Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետը Ֆրանսիայի նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան–Ֆրանսիա, Հայաստան–ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող այլ հարցեր։ [ՀՀ կառավարություն]
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 18։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
Առնվազն 51 մարդ է զոհվել Հյուսիսային Մակեդոնիայի Կոչանի քաղաքի գիշերային ակումբում շաբաթ ուշ երեկոյան բռնկված հրդեհի հետևանքով, ևս շուրջ 100 մարդ հոսպիտալացվել է։ Մարդաշատ ակումբում հրդեհը բռնկվել է DNA խմբի համերգի ժամանակ պիրոտեխնիկայի օգտագործման հետևանքով, այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Պանչե Տոշկովսկին։ Նրա խոսքով՝ ակումբի առաստաղն ակներևաբար եղել է դյուրավառ նյութից, այդտեղից էլ սկիզբ է առնել կրակը, և ծուխն արագ տարածվել է։ Դատախազությունը հայտարարել է, որ բոլոր պատկան ծառայությունները դեպքի վայրում են, զոհերի և տուժածների ճշգրիտ թիվը պարզվում է։ |azatutyun.am| |azatutyun.am|
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 09։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն Իրանի նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ևմիջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և Հայաստան–Իրան երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։ [ՀՀ կառավարություն]
Ամերիկյան կործանիչները մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, իսկ 101 մարդ վիրավորվել է։ Ինչպես հայտնում է Եմենի Առողջապահության նախարարությունը՝ մեծ մասը եղել են կանայք և երեխաներ։ Հութիները նախազգուշացրել են, որ հարվածները «անպատասխան չեն անցնի»:
Դոնալդ Թրամփը հրամայել է մի շարք օդային հարվածներ հասցնել Եմենի մայրաքաղաքին՝ խոստանալով կիրառել «ճնշող մահաբեր ուժ», քանի դեռ Իրանի կողմից աջակցվող հութի ապստամբները չեն դադարեցրել իրենց հարձակումները Կարմիր ծովում: Եմենի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարվածների հետևանքով առնվազն զոհվել է 9 հոգի, ևս 9 վիրավորվել է: «Ոչ մի ահաբեկչական ուժ չի խանգարի ամերիկյան առևտրային և ռազմածովային նավերին ազատորեն նավարկել աշխարհի ջրային ուղիներով», - գրել է Թրամփը Truth-ում:
Կրեմլից հայտնում են, որ Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի նախագահները, որոնք համատեղ ոչ ֆորմալ հանդիպում են անցկացրել, հեռախոսով կապ են հաստատել Ադրբեջանի նախագահի հետ։ Ըստ հաղորդագրության՝ տեղի է ունեցել ջերմ, բարեկամական զրույց, որի ընթացքում կողմերը քննարկել են միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հրատապ հարցեր։ Նախագահները պայմանավորվել են հանդիպել մայիսի 9-ին՝ Մոսկվայում: |1lurer.am|
Ադրբեջանը դատապարտել է Եվրախորհրդարանի բանաձևը, որը պահանջել էր անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվում պահվող ռազմագերիներին, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարությանը։ Ձայների գերակշիր մեծամասնությամբ ընդունված փաստաթուղթը որակելով «անհիմն ու կանխակալ», Ադրբեջանի Միլլի Մեջլիսը պնդում է, թե այն «անտեսում է ինքնիշխանության, օրենքի գերակայության և արդարադատության սկզբունքները, ինչպես նաև ծանր հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու՝ Ադրբեջանի օրինական իրավունքը»։ |azatutyun.am|
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:53 - 16 մարտի, 2025Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել
21:47 - 16 մարտի, 2025Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
21:13 - 16 մարտի, 2025Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 8-ը հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում |armenpress.am|
18:34 - 16 մարտի, 2025Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցում այրվել է խոտածածկույթ․ հրդեհը մարվել է
17:50 - 16 մարտի, 2025Բելգրադում զանգվածային ցույցից հետո Վուչիչը վստահեցնում է՝ կառավարությունն ընկալեց ուղերձը |azatutyun.am|
16:56 - 16 մարտի, 2025Չինաստանը շարունակում է մեծացնել ռազմական ծախսերը, խոսել Թայվանի վերամիավորման մասին |civilnet.am|
15:38 - 16 մարտի, 2025Հյուսիսային Մակեդոնիայի գիշերային ակումբում հրդեհի հետևանքով առնվազն 51 մարդ է զոհվել |azatutyun.am|
14:29 - 16 մարտի, 2025Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը․ՀՀ ՊՆ
13:57 - 16 մարտի, 2025Հանրապետության տարածքում մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ
13:53 - 16 մարտի, 2025Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:53 - 16 մարտի, 2025Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել
21:47 - 16 մարտի, 2025Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
21:13 - 16 մարտի, 2025Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 8-ը հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում |armenpress.am|
18:34 - 16 մարտի, 2025Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցում այրվել է խոտածածկույթ․ հրդեհը մարվել է
17:50 - 16 մարտի, 2025Բելգրադում զանգվածային ցույցից հետո Վուչիչը վստահեցնում է՝ կառավարությունն ընկալեց ուղերձը |azatutyun.am|
16:56 - 16 մարտի, 2025Չինաստանը շարունակում է մեծացնել ռազմական ծախսերը, խոսել Թայվանի վերամիավորման մասին |civilnet.am|
15:38 - 16 մարտի, 2025Հյուսիսային Մակեդոնիայի գիշերային ակումբում հրդեհի հետևանքով առնվազն 51 մարդ է զոհվել |azatutyun.am|
14:29 - 16 մարտի, 2025Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը․ՀՀ ՊՆ
13:57 - 16 մարտի, 2025Հանրապետության տարածքում մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ
13:53 - 16 մարտի, 2025