Քիմիկների զորամասի գործով առանցքային վկա Արման Նուրիջանյանը, ում վստահված էր զորքի ուղեկցումը՝ մարտական օպերացիայի, դատարանում պնդում է՝ իրեն չի ասվել, թե մինչեւ ուր պիտի ուղեկցի, ասվել է՝ նրանք գիտեն տեղակայման վայրը, պետք է միայն ճանապարհը ցույց տալ։ Զորամասի՝ այդ ժամանակվա հրամանատար, այժմ մեղադրյալ Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանի հարցին՝ եթե տեղակայման վայրը գիտեին, ապա որպես ուղեկցող՝ իրեն նշանակելու իմաստն ու տրամաբանությունը որն էր, վկան դժվարացավ հստակ պատասխանել, ասաց՝ ճանապարհը ցույց տալը, որ չշեղվեին։ Պաշտպանը խնդրեց պարզաբանել՝ այդ պարագայում ինչպե՞ս է, որ դատարանում հարցաքննված երկու այլ վկաներ ասում են, որ Նուրիջանյանին մի քանի անգամ հստակ նշել են, որ պետք է ուղեկցել մինչեւ Կիրի հանք, այլ ոչ թե Կովսական․ «Ստում են»,– ի պատասխան ասաց Նուրիջանյանը։ Նրա խոսքով՝ դեպքից ժամեր անց Քաջարանի ջոկատը մեկնել է՝ շրջափակման մեջ մնացածներին օգնության, սակայն տեղ չհասնելով՝ հետ է դարձել․ «Էլի նույն ձեւ գնաց, ընկավ զասադի մեջ, զոհեր,մահեր․․․»
Մոնղոլիան Միջազգային քրեական դատարանի օրդերի հիման վրա չի ձերբակալելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ գտնվում է էներգետիկ կախվածության մեջ և չեզոքության քաղաքականություն է վարում: Այդ մասին Politico-ին հայտնել է այդ երկրի կառավարության ներկայացուցիչը։ «Այդ մատակարարումները վճռորոշ նշանակություն ունեն մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար։ < ... > Մոնղոլիան իր դիվանագիտական բոլոր հարաբերություններում միշտ պահպանել է չեզոքության քաղաքականություն»,- հավելել է նա։ |hetq.am| |hetq.am|
Ըմբիշ Աշոտ Խաչատրյանը 4:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռուսլան Նուրուլաևին և դուրս եկել աշխարհի Մ20 առաջնության եզրափակիչ:
Առուշ Առուշանյանը հայտարարել է, որ հրաժարական չի տալու․ «Ինձ ժողովուրդն է ընտրել։ Ես եղել եմ կալանքում եւ ժողովուրդը մոտ 70 տոկոս վստահության քվե է տվել»: Այս մասին այսօր դատարանի բակում ասել է Գորիսի համայնքապետը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հայտարարությանը, թե Առուշանյանը կա՛մ հրաժարական պետք է տա, կա՛մ ավագանին լիազորություն ունի այդ հիմքով անվստահություն հայտնելու նրան: Առուշանյանի խոսքով՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում չկա. «Մի քանի հարյուր հազար մարդիկ ընդդիմադիր հայացքներ ունեն, հիմա՝ ի՞նչ, բոլորին պետք է դատեն։ Ես կաշկանդվածություն չունեմ իմ գաղափարների մեջ արտահայտվելու»։
Ռուսական ուժերի բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով Ուկրաինայի կենտրոնական շրջանում գտնվող Պոլտավայում առնվազն 41 մարդ է զոհվել, ևս 180-ը վիրավորվել են։ Այսօր այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Տելեգրամում հրապարակած տեսանյութում։ Նա մանրամասնել է, որ բալիստիկ հրթիռը հարվածել է կրթական հաստատության՝ կապի ինստիտուտի մասնաշենքին և մոտակա հիվանդանոցին։ Փլատակների տակ մարդիկ կան։ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժելուց ի վեր սա Ռուսաստանի ամենամահաբեր հարվածներից մեկն է Ուկրաինային։ |azatutyun.am|
