Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհդրարանի - խմբ․) 43 պատգամավորներ նամակ են հղել երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ կոչ անելով խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և երկրում դադարեցնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ծրագրերը: «Նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումից հետո տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հիմք է ստեղծվել: Վերջ տալով 30-ամյա օկուպացիային և անարդարությանը՝ Ադրբեջանն ապահովել է ոչ միայն իր ազգային շահերը, այլև միջազգային իրավունքի գերիշխանությունը: Այդ իրավիճակը Ադրբեջանին թույլ է տալիս ավելի ակտիվորեն նպաստել համամարդկային հիմնախնդիրների լուծմանը», - ասված է նամակում։ |azatutyun.am|

Ընդունվել է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին։ Բանաձևում կարևորվել է Լեռնային Ղարաբաղից 115 հազար բռնի տեղահանված փախստականներին շարունակական հումանիտար աջակցության ապահովումը, ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորածների խնդիրների լուծումը։ Բանաձևում ընդգծվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Ողջունվել են 2024 թվականի ապրիլի 19-ի Արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա սահմանազատման գործընթացում և միջպետական սահմանագծի վերականգնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ ՖՄԿ-ն վերահաստատել է ԼՂ-ում մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ մտահոգությունը և ԼՂ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացման հարցում անդամ երկրների աջակցությունը։ [ՀՀ ԱԳՆ]

ԵՄ-ն Վրաստանի ղեկավարության հետ բարձր մակարդակի հանդիպումները դադարեցնելու մասին որոշում է կայացրել՝ վրացական իշխանությունների ոչ բարեկամական վերաբերմունքի պատճառով։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ Դիվանագետը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում վրացական իշխանությունների հետ ոչ մի շփում չի եղել ոչ իր կողմից, ոչ էլ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների կողմից Բրյուսելի հետ: |hetq.am|

Մեկնարկեց տարվա ամենասպասված տեխնոլագիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը, որի շրջանակներում անց է կացվում  նաև ԴիջիԹեք էքսպոն Մերիդիան կենտրոնում, որը բաց կլինի մինչ և հոկտեմբերի-6-ը։  Հոկտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին, երեք օր, Մարզահամերգային համալիրում անց են կացվելու Արհեստական բանականության և դրա կիրառության վերաբերյալ պանելային քննարկումներ ու ելույթներ միջազգային հեղինակավոր մասնագետների: WCIT2024/DigiTec-ը Հայաստանում հյուրընկալում է ավելի քան 2,000 միջազգային պատվիրակների և խոսնակների աշխարհի տարբեր երկրներից՝ Արվիդ Բելլ (Arvid Bell), Էշթեր Վուժիցկի (Eshter Wojcicki), Տակ Լո (Tak Lo), Ռոդրիգո Մեսսի (Rodrigo Messi), Իբրահիմ Գեդեոն (Ibrahim Gedeon), ուրիշներ։ Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup (WWC) ստարտափների մրցույթը շուրջ 20 երկրներից ընտրված ստարտափների շրջանում, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ: Մրցույթում Հայաստանը կներկայացնեն Text'nPayMe և AllClean ստարտափները։ Հոկտեմբերի 7-ին կհայտարարվի նաև WITSA World Cup-ի հաղթող ստարտափի անունը։

«Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, սադրիչ քայլերից և գործնական քայլերով ապացուցի իր հարգանքը միջազգային իրավունքի նորմերի հանդեպ», - այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության երեկ տարածած հայտարարությունը։ «Ցավալի է, որ Երևանը ստահոդ քարոզչական հայտարարություններ է տարածում՝ պնդելով, թե Ադրբեջանը ցանկանում է COP29 համաժողովն օգտագործել որպես ծխածածկույթ Հայաստանի դեմ հարձակման համար», - նշում է Հաջիզադեն։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նաև կասկածի տակ է դրել Հայաստանի հավատարմությունը խաղաղության հաստատման օրակարգին։ |azatutyun.am|

