Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20:44-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում, Դվին և Նարեկ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ [ՆԳՆ ՓԾ]

 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ: Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ ջանքերը և միջազգային գործընկերների հստակ դիրքորոշման ու աջակցության կարևորությունը: [ՀՀ ԱԳՆ]

Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց «դոլարներով» ակցիա է տեղի ունեցել․ քաղաքացիների մի խումբ՝ Արթուր Չախոյանի նախաձեռնությամբ իր բողոքն է հայտնել Երևանի նոր գլխավոր հատակագծի վերաբերյալ։ Չախոյանի խոսքով՝ նոր հատակագծով նախկինում չօտարվող հողերը արդեն ենթակա են օտարման։ Նա նշեց, որ ակցիայով պահանջում է, որ քաղաքապետարանից լիազոր պաշտոնյա իջնի, և պատասխանի իր հարցերին։ Նա նշեց՝ քաղաքապետարանը սխալ որոշում է կայացրել, որի հետևանքով Երևանի կանաչ տարածքները նվազել ու են, ենթակա են դառնալու օտարման։
Ոստիկանության ծառայողները հեռացրին թղթադրամները դռան վրայից, րոպեներ անց Չախոյանը նորից սկսեց փակցնել դրանք։ Ոստիկանները նորից մոտեցան Չախոյանին, փոքր միջադեպից հետո Չախոյանը բերման ենթարկվեց։

Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց «դոլարներով» ակցիա է տեղի ունեցել․ քաղաքացիների մի խումբ՝ Արթուր Չախոյանի նախաձեռնությամբ իր բողոքն է հայտնել Երևանի նոր գլխավոր հատակագծի վերաբերյալ։ Չախոյանի խոսքով՝ նոր հատակագծով նախկինում չօտարվող հողերը արդեն ենթակա են օտարման։ Նա նշեց, որ ակցիայով պահանջում է, որ քաղաքապետարանից լիազոր պաշտոնյա իջնի, և պատասխանի իր հարցերին։ Նա նշեց՝ քաղաքապետարանը սխալ որոշում է կայացրել, որի հետևանքով Երևանի կանաչ տարածքները նվազել ու են, ենթակա են դառնալու օտարման։ Ոստիկանության ծառայողները հեռացրին թղթադրամները դռան վրայից, րոպեներ անց Չախոյանը նորից սկսեց փակցնել դրանք։ Ոստիկանները նորից մոտեցան Չախոյանին, փոքր միջադեպից հետո Չախոյանը բերման ենթարկվեց։

 Արցախի նախկին ղեկավարները, որոնք ապօրինի կալանավորված են Ադրբեջանում, կշարունակեն մնալ կալանքի տակ՝ երկարացվել է նրանց կալանքի ժամկետը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Արցախի նախկին ղեկավարները, որոնք ապօրինի կալանավորված են Ադրբեջանում, կշարունակեն մնալ կալանքի տակ՝ երկարացվել է նրանց կալանքի ժամկետը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխվեց․ դատավորը խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքով և սահմանեց 2 մլն դրամ գրավ:

ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխվեց․ դատավորը խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքով և սահմանեց 2 մլն դրամ գրավ:

 ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը։  «Որպես Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերում մասնակցություն ունեցող երկիր՝ Հայաստանը խստորեն դատապարտում է կենտրոնակայանի վրա հարձակումը: ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը կոչված են ամրապնդելու կայունությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի»,- նշել է ԱԳՆ-ն X-ի միկրոբլոգում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ի երկու խաղաղապահներ վիրավորվել են Լիբանանում գտնվող նրանց կենտրոնակայանի վրա իսրայելական հարձակման հետևանքով։

Հրաժարական է ներկայացրել էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը: Տեղեկությունը news.am-ի հետ զրույցում հաստատել է նախարարության խոսնակ Լիլիթ Շաբոյանը՝ հավելելով, որ Տերյանը հրաժարական է տվել սեփական դիմումի համաձայն, և այլ մեկնաբանություն չունի: |news.am|

