Իսպանիայի խորհրդարանի յոթ խմբակցություններ հոկտեմբերի 17-ին ընդունել են հայտարարություն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացրած հարձակման վերաբերյալ, որի հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին։ Իսպանացի օրենսդիրները պահանջել են Ադրբեջանից անհապաղ դադարեցնել թշնամական գործողությունները՝ հիշեցնելով, որ այդ պետությունը ժամանակին վավերացրել է Ցեղասպանությունների կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան։ Նրանք դատապարտել են ադրբեջանական գործողությունների հետևանքով հայկական կողմում գրանցված մարդկային կորուստները՝ իրենց համերաշխությունը հայտնելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։ [Իսպանիայում ՀՀ դեսպանություն]
Պաշտոնական Բաքուն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթին՝ նշելով, որ այն ցույց է տալիս, որ Հայաստանը վճռական է «խաթարելու խաղաղության համաձայնագրի հեռանկարները»։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության՝ Հայաստանը չի հրաժարվում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իր հավակնություններից»։ Ադրբեջանն, իր հերթին, հայտարարել է, թե «Հայաստանը պարտավոր է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը», ապա ցավով նշել, որ Երևանը դա չի կատարում։ |azatutyun.am| |azatutyun.am|
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի 11 օրվա ռմբակոծությունների և ավիահարվածների ընթացքում զոհվածների թիվը հասել է 3000-ի, իսկ 12 հազար 500 մարդ վիրավորվել է: |armenpress.am|
Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Եվրոպական խորհրդարանում՝ X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան: «Եվրոպան կշարունակի օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի համար մարդասիրական հետևանքների վերացման հարցում: Մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և մեր համագործակցության ամրապնդմանը»,- գրել է Մեցոլան: |1lurer.am| |1lurer.am|
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ`վերջինիս նախաձեռնությամբ: Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների ղեկավարների մակարդակով քննարկված ուղղություններով և ձևաչափերում փոխգործակցությանը, ինչպես նաև հայ-իրանական երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ աշխատանքներին: Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ: [ՀՀ ԱԳՆ]
Մենք պատրաստ ենք գնալ ընթացակարգերի պարզեցման, ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունը մեր տարածքով՝ հույս ունենալով փոխադարձության։ Մենք պատրաստ ենք զորքերի հայելային հետքաշման 1991 թ․ սահմանների գծից, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը ՀՀ-ի ոչ մի տարածքում զորք չի ունենա, ՀՀ-ն էլ Ադրբեջանի։ Պատրաստ ենք նաև փոխադարձության սկզբունքով հասցեագրել «անկլավների» հարցը։ Պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել։ Այն, որ Ադրբեջանը հրաժարվեց գալ Գրանադա, մեր գործերը չհեշտացրեց, բայց Բրյուսելում եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն ունենք, և եթե վերը նշված սկզբունքները պաշտոնապես վերահաստատվեն, մինչև տարեվերջ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրումը կդառնա խիստ իրատեսական։ Մենք պատրաստ ենք նաև բոլոր գերիների, պահվող և կալանավորված անձանց բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին, պատրաստ ենք համագործակցել անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման հարցում․ ՀՀ 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած։ [Նիկոլ Փաշինյանը` Եվրոպական խորհրդարանում ելույթում]
Հայաստանը կարևորագույն գործընկեր է մեզ համար։ Մենք անվերապահ աջակցություն ենք հայտնում ՀՀ-ի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությունը։ Այս մասին հայտարարեց Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում։ «Մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք ազնիվ և արդար խաղաղ բանակցությունների վրա, կոչ ենք անում հարգել հայերի իրավունքներն ու անվտանգությունը ԼՂ-ում։ Միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը և ԼՂ-ում բնակվող հայերի համար միջազգային երաշխիքները կարող են օգնել խաղաղությանն ու հաշտեցմանը։ Մենք հավատարիմ ենք մնում բոլոր այն ջանքերին, որոնց նպատակն է ՀՀ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը՝ հիմքում ունենալով ՀՀ-ի ու Ադրբեջանի անկախության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության ճանաչումը»,- ասաց Մեցոլան։