Իլհամ Ալիևը Ջեբրայիլ (Ջրական, Մեխակավան) կատարած այցի ժամանակ պնդել է, թե ԱՄՆ-ն փորձում է պատժամիջոցների օգնությամբ մանիպուլացնել Ադրբեջանին։Տվյալ պարագայում խոսքը «Ազատությանն աջակցության բանաձև» ամերիկյան օրենքի 907-րդ փոփոխության մասին է, որը Միացյալ Նահանգների Կոնգրեսն ընդունել էր 1992 թվականին։ Այդ փոփոխությամբ՝ ԱՄՆ-ին արգելվում էր Ադրբեջանին օգնություն ցուցաբերել Արցախյան հակամարտության պատճառով։ 2002 թվականից ի վեր ամեն տարի Սպիտակ տունը Ադրբեջանին օգնություն տրամադրելու թույլտվություն էր տալիս, սակայն 2023 թվականի օգոստոսից սկսած այդ մասին որոշում չի կայացվել: Ալիևի խոսքով՝ այժմ մոտ 60 հայամետ կոնգրեսականներ ԱՄՆ պետքարտուղարին խնդրում են նոր պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ։ Ընդ որում` Ալիևը կարծում է, որ այդ դիմումը գրվել է հենց Պետքարտուղարությունում: |hetq.am| |hetq.am|

Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, ՔՊ իշխող կուսակցության անդամ Դավիթ Ղուլունցն այսօր ձերբակալվել է: Ոստիկանությունից «Ազատության» հետ զրույցում հաստատել են տեղեկությունը: Ոստիկանությունից փոխանցել են, որ Ղուլունցը ձերբակալվել է՝ «Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը», այլ մանրամասներ չհայտնեցին: Ավելի ուշ Տեղի համայնքապետն ազատ է արձակվել: |azatutyun.am| |azatutyun.am|

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Երևանում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում նշել է, որ ներկայում դատարանները քննում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 107 հայց, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 1 մլրդ 440 մլն դոլարը։ 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի սեպտեմբերը, Դատախազության պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքը, ինչպես նաև դրամական միջոցներն ընդհանուր առմամբ գերազանցում է 30 միլիոն դոլարը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով կնքվել է 8 հաշտության համաձայնություն, ինչի արդյունքում պետությանը վերադարձվել է ավելի քան 5 միլիարդ դրամ, որը համարժեք է ավելի քան 12 միլիոն դոլարի։

Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում, մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Գագաթնաժողովի առաջին օրը տեղի են ունեցել «Ֆրանկոֆոն քաղաքացիների մարտահրավերները թվային դարաշրջանում» և «Արհեստական բանականության կիրառումը կրթության մեջ» խորագրերով քննարկումներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիջիթ Մակրոնի անունից ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի մասնակիցների տրված ընթրիքին: [ՀՀ կառավարություն]

Համազգային գիտության շաբաթը և Գիտության փառատոնը շարունակվում են։ Եթե նախորդ օրերին եղել եք Ազատության հրապարակում ու ծանոթացել գիտական կազմակերպությունների տաղավարներին, ապա այսօր այնտեղ կգտնեք նաև համալսարանների տաղավարները։ «Մասնագիտական կողմնորոշում. ապագա գիտնականներ». Գիտության փառատոնի թեմատիկ այս բաժինը նպատակ ունի օգնելու պատանիներին մասնագիտական կողմնորոշման հարցում։ Իսկ մեծ տաղավարում, ինչպես ամեն օր, կարող եք հետևել գիտնականների բանախոսություններին։

Ադրբեջանցի 43 պատգամավոր Բայրամովին կոչ է անում խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը
 |azatutyun.am|

Ադրբեջանցի 43 պատգամավոր Բայրամովին կոչ է անում խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը |azatutyun.am|

22:12 - 05 հոկտեմբերի, 2024
Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակներում ընդունվել է բանաձև, որով  համերաշխություն են հայտնել ՀՀ-ին

Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակներում ընդունվել է բանաձև, որով համերաշխություն են հայտնել ՀՀ-ին

22:07 - 05 հոկտեմբերի, 2024
Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները
 |tert.am|

Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները |tert.am|

20:56 - 05 հոկտեմբերի, 2024
Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում. Մակրոն
 |1lurer.am|

Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում. Մակրոն |1lurer.am|

20:45 - 05 հոկտեմբերի, 2024
ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի իշխանությունների հետ շփումները |hetq.am|

ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի իշխանությունների հետ շփումները |hetq.am|

19:33 - 05 հոկտեմբերի, 2024
Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

19:07 - 05 հոկտեմբերի, 2024
ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

19:03 - 05 հոկտեմբերի, 2024
Մեկնարկեց WCIT2024/DigiTec-ը՝ ԴիջիԹեք Էքսպո, կոնգրես համաշխարհային խոսնակներով և թեմատիկ նամականիշով գեղաթերթիկ

Մեկնարկեց WCIT2024/DigiTec-ը՝ ԴիջիԹեք Էքսպո, կոնգրես համաշխարհային խոսնակներով և թեմատիկ նամականիշով գեղաթերթիկ

18:24 - 05 հոկտեմբերի, 2024
Բաքվի պնդմամբ՝ Երևանը «հարատև խաղաղություն չի ուզում»
 |azatutyun.am|

Բաքվի պնդմամբ՝ Երևանը «հարատև խաղաղություն չի ուզում» |azatutyun.am|

17:42 - 05 հոկտեմբերի, 2024
Ալիևը բողոքել է Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունից
 |hetq.am|

Ալիևը բողոքել է Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունից |hetq.am|

17:29 - 05 հոկտեմբերի, 2024

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
Ինչպես եւ ինչու եղավ հոկտեմբերի 5-ի նահանջը Ջրականից դեպի Հադրութ․ պատմում է մայոր Դավիթ Մկրտչյանը

Ինչպես եւ ինչու եղավ հոկտեմբերի 5-ի նահանջը Ջրականից դեպի Հադրութ․ պատմում է մայոր Դավիթ Մկրտչյանը