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ գործի քննությունը։ Դատարանն այժմ հարցաքննում է զոհերի հարազատներին։ Այս գործով 2 մեղադրյալ կա՝ ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը, որոնք հրաման էին ստացել կազմակերպել վաշտի երթը դեպի նախանշված վայր, սակայն զորքին դիմավորող չէր եղել, եւ նրանք, առաջ անցնելով, ընկել էին շրջափակման մեջ։ 
- Ձեր տեղեկություններվ՝ ո՞ւմ հրամանով եւ երբ է Ձեր որդին վաշտի կազմով երթ կատարել Մարտունուց դեպի Հադրութ,- հարցրեց հանրային մեղադրողը զոհվածի ծնող Տոնական Շահբարյանին։
- Միանշանակ իմ համոզմունքն ա, որ հրամանը բանավոր տվել ա Ջալալ Հարությունյանը, ինչի համար ա տվել, որովհետեւ ամսի 10-ին զորքը մազապուրծ փախցնում են՝ չենթարկվելով հրամանատարությանը (խոսքը «9կմ» կոչվող տարածքում գտնված մեկ այլ զորքի մասին է)։ Հրամանատարն էլ հետները փախնում ա, Ջալալ Հարությունյանը տեղեկանում ա, որ էնտեղ արդեն զորք չկա, զանգում ա Գոռին, ասում ա՝ ինձ չի վերաբերում, էդ հարցերը լուծում ես։ [Գոռը] էրեխեքին պոստից հանում ա, էդ անփույթ հրամանատարը, վխտացող բեսպիլոտնիկների տակ տանում ա կարկուտի բերան։ 

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ գործի քննությունը։ Դատարանն այժմ հարցաքննում է զոհերի հարազատներին։ Այս գործով 2 մեղադրյալ կա՝ ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը, որոնք հրաման էին ստացել կազմակերպել վաշտի երթը դեպի նախանշված վայր, սակայն զորքին դիմավորող չէր եղել, եւ նրանք, առաջ անցնելով, ընկել էին շրջափակման մեջ։ - Ձեր տեղեկություններվ՝ ո՞ւմ հրամանով եւ երբ է Ձեր որդին վաշտի կազմով երթ կատարել Մարտունուց դեպի Հադրութ,- հարցրեց հանրային մեղադրողը զոհվածի ծնող Տոնական Շահբարյանին։ - Միանշանակ իմ համոզմունքն ա, որ հրամանը բանավոր տվել ա Ջալալ Հարությունյանը, ինչի համար ա տվել, որովհետեւ ամսի 10-ին զորքը մազապուրծ փախցնում են՝ չենթարկվելով հրամանատարությանը (խոսքը «9կմ» կոչվող տարածքում գտնված մեկ այլ զորքի մասին է)։ Հրամանատարն էլ հետները փախնում ա, Ջալալ Հարությունյանը տեղեկանում ա, որ էնտեղ արդեն զորք չկա, զանգում ա Գոռին, ասում ա՝ ինձ չի վերաբերում, էդ հարցերը լուծում ես։ [Գոռը] էրեխեքին պոստից հանում ա, էդ անփույթ հրամանատարը, վխտացող բեսպիլոտնիկների տակ տանում ա կարկուտի բերան։ 

Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: 

[ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիաննա Ազիզյան]  |news.am|

Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: [ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիաննա Ազիզյան] |news.am|

 Էրեբունի-Երևան 2806-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն փակ է լինելու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակը: 
Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ. 18, 38, 56 երթուղիների աշխատանքը ժամանակավորապես կկազմակերպվի Ազատամարտիկների, Նորաշենի փողոցներով մինչև Գ. Մահարու փողոց, այնուհետև՝ գործող ուղեգծերով: [Երևանի քաղաքապետարան]

Էրեբունի-Երևան 2806-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն փակ է լինելու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակը: Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ. 18, 38, 56 երթուղիների աշխատանքը ժամանակավորապես կկազմակերպվի Ազատամարտիկների, Նորաշենի փողոցներով մինչև Գ. Մահարու փողոց, այնուհետև՝ գործող ուղեգծերով: [Երևանի քաղաքապետարան]

Երևանում տեղադրվել է Քըրք Քըրքորյանի հիշատшկը հավերժացնող արձան. Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել արարողությանը

Երևանում տեղադրվել է Քըրք Քըրքորյանի հիշատшկը հավերժացնող արձան. Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել արարողությանը

22:49 - 11 հոկտեմբերի, 2024
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2024 թ․ 9 ամսվա աշխատանքը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2024 թ․ 9 ամսվա աշխատանքը

22:32 - 11 հոկտեմբերի, 2024
Երկրաշարժ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք․ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

Երկրաշարժ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք․ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

