Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

[ՀՀ ՊՆ]

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]

Ֆրանսիայի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, խորհուրդ է տրվում առանց ծանրակշիռ պատճառի, առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Ադրբեջան։ Այդ մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
«Ֆրանսիայի քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողները, որոնք ապրում կամ տարանցիկ ճանապարհորդում են, Ադրբեջանում հայտնվում են ձերբակալության, կամայական կալանքի և անարդար դատավարությունների վտանգի առջև: Ձերբակալության կամ կալանավորման դեպքում հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքը երաշխավորված չէ»:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն քննադատել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ Ադրբեջան մեկնելուց զերծ մնալու կոչը, այն համարելով «անհիմն»։  |1lurer.am|

Ֆրանսիայի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, խորհուրդ է տրվում առանց ծանրակշիռ պատճառի, առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Ադրբեջան։ Այդ մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ «Ֆրանսիայի քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողները, որոնք ապրում կամ տարանցիկ ճանապարհորդում են, Ադրբեջանում հայտնվում են ձերբակալության, կամայական կալանքի և անարդար դատավարությունների վտանգի առջև: Ձերբակալության կամ կալանավորման դեպքում հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքը երաշխավորված չէ»: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն քննադատել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ Ադրբեջան մեկնելուց զերծ մնալու կոչը, այն համարելով «անհիմն»։ |1lurer.am|

Այսօր «Հետք»-ում հրապարակված տեղեկատվությունը, թե «Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել», հաստատված չէ, քանի որ դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ։ [ՀՀ առողջապահության նախարարություն]

Դավիթ Հարությունյանի միջնորդությամբ ներկայացված հարցը նիստում քննարկելու անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված՝ Խորհուրդը որոշել է այն քննության առնել գրավոր ընթացակարգով՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը՝ 16:30-ին: ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ է հայտնել, քանի որ դատավորի լիազորությունները դադարեցնելուց հետո նա այս գործի մասին որպես Խորհրդի նախագահ ներկայացրել էր մեկնաբանություններ և պարզաբանումներ։ [ԲԴԽ]

 Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
 Նշենք, որ ԲՐԻԿՍ-ը 5 երկրների խումբ է, որի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։ Այս տարի գագթնաժողովն անկացվելու է Կազանում։ Այս տարի BRICS-ի նախագահության ժամանակ ՌԴ-ն հայտարարել է, որ կենտրոնանալու է «ասոցիացիայի շրջանակներում գործընկերության և համագործակցության ողջ շրջանակի խթանման վրա երեք հիմնական ուղղությամբ՝ քաղաքականություն և անվտանգություն, տնտեսություն և ֆինանսներ, մշակութային և հումանիտար կապեր»: |tert.am|

Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Նշենք, որ ԲՐԻԿՍ-ը 5 երկրների խումբ է, որի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։ Այս տարի գագթնաժողովն անկացվելու է Կազանում։ Այս տարի BRICS-ի նախագահության ժամանակ ՌԴ-ն հայտարարել է, որ կենտրոնանալու է «ասոցիացիայի շրջանակներում գործընկերության և համագործակցության ողջ շրջանակի խթանման վրա երեք հիմնական ուղղությամբ՝ քաղաքականություն և անվտանգություն, տնտեսություն և ֆինանսներ, մշակութային և հումանիտար կապեր»: |tert.am|

 Զինծառայող Է․ Ալեքսանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը։ «Փաստական տվյալներ են ստացվել որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ․ Ե․-ն, տվյալ մարտական դիրքում որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության, 2024թ․ օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր օրերի անձնակազմի ներկայությամբ պարբերաբար նվաստացրել է Է․ Ալեքսանյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը, հնչեցրել հայհոյանքներ, հարվածել։ Ալեքսանյանը, հայտնվելով անելանելի վիճակում նույն մարտական դիրքում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել»,- հայտնում են ՔԿ-ից։

