Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայրենադարձության նպատակով վերջերս ստեղծված հանձնախումբն արդեն աշխատում է, զուգահեռ նաև կազմն է համալրվում։ Այս մասին ասել է Արցախի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանն՝ առանց այլ մանրամասներ հաղորդելու։
Մյուսների անունները դեռ չեն հրապարկվում, սակայն Վահրամ Բալայանը հաստատեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ կազմում ներգրավված են Դաշնակցության Եվրոպայի հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, նույն կուսակցությունից Մարիո Նալբանդյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, հանրապետական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը:
 |azatutyun.am|

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայրենադարձության նպատակով վերջերս ստեղծված հանձնախումբն արդեն աշխատում է, զուգահեռ նաև կազմն է համալրվում։ Այս մասին ասել է Արցախի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանն՝ առանց այլ մանրամասներ հաղորդելու։ Մյուսների անունները դեռ չեն հրապարկվում, սակայն Վահրամ Բալայանը հաստատեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ կազմում ներգրավված են Դաշնակցության Եվրոպայի հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, նույն կուսակցությունից Մարիո Նալբանդյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, հանրապետական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը: |azatutyun.am|

Հաջակցություն Արցախի՝ «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ հունվարի 27-ին և 28-ին եվրոպական տասնչորս երկրների ավելի քան հիսուն քաղաքներում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ։ Միջոցառումներին մասնակցում են Եվրոպայի հայությունը և տասնյակ եվրոպական կազմակերպություններ, որոնք իրենց ազգային կառավարություններին և համաեվրոպական ղեկավար կառույցներին իրենց պահանջն ու հորդորն են ներկայացնելու։ Այս մասին հայտարարություն են տարածել Արցախի ԱԺ խմբակցությունները։

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարարի այցը Բաքու. պատճառը Ադրբեջանի հասցեին նախարարի քննադատական հայտարարությունն է։
Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկե Բրուինս Սլոթը հայտարարել է, որ Ադրբեջանի վերջին հրապարակային հայտարարությունները մտահոգության տեղիք են տալիս, խոսել նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին։

Այս հայտարարությունները, Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերին զուգահեռ, մեր տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրողությունների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի օրինակներ են։ Նման հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքները հարված են Ադրբեջանի և Եվրամիության միջև երկկողմ հարաբերություններին և կապերին», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարարի այցը Բաքու. պատճառը Ադրբեջանի հասցեին նախարարի քննադատական հայտարարությունն է։ Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկե Բրուինս Սլոթը հայտարարել է, որ Ադրբեջանի վերջին հրապարակային հայտարարությունները մտահոգության տեղիք են տալիս, խոսել նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին։ Այս հայտարարությունները, Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերին զուգահեռ, մեր տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրողությունների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի օրինակներ են։ Նման հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքները հարված են Ադրբեջանի և Եվրամիության միջև երկկողմ հարաբերություններին և կապերին», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Ակնկալվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպումը կկայանա առաջիկա օրերին։ Այս մասին, ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Ավելի վաղ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել էին, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի վերջին։  |tert.am|

Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում առաջացած խցանման պատճառը տեղի ունեցած ՃՏՊն է: Վթարի ենթարկված էվակուատորը լայնակի փակել է երթևեկելի գոտիները, ինչն էլ  խցանման առիթ է դարձել: Պարեկային ծառայությանը փոխանցվել է նշված խնդիրը, վերջիններս միջոցներ են ձեռնարկում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ: [Քաղաքապետարանի խոսնակ]

Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին ասել է, որ Մոսկվան շարունակում է մնալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցությունների հարթակ։ «Ցանկանում եմ հատկապես նշել, որ Ադրբեջանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը հայ-ադրբեջանական հակամարտության լուծման գործում, որն արդեն պատմություն է դարձել։ Իր վերջին հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիեւը բարձր է գնահատել (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերը ռազմական գործողությունների դադարեցման գործում»,- ասել է նա։ |news.am|

Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօրվա և վաղվա ընթացքում կգործեն անվճար։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Քանի որ հնարավոր են մեքենաների կուտակումներ փողոցներում, մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօրվա և վաղվա ընթացքում  կգործեն անվճար, քանզի կարող է առաջանալ չնախատեսված կայանումների անհրաժեշտություն»,- գրել է նա:

«Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» («Fly Arna») անունով, հունվարի 16-ից թռիչքներ չի իրականացնում: Մինչեւ թռիչքների դադարեցումը հայկական ավիաընկերությունը չվերթեր էր իրականացնում դեպի Ռուսաստան եւ Իրան: Վերջին անգամ ընկերությունը հունվարի 16-ին կատարել է Երեւան-Թեհրան-Երեւան չվերթը: Ավիաընկերության պաշտոնական կայքից հանվել են առաջիկա չվերթերը, չնայած ուղեւորները հասցրել էին դրանց համար տոմսեր ձեռք բերել:  |hetq.am|

Օդի ջերմաստիճանը 28-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով։ Հունվարի 27-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, 28-ի գիշերը, 29-31-ին` առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում` բուք։ Հունվարի 28-ի ցերեկը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]

Հայաստանի տարածքում կան նաև դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Գոգավան-Ստեփանավան և Բլագոդարնոյե-Կաթնառատ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի, Ափնա-Ծիլքար, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի (բացառությամբ Բերդ քաղաքի) մարզերում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Ստեփանավան, Վանաձոր, Տաշիր, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն: Շիրակի մարզի «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, Ապարանի, 🌬 Արագածի տարածաշրջաններում և Ծաղկահովիտ գյուղում բուք է: [ՆԳՆ փրկարար ծառայություն]

Եվրոպական դատարանը դատավոր Դավիթ Հարությունյանի գործին առաջնահերթություն է տվել
 |hetq.am|

Եվրոպական դատարանը դատավոր Դավիթ Հարությունյանի գործին առաջնահերթություն է տվել |hetq.am|

23:03 - 27 հունվարի, 2024
Ովքեր են ներգրավված արցախահայերի վերադարձի հարցով ստեղծված հանձնախմբում |azatutyun.am|

Ովքեր են ներգրավված արցախահայերի վերադարձի հարցով ստեղծված հանձնախմբում |azatutyun.am|

21:50 - 27 հունվարի, 2024
Համոզված ենք՝ համազգային համախմբումն ու Հայրենիքում աշխատանքը կարող են ստեղծել նախադրյալներ անվտանգության միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի վերադարձն իրականացնելու համար․ Արցախի ԱԺ

Համոզված ենք՝ համազգային համախմբումն ու Հայրենիքում աշխատանքը կարող են ստեղծել նախադրյալներ անվտանգության միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի վերադարձն իրականացնելու համար․ Արցախի ԱԺ

21:25 - 27 հունվարի, 2024
Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարարի այցը Բաքու. պատճառը Ադրբեջանի հասցեին նախարարի քննադատական հայտարարությունն է

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարարի այցը Բաքու. պատճառը Ադրբեջանի հասցեին նախարարի քննադատական հայտարարությունն է

19:02 - 27 հունվարի, 2024
Զուրաբիշվիլին որևէ առնչություն չունի Փաշինյանի այցի հետ․ Վրաստանի իշխող ուժի արձագանքը |azatutyun.am|

Զուրաբիշվիլին որևէ առնչություն չունի Փաշինյանի այցի հետ․ Վրաստանի իշխող ուժի արձագանքը |azatutyun.am|

18:20 - 27 հունվարի, 2024
Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին․ Բայրամով
 |tert.am|

Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին․ Բայրամով |tert.am|

18:03 - 27 հունվարի, 2024
Աճառյան փողոցում վթարի ենթարկված էվակուատորը լայնակի փակել է երթևեկելի գոտիները

Աճառյան փողոցում վթարի ենթարկված էվակուատորը լայնակի փակել է երթևեկելի գոտիները

17:45 - 27 հունվարի, 2024
Ադրբեջանի գործելակերպը ոչ այլ ինչ է, քան քաղաքական փոխհարաբերությունների ոտնահարում. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Ադրբեջանի գործելակերպը ոչ այլ ինչ է, քան քաղաքական փոխհարաբերությունների ոտնահարում. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

17:31 - 27 հունվարի, 2024
«Մոսկվան շարունակում է մնալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցությունների հարթակ». Բյուլբյուլ օղլի |news.am|