21:22 - 11 հոկտեմբերի, 2024
Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահները պատահաբար են հայտնվել Իսրայելի թիրախում. ՑԱՀԱԼ
 |1lurer.am|

Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահները պատահաբար են հայտնվել Իսրայելի թիրախում. ՑԱՀԱԼ |1lurer.am|

20:44 - 11 հոկտեմբերի, 2024
Հայաստանի քաղաքացիների համոզմունքը պիտի ավելի խորանա արդարադատության, օրինականության առկայության մասին. Փաշինյան
 |armenpress.am|

Հայաստանի քաղաքացիների համոզմունքը պիտի ավելի խորանա արդարադատության, օրինականության առկայության մասին. Փաշինյան |armenpress.am|

20:03 - 11 հոկտեմբերի, 2024
Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ

Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ

20:02 - 11 հոկտեմբերի, 2024
Նոր գլխավոր հատակագիծը թույլ է տալիս կանաչ գոտիները, այգիների տարածքները օտարել․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան

Նոր գլխավոր հատակագիծը թույլ է տալիս կանաչ գոտիները, այգիների տարածքները օտարել․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան

19:47 - 11 հոկտեմբերի, 2024
Վահագն Խաչատուրյանն Աշխաբադում առանձնազրույցներ է ունեցել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Սերդար Բերդիմուհամեդովի հետ

Վահագն Խաչատուրյանն Աշխաբադում առանձնազրույցներ է ունեցել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Սերդար Բերդիմուհամեդովի հետ

19:39 - 11 հոկտեմբերի, 2024
Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ

19:12 - 11 հոկտեմբերի, 2024
Կարևոր է մտածել, թե ինչպես կարող է մշակույթը օգնել Հայաստանի կայուն աճին և բրենդինգին. Մարագոս

Կարևոր է մտածել, թե ինչպես կարող է մշակույթը օգնել Հայաստանի կայուն աճին և բրենդինգին. Մարագոս

18:48 - 11 հոկտեմբերի, 2024

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Գալակտիկական տիեզերական ճառագայթները սրտանոթային համակարգի վրա երկարատև և սեռից կախված ազդեցություն ունեն | Հանրագիտ

Գալակտիկական տիեզերական ճառագայթները սրտանոթային համակարգի վրա երկարատև և սեռից կախված ազդեցություն ունեն | Հանրագիտ