«Ես՝ Դավիթ Մկրտչյանս, ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և չեմ ասելու ոչինչ ճշմարտությունից բացի»։ Հակակոռուպցիոն դատարանում այսպես սկսվեց փոխգնդպետ Հովիկ Գաբրիելյանի գործով վկայի հարցաքննությունը։ Վկա Մկրտչյանը պատերազմի ժամանակ եղել է Գաբրիելյանի ենթականերից, ղեկավարել վերջինիս հրամանատարության ներքո գործող գումարտակի մոտոհրաձգային վաշտը, որը, ինչպես եւ ողջ գումարտակը, 2020 թ․ հոկտեմբերի 5-ին Գաբրիելյանի հրամանով Ջրականից նահանջել է Հադրութ։  Հենց այդ նահանջի համար է Գաբրիելյանն այժմ մեղադրյալի աթոռին․ ըստ քրեական գործի՝ նահանջը եղել է առանց վերադաս հրամանատարության գիտության եւ թույլտվության, իսկ արդյունքում յուրային ստորաբաժանումները կրել են նյութական եւ մարդկային կորուստներ։ Գաբրիելյանը, սակայն, այս մեղադրանքը չի ընդունում։ Ինչու եւ ինչպես եղավ նահանջը Հարցաքննության սկզբում մայոր Դավիթ Մկրտչյանը հայտնեց, որ ներկաներից ճանաչում է միայն Հովիկ Գաբրիելյանին, նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։ Վկա Դավիթ Մկրտչյանը Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ Մկրտչյանը պատմեց, որ սեպտեմբերի 27-ից մինչ հոկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ ուղիղ կոնտակտ չի եղել, հետեւակի չեն հանդիպել։ Այդ ընթացքում իր վաշտը միայն 2 զոհ է տվել՝ Մեխակ Սադոյանը եւ Տիգրան Ղարիբյանը։ Նստեցման վայրում այլ զոհեր վկան չմտաբերեց։ Նշեց՝ զոհեր ունեցել է հակատանկային մարտկոցը, որը, սակայն, այլ հատվածում է տեղակայված եղել։ Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը հետաքրքրվեց զոհերի այս քանակով, ըստ ամենայնի, հասկանալու համար՝ ինչպիսին է եղել զորքի բարոյահոգեբանական վիճակը նախքան հոկտեմբերի 4-ի դեպքերը։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ, ըստ Մկրտչյանի, գումարտակը տեղակայված է եղել Ջրականի բնագծերից մեկում՝ Արալեռի աջակողմյան հատվածում։ Իր վաշտը կազմել է 96 հոգի, ընդհանուր անձնակազմը՝ մոտ 150։ Վկան մանրամասնեց հակառակորդի՝ այդ օրվա առաջխաղացումները (դրանց փորձերը)՝ ըստ հաջորդականության։ Առաջին առաջխաղացումը հայկական զորքերը նկատել են իրենց առջեւում գտնվող Քուչակ բնակավայրում, երբ հակառակորդը, ըստ Մկտրչյանի, 3-4 կմ հեռավորության վրա մոտ 1000-հոգանոց զորքով լցվում էր անտառապատ ձորը․ «Մեր ունեցած կրակային միջոցները թույլ չեն տվել այդ հեռավորության վրա կրակ վարել, զեկուցել ենք փոխգնդապետ Գաբրիելյանին, հրետանային կրակ է վարվել»։ Ժամեր անց իրենցից աջ ընկած հատվածում նկատել են հակառակորդի 3-4 տանկ, ինչպես նաեւ հետեւակ։ Իրենք հետեւակի հետ են հրաձգության մեջ մտել, իսկ կորպուսի հրետանու պետը սարի գլխից օգնություն է ցուցաբերել, խոցել տանկերից 2-ը։ Հրաձգությունը համընկել է տանկերի խոցվելու հետ, տեւել է մեկ ժամ, իսկ հետո՝ մթնշաղին, դադարել է։ Այսինքն՝ մինչեւ գիշեր զորքը այլեւս մարտի մեջ չի եղել։ Մեղադրողը շեշտեց այս հանգամանքը, քանի որ զորքի նահանջը գիշերն է եղել։ Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը – Կրակի դադարելուց հետո մինչեւ Հովիկ Գաբրիելյանի նահանջի հրաման տալը ձեր ուղղությամբ ճակատային գրոհ եղե՞լ է,– հարցրեց մեղադրող Մղդեսյանը։ – Չենք տեսել, գիշերային տեսանելիության սարքեր չենք ունեցել,– պատասխանեց վկան։ – Հետախուզական ինֆորմացիա հասե՞լ է, որ հակառակորդը ճակատից գրոհում է։ – Ոչ։ – Այդ դեպքում, երբ Գաբրիելյանը նահանջի հրաման տվեց, Ձեզ համար  սպասելի՞ էր։  – Ես տեղյակ չեմ՝ ինչ հանգամանքներից ելնելով է տվել այդ հրամանը։ – Հրամանի տրամաբանության հետ կապված պարզաբանում պահանջե՞լ եք, հարցրե՞լ եք՝ ինչու ենք նահանջում, ինչ պատահեց։ – Ոչ։ – Բայց Ձեզ համար տրամաբանակա՞ն է եղել այդ նահանջը։ – Անձնակազմի թրջվածությունը, փոքր–ինչ ընկճվածությունը, հակատանկային մարտկոցի զոհերը հաշվի առնելով՝ այո։ – Իսկ գրոհող թշնամին թրջվա՞ծ չէր։ – Չեմ կարող պատասխանել, մեզնից առաջ գտնվում էր Ջաբրայիլի առաջնագիծը, որտեղ լիքը թաքստոցներ կային (նկատի ունի՝ հակառակորդը գուցեեւ պատսպարված լիներ,–հեղ․)։ – Ձեր՝ որպես զինվորականի կարծիքով՝ անձնակազմի թրջված լինելը կարո՞ղ է նահանջի առիթ հանդիսանալ։ – Ոչ, բայց բարոյահոգեբանական վիճակը կարող է պատճառ հանդիսանալ, որ անձնակազմը չկարողանա մարտ մարել։ – Եթե 150–հոգանոց գումարտակը մինչ այդ տալիս է 2 զոհ, դա կարո՞ղ է համարվել շատ։ – Իսկ հակատանկային մարտկոցի զոհե՞րը։ – Հակատանկային մարտկոցը ձեզ մոտ չի եղել։ Մեղադրողի այս դիտարկմանը վկան պատասխանեց՝ ասելով, որ հակատանկային մարտկոցը գումարտակին աջակցող հիմնական ուժերից է, եւ անկախ նրանից, որ իրենց հետ չի եղել, վերջինիս զոհեր տալը չէր կարող չազդել գումարտակի մյուս ստորաբաժանումների բարոյահոգեբանական վիճակի վրա։ Հարցին, թե 2 տանկի խոցվելուց հետո հետեւակն ու մյուս տանկերը ինչ եղան, վկան դժվարացավ պատասխանել։ Ասաց՝ հետեւակը հավանաբար մտել է սարի հետեւը, որովհետեւ եթե նահանջեր, կտեսնեին, իսկ մյուս տանկը (կամ տանկերը), խոսակցություններից է լսել, հատել է (են) իրենցից աջ գտնվող անձնակազմի բնագիծն ու հասել ոստիկանական հենակետի մոտ, որը իրենց թիկունքում է։ Հանրային մեղադրողը ճշգրտեց վկայի լսած այս տեղեկությունը․ «Վկա Համլետ Լեւոնյանը, որը ձեզնից աջ գտնվող այդ անձնակազմի հրամանատարն է եղել, ցուցմունք է տվել այն մասին, որ հակառակորդն իրենց բնագիծը չի հատել»։ Մինչ նահանջը Գաբրիելյանի կողմից վերադաս հրամանատարներից օգնություն խնդրելու դեպք Դավիթ Մկրտչյանը չմտաբերեց։ Ինչու՞ զորքը նահանջեց հենց Հադրութ Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը հարցրեց՝ վկան տեղյա՞կ է, թե Հադրութի պաշտպանական հատվածը ում ներքո է գտնվել՝ Զինված ուժերի՞ թե՞ Պաշտպանության բանակի։ – Պաշտպանության բանակի,– պատասխանեց վկան։ – Այդ դեպքում նահանջի ժամանակ հարցրե՞լ եք Գաբրիելյանին, թե ինչու եք գնում, ՊԲ զորքերին միանում։ – Ես զրահատեխնիկայով եմ գնացել, փոխգնդապետը՝ մեքենայով։ – Թեկուզ հեռախոսով, հարցրե՞լ եք՝ տրամաբանությունը որն է, որ հատկապես Հադրութ եք գնում։ – Ոչ։ Մղդեսյանը մեջբերեց Մարտական կանոնադրության այն