«Մոսկվան շարունակում է մնալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցությունների հարթակ». Բյուլբյուլ օղլի |news.am|

16:52 - 27 հունվարի, 2024
Մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօրվա և վաղվա ընթացքում կգործեն անվճար

Մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօրվա և վաղվա ընթացքում կգործեն անվճար

16:41 - 27 հունվարի, 2024

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
15 տարում ոչ մարտական 427 զոհ․ Փաստահավաք հանձնաժողովի մասին ուշացող խոստումը

15 տարում ոչ մարտական 427 զոհ․ Փաստահավաք հանձնաժողովի մասին ուշացող խոստումը

15 տարվա ընթացքում ոչ մարտական պայմաններում զոհվել է 427 հայ զինծառայող։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում փոխվել է կառավարող ուժը, արդարադատության 10 նախարար, բայց արդարության սպասողների շարքերում դեմքերը հաճախ անփոփոխ են։ Նանա Մուրադյանը կամ ինչպես հայտնի է արդեն՝ սեւազգեստ մայրերից մեկը, նույնքան տարի պայքարում է որդու մահվան հանգամանքների բացահայտման համար․ նրա որդին՝ Վալերիկ Մուրադյանը, այդ 427 զինծառայողներից մեկն է։ Ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում։ Դրանից զատ ուսումնասիրվելու են եւս 5 ոլորտներում մարդու իրավունքների զանգվածային եւ պարբերական խախտումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նյութում կարդացեք՝ Ինչ է փաստահավաք հանձնաժողովը եւ որտեղից է գալիս Ինչ ակնկալիք ունեն ոչ մարտական պայմաններում զոհերի ծնողները Ինչ քննադատություններ կան նախաձեռնության հասցեին Ինչ է ասում Արդարադատության նախարարությունը   Ինչ է Փաստահավաք հանձնաժողովը եւ որտեղից է գալիս 2018 թվականի իշխանափոխությունից հետո նորաստեղծ կառավարությունը սկսեց խոսել անցումային արդարադատության անհրաժեշտության մասին։  Պարզ ձևակերպմամբ՝ անցումային արդարադատությունը դատական եւ ոչ դատական գործիքակազմերի ամբողջություն է՝ միտված մարդու իրավունքների տեւական եւ մասսայական խախտումների հաղթահարմանը, արդարության վերականգնմանը, համակարգային բարեփոխումներին, հասարակության հաշտեցմանը։  «Մենք պետք է լուրջ քննարկում ունենանք եւ որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ»,- պաշտոնավարման 100 օրը ամփոփելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կարճ ժամանակ անց Դատական եւ իրավական բարեփոխումների՝ 2019-2023 թվականների ռազմավարությամբ ամրագրվեց անցումային արդարադատության գործիքակազմի, այդ թվում՝ Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման մտադրությունը։  Հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր եւ քարտեզագրեր 1991 թվականից մինչ 2018 թվականը մարդու իրավունքների՝  Հայաստանում տեղի ունեցած զանգվածային եւ պարբերական խախտումները եւ դրանց պատճառները։ Դեռ այդ ժամանակ Դատաիրավական բարեփոխումներից բխող գործողությունների ծրագրով սահմանվել էր Հանձնաժողովը ձեւավորել 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում: Ռազմավարական նպատակ հռչակված այս քայլը, սակայն, մնաց անկատար։  Մեր հարցմանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունը ըստ էության չի հայտնել, թե ինչ պատճառով Հանձնաժողովն այդ ժամկետում չստեղծվեց, նշել է միայն, որ Փաստահավաք գործառույթներ իրականացնող մարմինը հնարավոր կլիներ ձևավորել միայն փաստահավաք գործառույթներ իրականացնող մարմնի ձեւավորման վերաբերյալ օրենսդրական փաթեթը մշակելուց եւ ընդունելուց