Քիմիկների զորամասի գործով առանցքային վկա Արման Նուրիջանյանը, ում վստահված էր զորքի ուղեկցումը՝ մարտական օպերացիայի, դատարանում պնդում է՝ իրեն չի ասվել, թե մինչեւ ուր պիտի ուղեկցի, ասվել է՝ նրանք գիտեն տեղակայման վայրը, պետք է միայն ճանապարհը ցույց տալ։ Զորամասի՝ այդ ժամանակվա հրամանատար, այժմ մեղադրյալ Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանի հարցին՝ եթե տեղակայման վայրը գիտեին, ապա որպես ուղեկցող՝ իրեն նշանակելու իմաստն ու տրամաբանությունը որն էր, վկան դժվարացավ հստակ պատասխանել, ասաց՝ ճանապարհը ցույց տալը, որ չշեղվեին։ Պաշտպանը խնդրեց պարզաբանել՝ այդ պարագայում ինչպե՞ս է, որ դատարանում հարցաքննված երկու այլ վկաներ ասում են, որ Նուրիջանյանին մի քանի անգամ հստակ նշել են, որ պետք է ուղեկցել մինչեւ Կիրի հանք, այլ ոչ թե Կովսական․ «Ստում են»,– ի պատասխան ասաց Նուրիջանյանը։ Նրա խոսքով՝ դեպքից ժամեր անց Քաջարանի ջոկատը մեկնել է՝ շրջափակման մեջ մնացածներին օգնության, սակայն տեղ չհասնելով՝ հետ է դարձել․  «Էլի նույն ձեւ գնաց, ընկավ զասադի մեջ, զոհեր,մահեր․․․»

 Մոնղոլիան Միջազգային քրեական դատարանի օրդերի հիման վրա չի ձերբակալելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ գտնվում է էներգետիկ կախվածության մեջ և չեզոքության քաղաքականություն է վարում: Այդ մասին Politico-ին հայտնել է այդ երկրի կառավարության ներկայացուցիչը։
 «Այդ մատակարարումները վճռորոշ նշանակություն ունեն մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար։ < ... > Մոնղոլիան իր դիվանագիտական բոլոր հարաբերություններում միշտ պահպանել է չեզոքության քաղաքականություն»,- հավելել է նա։ |hetq.am| |hetq.am|

Մոնղոլիան Միջազգային քրեական դատարանի օրդերի հիման վրա չի ձերբակալելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ գտնվում է էներգետիկ կախվածության մեջ և չեզոքության քաղաքականություն է վարում: Այդ մասին Politico-ին հայտնել է այդ երկրի կառավարության ներկայացուցիչը։ «Այդ մատակարարումները վճռորոշ նշանակություն ունեն մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար։ < ... > Մոնղոլիան իր դիվանագիտական բոլոր հարաբերություններում միշտ պահպանել է չեզոքության քաղաքականություն»,- հավելել է նա։ |hetq.am| |hetq.am|

Ըմբիշ Աշոտ Խաչատրյանը 4:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռուսլան Նուրուլաևին և դուրս եկել աշխարհի Մ20 առաջնության եզրափակիչ:

Ըմբիշ Աշոտ Խաչատրյանը 4:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռուսլան Նուրուլաևին և դուրս եկել աշխարհի Մ20 առաջնության եզրափակիչ:

 Առուշ Առուշանյանը հայտարարել է, որ հրաժարական չի տալու․ «Ինձ ժողովուրդն է ընտրել։ Ես եղել եմ կալանքում եւ ժողովուրդը մոտ 70 տոկոս վստահության քվե է տվել»:  Այս մասին այսօր դատարանի բակում ասել է Գորիսի համայնքապետը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հայտարարությանը, թե Առուշանյանը կա՛մ հրաժարական պետք է տա, կա՛մ ավագանին լիազորություն ունի այդ հիմքով անվստահություն հայտնելու նրան: Առուշանյանի խոսքով՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում չկա. «Մի քանի հարյուր հազար մարդիկ ընդդիմադիր հայացքներ ունեն, հիմա՝ ի՞նչ, բոլորին պետք է դատեն։ Ես կաշկանդվածություն չունեմ իմ գաղափարների մեջ արտահայտվելու»։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել

22:16 - 04 սեպտեմբերի, 2024
ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանը

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանը

22:05 - 04 սեպտեմբերի, 2024
ՆԳՆ փրկարար ծառայությունում կայացել է Փրկարարի օրվան նվիրված տոնական միջոցառում

ՆԳՆ փրկարար ծառայությունում կայացել է Փրկարարի օրվան նվիրված տոնական միջոցառում

21:57 - 04 սեպտեմբերի, 2024
Ըմբիշ Աշոտ Խաչատրյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Ըմբիշ Աշոտ Խաչատրյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

21:44 - 04 սեպտեմբերի, 2024
Վարչապետն այցելել է Վայոց ձորի Գոմք համայնքի նորակառույց դպրոց

Վարչապետն այցելել է Վայոց ձորի Գոմք համայնքի նորակառույց դպրոց

20:42 - 04 սեպտեմբերի, 2024
Փաստաբանների մասնագիտական աշխատանքն առանցքային կարևորություն ունի իրավունքի գերակայության ապահովման գործում. ՄԻՊ

Փաստաբանների մասնագիտական աշխատանքն առանցքային կարևորություն ունի իրավունքի գերակայության ապահովման գործում. ՄԻՊ

20:31 - 04 սեպտեմբերի, 2024
Քաղաքացիներին օգնության են հասել ջրափրկարարները

Քաղաքացիներին օգնության են հասել ջրափրկարարները

19:55 - 04 սեպտեմբերի, 2024
ՀՀ ԱԽ քարտուղարը մասնակցել է «Ուկրաինայի խաղաղության բանաձև»-ի համատեքստում պարենային անվտանգության վերաբերյալ առցանց ձևաչափով թեմատիկ համաժողովին

ՀՀ ԱԽ քարտուղարը մասնակցել է «Ուկրաինայի խաղաղության բանաձև»-ի համատեքստում պարենային անվտանգության վերաբերյալ առցանց ձևաչափով թեմատիկ համաժողովին

19:35 - 04 սեպտեմբերի, 2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման նոր կարգը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման նոր կարգը

19:31 - 04 սեպտեմբերի, 2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին Ադրբեջան մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
 |1lurer.am|

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին Ադրբեջան մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում |1lurer.am|

19:11 - 04 սեպտեմբերի, 2024

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Հովիկ Գաբրիելյանը նահանջի մասին հրամանատարությանը զեկուցե՞լ է թե՞ ոչ․ վկայի հարցաքննությունը՝ դատարանում

Հովիկ Գաբրիելյանը նահանջի մասին հրամանատարությանը զեկուցե՞լ է թե՞ ոչ․ վկայի հարցաքննությունը՝ դատարանում

