Հիմա մենք ինչքան նեղվում ենք, ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞, բա մենք որ ասում ենք «Արեւմտյան Հայաստան», չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում ա։ Ոնց ասում են «Արեւմտյան Ադրբեջան», մեզ ա գրգռում, նենց էլ ոնց ասում ենք «Արեւմտյան Հայաստան», ուրիշներին ա գրգռում։ Հիմա էլի ասելու են՝ ա՜, հերթական դավաճանությունը, էս ստոր տականքությունը։ Ես էսօր գտնվում եմ մի կարգավիճակում եւ մի պատասխանատվության մեջ, ես պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել եւ ցույց տալ պատճառահետեւանքային կապերը, շղթաները։ Եթե ես դա չանեմ, նշանակում ա ես գիտակացաբար մեր երկիրը տանում եմ դեպի պետականության կորուստ․ ես չեմ կարող դա թույլ տալ։ [Նիկոլ Փաշինյան]
Ես ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ կացնային ձեւով․ հիմա ինչ ա տեղի ունենում․ ես ծառայողական մեքենաների ցուցակներն ուզում եմ, եւ առավոտ էլ էի դրանով զբաղված, եւ էսպես գրիչով խազեր եմ քաշում էդ մեքենաների վրա։ Խոսքը ծառայողական մեքենաների մասին է, որոնք ծառայում են անձանց։ Դրանց մոտ 80 տոկոսը կկրճատվի։ [Նիկոլ Փաշինյան]
Ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ եւ նույն պատճառաբանությամբ և խնդրանքով դիմել եմ Նարեկ Զեյնալյանին եւ Հովիկ Աղազարյանին։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դիտարկմանը, որ Հովիկ Աղազարյանն այդ խնդրանքը մերժել է, Փաշինյանն ասաց, որ հույս ունի, որ իր խնդրանքն անարձագանք չի մնա։
Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2020 թվականին Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ Քննչական դեպարտամենտի ղեկավար, և այդ նույն ահազանգերը ստացել եմ նաև այդ ժամանակ։ Շատ խորը ուսումնասիրություն է կատարվել և այդ ահազանգերը հերքվել են։ Հիմա նորից կիրականացվեն ստուգումներ, և մեծ հավանականությամբ այդ ահազանգերը կրկին կհերքվեն»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությանը, թե Պողոսյանը կապ ունի կոռուպցիոն գործարքների հետ։
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքին։ «Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև՝ խաղաղության գործընթացին առնչվող մարտահրավերները»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ |factor.am|
Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ: [ՀՀ ՊՆ]
Լրտեսության համար մեղադրվող ԼՂ նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 18 տարվա ազատազրկման: Տեղեկությունը քիչ առաջ հայտնել են դատախազությունից: |1lurer.am|
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Անցումային Փլեյ-օֆֆում կհանդիպենք Վրաստանի ընտրանուն: [ՀՖՖ]
Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչների անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666 մլն դրամի վնաս: «Կառուցապատող ընկերության տնօրենն առանձին դեպքերում խաբեության եղանակով համոզել է սեփականատերերին իր հետ կնքել հաշտության համաձայնություն՝ առաջարկելով նախապես առաջարկած գումարից փոքր-ինչ ավելի գումար, ինչպես նաև ՍՊԸ-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքի մասնաշենքից զրոյական նիշից բարձր՝ 1-ին հարկի տարածքից հասարակական նշանակության տարբեր մակերեսների տարածքներ, սակայն չի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները»,- հայտնում են ՔԿ-ից:
Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով և անթույլատրելի ենք համարում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը: ՀՀ-ն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը և գործուն մասնակցությամբ՝ հայկական խաղաղապահ զորախմբի միջոցով, իր ներդրումն է ունենում Լիբանանի անվտանգության ամրապնդման գործում: [Նիկոլ Փաշինյանը Լիբանանի Անկախության օրվա առթիվ վարչապետ Նաջիբ Միկաթիին ուղղված շնորհավորական ուղերձում]
Ոնց ասում են «Արեւմտյան Ադրբեջան», մեզ ա գրգռում, նենց էլ ոնց ասում ենք «Արեւմտյան Հայաստան», ուրիշներին ա գրգռում․ Փաշինյան
23:59 - 22 նոյեմբերի, 2024Մենք հետեւողականորեն փաստարկներով փորձում ենք փարատել Ադրբեջանի մտավախությունը տարածքային պահանջների մասին. Նիկոլ Փաշինյան
23:40 - 22 նոյեմբերի, 2024Ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ կացնային ձեւով․ դրանք կկրճատվեն մոտ մոտ 80 տոկոսով․ Փաշինյան
23:28 - 22 նոյեմբերի, 2024Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան
22:57 - 22 նոյեմբերի, 2024Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում․ Նիկոլ Փաշինյան
22:55 - 22 նոյեմբերի, 2024ԲԴԽ նախագահին հրաժարականի հորդոր չի եղել, այլ խնդրանք․ Փաշինյանը՝ Անդրեասյանի հրաժարականի մասին
22:23 - 22 նոյեմբերի, 2024ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
21:50 - 22 նոյեմբերի, 2024Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ՀՀ-ում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները
21:30 - 22 նոյեմբերի, 2024Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացը |factor.am|
21:10 - 22 նոյեմբերի, 2024Ռուսաստանը կշարունակի փորձարկել «Օրեշնիկ» հրթիռները. Պուտինը խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարության ղեկավարության հետ |tert.am|
21:09 - 22 նոյեմբերի, 2024Ոնց ասում են «Արեւմտյան Ադրբեջան», մեզ ա գրգռում, նենց էլ ոնց ասում ենք «Արեւմտյան Հայաստան», ուրիշներին ա գրգռում․ Փաշինյան
23:59 - 22 նոյեմբերի, 2024Մենք հետեւողականորեն փաստարկներով փորձում ենք փարատել Ադրբեջանի մտավախությունը տարածքային պահանջների մասին. Նիկոլ Փաշինյան
23:40 - 22 նոյեմբերի, 2024Ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ կացնային ձեւով․ դրանք կկրճատվեն մոտ մոտ 80 տոկոսով․ Փաշինյան
23:28 - 22 նոյեմբերի, 2024Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան
22:57 - 22 նոյեմբերի, 2024Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում․ Նիկոլ Փաշինյան
22:55 - 22 նոյեմբերի, 2024ԲԴԽ նախագահին հրաժարականի հորդոր չի եղել, այլ խնդրանք․ Փաշինյանը՝ Անդրեասյանի հրաժարականի մասին
22:23 - 22 նոյեմբերի, 2024ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
21:50 - 22 նոյեմբերի, 2024Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ՀՀ-ում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները
21:30 - 22 նոյեմբերի, 2024Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացը |factor.am|
21:10 - 22 նոյեմբերի, 2024Ռուսաստանը կշարունակի փորձարկել «Օրեշնիկ» հրթիռները. Պուտինը խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարության ղեկավարության հետ |tert.am|
21:09 - 22 նոյեմբերի, 2024