Այսօր DigiTec-2023 ցուցահանդեսի վերջին օրն էր: Ցուցահանդեսին մասնակցում էին ավելի քան 100 ընկերություններ, որոնց թվում էին նաև Արցախից վերջին օրերին Հայաստան տեղափոխված մի քանի ընկերություններ ու նախաձեռնություններ՝ BIB Marketing Agency մարքեթինգային ընկերությունը, «Մունք» տեխնոդպրոցը, Bitty Co-Working նախաձեռնությունը։ Ցուցահանդեսին ներկայացված էր նաև Artsakh Career Expo-ն։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պաշտպանել և հարգել ԼՂ-ում վանքերը և կրոնական պաշտամունքի վայրերը։ «Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վերաբերյալ իմ մտահոգությունը չի նվազել: Բացի փախստականների հումանիտար ծանր վիճակից, ես կցանկանայի այս տարածաշրջանում վանքերի և աղոթատեղիների պաշտպանության հատուկ կոչ անել։ Հուսով եմ, որ նրանք կհարգվեն և կպաշտպանվեն որպես տեղի մշակույթի մի մաս, հավատքի արտահայտություն և եղբայրության նշան, որը հնարավոր է դարձնում միասին ապրելը՝ անկախ տարաձայնություններից։ |1lurer.am|
Մենք ելնում ենք նրանից, որ մենք խաղաղություն ենք ուզում, իսկ եթե նրանք(խմբ. ԱՄՆ-ն) ցանկանում են կռվել Ռուսաստանի հետ, ապա սա բոլորովին այլ պատերազմ է, սա հատուկ ռազմական գործողություն չէ։ Ոչ մի խելամիտ մարդ չպետք է մտքով անցկացնի միջուկային տերությունների միջև պատերազմի հավանականությունը։ Բայց եթե այն վրա է հասնում, դա պարտադրում է մեզ միայն զգուշանալ: Մենք բոլորս պատրաստվում ենք պատերազմի, քանի որ հետևում ենք հայտնի վաղեմի սկզբունքին․ եթե խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի։ [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին] |news.am|
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 23:35-ի սահմանում, թշնամական Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին՝ պատճառելով նյութական վնաս և անգործունակ դարձնելով օդանավակայանը։ [Սիրիայի պաշտպանության նախարարություն] |tert.am|
Ադրբեջանի` Հայաստան հնարավոր ներխուժման մասին Բլինկենին վերագրվող հայտարարությունը Պետդեպը հերքում է։ «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը սխալ է և «չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»։ «Միացյալ Նահանգները խստորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի լրջագույն հետևանքների»,– նշել է Պետդեպի խոսնակը։ |armenpress.am|
Նոյեմբերի վերջին SpaceX ընկերության Falcon 9 տանող հրթիռը կթռչի տիեզերք՝ իր հետ տանելով Հայաստանում ստեղծված առաջին արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։ «Հայասաթ-1»-ը Եվրոպայում արդեն անցել է ֆունկցիոնալ և այլ ստուգումներ, այժմ բերված է նախաթռիչքային վիճակի և սպասում է թռիչքին։ Այս օրերին Երևանում անցկացվում է DigiTec ցուցահանդեսը, որի մասնակիցները՝ թե՛ մեծահասակներ, թե՛ երեխաներ, հոկտեմբերի 14-ին հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչպես է «Հայասաթ-1»-ը տիեզերքում բացելու անտենաներն ու ազդանշաններ ուղարկելու Երկիր։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է 1998 թ․ հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի արդյունքներով հայտարարել է, որ երկու երկրներում քննարկել է համապարփակ կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը։ «Կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը հավատարիմ մնան դրական և համաձայնեցված օրակարգին։ Ակնկալում ենք, որ այս փոխգործակցությունը կհաստատվի ամսվա վերջին Բրյուսելում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման ժամանակ»,- գրել է Կլաարը։
Արցախյան ընկերություններն ու նախաձեռնությունները՝ DigiTec-2023-ին
22:50 - 15 հոկտեմբերի, 2023Բայդենն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Նեթանյահուի և Աբբասի հետ |tert.am|
20:48 - 15 հոկտեմբերի, 2023ԱՄՆ-ն անհանգստացած է Իսրայելի և «Համաս»-ի միջև բախմանը Իրանի անմիջական միջամտության սպառնալիքով |amerikayidzayn.com|
20:42 - 15 հոկտեմբերի, 2023Կա հավանականություն, որ այլ ճակատներ կբացվեն. Ռաիսին Մակրոնի հետ զրուցել է Գազայում տիրող իրավիճակի մասին |1lurer.am|
19:58 - 15 հոկտեմբերի, 2023Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում |news.am|
19:41 - 15 հոկտեմբերի, 2023Արցախահայությանն իրենց տներն ու հայրենիք վերադարձնելու օրակարգ պետք է ունենանք. Վարդան Օսկանյան |tert.am|
19:28 - 15 հոկտեմբերի, 2023«Երեսուն տարի սպասել ենք այս օրվան». Ալիևը Ստեփանակերտ է այցելել |tert.am|
19:19 - 15 հոկտեմբերի, 2023Իրանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել |1lurer.am|
17:36 - 15 հոկտեմբերի, 2023Հռոմի պապը հանդես է եկել ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի վանքերի |1lurer.am|
16:16 - 15 հոկտեմբերի, 2023Հոկտեմբերի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
15:29 - 15 հոկտեմբերի, 2023Արցախյան ընկերություններն ու նախաձեռնությունները՝ DigiTec-2023-ին

15:29 - 15 հոկտեմբերի, 2023