2020 թ․ հոկտեմբերի 5-ին Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ Հադրութ նահանջելիս փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը վերադաս հրամանատարությանը զեկուցե՞լ է թե՞ ոչ․ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, շարունակվում է քննել այս հարցը։ Հովիկ Գաբրիելյանը 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարն էր, որին այժմ մեղադրում են չթույլատրված նահանջ իրականացնելու մեջ։ Ըստ քրեական գործի՝ առանց վերադաս հրամանատարության գիտության եւ թույլտվության՝ Գաբրիելյանը նահանջի հրաման է տվել, ինչի հետեւանքով իր պաշտպանության տակ գտնվող բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ անպաշտպան թողնված հատվածով թշնամին կարողացել է աջակողմյան ստորաբաժանմանը (հրամանատարը՝ Համլետ Լեւոնյան) անարգել շրջանցել եւ գցել շրջափակման մեջ։ Արդյունքում, 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 33 միլիոն ՀՀ դրամի նյութական վնաս։  Գաբրիելյանը տնային կալանքի տակ է, նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նահանջի մասին ո՞ւմ է զեկուցել Հովիկ Գաբրիելյանը  Այսօրվա նիստում դատարանը շարունակեց վկա Հրաչյա Ղազարյանի հարցաքննությունը։ Ղազարյանը, որ պատերազմի ժամանակ եղել է Գաբրիելյանի՝ բարոյահոգեբանական գծով տեղակալը, նախորդ նիստին կարծիք հայտնեց, որ եթե չնահանջեին, մի քանի տասնյակ զոհ ավելին կունենայինք։ Նրա այդ ցուցմունքի առնչությամբ մի շարք հարցեր հղեց նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը․ Դատավոր Վարդգես Սարգսյանը - Հովիկ Գաբրիելյանը ո՞ւմ է զեկուցել նահանջի մասին։ - Վերադաս հրամանատարներին՝ կամ կորպուսի հրամանատարին (Ժիրայր Պողոսյանն է,–հեղ․), կամ կորպուսի շտաբի պետին (զոհվել է)։ Կոնկրետ չեմ կարող ասել, բայց որ երկուսից մեկին, դա միանշանակ է, ուրիշին չէր կարող,– պատասխանեց վկան։ - Ժիրայր Պողոսյանին ո՞նց կբնութագրեք։ - Լավ, բանիմաց, գրագետ հրամանատար։ - Ճշտախո՞ս է։ - Այո։ - Իսկ շտաբի պետի՞ն։ - Նույն ձեւ։ - Հարգելի՛ վկա, Ժիրայր Պողոսյանը դատարանում հարցաքննվել եւ պնդել է, որ իրեն եւ շտաբի պետին Գաբրիելյանը չի զեկուցել նահանջի մասին։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։ - Քանի որ Գաբրիելյանի բոլոր զեկույցները ըստ իրավիճակի եղել է նրանց հետ, դրանից ելնելով եմ ասում։ -Բայց հարցիս չպատասխանեցիք․ կարո՞ղ է՝ Ժիրայր Պողոսյանը ստում է, իրականում զեկույց եղել է, եւ Դուք էլ տեսել եք։ Կամ նա է ստում, կամ գաբրիելյանը չի զեկուցել, սա եմ ուզում հասկանալ։ - Քանի որ կորպուսի հրամանատարին եւ շտաբի պետին ճանաչում եմ, Գաբրիելյանին էլ եմ ճանաչում, նրա բոլոր զեկույցները եղել են նրանց, դա էն խնդիրն է, որ պիտի զեկուցվեր նրանց։ Եթե տենց պնդում կա, չեմ կարող ասել,- պատասխանեց վկան՝ ըստ էության չպարզաբանելով այդ հակասությունը։ Ինչի՞ց է տպավորությունը, որ վերադաս հրամանատարն ասել է՝ ինչ ուզում եք, արեք Նախորդ անգամ հարցաքննվելիս վկա