ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձ է հղել Եվրոպայի օրվա կապակցությամբ, որի ժամանակ նշել է՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել։ «Հայաստանում ևս մենք նշում ենք Եվրոպայի օրը։ Մենք նշում ենք խաղաղության, ժողովրդավարության և գործընկերության հանդեպ մեր հանձնառությունը։ Միաժամանակ նշում ենք նաև մեր մշակութային կապերը, քանզի հայկական և եվրոպական մշակույթները սերտորեն փոխկապակցված են։ Մենք աշխատում ենք Հայաստանի հետ նոր գործընկերության օրակարգի շուրջ։ Տրվել է նաև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, և Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանի դիմակայունությանը, տնտեսությանը և բարեփոխումներին», - նշված է ուղերձում։

Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է օդափոխման համակարգի հատվածի արտաքին երեսպատումը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։47-ին, մարվել՝ 17։02-ին։ [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]

44-օրյա պատերազմի ժամանակ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի խոսքով՝ փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանին տրված հրամանը՝ Մեղրու զորամասի ինժեներասակրավորական վաշտի 18-հոգանոց անձնակազմին Ջրական տեղափոխելու վերաբերյալ, ենթակա էր աներկբա կատարման։ Երեկ այս մասին դատարանում հայտարարեց Բուդաղյանը՝ հավելելով, որ չկատարելու դեպքում մարտական գործողությունների ավարտից հետո ինքն անձամբ Վերանյանի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացներ՝ քրեական գործ հարուցելու համար։ Քննչական մարմինները, այնուհանդերձ, քրեական գործ հարուցել են․ Մեղրու զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով նախկին տեղակալ Վերանյանը այժմ մեղադրվում է ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։

 Մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են։ ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ մայիսի 9–ին, Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է այն տեղեկությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը տեղեկություններ են փոխանցել միմյանց՝ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ։ «Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է։ Դրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը և փոխանցել է Ադրբեջանին՝ բոլոր միջադեպերի վերաբերյալ», - ասել է ԱԽ քարտուղարը հավելելով, որ հետաքննությունների արդյունքում պարզվել է՝ ընդհանուր առմամբ խախտումներ չեն եղել։ |news.am| |news.am|

Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա առթիվ, նշելով՝ չնայած բոլոր ներքին և արտաքին սադրանքների, Հայաստանի և Ադրբեջանի  միջեւ պատերազմ չի՛ լինելու, լինելու՛ է խաղաղություն։ «Այսօր մենք ունենք նաև մեր տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի գործում մեր բաժին ներդրումն ունենալու հնարավորություն. Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման, ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը եւ այդպես էլ պետք է լինի։ [...] Հաղթանակի գործում իր ներդրումն է ունեցել նաեւ հայ ժողովուրդը` Խորհրդային Միության, արեւմտյան դաշնակցային բանակներում եւ ընդհատակյա դիմադրական խմբերում։ Այս օրն աշխարհը նաեւ առերեսվում է նացիզմի, ֆաշիզմի, տոտալիտարիզմի եւ նրա բոլոր դրսեւորումների վտանգավորության հետ, որը հակոտնյա է անհատի, ժողովրդի, պետության ազատության եւ երջանկության հետ, որի առանցքային նպատակը գերիշխելը, պատերազմներ հրահրելն ու ազատությունները սահմանափակելն է», - նշված է ուղերձում։

Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել․ ԵՄ դեսպան

Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել․ ԵՄ դեսպան

17:32 - 09 մայիսի, 2025
«Ռիո Մոլ»-ի տանիքում hրդեհ է բռնկվել․ հրդեհը մարվել է

«Ռիո Մոլ»-ի տանիքում hրդեհ է բռնկվել․ հրդեհը մարվել է

17:24 - 09 մայիսի, 2025
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է վետերաններ Խաչիկ Հովակիմյանին և Վոլոդյա Գսպոյանին