հետո:  Սա, իհարկե, ենթադրելի էր, բայց թե ինչու այդ փաթեթը սահմանված ժամկետում չի մշակվել եւ ընդունվել, հարցման պատասխանից պարզ չէ։ Ճշգրտման նպատակով դիմեցինք Նախարարությանը, որտեղից հավելեցին՝ նախորդ ռազմավարության շրջանակում նախագիծը ենթարկվել է երկարատեւ քննարկումների, եւ պետության մոտեցումը ընտրված մոդելի հարցում փոփոխվել է: Արդյունքում նպատակը տեղափոխվել է Դատաիրավական բարեփոխումների հաջորդ՝ 2022-2026 թթ ռազմավարություն։ Այժմ գործող ռազմավարությամբ Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման վերջնաժամկետը 2023 թ․-ի 2-րդ եռամսյակն էր։ Այս ժամկետում եւս, սակայն, հանձնաժողովը չձեւավորվեց։ Ավելի քան մեկ տարի ուշացումով՝ 2024 թ․–ի տարեվերջին միայն՝ Կառավարությունում քննարկվելուց հետո, նախագիծը հասավ Ազգային ժողով, ուսումնասիրման ենթակա ժամանակաշրջանը 2018 թ․-ից երկարեցվեց մինչեւ 2023 թվական։   «Եթե իրավական դաշտում ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի»․ զոհվածի մայր Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ գործի արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին հայտնաբերվել է Ստեփանակերտի Հայկազով զորամասի նյութաապահովման վաշտի սպայական սենյակի հետնամասում երկաթե պտտաձողից կախված վիճակում։ Ըստ պաշտոնական վարկածի՝ դրա նախորդ օրերին Մուրադյանը փողային հարցի շուրջ կոնֆլիկտ է ունեցել զինծառայակիցների հետ։ Գլխավոր դատախազությունից տեղեկացրին՝ նրանցից երկուսը 2017 թ․-ից հետախուզվում են ծանր հետեւանքներ առաջացնելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեղադրանքով։ Տուժող կողմը, սակայն, պաշտոնական այս վարկածին չի հավատում, պնդում է՝ կատարվածը ոչ թե ինքնասպանություն է, այլ սպանություն։ Այն, որ ոչ մարտական պայմաններում զոհերի խնդիրը տասնամյակներ ծառացած է Հայաստանի առաջ, գաղտնիք չէ։ 2011 թ․-ին անգամ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն է մտահոգություն հայտնել՝ իշխանություններին կոչ անելով անհապաղ ու արդյունավետ քննության միջոցով լրացուցիչ ջանքեր գործադրել մեղավորների եւ պատասխանատու հրամանատարների անպատժելիությանը վերջ դնելու ուղղությամբ։  «Ամեն զոհի հետեւում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու, եւ մենք պետք է գտնենք նրանց։ Մենք թույլ չենք տալու, որ սա դառնա պարզապես լրահոսի վերնագիր»,- 2018 թ․-ին ասում էր դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Ծնողների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ, 27-ը դեկտեմբերի, 2024 թ․ Իշխանության գալուց հետո՝ 2020 թ․-ին, Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր Աշխատանքային խումբ, որը զբաղվելու էր ոչ մարտական պայմաններում զոհված 8 զինծառայողների գործերի ուսումնասիրմամբ, ապա անհատական եզրակակցություններ էր տալու դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ։ Վալերիկ Մուրադյանի գործի ուսումնասիրության արդյունքում, օրինակ, աշխատանքային խումբը վեր էր հանել բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ ցուցմունքներ վերցնելու ընթացքում թույլ տված ենթադրյալ խախտումների, հարցաքննություններով չպարզաբանված հանգամանքների, չհարցաքննված վկաների, արդյունավետ քննության պահանջի խախտման, ինքնասպանության վարկածը կասկածի տակ դնող հանգամանքների, ապացույցների մի մասի՝ քրեադատավարական խախտումներով ձեռք բերելու եւ այլնի վերաբերյալ։ Տուժող կողմը, որ գոհ էր այդ ուսումնասիրությունից, այժմ ասում է՝ վերհանված այդ խնդիրներն էլ մնացին միայն թղթի վրա․ «Աշխատանքային խմբի արդյունավետ աշխատանքը եւ նրա ստացած արդյունքը՝ խորհրդատվական եզրակացությունը, իր ձեւով եւ տեսակով շատ նման էր փոքրիկ անցումային արդարադատության մոդելի։ Այս հաջողված մոդելը, որը մոտ 2 տարի աշխատեց եւ արդյունք տվեց, պետք էր ավելի մեծ գործերի ներգրավման համար պարզապես ադապտացնել։ Ես անձամբ շատ եմ ասել, որ դա շատ հաջողված մոդել էր․ մի կողմից կար եւ գործադիրի մասնակիցների ներկայությունը, մյուս կողմից՝ այդ ծնողների փաստաբանները, եւ դա շատ արդյունավետ աշխատել է։ Ափսոս, որ հիմա բոլորովին այլ տարբերակ են ընտրել, եւ նույնիսկ ես որպես իրավաբան, չեմ պատկերացնում, թե ինչպես են լուծվելու այդ խնդիրները»,- մեր զրույցում ասում է տուժողի իրավահաջորդ Նանա Մուրադյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանը  Պապիկյանը կարեւոր է համարում ինքնին այն երեւույթը, որ պիտի լինի մարմին, որը փաստեր կհավաքի եւ դրանց հավանաբար ընթացք կտա, բայց ընտրված ընթացակարգը, ըստ նրա, անընդունելի է․ «Ամենայն հարգանքով Հանրային խորհրդի նկատմամբ, ես ուզում եմ հռետորական հարց հնչեցնել․ եթե հիմա մենք Երեւան քաղաքի մեր համաքաղաքացիների, մեր հայրենակիցների շրջանում հարցում կատարենք, թե ինչ գիտեն Հանրային խորհրդի մասին, քանի՞սը կիմանա այն։ Հավանաբար 10 քաղաքացուց 9–ը չի էլ լսել այդ անունը։ Հիմա եթե պետությունը շահագրգիռ է ոչ մարտական պայմաններում զոհված կամ սպանված զինծառայողների գործերի բացահայտմամբ, ապա այդ խնդիրների լուծումը մի մարմնի տալը, որը սահմանադրական մարմին չէ, որի մասին հանրությունը պատկերացումներ չունի, եւ որը, փաստորեն, առերեւույթ պետք է տվյալներ ստանա նախաքննական գաղտնիք հանդիսացող գործերի մասին, բացարձակապես անընդունելի է։ Սա ծաղրանք եմ համարում եւ բուն երեւույթի նկատմամբ, եւ նաեւ այն մարդկանց նկատմամբ, ովքեր մի քանի տարի սպասում են արդարության»։ Փաստաբանի կարծիքով՝ ոչ միայն զոհված կամ սպանված զինվորների գործերի բացահայտում չեն ունենա, այլեւ ընտրակեղծիքների, ունեզրկումների եւ մյուս ոլորտների․ «Մի խոսքով, բոլոր ռազմավարական ուղղությունները կգնան դեպի փակուղի, եւ սա, ամենայն ափսոսանքով եմ ասում։ Այդ խնդիրները հանձնել մի կառույցի, որը մասնագիտացված չէ, չունի կարողություններ, իրավական առումով չունի գործառույթներ, նույնն է, որ գործը պարզապես տապալես»,- ասում է նա ու հավելում՝ տպավորություն է, որ քննչական մարմնի, դատախազության եւ դատարանների միջեւ Վալերի Մուրադյանի եւ ուսումնասիրված մյուս 4 գործերի կապակցությամբ նոր վարույթներ չնախաձեռնելու լուռ համաձայնություն  կա (աշխատանքային խումբը ուսումնասիրել է Կառավարության որոշման մեջ ներառված 8 գործերից միայն 5-ը,-հեղ․)։ Ծնողների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ, 27-ը դեկտեմբերի, 2024 թ․   Օրենսդրական նախաձեռնության շուրջ համակարծիք չեն նաեւ Խորհրդարանում Նախքան Փաստահավաք մարմին ձեւավորելը գործող Հանրային խորհրդի լիազորությունները դադարելու են եւ կազմավորվելու է նոր Հանրային խորհուրդ։ «Հանրային խորհրդի մասին» օրենքը, սակայն, սահմանում է, որ Հանրային խորհուրդը պաշտոնավարում է մինչեւ Ազգային ժողովի հերթական ընտրությունից հետո նոր Կառավարության կազմավորումը։ Այս եւ մի շարք այլ դրույթների առնչությամբ փորձագիտական կարծիք է հայտնել ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը` խնդիրներ արձանագրելով իրավական որոշակիության