Ղազարյանը հայտնեց՝ երբ Գաբրիելյանը խոսել է վերադաս հրամանատարության հետ, ինքը չի լսել, թե մյուս կողմից բառացի ինչ են ասել, սակայն տպավորություն է ստացել, որ ասել են՝ ինչ ուզում եք, արեք։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը - Եթե չեք լսել՝ ինչ պատասխան է տրվել, որտեղի՞ց Ձեզ այդ տպավորությունը,– այսօր հարցրեց դատավորը։ - Խոսակցության բնույթից․ Գաբրիելյանը ջղայնացած բան էր ներկայացնում, դրանից եզրակացրել եմ․․․ - Բայց այդ տպավորությունը ինչի՞ց ստացաք։ - Քանի որ մինչեւ էդ Գաբրիելյան ասում էր՝ շրջափակման վտանգ կա, ու հետո որ կապով սկսեց խոսել, բացատրել՝ ինչ է, ոնց է, ու առանձնացավ, այդ պահից եմ հասկացել։ - Ինչո՞ւ դրանից տպավորություն չստեղծվեց, որ գալու են օգնության, այլ ստեղծվեց տպավորություն, որ ասում են՝ ինչ ուզում եք, արեք, եկող չկա։ - Բառացի նման արտահայտությունս վերաբերում է նրան, որ չեմ կարող ասել՝ տենց ասեց-տենց չասեց, տպավորությունս է դա եղել։ - Իսկ կարո՞ղ է Ձեր տպավորությունը սխալ է, որ ասել են՝ ինչ ուզում եք, արեք՝ հաշվի առնելով, որ այդ հետեւության գալու հանգամանքը որեւէ փաստական տվյալով առերեւույթ չեք կարողանում հիմնավորել։ - Տեսեք, ես ոչ թե չեմ պնդում այդ խոսակցությունը, եթե չեմ լսել, չեմ կարող պնդել, բայց տպավորությունս այդպիսին է։ Դատավոր Վարդգես Սարգսյանը հետաքրքրվեց նաեւ՝ Գաբրիելյա՞նն է իրեն այդպես ասել, ինչին վկան բացասական պատասխանեց։ Դատավորը արձանագրեց՝ հարցին ըստ էության պատասխան չտրվեց։ Ավելի ուշ պատասխանելով հարցին՝ լսե՞լ է, որ բառացի թույլ տված լինեն բնագիծը թողնել, վկան ասաց՝ ոչ։ Ղազարյանը հավելեց, որ անձնակազմը բարոյահոգեբանական վատ վիճակում էր, աշխատանքներ էին տանում մարտական ոգին բարձրացնելու համար։ Հարձակման իրատեսական վտանգ կա՞ր թե՞ ոչ Վկա Հրաչյա Ղազարյանը որեւէ տեղեկություն չուներ՝ իրենց նահանջը ինչ հետեւանքներ է ունեցել։ Ըստ քրեական գործի՝ մարդկային եւ նյութական կորուստների։ Նա նաեւ չգիտեր՝ իրենց աջ եւ ձախ կողմերում յուրային ինչ ստորաբաժանումներ են եղել։ Նշեց՝ նահանջելիս կարողացել են իրենց հետ վերցնել 3-4 հմմ եւ մի քանի բեռնատար։ Մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը - Ձեր ձախ կողմում նկատե՞լ եք տանկեր, որոնք փորձել են մտնել թիկունք,- հարցրեց դատավորը։  - Ձախում՝ ոչ։  - Տանկերի շարասյո՞ւն, հետեւակի առաջխաղացո՞ւմ․․․  - Նկատելի՝ ոչ։  - Պարոն Ղազարյան, ամենայն հարգանքով, Դուք Ձեզ ճշտախոս մարդ համարո՞ւմ եք։  - Այո,- պատասխանեց վկան։ Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ Գաբրիելյանից աջ գտնվել են հատուկ նշանակության զորքերը՝ Վահագն Ասատրյանի գլխավորությամբ, եւ զորամասի հրամանատարի անձնակազմը՝ Համլետ Լեւոնյանի գլխավորությամբ։ - Ինչպե՞ս կբնութագրեք Հովիկ Գաբրիելյանին։ - Դրական։ - Ճշտախո՞ս, քա՞ջ մարդ է։ - Այո։ - Իսկ ինչպե՞ս կբնութագրեք Կոլյա Դավթյանին։ -Դրական։ -Համլետ Լեւոնյանի՞ն։ -Դրական։ Դատավորը հիշեցրեց նախորդիվ հարցաքննված