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է վետերաններ Խաչիկ Հովակիմյանին և Վոլոդյա Գսպոյանին

17:19 - 09 մայիսի, 2025
Ըստ գեներալ Արտակ Բուդաղյանի՝ Անդրանիկ Վերանյանը աներկբա պետք է կատարեր ԻՍՎ անձնակազմին Ջրական տեղափոխելու իր հրամանը

Ըստ գեներալ Արտակ Բուդաղյանի՝ Անդրանիկ Վերանյանը աներկբա պետք է կատարեր ԻՍՎ անձնակազմին Ջրական տեղափոխելու իր հրամանը

17:11 - 09 մայիսի, 2025
ՀՀ դեսպանն ու Շիրազի քաղաքապետը քննարկել են Շիրազ քաղաքը և ՀՀ գործընկեր քաղաքներից որևէ մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը

ՀՀ դեսպանն ու Շիրազի քաղաքապետը քննարկել են Շիրազ քաղաքը և ՀՀ գործընկեր քաղաքներից որևէ մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը

16:39 - 09 մայիսի, 2025
Վանաձորում հրդեհ է բռնկվել բեռնատարի բեռնախցիկում

Վանաձորում հրդեհ է բռնկվել բեռնատարի բեռնախցիկում

16:34 - 09 մայիսի, 2025
Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի հենց այս պահից սկսած. Զելենսկին՝ Թրամփին |armenpress.am|

Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի հենց այս պահից սկսած. Զելենսկին՝ Թրամփին |armenpress.am|

16:30 - 09 մայիսի, 2025
Բուդապեշտը «քարոզչություն» է որակել լրտեսական ցանցի մասին Կիևի հայտարարությունը |azatutyun.am|

Բուդապեշտը «քարոզչություն» է որակել լրտեսական ցանցի մասին Կիևի հայտարարությունը |azatutyun.am|

16:20 - 09 մայիսի, 2025
Անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են, կիրառվում են անօդաչու թռչող սարքեր. ՆԳՆ |1lurer.am|

Անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են, կիրառվում են անօդաչու թռչող սարքեր. ՆԳՆ |1lurer.am|

16:10 - 09 մայիսի, 2025
Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզի կարկուտից տուժած բնակավայրեր, ծանոթացել բնակիչների կրած վնասներին

Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզի կարկուտից տուժած բնակավայրեր, ծանոթացել բնակիչների կրած վնասներին

15:33 - 09 մայիսի, 2025

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Ըստ գեներալ Արտակ Բուդաղյանի՝ Անդրանիկ Վերանյանը աներկբա պետք է կատարեր ԻՍՎ անձնակազմին Ջրական տեղափոխելու իր հրամանը

Ըստ գեներալ Արտակ Բուդաղյանի՝ Անդրանիկ Վերանյանը աներկբա պետք է կատարեր ԻՍՎ անձնակազմին Ջրական տեղափոխելու իր հրամանը