տեսանկյունից։ Մասնավորապես, ԱԺ փորձագետները նշել են, որ հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված Հանրային խորհրդի լիազորությունների դադարման եւ նոր Հանրային խորհրդի կազմավորման վերաբերյալ կարգավորումներ սահմանելը՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ գործող Հանրային խորհրդի անդամներն ունեն իրենց պաշտոնավարման ժամկետի հետ կապված Օրենքով սահմանված կարգավորումներին համարժեք լեգիտիմ ակնկալիքներ։ Նախագծի քննարկումն ու ընդունումը Խորհրդարանի լիագումար նիստում եւս միաձայն չի ընթացել․ ընդդիմադիր խմբակցությունները դեմ են արտահայտվել՝ այն որակելով ընդհուպ մինչեւ հակասահմանադրական․ «Նախագիծը դուրս է Սահմանադրության կարգավորումներից, մասնավորապես, այն լիազորություններից, որոնք վերապահվում են Հանրային խորհրդին։  Այս գործողությունը պետք է իրականացվեր ինքնավար առանձին մարմին ստեղծելու սկզբունքով»,– հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Արվծիկ Մինասյանը։  Հատկանշական է, որ նախորդ ռազմավարությամբ ընտրված էր հենց այդ մոդելը․ հանձնաժողովը ստեղծվելու էր ոչ թե Հանրային խորհրդի կազմում, այլ «Փաստահավաք հանձնաժողովի մասին» նոր ստեղծվելիք օրենքի հիման վրա՝ որպես առանձին մարմին։ Ուրեմն՝ ինչո՞ւ Կառավարությունը փոփոխեց իր այս մոտեցումը։ Ըստ Արդարադատության նախարարության՝ նպատակահարմար չի համարվել ստեղծել ինքնավար մարմին եւ ներդնել այդքան մեծ միջոցներ ընդամենը 2 տարվա գործունեության համար, իսկ 2 տարի հետո պարզապես լուծարել այդ մարմինը։ «Հայաստան» խմբակցությունից էլ մեկ այլ հարց են բարձրաձայնել․ «Հայաստանում մարդու իրավունքները միշտ էլ ոտնահարվել են։ Որ ասում եք՝ 30 տարի, պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ ծավալի մասին է, օրինակ՝ 1990 թվականին ինչ-որ դեպք է եղել, 92–ին, 94–ին, 95-ին, 2000, 2007, 2008, այդ ի՞նչ հանձնաժողով եք սարքելու, որ համահայաստանյան հետաքննություն լինի, թե՞ ընտրողաբար է լինելու»,- նշել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Այնուհանդերձ, այս նկատառումները էական դերակատում չեն ունեցել։ Նախագիծը ընդունվել է ձայների՝ 63 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ․ կողմ են քվեարկել միայն կառավարող ուժի պատգամավորները։ Օրեր առաջ՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։ Ըստ օրենքի՝ Հանձնաժողովը հավաքագրելու է վերոնշյալ դեպքերի վերաբերյալ փաստեր, բացահայտելու է հնարավոր մեղավորներին, նկարագրելու է դեպքերի պատմական, քաղաքական, իրավական, տնտեսական առիթներն ու պատճառները, ինչպես նաեւ առաջարկելու է համակարգային բարեփոխումներ՝ ուղղված այդ խախտումների կրկնության բացառմանը, խախտված իրավունքների վերականգմանն ու վնասների փոխհատուցմանը։  Հանձնաժողովը բաղկացած է լինելու 7 անդամից, որոնք ընտրվելու են մրցութային բաց ընթացակարգի միջոցով։    Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակը ուսումնասիրությունը ընտրված ծավալով իրատեսական չի համարում Քաղաքացիական հասարակությունը եւս նկատառումներ ունի ընտրված մոդելի վերաբերյալ։ Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի Պաշտպանության եւ անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանը մեր զրույցում ասում է՝  ե՛ւ ընտրված ժամանակահատվածն է շատ լայն, ե՛ւ ընտրված ուղղությունները, ե՛ւ նախատեսվող աշխատաքների ծավալը։ Այս պայմաններում Մովսեսյանը կատարվելիք ուսումնասիրությունը իրատեսական չի համարում։ Շրջանակների վրա կանգնելով՝ կարելի է տեսնել թվերի բացվածքը ըստ տարիների եւ մահվան պատճառների Նազելի Մովսեսյանն ընդգծում է՝ ոչ մարտական պայմաններում զոհերի խնդրի լուծման պարտավորությունը գործող իշխանությունները ստացել են դեռ նախկին իշխանություններից, բայց թե այժմ ինչ է արվում այդ ուղղությամբ, մի շարք հարցեր է առաջացնում․ առկա մեխանիզմները, ըստ նրա, արդյունավետ չեն գործում․ «Երբ ստեղծվեց ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան հանգամանքների ուսումնասիրությամբ զբաղվող աշխատանքային խումբ, մենք տեսանք, որ դրա արդյունավետությունը այն չէր, ինչ որ ակնկալվում էր, եւ դա այն դեպքում, երբ բավականին կարճ ժամանակահատվածի համար էր՝ համեմատած ներկայում ստեղծվելիք հանձնաժողովի հետ, այսինքն՝ ավելի քան 30 տարվա վաղեմության գործերի ուսումնասիրությունը, կարծում եմ, շատ դժվար կլինի,- ասում է նա՝ նշելով՝ առավել իրատեսական կլիներ ավելի կարճ ժամկետի ուսումնասիրությունը, որը իսկապես կտար արդյունք եւ գործուն մեխանիզմ կդառնար հետագայի համար։ 2023 թ․ դեկտեմբերին էլ ԵԽ նախարարների կոմիտեն է կոչ արել ՀՀ իշխանություններին՝ արագ ավարտել ոչ մարտական պայմաններում  մահացած զինծառայողների գործերով քննությունը եւ ժամանակ տվել մինչեւ 2025 թվականը ներկայացնելու վիճակագրական տվյալներ վերջին հինգ տարիներին զինված ուժերում ոչ մարտական պայմաններում  մահվան  դեպքերի քննության մասին, քանի որ գործերի քննության տեւականության պատճառով անցնում են վաղեմության ժամկետները: Նազելի Մովսեսյանը առանձնահատուկ շեշտադրում է ոչ մարտական պայմաններում ինքնասպանության ու սպանության դեպքերը, որ իրենք դիտարկում են 2010 թ․-ից․ «Դինամիկան ցույց է տալիս, որ ամեն տարի միջինում 10 եւ ավելի դեպք է գրանցվում։ Այս միտումը խոսում է այն մասին, որ զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունները շարունակվում են մինչեւ այսօր։ Թեեւ բարձր ամբիոններից հնչում են դրանց կանխարգելման, այդ ուղղությամբ տարվող աշխատանքների կարեւորության մասին, միաժամանակ դեպքերն արձանագրվում են։ Մենք ուսումնասիրում ենք նաեւ Կառավարության ծրագրի՝ Զինված ուժերի բարեփոխումներին ուղղված կոմպոնենտը, դրա կատարումը եւ 2021 թ.-ից սկսած մինչ օրս 4 հրապարակում ենք արել՝ յուրաքանչյուր անգամ արձանագրելով, որ որեւէ գործուն քայլ չի իրականացվում։ Իրականացվում են որոշակի քայլեր մանր խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք շատ փոքր են, որպեսզի համակարգային մեծ խնդրի լուծմանը հասնենք»,- ասում է Մովսեսյանը։ Վերջինս այն համոզմանն է, որ ցանկացած մեխանիզմ, որը ուղղված է տարիներ շարունակ առկա խնդիրների բացահայտմանը, լուծմանը եւ հետագայում կանխարգելմանը, բնականաբար, խրախուսելի է։ Այս քայլը եւս պետք չէ թերագնահատել, բայց արդյունքների մասին դեռեւս վաղ է խոսել։   Արդարադատության նախարարությունը ժամկետների ձգձգումը պայմանավորում է երկարատեւ քննարկումներով Մեր գրավոր հարցերին ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունը Ժամկետների ձգձգումը պայմանավորել է երկարատեւ քննարկումներով, որոնց շրջանակում մշակվել է օրենքի երկու նախագիծ․ առաջին տարբերակի համաձայն՝ Փաստահավաք հանձնաժողովը պետք է ստեղծվեր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կազմում, իսկ երկրորդի համաձայն՝ որպես առանձին մարմին․ «Քննարկումների արդյունքում, պարզ է դարձել, որ առավել նպատակահարմար է փաստահավաք գործառույթներ իրականացնող մարմինը