Ռուսաստանը վճռական ու հայելային պատասխան կտա էսկալացիային: Ռուսաստանն առաջին անգամ հարվածել է Ուկրաինայի ռազմական օբյեկտին նորագույն «Орешник» բալիստիկ հրթիռով ՝ հիպերձայնային մարտական մասով՝ ոչ միջուկային տարբերակով։ [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին] |arm.sputniknews.ru|
44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանի գործով հերթական նիստը Հակակոռուպցիոն դատարանում երեկ տեւեց մոտ 6 ժամ․ հարցաքննվում էին այս գործով վերջին 2 վկաները՝ պատերազմի ժամանակ Ջրականի զորամասի 1-ին գումարտակի հրամանատարն ու զորամասի հրամանատարը։ Հակակոռուպցիոն դատարանում քննության առարկա են հոկտեմբերի 2-ին Ջրականի բնագծից Հայկազ Գրիգորյանի հրամանատարությամբ վաշտի նահանջի դեպքերը։ 1-ին հրաձգային գումարտակի հրամանատար, այժմ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ Արսեն Խաչատրյանը, որի ղեկավարած ստորաժաբանումները եղել են Գրիգորյանի ղեկավարած վաշտի զբաղեցրած բնագծի հարեւանությամբ, հոկտեմբերի 3-ի լուսադեմին իմացել է, որ վաշտը լքել է մարտական դիրքը, եւ ստիպված է եղել իր անձնակազմից մի ջոկ տեղակայել լքված բնագծում։ Իսկ զորամասի հրամանատար Արտյոմ Պողոսյանը նշեց, որ Հայկազ Գրիգորյանն առանց հրամանի է դուրս եկել մարտական դիրքից, ինչն ավելի նման է փախուստի, եւ ոչ նահանջի։
Տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ: «Զրույցում անդրադարձանք օրակարգային թեմաներին, այդ թվում՝ Հայաստան-Իրան ընդլայնված երկկողմ համագործակցությանն այն ոլորտներում, որոնք կարող են հետագայում օգուտ բերել քաղաքացիներին»,- գրել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում։
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Արման Ավագյանը (79 կգ) հաղթեց Իտալիայի մասնակցին 7։4 հաշվով և նվաճեց բրոնզե մեդալ: [ՀՀ ՊՆ]
Բենիամին Նեթանյահուի գրասենյակն արաձագանքել է ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի՝ Իսրայելի վարչապետին կալանավորելու որոշմանը՝ այն որակելով որպես «անհեթեթ և կեղծ», «հակասեմական», գրում է The Guardian-ը։ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ կտրականապես մերժում է Իսրայելի վարչապետի դեմ ներկայացված մեղադրանքները։ Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ երկիրը «չի ենթարկվի ճնշումներին, չի զսպվի և չի նահանջի», քանի դեռ, «Իսրայելի բոլոր ռազմական նպատակները չեն իրականացվել»։ |factor.am|
Հարավային Կովկասում տևական խաղաղությունն ավելի մոտ է քան երբեևէ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ։ «Ուրախալի է, որ Հայաստանը պատերազմից հետո շարունակում է ընտրել խաղաղությունն ու կայունությունը։ Եվ՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին կոչ ենք անում բաց չթողնել այս պատմական հնարավորությունը»։ |factor.am|
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետագա խորացմանն ուղղված ջանքերին՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ հարթակում: [ՀՀ ԱԳՆ]
Միջազգային քրեական դատարանն այսօր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման հրաման է տվել՝ նրանց մեղադրելով Գազայում պատերազմական հանցագործությունների մեջ։ ՄՔԴ-ն նաև ՀԱՄԱՍ-ի ռազմական ղեկավար Մուհամմադ Դեյֆիին ձերբակալման հրաման է տվել։
Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արմավիրի մարզի Այգեվան համայնքում մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզին առնչվող աշխատանքներին և դրա գործարկման ժամկետներին: ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հիշեցրեց, որ պլանավորված էր բացել հոկտեմբերին, բայց գազի հետ կապված խնդիրներ էին առաջացել, հիմա այդ հարցը կարգավորել են, ներքին գազամատակարարումը կառուցված էր, միացնելը՝ ոչ, այս տարվա ընթացքում մանկապարտեզը կբացվի: Փաշինյանն արձագանքեց. «Գոնե որ գալիս ենք այցի, մի՛ ասեք՝ հոկտեմբերին բացվելու է, հիմա մարդիկ կասեն… Գյուղի ժողովուրդը տեսել է, չէ՞, տեսախցիկների առաջ ասել եմ՝ երբ է բացվում, ասել եք՝ հոկտեմբերին է բացվում, ես էլ գրել եմ. «Հոկտեմբերին մանկապարտեզը բացվում է»: Հիմա չստացվե՞ց, որ սուտ ասացի, ստացվե՞ց: Ինչո՞ւ եք ասում՝ հոկտմբերին բացվում է: Ես զգուշացնում եմ՝ սրանից հետո մի հատ ժամկետ եղավ, խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն: Որևէ մեկը ինձ չասի՝ մի հատ ժամկետ, տվյալ, որը ստուգված, վերստուգված չէ, ամենափոքր բանն անգամ»: |1lurer.am|
Հայաստանը Հնդկաստանի հետ քննարկումներ է անցկացնում ևս 78 ATAGS հրետանային համակարգեր գնելու վերաբերյալ։ Այս մասին գրում է Indian Defence Research Wing (IDRW) լրատվականը։ «Նախատեսվող գործընթացը հաջորդել է ATAGS-ների փորձարկումների հաջող ցուցանիշներին, որոնք մատակարարվել են Հայաստան։ Հրետանային համակարգերի փորձարկումները հաստատել են դրանց ճշգրտությունը և հուսալիությունը»,- գրում է լրատվականը: |tert.am|
ՀՕՊ-ը հետ է մղել ATACMS և Storm Shadow հրթիռներով հարձակումները. ՌԴ նախագահ |1lurer.am|
22:53 - 21 նոյեմբերի, 2024Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում
22:29 - 21 նոյեմբերի, 2024Ռուսաստանն այսուհետ իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին |1lurer.am|
22:26 - 21 նոյեմբերի, 2024«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին |armenpress.am|
22:24 - 21 նոյեմբերի, 2024«Տեխնոտուն» ընկերությունը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած՝ Նորքի այգիների ծառատունկին
21:44 - 21 նոյեմբերի, 2024ՌԴ-ն հարվածել է «Օրեշնիկ»-ով՝ ի պատասխան Կիևի կողմից ATACMS ու Storm Shadow-ների կիրառման |arm.sputniknews.ru|
21:30 - 21 նոյեմբերի, 2024Հայաստանը պատրաստակամ է աջակցելու ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյանը՝ Իսպանիայի դեսպանին
21:23 - 21 նոյեմբերի, 2024«Գազպրոմբանկը» և նրա վեց օտարերկրյա դուստր ձեռնարկությունները՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցուցակում |azatutyun.am|
21:16 - 21 նոյեմբերի, 202455 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը
21:10 - 21 նոյեմբերի, 2024Զորամասի հրամանատարի խոսքով՝ մայոր Հայկազ Գրիգորյանի վաշտին նահանջի հրաման չի տրվել
20:53 - 21 նոյեմբերի, 2024ՀՕՊ-ը հետ է մղել ATACMS և Storm Shadow հրթիռներով հարձակումները. ՌԴ նախագահ |1lurer.am|

20:53 - 21 նոյեմբերի, 2024