Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սահմանադրական դատարանի որոշումից հետո հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: «Ես ոչ մի տեղ չեմ գնում, հրաժարական չեմ տալիս։ Ես կլինեմ այնտեղ, որտեղ հիմա եմ և եղել եմ ամբողջ կյանքում, ինչի համար ես եկել եմ այստեղ, կանգնել եմ փողոցում՝ հանուն մեր եվրոպական և ժողովրդավարական ապագայի», - հայտարարել է Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ։ |armeniasputnik.am|
Հայկական կողմն, ըստ անհրաժեշտության, բոլոր հարթակները պատրաստ է օգտագործել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է այն օրակարգն ու այն ուղենիշները, որոնք տեսնում է և մենք տեսնում ենք որպես հարաբերությունների կարգավորման հիմք: Դրանք, ըստ էության, նաև արձանագրվել են Գրանադայի քառակողմ հայտարարությամբ, հիմա, ենթադրաբար, ադրբեջանական կողմը պետք է դիրքավորվի և հանրային կեպրով իր դիրքորոշումն արտահայտի այն ուղենիշների մասին, որոնք նշված են Գրանադայի հայտարարությունում: Անկլավների թեման, ենթադրում եմ, դելիմիտացիայի պրոցեսի մաս է լինելու, իսկ Գրանադայի հայտարարությունն ընդհանուր ավելի խոշոր ուժեղնիշների մասին է: [ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյան] |azatutyun.am|
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ստրասբուրգ։ Նախատեսված են հանդիպումներ ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, ԵԺԿ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերի հետ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես կգա Եվրախորհրդարանում։ |armenpress.am|
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից հնարավոր սպառնալիքների վերաբերյալ Հայաստանի մտահոգությունների մասին հարցին, ասել է. «Բաքուն Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։ Կարևոր է հասկանալ, թե հայկական կողմն ինչպես է ապահովելու տրանսպորտային միջանցքով երթևեկության անվտանգությունը։ Յուրաքանչյուր ուղևորի համար, որը կնստի գնացք Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ, անհրաժեշտ են անվտանգության հուսալի երաշխիքներ»։ |1lurer.am|
Արցախի գերատեսչություններին սպասարկած ծառայողական մեքենաներ բերվել են Հայաստան․ դրանց մի մասը կայանված է Արցախի ներկայացուցչությունում, իսկ մյուս մասը շարունակում է սպասարկել արցախցի պաշտոնյաներին։ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն, սակայն, «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան այսօր հայտնել է, որ որևէ տեղեկություն չունի Արցախի ծառայողական մեքենաների, ինչպես նաեւ գերատեսչությունների հաշվեկշիռներում ներառված այլ գույքի մասին։ Քանի որ պատասխանատու մարմինները դեռեւս ոչինչ չեն հայտնում Արցախի պետական գույքի մասին, «Ինֆոքոմը» փորձեց տեղեկություններ ստանալ հենց պետական մարմինների աշխատակազմերից։
Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը՝ կարճվել։ Եթե գործի վարույթը շարունակվեր և դատական քննությունն ընթացք ունենար, գտնում ենք, որ Վիտալի Բալասանյանն անկասկած կարդարացվեր Արցախի դատարանների կողմից․ հարուցված քրեական գործը և առաջադրված մեղադրանքը հիմնավոր չեն եղել։ [Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյան] |tert.am|
Մեկնարկել է Թել Ավիվ - Երևան չվերթը, որով Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ, այդ թվում՝ ավելի, քան 70 երեխա: [ՀՀ ԱԳՆ խոսնակ]
Հայաստանի կառավարությունը հաստատել է Սլովենիայի նորագույն պատմության մեջ խոշորագույն տարերային աղետի՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարի համար 50 հազար եվրոյի հատկացումը: Որոշումը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցին Բլեդյան համաժողով և սլովենացի գործընկեր Տանյա Ֆայոնի հետ հանդիպումներին, որի ընթացքում ՀՀ-ն Սլովենիային օգնելու պատրաստակամություն է հայտնել։ [ՀՀ ԱԳՆ խոսնակ] |tert.am|