44-օրյա պատերազմի ժամանակ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի խոսքով՝ փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանին տրված հրամանը՝ Մեղրու զորամասի ինժեներասակրավորական վաշտի 18-հոգանոց անձնակազմին Ջրական տեղափոխելու վերաբերյալ, ենթակա էր աներկբա կատարման։  Երեկ այս մասին դատարանում հայտարարեց Բուդաղյանը՝ հավելելով, որ չկատարելու դեպքում մարտական գործողությունների ավարտից հետո ինքն անձամբ Վերանյանի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացներ՝ քրեական գործ հարուցելու համար։ Քննչական մարմինները, այնուհանդերձ, քրեական գործ հարուցել են․ Մեղրու զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով նախկին տեղակալ Վերանյանը այժմ մեղադրվում է ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ Դա, ըստ մեղադրանքի, դրսեւորվել է նրանում, որ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Ջրական մեկնելու ճանապարհին՝ Իշխանաձորի խաչմերուկում, պատսպարված անձնակազմին տեսնելով՝ Վերանյանը մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման է տվել, չնայած երկնքում տեսանելի եւ լսելի է եղել հակառակորդի անօդաչու թռչող սարքը։ Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է զինծառայողներին տեղափոխող Ուրալին։ 18 զինծառայող զոհվել է, 3 անձ՝ վիրավորվել։ Պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն դրամի վնաս։ Անդրանիկ Վերանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Արտակ Բուդաղյանն այսօր մանրամասնեց՝ զորքի տեղափոխման հրամանն ինքն է Վերանյանին տվել․ «Ես խնդիր եմ տվել, որ պիտի պաշտպանության անցնենք ինչ-որ տեղամասում, սկզբում ասած եմ եղել, որ ինժեներասակրավորական վաշտը երեկոյան գա, բայց քանի որ հակառակորդի առաջխաղացում կար, առաջնագիծը ճեղքվել էր, ասել եմ՝ առավոտյան արագ հասեք, ականապատում իրականացրեք, որպեսզի առաջխաղացումը կասեցվի։ Ջաբրայիլ քաղաքը վերցնելու ժամանակ վտանգ էր սպառնում մնացած թեւերին, դրա համար լուսաբացին որ գային, լավ կլիներ»,- ասաց գեներալը՝ հավելելով, որ իր պատկերացմամբ՝ ժամը գոնե 11-ին պիտի ժամանեին։ ԻՍՎ անձնակազմը, սակայն, այդպես էլ տեղ չի հասել։ Անձնակազմի մյուս մասը հասել է միայն ժամեր անց՝ 16։00-ի մոտակայքում։ Կորպուսի նախկին հրամանատարը մեղադրյալին միայն դրական բնութագրեց Հարցաքննության սկզբում Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը վկային խնդրեց բնութագրել իր պաշտպանյալին նախ որպես սպա, ապա՝ որպես մարդ․ - Որպես զինվորական եղել է խստապահանջ, կարգապահ եւ ֆունկցիոնալ պարտականությունները կատարող։ Որպես մարդ՝ նույն ձեւ։ - Մինչեւ պատերազմը նույն կե՞րպ կբնութագրեիք։ - Նույն կերպ։ - Այսինքն՝ բացասական բանով աչքի չի՞ ընկել։ - Ոչ։ - Իսկ Ձեր կամ կորպուսի ղեկավարության աչքի առաջ հավելյալ աչքի ընկնելու կարիք ունե՞ր։ - Ինչո՞ւ պիտի կարիք ունենար, ծառայություն էր, կատարում էր։ - Պարո՛ն գեներալ, ըստ Ձեզ՝ Ձեր ենթակա Վերանյանը ունա՞կ էր անձնական կամ այլ շահագրգռվածության համար խաղաղ պայմաններում ի վնաս Զինված ուժերի կատարել որեւէ գործողություն կամ մի այնպիսի գործողություն կամ անգործություն, որը կվտանգեր համածառայակիցներին։ Նման դեպք հայտնի՞ է։ - Ոչ։ - Իսկ ունա՞կ էր։ - Ոչ։ - Անդրանիկ Վերանյանը ունա՞կ էր իր անձնական շահի համար վտանգի տակ առնել թեկուզ մեկ զինվորի կյանք, լինել այնքան դաժան, անմարդկային, որ իր սեփական եսը ընդգծելու համար այսքան մեծ դժբախտության պատճառ դառնար։ - Ոչ։ - Ձեզ հայտնի՞ է դեպք, երբ նա կոնֆլիկտ է ունեցել իր վերադասի կամ ենթակայի հետ։ - Չէ, չի եղել։ -  Այդ պարագայում հնարավո՞ր է, որ սպան ինքնահաստատվելու կամ կայանալու կամ իր անձը ծառայության շահերից վեր դասելու խնդիր ունենա ու կոնֆլիկտի մեջ չլինի վերադասի կամ ենթակայի հետ։ - Ես ընդհանրապես նման ենթականեր չեմ ունեցել։ Գեներալ Արտակ Բուդաղյանը հայտնեց նաեւ, որ դեպքից առաջ Անդրանիկ Վերանյանը Ջրականում ավելի բարդ խնդրի կատարման է մասնակցել։ Պաշտպանը հետաքրքրվեց՝ դրա դիմաց պաշտոնի բարձրացման, պարգեւատրման խոստում տվե՞լ է, ինչին ի պատասխան՝ գեներալն ասաց՝ ինքը միայն հրամաններ է տվել։ Գեներալի խոսքով՝ ԱԹՍ-ների դեմ պայքարի արդյունավետ միջոց չեն ունեցել Արտակ Բուդաղյանի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերին առաջին անգամ առնչվել են 2016 թ․ Քառօրյա պատերազմի ժամանակ, երբ մեր ԶՈՒ-ն այդ միջոցից դեռ չի ունեցել։ - Մինչ 2020 թ․ սեպտեմբերի 27-ը Գլխավոր շտաբից ցուցում, նորմատիվ այլ ձեւակերմամբ փաստաթուղթ ստացե՞լ եք, թե ԱԹՍ-ի դեմ պայքարի ինչ միջոցներ կան,- հետաքրքրվեց պաշտպանը։ - ԳՇ-ն տալիս Է՝ էսինչ տեղը էսինչ գործողության մասնակցել, ԱԹՍ-ի մասին առանձին գրություն չի տալիս, դրա համար կա հակաօդային պաշտպանություն, բայց կա նաեւ ԱԹՍ, որից անգամ ՀՕՊ-ով չես կարող պաշտպանվել։ - Այսինքն՝ չկա՞ր կարգ, թե ԱԹՍ տեսնելու, լսելու դեպքում ինչ պիտի արվի։ - Գրվածքներ կան՝ զինվորների՝ մարտի դաշտում տեղաշարժի մասին, օրինակ՝ ձեռքի գնդացիրով ցածր թռչող օբյեկտի խոցում։ - Մեղրու զորամասը ԱԹՍ-ի դեմ պայքարի համապատասխան միջոցներ ունեցե՞լ է։ - Ոչ, միայն ՀՕՊ-ն է ունեցել՝ Իգլա տեսակի հրթիռ։ - Դա արդյունավե՞տ միջոց էր։ - ԱԹՍ-ի դեմ՝ չէ, այն նախատեսած է բարձր թռչող, ավելի խոշոր ինքնաթիռների համար։ - Իսկ Ձեր կորպուսը ունե՞ր։ - Չէ, չուներ։ - Իսկ Զինված ուժե՞րը։ - ՀՕՊ համակարգի մեջ էր, ՀՕՊ-ն էր ապահովում մեր շարժը դեպի մարտական գործողությունների տեղանք։ Ըստ Բուդաղյանի՝ ԱԹՍ-ի առկայությունը