Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոց 143/16, 0,0573 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 33 միլիոն դրամ։ [Նիկոլ Փաշինյան]
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Հայաստանի ուղղությամբ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին տեղեկատվությունը, որի մասին հրապարակում էր արել ռուսական RT գործակալությունը։ «ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը՝ օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասացին ԱՄՆ պաշտպանության նախարարությունից։ Ավելի վաղ, ռուսական RT լրատվական գործակալությունը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ բանակի լոգիստիկ հրամանատարությունը նախատեսում է Գերմանիայի «Դյուլմեն» ռազմաբազայից զինտեխնիկա և տարբեր նշանակության սարքավորումներ տեղափոխել Հայաստանի «Զառ» զորավարժարան՝ հայ-ամերիկյան հավանական զորավարժությունների համար:|armenpress.am|
ՀՀ վարչապետի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուն Արթուր Նահապետյանն է: «Որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը, ով թե՛ հանրագումարով, թե՛ բարեվարքությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցութային փուլում։ Նաև շնորհակալություն եմ հայտնում Պետրոս Մարտիրոսյանին և Գևորգ Քոչարյանին արդյունավետ և օգտակար քննարկումների համար»,- հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցը Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևին ասել է՝ «այժմ պետք է վերջնականացնենք խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու ուղղությամբ»: «Կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի:... Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը առաջընթաց մեծ քայլ են արել և համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ»,- ասել է Թրամփի խորհրդականը։|azatutyun.am|
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պարեկներ է ուղարկել սահմանի երկայնքով տարբեր հատվածներ. «Իրավիճակը մնում է հանգիստ և հանդարտ, ոչ մի արտառոց ակտիվություն չի նկատվում»,- ասված է ԵՄ առաքելության հաղորդագրության մեջ։ |news.am|
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետը Ֆրանսիայի նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան–Ֆրանսիա, Հայաստան–ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող այլ հարցեր։ [ՀՀ կառավարություն]
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 18։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
Առնվազն 51 մարդ է զոհվել Հյուսիսային Մակեդոնիայի Կոչանի քաղաքի գիշերային ակումբում շաբաթ ուշ երեկոյան բռնկված հրդեհի հետևանքով, ևս շուրջ 100 մարդ հոսպիտալացվել է։ Մարդաշատ ակումբում հրդեհը բռնկվել է DNA խմբի համերգի ժամանակ պիրոտեխնիկայի օգտագործման հետևանքով, այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Պանչե Տոշկովսկին։ Նրա խոսքով՝ ակումբի առաստաղն ակներևաբար եղել է դյուրավառ նյութից, այդտեղից էլ սկիզբ է առնել կրակը, և ծուխն արագ տարածվել է։ Դատախազությունը հայտարարել է, որ բոլոր պատկան ծառայությունները դեպքի վայրում են, զոհերի և տուժածների ճշգրիտ թիվը պարզվում է։ |azatutyun.am| |azatutyun.am|
Ֆինլանդիան շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ |1lurer.am|
Այսօր 20:25ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ. վարչապետ
Այսօր 19:57Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին վերաբերող հարցեր
Այսօր 19:32Ֆիրդուսի թաղամասում շինաշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է աղյուսե պատ․ ԿԳՄՍՆ
Այսօր 19:27ԱՍՀ նախարարը և Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր
Այսօր 18:53Երկու ոսկե մեդալ՝ հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերից
Այսօր 18:47«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում. ՆԳՆ ՓԾ
Այսօր 18:30Գևորգ Քոչարյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
Այսօր 18:19Հանցավոր խումբը զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով կատարել է բնակարանային հափշտակություններ. ՔԿ
Այսօր 18:04Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ՀՀ ՊՆ
Այսօր 17:11Ֆինլանդիան շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ |1lurer.am|
Այսօր 20:25ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ. վարչապետ
Այսօր 19:57Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին վերաբերող հարցեր
Այսօր 19:32Ֆիրդուսի թաղամասում շինաշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է աղյուսե պատ․ ԿԳՄՍՆ
Այսօր 19:27ԱՍՀ նախարարը և Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր
Այսօր 18:53Երկու ոսկե մեդալ՝ հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերից
Այսօր 18:47«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում. ՆԳՆ ՓԾ
Այսօր 18:30Գևորգ Քոչարյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
Այսօր 18:19Հանցավոր խումբը զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով կատարել է բնակարանային հափշտակություններ. ՔԿ
Այսօր 18:04Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ՀՀ ՊՆ
Այսօր 17:11