սպաներ Կոլյա Դավթյանի եւ Համլետ Լեւոնյանի խոսքերը (նրանց ցուցմունքները կարդացեք այստեղ եւ այստեղ,-հեղ․), համաձայն որոնց՝ նահանջին անմիջականորեն նախորդած ժամանակահատվածում հակառակորդի առաջխաղացում, տանկերով բնագիծ հատելու տեսարաններ չեն եղել։ Վկան սա, ըստ էության, չհերքեց․ - Իկ ո՞րն է պատճառը, որ ցերեկը, երբ ինտենսիվ մարտեր են եղել, չեք նահանջել, բայց կեսգիշերնանց, երբ ակտիվ գործողություններ չեն եղել, նահանջել եք,- հարցրեց դատավորը։ - Դե, հարձակումը արվում է անսպասելի․․․ - Բայց փառք Աստծո, նման վիճակում չէիք գտնվում։ - Այդ հարցին ավելի կոնկրետ հրամանատարը կպատասխանի, ըստ իս՝ քանի որ չենք ունեցել գիշերային տեսանելիության սարքեր, աջակցող զինատեսակներ, ըստ երեւույթին, գիշերը հարձակման դեպքում դիմակայելու հնարավորություն բացարձակ չէինք ունենա։ - Բայց այդ հարձակումը իրատեսակա՞ն էր։ - Քանի որ դիմացը թշնամին կուտակված էր, միանշանակ իրատեսական էր, աջից էլ գիշերը գործողություններին բնորոշ ձայներ են լսվել։ - Համլետ Լեւոնյանն ու Կոլյա Դավթյանն ասում են՝ ոչ աջից, ոչ ձախից նման բան չի եղել, սա ո՞նց կպարզաբանեք։ - Միգուցե չեն լսել, ես իմ լսածն եմ ասում,- պատասխանեց վկան։ - Համլետ Լեւոնյանը ասում է՝ հորդառատ անձրեւ էր գալիս, ինչի պայմաններում տանկերը առաջխաղացում շատ դժվարությամբ կարող էին ունենալ, թրթուռները այդ ցեխի մեջ չէին կարող առաջ գալ։ Հարցաքննված մյուս վկան՝ Դավիթ Մկրտչյանը, ասում է՝ հմմ–ները թողել եք, քանի որ ցեխ էր․․․ Հիմա ոնց մեր տեսանելիությունն էր վատ, նույն կերպ հակառակորդինն էր վատ։ Այս հանգամանքները չե՞ն վկայում, որ առաջխաղացումը գիշերը իրատեսական չէր այդ եղանակային պայմաններում։ - Ես ոչ կարող եմ պնդել, ոչ հերքել, իրավիճակից ելնելով՝ իմ անձնական կարծիքն է, միգուցե սխալվում եմ։ - Հարգելի՛ վկա, ես ուզում եմ, որ Ձեր կարծիքը կառուցեք փաստերի հիման վրա, խնդրում եմ, որ փաստարկեք Ձեր կարծիքը։ Ինձ համար կարեւոր է ճշմարտությունը, թե որ կողմում կլինի դա, այդքան էլ կարեւոր չէ։ - Ըստ էության չեմ կարող պատասխանել,- արձագանքեց վկան։ Դատավորը հետաքրքրվեց՝ իրավական առումով ի՞նչ է իրենից ներկայացնում առանց թույլտվության բնագիծը թողնելը։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ դա հանցագործություն է․ այն, որ զորքը այդտեղ է գտնվում, արդեն հրաման է։ Այնուհանդերձ, նշեց, որ եթե ինքը լիներ Գաբրիելյանի փոխարեն, միգուցե նույն կերպ վարվեր։  - Բայց միգուցե եւ ո՞չ,- հարցրեց դատավորը։ - Միգուցե ոչ։ Վկան հայտնեց նաեւ, որ ունեցել են սպառազինության եւ սննդի պակաս։ Դատավորը արձագանքեց՝ կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանը պնդում է կատարել, որ չի զեկուցվել այդ օրերի ընթացքում, որ սննդի կամ սպառազինության պակաս կամ կահավորման խնդիր կա։ Վկան դժվարացավ պարզաբանել այս հակասությունը, դատավորի հարցին ի պատասխան՝ ասաց՝  Պողոսյանի խոսքերը կասկածի տակ առնելու առիթ չունի։     Միլենա Խաչիկյան

Loading...