անվերապահորեն չի հանգեցնում խնդրի չկատարմանը Անցնելով ավելի առարկայական հարցերի՝ պաշտպանը հետաքրքրվեց՝ հոկտեմբերի սկզբին Իշխանաձորի տարածքում ԱԹՍ-ներ կայի՞ն։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ ամեն օր էլ 50-ից ավելի ԱԹՍ կար օդում․ «Նույն ձեւ խոցվել եմ ես, բայց պատահականությամբ ողջ եմ մնացել»։ - Այսինքն՝ այդ տարածքը անվտա՞նգ չէր,- ճշգրտեց պաշտպանը։ - Չէ, բոլորն էլ վտանգված էին,- պատասխանեց վկան։ - Իսկ Ձեր պրակտիկայում եղե՞լ է դեպք, որ մարտի ժամանակ ԱԹՍ-ն օդում լինի։ - Ո՞նց կարող է չլինել։ -  Պարո՛ն գեներալ, կյանքի, առողջությանը սպառնացող վտանգի առկայությունը բացառո՞ւմ են խաղաղ պայմաններում մարտական խնդրի կատարումը։ - Ո՞նց են բացառում․ եթե խնդիր է, պետք է կատարվի։ - Նույնը վերաբերո՞ւմ է պատերազմին։ - Առավել եւս։ - Այսինքն՝ վտանգ լինի թե չէ, խնդիրը ենթակա է կատարման։ - Բա ոնց։ - Իսկ մարտի ժամանակ ԱԹՍ-ի առկայությունը անվերապահ հանգեցնո՞ւմ է խնդրի չկատարմանը։ - Ոչ, նորից եմ կրկնում՝ 50-ից ավելի ԱԹՍ գտնվում էր օդում, օպերատորն է որոշում՝ որտեղից կխփի, երբ․․․ - Որեւէ մեկը կարո՞ղ է կանխատեսել օպերատորի գործողությունները։ - Ոչ։ - Պիկապները ի՞նչ նշանակություն ունեին հակառակորդի համար։ - Առավել խոցելի էին, քանի որ, ենթադրաբար, հրամանատարական մեքենա էին։ - Այս համատեքստում կարո՞ղ էր նույն կերպ խոցվել Պիկապը, ոչ թե զինծառայողների Ուրալը։ - Կարող էր,- նշեց գեներալ Արտակ Բուդաղյանը։ Արտակ Բուդաղյանի պնդմամբ՝ ոչինչ չէր կարող հետաձգել իր հրամանի կատարումը Պաշտպան Նարեկ Գրիգորյանը մեջբերեց Ներքին ծառայության կանոնները հաստատելու մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը, ըստ որի՝ զինծառայողը պարտավոր է հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել Հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը, կատարել զինվորական պարտքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները։  - Այս համատեքստում հրամանը պե՞տք է անվերապահ կատարվի թե՞ դրանից շեղում թույլատրվում է։ - Պետք է անվերապահ կատարվի։ - Անդրանիկ Վերանյանին Ձեր տված հրամանը օրինակա՞ն էր։ - Այո։ - Ենթակա՞ էր կատարման։ - Բա ոնց, հրաման է, համապատասխան հրաման էլ ես իմ վերադասից եմ ստանում։ - Իսկ սպաները ի՞նչ պիտի անեին՝ պիտի արագ հասնեի՞ն թե՞ կարող էին ոտները կախ գցել։ - Հրաման են ստացել, ո՞նց ոտները կախ գցեին։ - Որեւէ հանգամանք կարո՞ղ էր արդարացնել այդ հրամանի չկատարումը կամ դրա հետաձգումը։ - Ոչ։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը միջամտեց՝ նշելով՝ ակնհայտ ապօրինի հրամանը, օրինակ, ենթակա չէ կատարման։ Արձագանքելով՝ Բուդաղյանն ասաց՝ դե, դա պարզ է, բայց չհամաձայնեց, թե հրամանատարը կարող է նման հրաման