Տիեզերական երկարատև առաքելություններին նախապատրաստվելիս կարևոր է հաշվի առնել, թե առողջական ինչ ռիսկեր կան տիեզերագնացների համար։ Այդպիսի ռիսկերից են գալակտիկական տիեզերական ճառագայթները, որոնք առաջանում են մեր գալակտիկայի ներսում տեղի ունեցող գործընթացների արդյունքում և պոտենցիալ վնաս են ներկայացնում կենդանի օրգանիզմների համար: Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնականների և նրանց արտասահմանցի գործընկերների նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթները կարող են օրգանիզմի վրա երկարատև ազդեցություն ունենալ՝ պոտենցիալ վնաս հասցնելով սրտանոթային համակարգի աշխատանքին, ինչպես նաև ունեն սեռային յուրատիպություն։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։    Գիտնականների վարկածը Հետազության հեղինակները նշում են, որ գիտական գրականության մեջ տիեզերական ճառագայթման ազդեցությամբ պայմանավորված՝ քաղցկեղի և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ռիսկերի առաջացման գործընթացները համեմատաբար լավ են նկարագրված: Սակայն սահմանափակ են կենդանիների և մարդկանց մասնակցությամբ հետազոտությունները՝ ճառագայթման հետևանքով սրտանոթային և այլ հիվանդությունների զարգացման ռիսկերի վերաբերյալ։ Գիտական գրականության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բարձր չափաբաժնով ճառագայթման և սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի միջև նշանակալի կապ գոյություն ունի, սակայն ցածր չափաբաժնով ճառագայթումների մասին տվյալները հստակ չեն։   Այդ է պատճառը, որ գիտնականները հետազոտության համար ընտրեցին գամմա և գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթներ,¹ և մկներին ցածր չափաբաժնով ճառագայթման ենթարկելով՝ ուսումնասիրեցին վերջիններիս օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները՝ հասկանալու համար առողջության վրա ունեցած հնարավոր ազդեցությունները։ Նրանք վարկածն այն էր, որ այս ճառագայթումները կարող են ունենալ քրոնիկ ազդեցություն և տիեզերական երկարատև առաքելությունների ժամանակ բարձրացնել սրտանոթային հիվանդությունների զարգացման հարաբերական ռիսկը։ Գիտնակակնները ենթադրում էին, որ կախված մկների սեռից, ճառագայթման տեսակից և ճառագայթումից հետո անցած ժամանակից՝ կարող են ազդեցության որոշ փոփոխություններ նկատվել։    Թեմայի ընտրությունն ու հետազոտության ընթացքը Հոդվածի առաջին հեղինակ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ռոքսանա Զախարյանը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Մարդու գենոմիկայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող է, Հայ-Ռուսական համալսարանի Գենոմի խմբագրման և երրորդ սերնդի սեքվենավորման կենտրոնի ղեկավար։ Մարդու գենոմիկայի լաբորատորիան ուսումնասիրում է հոգեկան առողջության, միջերկրածովյան ընտանեկան տենդի (հայտնի է որպես երևանյան հիվանդություն) և այլ հիվանդությունների վրա ազդող գենետիկական ռիսկերը։  Ռոքսանա Զախարյանը Ռոքսանա Զախարյանը նշում է՝ այս հետազոտության թեմայի ընտրության առիթ հանդիսացավ Սրտանոթային հետազոտությունների ինստիտուտի (Մաունթ Սինայի համալսարան, Նյու Յորք) պրոֆեսոր Դավիթ Ղուկասյանի հետ համագործակցությունը։ Գիտնականի խոսքով Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը պրոֆեսոր Ղուկասյանի հետ կենսաինֆորմատիկայի ոլորտում համատեղ աշխատելու առիթներ նախկինում ունեցել էր, սակայն համագործակցությունը ֆորմալ հիմքերի վրա դրվեց ADVANCE հետազոտական ծրագրի մեկնարկով, որը ենթադրում է Հայաստանում հետազոտական թիմերի ձևավորում՝ արտասահմանից գիտական համաղեկավարի ներգրավմամբ։ Ռոքսանա Զախարյանը նշում է, որ պրոֆեսոր Ղուկասյանը ճառագայթումների ազդեցության ուսումնասիրման երկար տարիների փորձ ունի և համագործակցում է Օդագնացության և տիեզերական խառը տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) հետ։ Այսպիսով, համատեղ հետազոտության առաջին փուլում Մաունթ Սինայի համալսարանում նախ իրականացվեցին մկների մասնակցությամբ փորձերը․ երեք ամսական արու և էգ մկները ենթարկվեցին գամմա և գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթման։ Ե՛վ արու, և՛ էգ մկներից նմուշառում իրականացվեց ճառագայթումից 16 ամիս հետո։ Հաջորդ նմուշառումը նախատեսված էր իրականացնել 22 շաբաթ հետո, ինչը և արվեց արու մկների դեպքում։ Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ էգ մգների մոտ սկսել էին վաղաժամ մահվան դեպքեր արձանագրվել, նրանցից երկրորդ նմուշառումն իրականացվեց ճառագայթումից 18,5 ամիս հետո։  Նմուշառումից հետո ճառագայթման ենթարկված մկների մասնակցությամբ իրականացված գենետիկական հետազոտությունների տվյալներն ուղարկվեցին Հայաստան՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, որտեղ իրականացվեց տվյալների մշակումը և վերլուծությունը։ Գենոմի խմբագրման և երրորդ սերնդի սեքվենավորման կենտրոնում Գիտնականները սկսեցին սրտի աջ և ձախ փորոքներից՝ փորձելով հասկանալ, թե այս հյուսվածքներում գեների էքսպրեսիայի ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել ճառագայթումից հետո, և արդյո՞ք այդ փոփոխությունները սրտանոթային համակարգի այս կամ այն հիվանդության զարգացման գործում որևէ դեր ունեն։ Մինչ կանցնենք հետազոտության արդյունքներին, հասկանանք, թե ինչ գործառույթներ ունեն սրտի փորոքները, և ինչ է գեների էքսպրեսիան։ Աջ և ձախ փորոքները սրտի բաղկացուցիչ մասերից են, որոնց միջոցով իրականացվում է արյան շրջանառության գործընթացը․ արյունը սրտից գնում է թոքեր, հարստանում թթվածնով, վերադառնում սիրտ ու տարածվում արյունատար համակարգով։ Իսկ գեների էքսպրեսիան ցույց է տալիս, թե որ գեներն ինչպես են արտահայտված օրգանիզմում։ Մեր օրգանիզմի բոլոր բջիջները պարունակում են գենետիկական միևնույն հիշողությունը, սակայն կախված բջիջների տեսակից՝ դրանցում արտահայտվում են կոնկրետ գեներ, որոնց միջոցով էլ իրականացվում են կենսական նշանակության ամենատարբեր գործընթանցեր՝ սկսած արյան շրջանառությունից մինչև նյութափոխանակություն։ Այս կամ այն տեսակի բջիջներում հենց ակտիվ գեներն են պայմանավորում բջիջների տվյալ տեսակի ֆունկցիան։  Սրտի հյուսվածքի բջիջներում, օրինակ, արտահայտված են լինում այնպիսի գեներ, որոնք պատասխանատու են սրտի աշխատանքի և արյան շրջանառության համար։ Սակայն երբ ինչ-ինչ պատճառներով (օրինակ՝ ճառագայթման ազդեցությամբ) կոնկրետ հյուսվածքի բջիջներում գեների էքսպրեսիան փոխվում է (այս կամ այն գենը արտահայտված է լինում չափից ավելի շատ կամ քիչ), օրգանիզմի բնականոն գործընթացները կարող են խաթարվել՝ առաջացնելով տարբեր բարդություններ ու հիվանդություններ։ Այսպիսով, գամմա և գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթների հնարավոր ազդեցությունը սրտանոթային համակարգի վրա հասկանալու համար գիտնականները վերլուծեցին, թե գեների էքսպրեսիան ինչպես է փոփոխվել սրտի հյուսվածքներում, մասնավորապես՝ աջ և ձախ փորոքներում։ Այս հետազոտության շրջանակում ներկայացված են ձախ փորոքում դիտված փոփոխությունները։ Ռոքսանա Զախարյանը նշում է՝ աջ փորոքի վերաբերյալ տվյալները վերլուծվել են, և առաջիկայում նախատեսում են դրա վերաբերյալ ևս հրապարակում ունենալ։   Հետազոտության արդյունքները Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ճառագայթման հետևանքով սրտի ձախ փորոքում գեների էքսպրեսիայի տարբերություններ են նկատվում։ Գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթման դեպքում այդ տարբերությունները նկատվում էին անգամ 18,5 (էգ մկների մոտ) և 22 (արու մկների մոտ) ամիս անց, ինչը նշանակում է, որ ճառագայթման այդ տեսակը երկարատև ազդեցություն ունի օրգանիզմի վրա։ Գամմա ճառագայթման դեպքում ազդեցությունն այդքան երկար չէր։  Բացի այդ՝ գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթումն ավելի շատ գեների էքսպրեսիայի փոփոխության էր հանգեցրել, քան գամմա ճառագայթումը։   Ընդհանուր առմամբ, գիտնականները հետազոտության մասնակից էգ մկների մոտ հայտնաբերեցին փոփոխված էքսպրեսիայով 174 գեն, արուների մոտ՝ 70։ Չնայած էգերի մոտ փոփոխված էքսպրեսիայով գեներն ավելի շատ էին, Ռոքսանա Զախարյանը նշում է՝ արուների մոտ երկարաժամկետ ազդեցությունն ավելի զգալի էր։ Համակարգչի էկրանի պատկերում երևում է, որ փոփոխված էքսպրեսիայով բոլոր գեներից