44-օրյա պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանի գործով դատական նիստն անցավ լարված մթնոլորտում։ Նրա տեղակալ Կոլյա Դավթյանը նախաքննության ժամանակ Գաբրիելյանի դեմ էր խոսել՝ նշելով, թե վերադաս հրամանատարությունից ասել են՝ ամեն գնով [բնագիծը] պահեք, մինչեւ օգնություն հասնի, սակայն ժամեր անց Գաբրիելյանի հրամանով նահանջել են։ Մինչդեռ դատարանում ասում է՝ երբ Գաբրիելյանը երկրորդ անգամ է զեկուցել, նրա խոսքից հասկացել է, որ վերադաս հրամանատարությունից ասել են՝ ինչ ուզում եք, արեք։ «Խնդիրն էլ հենց այն է, որ նախկինում չեք ասել, թե Գաբրիելյանի խոսքից եք դա հասկացել։ Ձեր գրածի երեսից մարդը կալանքի տակ է, մեղադրվում է հրաման չկատարելու մեջ, մեղադրական եզրակացության մեջ ներկայացված նյութերը առերեւույթ վկայում են այն մասին, որ նա զեկուցել է, որ ի վիճակի չեք, այնտեղից ասել են՝ չէ, պիտի պահեք․․․ Հո մանկապարտե՞զ չէ, հարգելի՛ Դավթյան, սուրճի շուրջ զրույց չէ։ Մի քանի նիստ է՝ Ձեզ բացատրում ենք, որ մարդկային ճակատագրեր են որոշվում։ Ո՞վ է Ձեզ ստիպել այդպես գրել»,– զայրացավ դատավոր Վարդգես Սարգսյանը։
Ոսկեպար գյուղի սահմանային ականապատ տարածքում բնակիչներին պատկանող 7 կով է պայթել։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին, 7 կովերը տարբեր բնակիչների են պատկանել։ [Ոսկեպար համայնքի ղեկավար Իշխան Աղբալյան]|factor.am|
Հայաստանում կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն: Ելույթ կունենան Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը, Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը և Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը: Փառատոնը կանցկացվի Թումանյանի անվան զբոսայգում սեպտեմբերի 17-ից 24-ը։ Համերգների սկիզբը՝ 20:00: Մուտքն ազատ է: [Երևանի քաղաքապետարան]
Երևան-Մերի ճանապարհին վթարի հետևանքով երկու երեխա է մահացել։ Երեկ՝ ժամը 21.45-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 70,5-րդ կմ-ին բախվել է դիմացից ընթացող «Զիլ» բեռնատարի հետնամասին, ինչի հետևանքով ուղևորներից 10-ամյա Տինա Գ.-ն մահացել է տեղում, իսկ 3 ամսական Յուրի Գ.-ն՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: [ՆԳՆ ոստիկանություն]
Երևանի քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկության է դրվել Կասկադ համալիրի արդիականացման 2 նախագիծ:
«Ստում են»․ Քիմիկների գործով վկան՝ մյուս վկաների ցուցմունքների մասին
22:59 - 03 սեպտեմբերի, 2024Պաղեստինը հայտնել է, որ Գազայում Իսրայելի գործողությունների հետևանքով Հորդանան գետի արևմտյան ափին զոհերի թիվը հասել է 685-ի |armenpress.am|
22:05 - 03 սեպտեմբերի, 2024Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան համաձայնագիր են ստորագրել «Սևծովյան էներգետիկ մալուխ» նախագծի վերաբերյալ |factor.am|
21:55 - 03 սեպտեմբերի, 2024Մոնղոլիան մեկնաբանել է Պուտինին չձերբակալելու մասին մեղադրանքները |hetq.am|
21:14 - 03 սեպտեմբերի, 2024Յուրիկ Հովեյանը հաղթեց թուրք մրցակցին և դարձավ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
20:59 - 03 սեպտեմբերի, 2024Ուրումչի-Երևան ուղիղ չվերթները վստահաբար կխթանեն երկու ժողովուրդների միջև համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում. ՏԿԵ նախարար |armenpress.am|
20:32 - 03 սեպտեմբերի, 2024ՀՀ ԱԳ փոխնախարարը իր լեհ գործընկերոջն է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները
20:00 - 03 սեպտեմբերի, 2024Վրաստանում երկաթուղային պատահարի հետևանքով զոհվել է երկաթուղու երկու աշխատակից |1lurer.am|
19:44 - 03 սեպտեմբերի, 2024Ըմբիշ Աշոտ Խաչատրյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ. Մ20 ԱԱ
19:40 - 03 սեպտեմբերի, 2024Անահիտ Մանասյանը մասնակցել է ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ քննարկմանը
18:53 - 03 սեպտեմբերի, 2024«Ստում են»․ Քիմիկների գործով վկան՝ մյուս վկաների ցուցմունքների մասին

18:53 - 03 սեպտեմբերի, 2024