տալ։ Մարգարյանը նաեւ խնդրեց մանրամասնել՝ ինչպիսին է եղել երթի կազմակերպման կարգն այդ օրվա դրությամբ․ - Ես խնդիր եմ դնում՝ շարժվել էսինչ ուղղությամբ, մնացածը իրենք պիտի որոշեն, իրենք են գտնվում մարտական գործողության շրջանում,- նշեց գեներալը։ - Բայց ժամանակ, հեռավորություն, արագություն պե՞տք է նշվի,- հարցրեց մեղադրողը։ - Այո։ Իմ մտածելով՝ ժամը 11-ի կողմերը պիտի տեղ հասնեին։ - Բայց Դուք ժամ չեք ասել։ - Սկզբում ասել եմ՝ երեկոյան՝ ժ․ 20։00, բայց քանի որ Ջրականի հատվածում էդ վիճակն է հասել, արդեն պետք էր առավոտ, ասել եմ՝ շուտ հասեք։ - Մեր դեպքը եղել է ժ․ 16-17-ի սահմաններում, այսինքն՝ Ձեր պատկերացրած ժ․ 11-ից 5-6 ժամ հետո, եւ այդ ընթացքում ոչ մի մեքենա հասած չի եղել։ Ո՞նց կպարզաբանեք։ - Չեն հասցրել, բայց հետո 2-3 մեքենա եկած է եղել, այն անձնակազմը, որ խրամատ էր զբաղեցնելու։ - Դա՝ ժ․ 16-ի սահմաններում։ Ձեր ասած ժամից՝ 5-6 ժամ ուշ, դրա հրատապը էլ ո՞րն է։ - Հրատապը կայանում է նրանում, որ ականապատեին տարածքը, հակառակորդի ուժերը կանգնեցնեին։ Ես խնդիրը ուրիշ զորամասի եմ տվել արդեն, ժ․ 2-ի կողմերը սկսել են։ - Բա կապվե՞լ եք՝ տեսնեք՝ ուր են։ - Ես վիրավորվել եմ այդ օրը։  - Ժա՞մը։ - Երեկոյան․․․ Բայց հա,  իրենց շտաբի պետի հետ 10 անգամ կապվել ենք՝ արագացրեք, արագացրեք․․․ - Ե՞վ։ Զորքը 5 ժամ ուշանում է, այդ թվում՝ այն զորքը, որը լիցքավորման խնդիր չուներ՝ երթի առաջին ավտոմեքենան՝ շտաբի պետի՝ Դավիթ Հարությունյանի ղեկավարմամբ։ - Որ Դավիթն է ղեկավարել, բա խի՞ եք ինձ հարցնում։ - Դուք եք խնդիրը դրել։ Էդքան ուշացել են, բա էլ ի՞նչ հրատապ։ - Ելնելով իրադրությունից՝ ուշացել են, դրա համար եւս մեկ այլ միջոցի դիմել եմ, բայց հետագայում էդ անձնակազմը եկել, պաշտպանության է նստել՝ բացառությամբ  նռնականետային դասակի եւ ԻՍՎ–ի։ - Փաստացի, էդ մարդիկ չեն շտապել,- արձանագրեց մեղադրող Մարգարյանը։ - Ես իրավիճակը չեմ իմանում,- նշեց վկա Բուդաղյանը։ Ըստ գեներալի՝ երթի ընթացքում դադար չպիտի իրականացվի Մարտական կանոնադրությունը սահմանում է, որ օդային հարձակման ժամանակ, երթը, որպես կանոն, շարունակվում է։ Այս առնչությամբ պաշտպան Նարեկ Գրիգորյանը հետաքրքրվեց՝  օդում ԱԹՍ-ի առկայությունը ենթադրո՞ւմ է հարձակում, թե՞ այն սոսկ վտանգ է։ Ի պատասխան՝ գեներալն ասաց՝ երկուսն էլ։  - Որպես կանոն ասելով՝ ինչ ենք հասկանում, կարելի՞ է ենթադրել, որ կան բացառություններ, եթե այո, դրանք սահմանող իրավական ակտ կա՞։ - Երթի ժամանակ ամեն 100 կմ-ից հետո 1 ժամ դադար է տրվում հանգստանալու համար, հաջորդ երթից հետո՝ 2-3 ժամ․․․ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը եւս անդրադարձավ այս եզրույթին, նշեց՝ որպես կանոն-ը հայերենի իմաստով նշանակում է, որ կան բացառություններ։ Մեղադրողը նաեւ հայտնեց, որ ըստ հետազոտված ապացույցների՝ նախօրյակին զորքին հանձնարարել են մեքենաները լիցքավորել․ եթե այդ խնդիրը չի կատարվել, ԶՈՒ նորմատիվների համաձայն՝ պիտի՞ զեկուցվեր»,- հարցրեց նա։ Նշենք, որ լիցքավորման խնդրի պատճառով է, որ անձնակազմը երթի ընթացքում մի պահ շեղվել է բուն ճանապարհից։ Վկան միանշանակ պնդեց՝ ծառայության պետը պիտի դա զեկուցեր։ - Իսկ եթե երթին մասնակից անձնակազմից մեկը ԱԹՍ է նկատում, երթի մյուս մասնակիցներին պիտի՞ տեղեկացնի,- հետաքրքրվեց մեղադրողը։ - Այո։ - Իսկ եթե ԱԹՍ-ով պայմանավորված դադար է իրականացնում, այդ մասին ե՞ւս։ - Երթի ընթացքում դադար չպիտի լինի, հակառակը՝ պիտի մեծացնես արագությունը կամ մեքենաների միջեւ հեռավորությունը, դրա համար մեքենաներում դիտորդներ են նշանակվում,- պնդեց վկան։ Մեղադրող Հայկ Մարգարյանը վկայակոչեց ՀՕՊ զորքերի պետ Արմեն Վարդանյանի ցուցմունքը, որի համաձայն՝ եթե երթ է, ապա ճիշտ է երթը կանգնեցնել, պատսպարվել, բայց հնարավորության դեպքում դասակը կարող է նաեւ կենտրոնացած կրակ վարել՝ ծնկի գալով կամ պառկելով։ - ՀՕՊ պետը իր ցուցմունքում ասաց՝ համար մեկ խնդիրը պատսպարվելն է, համաձայն չե՞ք։ - Ես տենց չեմ գտնում։ - Արմեն Վարդանյանը, որպես ՀՕՊ-ի պետ, ցուցմունք է տվել, որ անձամբ զորամասերի մեծամասնությունում հրահանգել է՝ օդային հարձակման դեպքում պատսպարվել, հնարավորության դեպքում ձեռքին առկա միջոցներով խոցել։ - Բայց ոչ երթի ժամանակ, այլ եթե գտնվում ես մարտական գործողությունների մեջ։ - Նույն գեներալը ասում է՝ էդ տեղանքում Ուրալով 60-80 կմ/ժ արագություն ժամ զարգացնել հնարավոր չէ։ - Նույն գեներալը էնտեղ ե՞րբ է ծառայել, որ ասի, ես չեմ ասում՝ եսիմինչ արագություն, 100 չես կարող, 60 կարող ես։ - Անձնակազմը իջել եւ պատսպարվել է ըստ գեներալ Վարդանյանի նշած հրահանգի։ Սխա՞լ է արել։ - Հրամանատարն է որոշում՝ իրադրությունից ելնելով։ - Հրամանատարը, ցավոք, հանգուցյալ Տարոն Նիկողոսյանն է, սխալվե՞լ է։ - Ես չեմ իմանում՝ ինչ իրադրություն է եղել։ - Օդում ԱԹՍ է եղել, տեսել են եւ լսել են,- ընդգծեց մեղադրողը։ - Դուք ինձ ստիպում եք, որ ես զոհվածին գնահատական տամ, ես ի՞նչ իմանամ էդ իրադրության ժամանակ․․․ Եղել է դեպք՝ գնացել եմ, մտածել եմ՝ հենց ձայնը մոտենա, կկանգնեմ, բայց չի մոտեցել, չեմ կանգնել։ Ես ոչ մի տեղ չեմ կանգնել, վարորդին ասում էի՝ քշի,- նշեց վկան՝ հավելելով, որ հրամանատարը, ամեն դեպքում, կարող էր վերադասին զեկուցել, նոր իր այդ որոշումը կայացնել։ Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 14-ին։   *Վկա Արտակ Բուդաղյանն առարկել է իրեն լուսանկարելու դեմ Գլխավոր լուսանկարում՝ ձախից պաշտպանը, Անդրանիկ Վերանյանը Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան

Loading...