Հունիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում (Ֆրանսիա)։ Նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում է Հայաստանի և Ֆրանսիայի կողմից համատեղ՝ որպես համապատասխանաբար COP-17-ի և ՄԱԿ Օվկիանոսի հարցերով համաժողովի հյուրընկալ երկրներ։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։ [ՀՀ ԱԳՆ]
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Լոս Անջելես է ուղարկվել 2,000 Ազգային գվարդիայի զինվոր՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո սկսված բողոքի ցույցերի ընթացքում անվտանգության ապահովելու համար։ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ասել է, որ Պենտագոնը պատրաստ է տեղակայել նաև մարտական զորքեր, եթե Լոս Անջելեսում բռնությունները շարունակվեն։ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն էլ իր հերթին քննադատել է որոշումը՝ այն անվանելով «սադրիչ»։ Ավելի վաղ, բախումներ էին եղել Լոս Անջելեսում։ Ոստիկանությունը մահակներ ու արցունքաբեր գազ էր կիրառել, իսկ տասնյակ մարդիկ ձերբակալվել էին։
Հունիսի 7-ին, Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում զինված հարձակում է տեղի ունեցել նախագահի թեկնածու Միգել Ուրիբեի վրա։ Իշխանությունների և նրա կուսակցության ներկայացուցիչների տվյալներով՝ քաղաքական գործիչը կրակոցից վիրավորվել է նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ Ֆոնտիբոն թաղամասի այգում։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Ուրիբեն ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Կոլումբիայի պաշտպանության նախարար Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ Իշխանությունները շարունակում են քննությունը՝ պարզելու՝ ձերբակալվածը հանցակիցներ ունեցել է, թե ոչ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը «ամենախիստ ձևով դատապարտում է կոլումբիացի սենատորի դեմ մահափորձը»։ |factor.am|
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։ [Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ]
ՀՀ Ազգային Ժողովի հաջորդ ընտրությունները կանցկացվեն 2026 թ․ հունիսի 7-ին։ Այս մասին Տելեգրամյան իր ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Հետհաշվարկը սկսված է...», - գրել է նա։
Մոսկվայի շրջանային դատարանը կալանավորել է հայազգզի բլոգեր, գործարար Արեգ Շչեպիխինին, ում այս շաբաթվա սկզբին անհայտ անձինք առևանգել էին Յարոսլավսկի երկաթուղային կայարանից, մի քանի ժամ պահելուց հետո ազատ արձակել՝ բռնության հետքերով: Շչեպիխինին մեղադրանք է ներկայացվել ինտերնետում ծայրահեղական գործունեության հրապարակային կոչերի և ազգամիջյան թշնամանքի հրահրելու համար, հայտարարել է դատարանների մամուլի ծառայությունը: |azatutyun.am|
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը սույն թվականի հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշեց «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։ [«Պատիվ ունեմ» խմբակցություն]
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքում կնոջ դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 5/9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ դի: [ՆԳՆ փրկարար ծառայություն]
Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ԱԱԾ]
Թրամփը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել խոստացված 20, 000 հրթիռները՝ դրանք ուղարկելով Մերձավոր Արևելք. Զելենսկի |tert.am|
Այսօր 19:27Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում
Այսօր 17:59Իսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա |tert.am|
Այսօր 17:51Ռուսաստանը պնդում է՝ նոր տարածքներ է օկուպացրել |azatutyun.am|
Այսօր 17:43Իրանն արձագանքել է Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին |armenpress.am|
Այսօր 16:03Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ
Այսօր 15:05Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան
Այսօր 13:58Թրամփը Լոս Անջելես է ուղարկում Ազգային գվարդիայի 2000 զինվոր՝ բողոքի ցույցերի ընթացքում անվտանգության ապահովելու համար
Այսօր 13:23Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով
Այսօր 11:35Կոլումբիայի նախագահի թեկնածուի վրա կրակել են |factor.am|
Այսօր 10:36Թրամփը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել խոստացված 20, 000 հրթիռները՝ դրանք ուղարկելով Մերձավոր Արևելք. Զելենսկի |tert.am|
Այսօր 19:27Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում
Այսօր 17:59Իսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա |tert.am|
Այսօր 17:51Ռուսաստանը պնդում է՝ նոր տարածքներ է օկուպացրել |azatutyun.am|
Այսօր 17:43Իրանն արձագանքել է Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին |armenpress.am|
Այսօր 16:03Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ
Այսօր 15:05Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան
Այսօր 13:58Թրամփը Լոս Անջելես է ուղարկում Ազգային գվարդիայի 2000 զինվոր՝ բողոքի ցույցերի ընթացքում անվտանգության ապահովելու համար
Այսօր 13:23Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով
Այսօր 11:35Կոլումբիայի նախագահի թեկնածուի վրա կրակել են |factor.am|
Այսօր 10:36