դրույթը, ըստ որի թե՛ հարկադրված, թե՛ ոչ հարկադրված նահաջի դեպքում զորամասի կամ վաշտի հրամանատարը պարտականություն ունի առաջին իսկ հարմար տեղում ամրանալ։ Հետաքրքրվեց՝ ինչո՞ւ դա չի արվել։ Վկան, որ ծանոթ էր Ջրականի տեղանքին, ասաց՝  Բանաձորի խաչմերուկից հետ կահավորված բնագիծ չի եղել, որը կարող էին զբաղեցնել, իսկ վերակահավորելը դժվար էր լինելու՝ պայմանավորված ժամանակով, անձրեւով, ցեխով։  Թե ինչու էր ընտրվել հենց Հադրութը, վկան միայն ենթադրեց։ Նշեց՝ 2 ճանապարհ կար․ մեկը՝ դեպի Ջրականի ոստիկանական հենակետ («9-րդ կմ» կոչվող տարածք), մյուսը՝ դեպի Արալեռ։ Իրենց տեղեկություններով՝ երկուսում էլ արդեն հառակորդն էր ։ Իրական վտանգ կա՞ր թե ոչ Մայոր Դավիթ Մկրտչյանին հարցեր հղեց նաեւ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը՝ փորձելով հիմնավորել պաշտպանական կողմի այն դիրքորոշումը, որ նահանջից առաջ իրական վտանգ է եղել։ Ձախից՝ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը Անդրադառնալով հակառակորդի 1000-ին հասնող զորքով գրոհին՝ Խաչիկյանը հետաքրքրվեց՝ կարո՞ղ էին իրենց ոչնչացնել, եթե իրենք տանկային միջոցներ չունեին։ Մկրտչյանը դրական պատասխանեց, շեշտեց՝ իր տեխնիկան խոցել կարող էր 1200 մ–ից սկսած միայն, հեռահար միջոցներ չունեին, ունեցել են 10 տանկ, որոնք, սակայն, իրենց մոտ չեն եղել։ – Տանկերի բացակայությունը զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա ազդո՞ւմ էր։  – Նույնիսկ սպայակազմի վրա կարող է ազդեցություն ունենալ․․․ Գումարտակի հիմնական ուժերից երկուսը պակասել էին՝ տանկային վաշտը, որ չէր եկել, եւ ականանետայինը, որ տեղում չէր։ Եթե լինեին, մինչեւ 6 կմ կարող էին կրակ վարել։ – Այսինքն՝ եթե հարձակումը լիներ, ձեր ունեցած ուժերով կարո՞ղ էիք այդ բնագիծը պահել։ – Պահել՝ ոչ, եթե 20–հոգանոց անձնակազմ  լիներ, տանկերին չկարողանայինք խոցել, գուցե աջակցեին, բայց եթե մեծ ծավալի լիներ՝ ոչ։ – Իրական վտանգ եղե՞լ է, որ ամբողջ անձնակազմը կարող էր զոհվել։ – Իրական վտանգը այն էր, որ հակառակորդը առաջ էր եկել, կարող էր աջից շրջանցել մեզ եւ թիկունքից հարձակվել։ Ինչ վերաբերում է ձախակողմյան հատվածին, Դավիթ Մկրտչյանի խոսքով՝ իրենցից ձախ տեղակայված են եղել կամավորները, նրանցից ձախ էլ՝ հետեւակի մարտական մեքենաները։ Մեքենաներից ձախ արդեն անձնակազմ չի եղել։  – Այսինքն՝ թշնամին կարո՞ղ էր նաեւ ձախով շրջանցել եւ թիկունքից հարձակվել,– հարցրեց պաշտպանը։ – Սակայն ի՞նչ տարբերություն․ իհարկե, այնտեղ ձորակները ավելի շատ էին,– պատասխանեց վկան՝ նշելով, որ ինքը, ամեն դեպքում, վտանգը միայն աջակողմյան հատվածից է տեսել։ – Ըստ Ձեզ՝ Գաբրիելյանը նման հրաման տվել է՝ իր անձնակա՞ն շահից ելնելով, ի՞ր կյանքը փրկելու համար թե՞ անձնակազմի։ – Ամբողջ ստորաբաժանման։ – Ինչպե՞ս կբնութագրեք Գաբրիելյանին։ – Հայրենասեր, անձնակազմի մասին մտածող, հոգատար, ինձ չի թվում՝ նա կարող էր իր անձնական շահի համար մեզ հանել էդտեղից,– պատասխանեց վկան՝ հայտնելով նաեւ, որ Գաբրիելյանը ոչ միայն հրամանատարական դիտակետում է եղել, այլեւ առաջնագծում՝ իրենց կողքին։ Նահանջից հետո անձնակազմի մի մասը, ըստ վկայի, Արծվաշենում է գրոհի մասնակցել։ Շրջափակման մեջ ընկնելու ռիսկը փաստահե՞ն է թե՞ սոսկ ենթադրություն Զորքի բարոյահոգեբանական վատ վիճակի մասին վկայի խոսքերը զայրացրին նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանին։ Վերջինս հարցեր հղեց՝ փորձելով ստանալ այդ խոսքերի հիմնավորումը։ – Ձեր վաշտի 2 զոհը ե՞րբ է ԱԹՍ–ի զոհ դարձել։ –Սեպտեմբերի 29-ին կամ 30-ին։ – Որ տեսաք՝ հակառակորդը ԱԹՍ ունի, մենք՝ չէ, այդ հանգամանքը սպաների ու զինվորների վրա չազդե՞ց։ – Ազդեց։ – Բա ինչո՞ւ այդ օրը դուրս չեկաք։ – Ինչքան էլ կարող էին սնարյադ գցել, հակառակորդի հետ ուղիղ առնչություն չի եղել, որ մեզ շրջանցեին, թիկունք գային․․․ – Շրջանցելը եւ ԱԹՍ–ների՝ առանց մոտենալու ոչնչացնելը վերջնարդյունքում նույն հետեւանքը չունե՞ն։ – Այո։ – Բա որ ասում եք՝ հակառակորդը տանկեր ուներ, մենք չունեինք, դա ազդում էր զորքի բարոյահոգեբանական վիճակի վրա, բա ինչո՞ւ ԱԹՍ–ների խոցումն էլ չի ազդել այն աստիճան, որ ամսի 30–ին էլ նահանջեիք։ – Հրթիռը կարող է ոչնչացնել 1,2,5–հոգանոց անձնակազմ, իսկ շրջափակման մեջ հայտնվելու դեպքում կարող է ողջ ստորաբաժանումը զոհ դառնալ,– պատասխանեց վկան։ Դատավորը ընդգծեց՝ աջակողմյան հատվածում, որտեղից բնագծի այդ ենթադրյալ հատումը եւ թիկունքից գրոհը կարող էր տեղի ունենալ, ստորաբաժանում կար, որը ավելի մոտ էր թշնամուն։ Հետաքրքրվեց՝ այդ անձնակազմի հետ կապ կա՞ր, նրանցից ենթադրյալ գրոհի մասին տեղեկություններ ստացվե՞լ էին։ Վկան պատասխանեց՝ ինքը կապի մեջ չի եղել, Գաբրիելյանի մասին ասել չի կարող։ – Բա այդ պնդումները, որ հստակ կատարում եք՝ շրջափակման մեջ էիք ընկնելու, ինչի՞ վրա են հիմնված։ – Զինվորական գործի մեջ գոյություն ունի իրավիճակի գնահատում, երբ հակառակորդին գնահատում ես, որ եկել է, քո դիմաց է լցված, ու քո աջ կողմով կրակելով առաջ է շարժվել, գնահատելով կարող ես հասկանալ, որ հավանականություն կա, որ կարող ես ընկնել շրջափակման մեջ։ – Դատարանը կարո՞ղ է եզրակացնել, որ դա Ձեր ենթադրությունն է, եւ փաստական հենք չունի։ – Հրամանը ես չեմ տվել, հետեւաբար չեմ կարող ասել։ Իմ մասով ես ենթադրել եմ, ես ոչ մեկից չեմ լսել, որ հակառակորդը անցել է մեր թիկունք,– պատասխանեց նա՝ հավելելով, որ հետագայում էլ չի հետաքրքրվել, Գաբրիելյանի հետ վերջին անգամ պատերազմի ժամանակ է շփվել (չհաշված քննիչի մոտ առերեսումը,–հեղ․)։ Ի վերջո, վկան նշեց, որ կարող էին վերադիրքավորվել, զբաղեցնել ձորակի աջակողմյան բլուրը, որպեսզի երկու կողմից ճնշեին թշնամուն։ – Ռեսուրսներ ունեի՞ք դրա համար,– հարցրեց պաշտպան Խաչիկյանը։ – Անհնարին չէր, բայց տեխնիկան շարժելը վտանգավոր էր, քանի որ հակառակորդը մոտակայքում էր։ Անձնակազմով ծածուկ կարող էինք, եթե նման հրաման լիներ։ Այդպիսի հրաման, ըստ նրա, կարող էր տալ ինչպես կորպուսի, այնպես էլ գումարտակի հրամանատարը, նույն ինքը՝ Հովիկ Գաբրիելյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 13-ին։   Միլենա Խաչիկյան

Loading...