Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ առաջնագծի ինժեներական կառույցներ այցերի ընթացքում: Նա տեղեկացրել է, որ առաջարկը քննարկել է թե պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամների եւ թե Պաշտպանության ու ԿԳՄՍ նախարարների հետ՝ ստանալով վերջիններիս հավանությունը: Քոչարյանի խոսքով՝ այն ուսանողները, որոնք մասնակցություն կունենան ծրագրին, կխրախուսվեն պետության կողմից: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հուլիս-օգոստոս ամիսներին: Ձեւավորվելիք ուսանողական ջոկատների պատասխանատուները կլինեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, խմբերում ընդգրկված կլինեն նաեւ աղջիկներ: [ՀՀ ԱԺ]
Հայաստանի ու Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիր է կնքվել՝ 75 մլն եվրո վարկային միջոցների ստացման նպատակով: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը՝ հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությունը և կայունությունը ու ֆինանսական ոլորտի զարգացումը բարելավելու հարցում: Այն կազմված է երեք հիմնական բաղադրիչներից՝ 1) հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում, 2) պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում և 3) ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում և առավել թափանցիկ կառավարման ապահովում։ [ՀՀ ֆինանսների նախարարություն]
ԶՊՄԿ բաժնետեր Walnort Finance Limited-ը դիմել է արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի կառավարության՝ պնդելով, որ ՀՀ-ում ընկերության կատարած ներդրումները չեն պաշտպանվել։ Walnort Finance Limited-ը ԶՊՄԿ-ում ունի 12,5 տոկոս բաժնեմաս։ Ընկերությունը մինչ արբիտրաժային գործընթացը ՀՀ-ում իրեն պատկանող այլ ընկերությունների միջոցով դատական տասնյակ գործընթացներ է նախաձեռնել ԶՊՄԿ-ի, դրա մյուս բաժնետերերի, նախկին բաժնետերերի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել բաժնետոմսերի առքուվաճառքի մի շարք գործարքներ։ Ըստ Walnort Finance Limited-ի հաղորդագրության՝ ընկերության ներդրումը ԶՊՄԿ-ում խաթարվել է կառավարության կողմից «քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով», որը նպատակ է հետապնդել ԶՊՄԿ-ում զգալի բաժնեմաս ձեռք բերելու:
Ռուսաստանը եկել, մեր… կամ հայերի ձեռքից վերցրել է Ղարաբաղը և վերադարձրել Ադրբեջանին: Սա է տեղի ունեցել, երբ որ մենք ամբողջովին կախված էինք ՌԴ-ից: Սա է եղել իրականությունը: Ռուսաստանը վերցրել է (Ղարաբաղը՝ խմբ.), ես դա պնդում եմ: Առանց Ռուսաստանի թույլտվության այդ պատերազմը տեղի չէր ունենա: Ես չեմ կարող ասել, թե ինչ է դրա դիմաց ստացել ՌԴ-ն Ադրբեջանից: Պետք է ՌԴ-ին հարցնել, թե ինչ են ստացել դրանից, երբ 2020-ին եկել են, վերջում Լեռնային Ղարաբաղը հանձնել և դուրս են եկել: [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան]
Հնարավոր են հեղեղումներ Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում։ «Կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հունիսի 26-ի երեկոյան և լույս 27-ի գիշերը սպասվում են ջրի ելքերի զգալի մեծացումներ՝ հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ»,- տեղեկացնում է ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը։
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները, հայտարարել է ԱԽ քարտուղարը։ «Այո, մեր ուղարկած 9-րդ տարբերակին արձագանք եղել է, նրանք ուղարկել են 10-րդ տարբերակը։ Հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Արմեն Գրիգորյանը։ Հարցին՝ թե կարելի է ասել, որ կողմերը ավելի են մոտեցել խաղաղության պայմանագրի կնքմանը, Գրիգորյանը պատասխանեց, որ բանակցություններում հայտնի մոտեցում կա՝ մինչև ամեն ինչ համաձայնեցված չէ՝ դեռ ոչինչ համաձայնեցված չէ․ «Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ ստորագրել այդ պայմանագիրը, վերջերս էլ առաջարկ ենք արել մեկ ամսում ստորագրել»։ |armenpress.am|