Սամվել Բաբայանի հնչեցրած հայտարարությունների ու հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածներով՝ «Զինվորական պաշտոնեական անփութությունը» (ՔՕ հոդված 550)՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, ինչպես նաև «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը» (ՔՕ հոդված 545)՝ առանց մարտի հանգամանքներով հարկադրված լինելու հրամանատարի (պետի) կողմից ամրությունը, մարտական տեխնիկան կամ մարտ վարելու այլ միջոցը հակառակորդին հանձնելը կամ թողնելը։ [Գլխավոր դատախազություն] |azatutyun.am|
Իսրայելը հերքում է տեղեկությունը, թե համաձայնել է դադարեցնել կրակը Գազայի հարավում, որպեսզի բացվի Ռաֆայի սահմանային անցակետը։ «Այս պահին Գազայի հատվածում հումանիտար օգնության և օտարերկրացիների դուրս գալու համար կրակի դադարեցում չկա»,- ասվում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրույթան մեջ։
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ |armeniasputnik.am|
22:07 - 16 հոկտեմբերի, 2023Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գևորգ Մանուկյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
21:59 - 16 հոկտեմբերի, 2023Հայկական կողմը բոլոր հարթակները պատրաստ է օգտագործել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար. Վահան Կոստանյան |azatutyun.am|
21:48 - 16 հոկտեմբերի, 2023Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ստրասբուրգ |armenpress.am|
21:44 - 16 հոկտեմբերի, 2023Սյունիքը Հայաստանի ինքնիշխան տարածքն է. Ամիրբեկով |1lurer.am|
21:19 - 16 հոկտեմբերի, 2023Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ |news.am|
21:07 - 16 հոկտեմբերի, 2023Թել Ավիվ–Երևան չվերթին 190 անձից 149–ն է ներկայացել. ՀՀ ԱԳՆ
21:06 - 16 հոկտեմբերի, 2023Ծառայողական մեքենաներ Արցախից բերվել են. դրանք այս պահին տնօրինում են արցախցի պաշտոնյաները
20:45 - 16 հոկտեմբերի, 2023Կապանում հանդիպում է տեղի ունեցել ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ
20:33 - 16 հոկտեմբերի, 2023Վահան Քերոբյանը ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցեր
20:13 - 16 հոկտեմբերի, 2023Վրաստանի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ |armeniasputnik.am|
22:07 - 16 հոկտեմբերի, 2023Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գևորգ Մանուկյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
21:59 - 16 հոկտեմբերի, 2023Հայկական կողմը բոլոր հարթակները պատրաստ է օգտագործել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար. Վահան Կոստանյան |azatutyun.am|
21:48 - 16 հոկտեմբերի, 2023Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ստրասբուրգ |armenpress.am|
21:44 - 16 հոկտեմբերի, 2023Սյունիքը Հայաստանի ինքնիշխան տարածքն է. Ամիրբեկով |1lurer.am|
21:19 - 16 հոկտեմբերի, 2023Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ |news.am|
21:07 - 16 հոկտեմբերի, 2023Թել Ավիվ–Երևան չվերթին 190 անձից 149–ն է ներկայացել. ՀՀ ԱԳՆ
21:06 - 16 հոկտեմբերի, 2023Ծառայողական մեքենաներ Արցախից բերվել են. դրանք այս պահին տնօրինում են արցախցի պաշտոնյաները
20:45 - 16 հոկտեմբերի, 2023Կապանում հանդիպում է տեղի ունեցել ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ
20:33 - 16 հոկտեմբերի, 2023Վահան Քերոբյանը ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցեր
20:13 - 16 հոկտեմբերի, 2023