ձևավորել Հանրային խորհրդի կազմում: 30 տարի ժամանակահատվածի առնչությամբ մեր հարցին ի պատասխան Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ընտրությունը կատարվել է այն տրամաբանությամբ, որ ընդգրկի 1991 թվականի անկախացումից ի վեր մինչ նշված օրենքի մշակումն ընկած ժամանակահատվածը, իսկ ուսումնասիրության իրականացման ձեւերի, հնարավորության մասին հարցերը համարել է վաղաժամ։ Ըստ էության պատասխան չի տրվել նաեւ այն հարցին, թե ինչպես են ուսումնասիրվելու 1992-2010 թթ գրանցված մահվան դեպքերը, եթե դրանց վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն առկա չէ։ Բացակայող վիճակագրության մասին ավելի վաղ տեղեկացել էինք Գլխավոր դատախազությունից․ «Փաստահավաք գործառույթների իրականացնող մարմնի լիազորությունները, գործառույթները եւ գործունեության շրջանակը սահմանվել են օրենքով, իսկ Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը հաստատվելու է Կառավարության կողմից: Այդ կարգի շրջանակներում Փաստահավաք հանձնաժողովը ինքն է որոշելու իր գործելաոճը եւ իրականացվելիք քայլերի հերթականությունը»,- ասված է պատասխանում։ Սրանով Նախարարությունը խնդրի լուծումը, ըստ էության, թողել է Փաստահավաք հանձնաժողովի պատասխանատվությանը։ Խնդրել էինք հայտնել նաեւ՝  ուսումնասիրությունը ներառելու է միայն ՀՀ զինված ուժերի՞ զինծառայողների թե՞ նաեւ Արցախի պաշտպանության բանակում ծառայություն իրականացրած ՀՀ ԶՈՒ զինծառայողների մահվան դեպքերը։ Այս հարցին, սակայն, Նախարարությունը չի պատասխանել։ Հարցին, թե Հանձնաժողովի աշխատանքները գործնականում ինչ դերակատարում են ունենալու, Նախարարությունից հայտնել են, որ փաստահավաք գործունեության ընթացքում եւ արդյունքում ուսումնասիրված դեպքերի եւ իրադարձությունների շրջանակում և դրանց կրկնությունը կանխելու նպատակով մշակելու է ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված առաջարկություններ՝ օրենքով նախանշված ուղղություններով․ «Ինչ վերաբերում է զեկույցի հրապարակումից հետո քննչական մարմինների գործունեությանը, ապա հարկ է նշել, վերջիններս սահմանափակված չեն  անհրաժեշտության դեպքում իրականացնելու Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց լիազորությունները, այդ թվում՝  համապատասխան հիմքերի առկայության դեպքում նախաձեռնել քրեական վարույթ: Միաժամանակ՝ քրեական վարույթի նյութ հանդիսացող տեղեկությունների տրամադրումը կարող է իրականացվել բացառապես Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ»: Այսինքն՝ կատարված ուսումնասիրությունները պարտադիր ազդեցություն չեն ունենալու տարիներով քննվող քրեական վարույթների վրա, եւ քննչական մարմինների գնահատմանն է թողնվելու՝ դրա անհրաժեշտությունը, համապատասխան հիմնքերը կան թե ոչ։ Այսպիսով՝ կառավարող ուժի խոստացած անցումային արդարադատությունը մինչ օրս ամբողջությամբ իրականացված չէ․ Թեեւ այն ներառվում է դատաիրավական բարեփոխումների մեջ, ժամկետները հաճախ չեն պահպանվում, ինչի հետեւանքով գործնական արդյունքներն էլ ուշանում են։ Շահագրգիռ կողմերի դիրքորոշումներից էլ պարզ է դառնում, որ հանրային խորհրդի կազմում փաստահավաք հանձնաժողովի ձևավորումը ոչ իրատեսական է եւ ապահովելու է անցումային արդարադատության ռազմավարական նպատակի ձեւական կողմը միայն։ Դա են վկայում նախկինում կատարված բովանդակային նույնանման աշխատանքները, որոնց դրական, շոշափելի ազդեցությունը քաղաքացիները իրենց իսկ օրինակով չեն տեսնում։   Միլենա Խաչիկյան

Loading...