիայի դեսպանին ներկայացրել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը
18:58 - 13 հոկտեմբերի, 2023Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ քաղաքապետի երդմնակալության արարողությանը լրագրողների մուտքն արգելելու վերաբերյալ
18:47 - 13 հոկտեմբերի, 2023Գյումրին հյուրընկալելու է ոչ թե ԱՊՀ խաղերը, այլ՝ սպորտային համաժողով. Գիլոյանն արձագանքել է Պուտինի հայտարարությանը |armenpress.am|
18:27 - 13 հոկտեմբերի, 2023Ղարաբաղյան վերջին իրադարձություններից հետո Վլադիմիր Պուտինը ոչ մի խոչընդոտ չի տեսնում Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման համար
18:21 - 13 հոկտեմբերի, 2023Որքան հասկանում եմ, Հայաստանը ԱՊՀ-ից «ոչ մի տեղ չի գնում»․ Վլադիմիր Պուտին
17:55 - 13 հոկտեմբերի, 2023ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

17:55 - 13 հոկտեմբերի, 2023