«Մայր Հայաստան» խմբակցությունը կվերցնի ավագանու մանդատները։ Այս պահին դեռ պարզ չէ՝ դաշինքը գլխավորող Անդրանիկ Թևանյանն ինչպես կվարվի՝ կվերցնի՞, թե՞ վայր կդնի ավագանու մանդատը։ Դաշինքից հայտնել են, որ այս մասով ակտիվ քննարկումներ են․ չկա նաև որոշում, թե ովքեր են լինելու խմբակցության ղեկավարն ու քարտուղարը։ Միևնույն ժամանակ քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել է՝ խմբակցության անդամներից երկուսը՝ Դուստրիկ Մխիթարյանն ու Ադրինե Ավագյանը մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել։ Նրանց կփոխարինեն դաշինքի հաջորդ համարները՝ Արմեն Քոչարյանն ու Գրիգոր Իսկանդարյանը։ |factor.am|
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը, դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սահմանադրական դատարանի որոշումից հետո հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: «Ես ոչ մի տեղ չեմ գնում, հրաժարական չեմ տալիս։ Ես կլինեմ այնտեղ, որտեղ հիմա եմ և եղել եմ ամբողջ կյանքում, ինչի համար ես եկել եմ այստեղ, կանգնել եմ փողոցում՝ հանուն մեր եվրոպական և ժողովրդավարական ապագայի», - հայտարարել է Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ։ |armeniasputnik.am|
Իսպանիայի խորհրդարանականները հայտարարությամբ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում
23:33 - 17 հոկտեմբերի, 2023Իսրայելը Գազայի հատվածում հարվածներ է հասցրել հիվանդանոցին․ զոհվել է ավելի քան 500 մարդ |aljazeera.com|
23:29 - 17 հոկտեմբերի, 2023Բաքուն Երևանին մեղադրում է «խաղաղության գործընթացի խաթարման» համար |azatutyun.am|
23:03 - 17 հոկտեմբերի, 2023Բայդենն աշխարհի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկն է․ Պուտին |tert.am|
22:22 - 17 հոկտեմբերի, 2023Անահիտ Մանասյանը և Դունյա Միյատովիչը այցելել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան
21:18 - 17 հոկտեմբերի, 2023ՀՀ վարչապետի հետ հանդիպման առանցքում Եվրոպայի խորհրդի աջակցությունն էր Հայաստանին. Բուրիչ
21:08 - 17 հոկտեմբերի, 2023Գազայում զոհերի թիվը հասնում է 3000-ի, վիրավորների թիվը՝ 12 հազար 500-ի |armenpress.am|
20:56 - 17 հոկտեմբերի, 2023Շոլցը ժամանել է Իսրայել |1lurer.am|
20:28 - 17 հոկտեմբերի, 2023Մեցոլան աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդմանը |1lurer.am|
19:50 - 17 հոկտեմբերի, 2023Հրապարակվել են այն բուհերի ցանկերը, որտեղ կարող են ուսումը շարունակել ԼՂ-ից տեղահանված ուսանողները
19:49 - 17 հոկտեմբերի, 2023Իսպանիայի խորհրդարանականները հայտարարությամբ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում
23:33 - 17 հոկտեմբերի, 2023Իսրայելը Գազայի հատվածում հարվածներ է հասցրել հիվանդանոցին․ զոհվել է ավելի քան 500 մարդ |aljazeera.com|
23:29 - 17 հոկտեմբերի, 2023Բաքուն Երևանին մեղադրում է «խաղաղության գործընթացի խաթարման» համար |azatutyun.am|
23:03 - 17 հոկտեմբերի, 2023Բայդենն աշխարհի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկն է․ Պուտին |tert.am|
22:22 - 17 հոկտեմբերի, 2023Անահիտ Մանասյանը և Դունյա Միյատովիչը այցելել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան
21:18 - 17 հոկտեմբերի, 2023ՀՀ վարչապետի հետ հանդիպման առանցքում Եվրոպայի խորհրդի աջակցությունն էր Հայաստանին. Բուրիչ
21:08 - 17 հոկտեմբերի, 2023Գազայում զոհերի թիվը հասնում է 3000-ի, վիրավորների թիվը՝ 12 հազար 500-ի |armenpress.am|
20:56 - 17 հոկտեմբերի, 2023Շոլցը ժամանել է Իսրայել |1lurer.am|
20:28 - 17 հոկտեմբերի, 2023Մեցոլան աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդմանը |1lurer.am|
19:50 - 17 հոկտեմբերի, 2023Հրապարակվել են այն բուհերի ցանկերը, որտեղ կարող են ուսումը շարունակել ԼՂ-ից տեղահանված ուսանողները
19:49 - 17 հոկտեմբերի, 2023