Դիմակավորված երկու անձինք ներկայացել են որպես ԱԱԾ աշխատակից ու լողավազանից կնոջ առևանգել․ Քննչական կոմիտե Ըստ նախնական տվյալների՝ տուժողն իր հարազատների հետ «Սան Մարկո» լողավազանում գտնվելու ընթացքում նրանց են մոտեցել սև հագուստով, ամբողջությամբ ծածկված և դիմակավորված երկու անձինք, ներկայացել որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակից։ Սկսել են խոսել կնոջ հետ, որի ընթացքում նրան արագ լողավազանի տարածքից տեղափոխել են ավտոկայանատեղի և այնտեղից ավտոմեքենայով հեռացել նշված վայրից։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում ինչպես տուժողին, այնպես էլ՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի հետ իր հանդիպման մասին տեղեկությունը: «Մենք նրա հետ շփումներ երբեք չենք ունեցել, ինչո՞ւ պետք է հանդիպեինք Բաքվում։ Ես նույնիսկ չգիտեի, որ նա այնտեղ է»,- РБК-ի փոխանցմամբ՝ Արևելյան տնտեսական համաժողովի պանելներից մեկի ժամանակ հայտարարել է Պուտինը։ Պուտինն ընդգծել է, որ երբեք չի հրաժարվում բիզնեսի հետ տարբեր ձևաչափերով հանդիպումներից։ Բացի այդ, նա հայտարարել է, որ Դուրովի նկատմամբ Փարիզի գործողություններն «այնքան էլ հասկանալի չեն» և «ընտրովի բնույթ են կրում»: Հիշեցնենք, որ Պուտինը Բաքու էր այցելել օգոստոսի 18-19-ը՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահի հետ։ Նույն օրերին Բաքվում էր Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը։ |hetq.am|
ԿԸՀ-ն ստացել է քաղաքացիական նախաձեռնության գրանցման վերաբերյալ որոշում․ նախաձեռնության նպատակը «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելն է։ ԿԸՀ-ն տասն աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նախաձեռնող խմբին և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե օրենքով սահմանված պահանջները պահպանված չեն: [ԿԸՀ]
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 5-ին՝ ժամը 09։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում. կան 4 զոհ և 9 վիրավոր։ Հրաձգությունն իրականացրել է 14-ամյա աշակերտը։ Նրա գործողությունների դրդապատճառի մասին չի հաղորդվում։ Նրան վնասազերծել են։ Ջորջիայի հետաքննությունների բյուրոյի ղեկավարը հայտարարել է, որ նրան կդատեն որպես չափահասի։ |armenpress.am|
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
Ֆրանսիայի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, խորհուրդ է տրվում առանց ծանրակշիռ պատճառի, առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Ադրբեջան։ Այդ մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ «Ֆրանսիայի քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողները, որոնք ապրում կամ տարանցիկ ճանապարհորդում են, Ադրբեջանում հայտնվում են ձերբակալության, կամայական կալանքի և անարդար դատավարությունների վտանգի առջև: Ձերբակալության կամ կալանավորման դեպքում հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքը երաշխավորված չէ»: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն քննադատել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ Ադրբեջան մեկնելուց զերծ մնալու կոչը, այն համարելով «անհիմն»։ |1lurer.am|
Այսօր «Հետք»-ում հրապարակված տեղեկատվությունը, թե «Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել», հաստատված չէ, քանի որ դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ։ [ՀՀ առողջապահության նախարարություն]
Դավիթ Հարությունյանի միջնորդությամբ ներկայացված հարցը նիստում քննարկելու անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված՝ Խորհուրդը որոշել է այն քննության առնել գրավոր ընթացակարգով՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը՝ 16:30-ին: ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ է հայտնել, քանի որ դատավորի լիազորությունները դադարեցնելուց հետո նա այս գործի մասին որպես Խորհրդի նախագահ ներկայացրել էր մեկնաբանություններ և պարզաբանումներ։ [ԲԴԽ]
Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Նշենք, որ ԲՐԻԿՍ-ը 5 երկրների խումբ է, որի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։ Այս տարի գագթնաժողովն անկացվելու է Կազանում։ Այս տարի BRICS-ի նախագահության ժամանակ ՌԴ-ն հայտարարել է, որ կենտրոնանալու է «ասոցիացիայի շրջանակներում գործընկերության և համագործակցության ողջ շրջանակի խթանման վրա երեք հիմնական ուղղությամբ՝ քաղաքականություն և անվտանգություն, տնտեսություն և ֆինանսներ, մշակութային և հումանիտար կապեր»: |tert.am|
Ալիևը Հռոմում հանդիպումներ է անցկացրել Իտալիայի նախագահի և վարչապետի հետ |factor.am|
23:04 - 05 սեպտեմբերի, 2024Նախարար Ավանեսյանը կարևորել է Գեղարքունիքի մարզում մեկնարկած՝ կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը
22:32 - 05 սեպտեմբերի, 2024ԲՏԱ նախարարն այցելել է «Հայկական աերոտիեզերական գործակալություն»
21:44 - 05 սեպտեմբերի, 2024ԱԺ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա, այնուհետև Կանադա
21:34 - 05 սեպտեմբերի, 2024Պավել Դուրովին արգելվում է լքել Ֆրանսիան մինչև 2025 թվականի մարտ ամիս |armenpress.am|
21:23 - 05 սեպտեմբերի, 2024Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ. ԿԳՄՍՆ
20:50 - 05 սեպտեմբերի, 2024Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
20:07 - 05 սեպտեմբերի, 2024Ղրղզստանը խստացրել է ՀՀ և մի շարք այլ երկրների քաղաքացիների մուտքի կանոնները |factor.am|
19:41 - 05 սեպտեմբերի, 2024Արամ Հովհաննիսյանի որդին զավթել է համայնքային հողը, տիրացել Ոստիկանության կայանատեղիին |hetq.am|
19:04 - 05 սեպտեմբերի, 2024Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեզ համար կարմիր գիծ է․ Իրանի ԱԳ նախարար |tert.am|
18:39 - 05 սեպտեմբերի, 2024Ալիևը Հռոմում հանդիպումներ է անցկացրել Իտալիայի նախագահի և վարչապետի հետ |factor.am|
23:04 - 05 սեպտեմբերի, 2024Նախարար Ավանեսյանը կարևորել է Գեղարքունիքի մարզում մեկնարկած՝ կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը
22:32 - 05 սեպտեմբերի, 2024ԲՏԱ նախարարն այցելել է «Հայկական աերոտիեզերական գործակալություն»
21:44 - 05 սեպտեմբերի, 2024ԱԺ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա, այնուհետև Կանադա
21:34 - 05 սեպտեմբերի, 2024Պավել Դուրովին արգելվում է լքել Ֆրանսիան մինչև 2025 թվականի մարտ ամիս |armenpress.am|
21:23 - 05 սեպտեմբերի, 2024Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ. ԿԳՄՍՆ
20:50 - 05 սեպտեմբերի, 2024Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
20:07 - 05 սեպտեմբերի, 2024Ղրղզստանը խստացրել է ՀՀ և մի շարք այլ երկրների քաղաքացիների մուտքի կանոնները |factor.am|
19:41 - 05 սեպտեմբերի, 2024Արամ Հովհաննիսյանի որդին զավթել է համայնքային հողը, տիրացել Ոստիկանության կայանատեղիին |hetq.am|
19:04 - 05 սեպտեմբերի, 2024Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեզ համար կարմիր գիծ է․ Իրանի ԱԳ նախարար |tert.am|
18:39 - 05 սեպտեմբերի, 2024