միայն 6-ն էր համընկնում Փոփոխված էքսպրեսիայով այս բոլոր գեներից ընդամենը 6-ն էր արուների և էգերի մոտ համընկնում: Եվ հետաքրքիր է, որ գրեթե բոլոր համընկնող գեները ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված էին կենսառիթմի հետ:  Կենսառիթմը օրգանիզմում 24-ժամյա ռեժիմով տեղի ունեցող փոփոխությունների  ցիկլն է, որն ազդում է ֆիզիոլոգիական գործընթացների վրա՝ քնել-արթնանալ, հորմոնների արտազատում, ախորժակ և մարսողություն, մարմնի ջերմաստիճան։ Կենսառիթմի խանգարումները կարող են ազդել առողջության վրա։ Հոդվածի հեղինակներն, օրինակ, հղում են կատարում նախկինում իրականացված հետազոտություններից մեկին, ըստ որի՝ կենսառիթմի խանգարումներն ազդում են սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։  Հետազոտության արդյունքներն, այսպիսով, ցույց են տալիս, որ գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթման ազդեցությունը երկարատև է թե՛ արական, թե՛ իգական մկների մոտ, և այդ ազդեցությունը հատկապես նկատվում է արու մկների մոտ 16 շաբաթ հետո։    Ի՞նչ են նշանակում այս արդյունքները Հետազոտության հեղինակները նշում են, որ ճառագայթման ազդեցությունների երկարաժամկետ պահպանումը ձախ փորոքի հյուսվածքներում կարող է առողջական ռիսկեր ներկայացնել, և ընդգծում են տիեզերական առաքելություններից առաջ մեղմացնող ռազմավարությունների մշակման անհրաժեշտությունը: Կարևոր է, սակայն, շեշտել, որ գեների էքսպրեսիայի վրա ազդեցությունը, ինչպես նաև փոփոխված էքսպրեսիայով գեների ու սրտանոթային համակարգի հիվանդությունների միջև կապը անպայմանորեն չի նշանակում հիվանդության զարգացում։ Ավելի պարզ ասած՝ պարտադիր չէ, որ տիեզերական առաքելությունների մասնակցած և գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթման ենթարկված աստղագնացների օրգանիզմների վրա անպայման երկարատև ազդեցություն լինի, և սրտանոթային համակարգի աշխատանքի որևէ խնդիր առաջանա։  «Կենսաբժշկության մեջ ամեն ինչ հավանականային բնույթ է կրում․ խոսքն ընդամենը բարձր կամ ցածր ռիսկի մասին է։ Բայց անգամ այդ ռիսկի մասին տվյալները շատ կարևոր են։ Եթե տիեզերական առաքելություններին անդրադառնանք, ապա կարևոր է ունենալ տեղեկություն, թե ինչ կարող է լինել մարդու հետ, որն ունի, ենթադրենք, որոշակի առողջական խնդիրներ կամ չունի առողջական խնդիրներ, բայց ճառագայթման ազդեցությամբ տիեզերքում դրանք կարող են առաջանալ։ Այդ տեղեկությունը թույլ կտա կանխատեսումներ անել կամ հնարավորինս պատկերացնել՝ տիեզեքրում այդ խնդիրն ինչպես պետք է լուծվի։ Մեր թիմային աշխատանքը հենց դրան էր ուղղված»,- ասում է հետազոտության համահեղինակ Ռոքսանա Զախարյանը։ Կարևոր է նաև շեշտել, որ սա կենդանիների մասնակցությամբ հետազոտություն է, և տիեզերագնացներից վերցված նմուշների ուսումնասիրությունը կարող է հավելյալ տեղեկություններ հաղորդել ճառագայթումների ազդեցության մասին։ Հետևաբար՝ այս հետազոտությունը տիեզերական առաքելությունների կազմակերպիչներին տեղեկացնում է հնարավոր ռիսկերի մասին, ինչը կօգնի վերջիններիս հատկապես երկարաժամկետ առաքելություններ պլանավորելիս։ Ռոքսանա Զախարյանի ուսանողները Ռոքսանա Զախարյանը նշում է՝ հետազոտության ընթացքին մասնակցել են նաև ուսանողներ Հայ-Ռուսական համալսարանից։ Ուսանողներից մեկին էլ թեման այնքան է հետաքրքրել, որ վերջինս իր ասպիրանտական թեզն իրականացնում է հենց օրգանիզմի վրա ճառագայթումների ազդեցության վերաբերյալ։   ¹Գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթումը բաղկացած է մի քանի տեսակի ճառագայթներից և տարբեր տարրերի միջուկներից։ Գամմա ճառագայթումը Տիեզերքում առաջանում է բարձր ջերմաստիճան և մեծ էներգիա ունեցող օբյեկտներից, ինչպիսիք են նեյտրոնային աստղերը կամ սև խոռոչների շրջակայքում գտնվող տարածքները: Գլխավոր լուսանկարը՝ ՆԱՍԱ-ի Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Ռոման Աբովյանի Կարդացեք նաև «Հանրագիտ» շարքի նախորդ հոդվածը՝ «Հեյդար Ալիևի հռետորաբանության փոփոխությունները․ համագործակցությունից մինչև պատերազմական նարատիվ | Հանրագիտ»   «Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։      

Loading...