Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր։ Հայտարարության մեջ նշված է․ «Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր։ Երևան քաղաքի մակերևույթային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից» ։
«Որդիների կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Այս մասին հայտնել են ՀԿ-ից։ «Մենք 4 տարի սպասել ենք այս օրվան, մենք այս շարժման զինվորն ենք, մենք մեր որդիներին ենք խոստացել, ու այսօր երեւի այդ խոսոտումը ողջ ժողովրդի առաջ լինի՝ ոնց մեր տղաներն են կռվել այս հողի համար, մենք պատրաստ ենք իրենց նման կռվել այս հող համար»,- Տավուշում հայտարարել է շարժման անդամներից մեկը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթով Երեւան է գալիս․ Շարժումը պլանավորում են Երևան հասնել մայիսի 9-ին։ Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը. «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը, որը վերջ չունի և սահման չունի, որին հավանաբար հաջորդելու է, այսպես կոչված, անկլավների խնդիրը, հաջորդելու է ավելի աղետաբեր՝ Տավուշից դուրս Տիգրանաշենի խնդիրը, Սյունիքի խնդիրը և այլն»։
Մենք առաջվա պես կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ սեփական արտաքին քաղաքական կուրսն ինքնուրույն որոշելու ինքնիշխան իրավունքը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքի համատեքստում: Հիշեցնեմ՝ կազմակերպության կանոնադրության 19-րդ հոդվածը հնարավորություն է տալիս դուրս գալ միավորումից: Այս պարագայում պետությունը, ՀԱՊԿ շրջանակում իր պարտավորությունների կարգավորումից հետո, պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու ժամկետից ոչ պակաս, քան վեց ամիս շուտ: Որքանով տեղյակ ենք, չնայած կազմակերպության հասեցին անընդհատ հնչող մեղադրանքներին, անդամակցության վերաբերյալ որևէ նոր քայլեր չեն ձեռնարկվել: Ուստի, Հայաստանը շարունակում է լիիրավ անդամ մնալ և պետք է կատարի նախատեսված պարտականությունները։ ր ՀԱՊԿ-ը բոլոր պարագաներում կա և կլինի արդյունավետ կառույց՝ պատասխանատու Եվրասիայում և կառույցիանդամ պետություններում անվտանգության ապահովման համար: [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |tert.am|
Մոսկվան Երևանից սպասում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների» վերաբերյալ ռուս խորհրդարանականների դիմումի պատասխանին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Գիտեք, ես չգիտեմ, թե որ ուժերի մասին ով ինչ է մտածում։ Հուսով եմ, որ նրանք, ովքեր նման հայտարարություններ են արել, բավականաչափ ուժ կունենան պատասխան ուղարկելու ռուս խորհրդարանականների ուղերձին, որն ուղարկվել է այս տարվա ապրիլի 24-ին։ Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն։ Առաջին հերթին, հավանաբար, ռուս խորհրդարանականները կուսումնասիրեն այն և անհրաժեշտության դեպքում կմեկնաբանեն հրապարակավ։ Հետևաբար, մենք ուժ ենք մաղթում պատասխանը պատրաստելու համար», ասել է Զախարովան։ |hetq.am|
Ադրբեջանը Թուրքիայից գնել է կառավարվող ավիառումբեր, զրահամեքենաներ, հարվածային դրոններ, Իսրայելից՝ հետախուզական արբանյակներ, Իտալիայից՝ ռազմատրանսպորտային ինքնաթիռ, ԱՄՆ-ից՝ ավիացիոն շարժիչներ։ Ըստ «SIPRI»-ի՝ Ադրբեջանը 2022 թ. 109 հատ ավիառումբ է ստացել Թուրքիայից: Քանակի վերաբերյալ ինստիտուտը նշում է, որ սա գուցե ճշգրիտ թիվ չէ, գնման պատվերն էլ հավանաբար տրվել է 2021-ին: 2022 թ. Ադրբեջանը Թուրքիայից պատվիրել եւ նույն տարում ստացել է նաեւ 12 հատ (քանակի վերաբերյալ ինֆորմացիան հստակ չէ) «Cobra II» զրահամեքենա, որոնք նախագծում եւ արտադրում է թուրքական «Otokar» մասնավոր ընկերությունը: «Cobra» զրահամեքենաներն առաջին անգամ Ադրբեջան են առաքվել 2010 թ. դեկտեմբերին, սակայն «SIPRI»-ի վիճակագրության մեջ երեւացողը («Cobra II») դրա մոդեռնիզացված տարբերակն է, որն առաջին անգամ Թուրքիան ցուցադրել է 2013-ին:
Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները վերսկսելու համար հատուկ ջանքեր են պահանջվում, ինչը անհնար է առանց արդար և ազնիվ մոտեցման․ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս մասին ասել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խորհրդական Դերեք Շոլեի հետ զրույցում․ նրանք քննարկել են «օտարերկրյա գործակալների» օրինագիծը։ Կոբախիձեն Թբիլիսիում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանին մեղադրել է 2020-2023 թվականներին Վրաստանում հեղափոխական գործընթացներին աջակցելու մեջ. «Ես իմ անկեղծ հիասթափությունը հայտնեցի 2020-2023 թվականներին երկու հեղափոխական փորձերի, ինչպես նաև արտասահմանից հասարակական կազմակերպություններին ֆինանսավորման հետ ԱՄՆ նախկին դեսպանի առնչության կապակցությամբ»,- զրույցի մասին գրել է Կոբախիձեն «X»-ում:
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը։ Երկրի առևտրի նախարարությունը հայտնել է, որ ապրանքների արտահանման ու ներմուծման սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելի կառավարությունը Գազայի հատվածում չի ապահովել մարդասիրական օգնության հասանելիություն և բավարար հոսք։
Դեպի Կիրանց ճանապարհը շարունակում է ոստիկանական տարբեր ստորաբաժանումների մեծաթիվ ուժերի կողմից փակ մնալ։ Այստեղ են Բագրատ Սրբազանը, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ Բագրատ Սրբազանը ոստիկանների հետ բանակցում էր՝ թույլ տալ կարճ ժամանակով գյուղ մտնել, բնակիչներին ողջունել, նրանց վիճակի մասին տեղեկանալ, ապա դուրս գալ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։
Հայ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ քննարկել են Հայաստանի ժողովրդավարության զարգացման հեռանկարները
20:46 - 04 մայիսի, 2024Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ Երևանի քաղաքապետարան
20:02 - 04 մայիսի, 2024«Տեխնիկապես հնարավոր չէ ամբողջ գիտությունը կազմակերպել ակադեմիական քաղաքում»․ ԿԳՄՍ նախարար
19:30 - 04 մայիսի, 2024Արդեն 30 տարի է՝ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի գործընկերն է. Կոլոմինա |1lurer.am|
19:07 - 04 մայիսի, 2024Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ |tert.am|
18:32 - 04 մայիսի, 2024Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվային և Կիևին, ինչպես՝ Երևանին ու Բաքվին. Ռուսաստանում Ղազախստանի դեսպան |1lurer.am|
18:27 - 04 մայիսի, 2024«Որդիների կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
18:12 - 04 մայիսի, 2024Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը |news.am|
16:37 - 04 մայիսի, 2024«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթով շարժվում է Երեւան
15:51 - 04 մայիսի, 2024ՄԱԿ-ը հայտնել է Գազայում սովի մասին
15:07 - 04 մայիսի, 2024Հայ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ քննարկել են Հայաստանի ժողովրդավարության զարգացման հեռանկարները
20:46 - 04 մայիսի, 2024Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ Երևանի քաղաքապետարան
20:02 - 04 մայիսի, 2024«Տեխնիկապես հնարավոր չէ ամբողջ գիտությունը կազմակերպել ակադեմիական քաղաքում»․ ԿԳՄՍ նախարար
19:30 - 04 մայիսի, 2024Արդեն 30 տարի է՝ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի գործընկերն է. Կոլոմինա |1lurer.am|
19:07 - 04 մայիսի, 2024Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ |tert.am|
18:32 - 04 մայիսի, 2024Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվային և Կիևին, ինչպես՝ Երևանին ու Բաքվին. Ռուսաստանում Ղազախստանի դեսպան |1lurer.am|
18:27 - 04 մայիսի, 2024«Որդիների կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
18:12 - 04 մայիսի, 2024Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը |news.am|
16:37 - 04 մայիսի, 2024«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթով շարժվում է Երեւան
15:51 - 04 մայիսի, 2024ՄԱԿ-ը հայտնել է Գազայում սովի մասին
15:07 - 04 մայիսի, 2024