16 մեղադրյալ կա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 12-ի բողոքի ակցիայի ընթացքում զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար: Նրանցից 8-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 2-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, իսկ 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն։ Նշված իրադարձությունների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների համաչափության և իրավաչափության առնչությամբ ՔԿ-ում նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ։ Ձևավորվել է քննչական խումբ։ Նախաքննության շրջանակում մի շարք անձինք, այդ թվում նաև` 8 լրագրող, ճանաչվել են տուժող, գործընթացը շարունակական է։ [ՔԿ]
44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, ապա շտաբի պետ Հայկազ Գրիգորյանը կալանավորվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում (ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մաս)։ «Ինֆոքոմ»–ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ Հայկազ Գրիգորյանը այն սպաներից է, որի հետ Խուռհատ սար մեկնած անձնակազմի մի մասը անկանոն նահանջ է ունեցել գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո։ Վահանյանի վերաբերյալ գործով Գրիգորյանը դեռ 2022 թ․ որպես վկա ցուցմունք է տվել դատարանում։ Դրա հիման վրա էլ զոհված զինծառայողների ծնողների փաստաբանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։ Նախարար Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցային գործընթացի մասին։ Միաժամանակ նշվել է, որ Հայաստանի սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ շարունակվող պահանջները գործընթացի հիմնական խոչընդոտն են։
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հաքան Ֆիդանի հետ ։ Քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը: [ՀՀ ԱԳՆ]
Սողանք Գորիս-Որոտան ավտոճանապարհին․ փրկարարները սահմանազատել են տարածքը
22:32 - 26 հունիսի, 2024ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը
22:29 - 26 հունիսի, 2024Մ17 ԵԱ․ Մարատ Աճեմյանը՝ չեմպիոն
21:56 - 26 հունիսի, 2024Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղում կորած քաղաքացու դին
21:52 - 26 հունիսի, 2024Կոմիում Վորկուտա-Նովոռոսիյսկ գնացքի 10 վագոն դուրս են եկել գծերից, նախնական տվյալներով՝ զոհեր չկան
21:35 - 26 հունիսի, 2024Փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը
21:17 - 26 հունիսի, 2024Կկարգավորվեն անհատական շարժունակության միջոցների երթևեկության կանոնները. ՆԳՆ օրենսդրական նախաձեռնություններ
20:44 - 26 հունիսի, 2024Արայիկ Հարությունյանը Փարիզում մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու արարողությանը
20:00 - 26 հունիսի, 2024Կանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության
19:57 - 26 հունիսի, 2024Քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի կոնկրետ ասպեկտներ. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի նախագահի հետ
19:36 - 26 հունիսի, 2024Սողանք Գորիս-Որոտան ավտոճանապարհին․ փրկարարները սահմանազատել են տարածքը
22:32 - 26 հունիսի, 2024ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը
22:29 - 26 հունիսի, 2024Մ17 ԵԱ․ Մարատ Աճեմյանը՝ չեմպիոն
21:56 - 26 հունիսի, 2024Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղում կորած քաղաքացու դին
21:52 - 26 հունիսի, 2024Կոմիում Վորկուտա-Նովոռոսիյսկ գնացքի 10 վագոն դուրս են եկել գծերից, նախնական տվյալներով՝ զոհեր չկան
21:35 - 26 հունիսի, 2024Փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը
21:17 - 26 հունիսի, 2024Կկարգավորվեն անհատական շարժունակության միջոցների երթևեկության կանոնները. ՆԳՆ օրենսդրական նախաձեռնություններ
20:44 - 26 հունիսի, 2024Արայիկ Հարությունյանը Փարիզում մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու արարողությանը
20:00 - 26 հունիսի, 2024Կանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության
19:57 - 26 հունիսի, 2024Քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի կոնկրետ ասպեկտներ. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի նախագահի հետ
19:36 - 26 հունիսի, 2024