44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, ապա շտաբի պետ Հայկազ Գրիգորյանը կալանավորվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում (ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մաս)։ «Ինֆոքոմ»–ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ Հայկազ Գրիգորյանը այն սպաներից է, որի հետ Խուռհատ սար մեկնած անձնակազմի մի մասը անկանոն նահանջ է ունեցել գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո։ Վահանյանի վերաբերյալ գործով Գրիգորյանը դեռ 2022 թ․ որպես վկա ցուցմունք է տվել դատարանում։ Դրա հիման վրա էլ զոհված զինծառայողների ծնողների փաստաբանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։ Նախարար Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցային գործընթացի մասին։ Միաժամանակ նշվել է, որ Հայաստանի սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ շարունակվող պահանջները գործընթացի հիմնական խոչընդոտն են։
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հաքան Ֆիդանի հետ ։ Քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը: [ՀՀ ԱԳՆ]
Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին։ ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու բոլոր ջանքերին և խրախուսում է վճռական քայլերը՝ տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու համար: [ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոն` Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի հասցեին և հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանն ուղղված մեղադրանքների ու սպառնալիքների մասին «Արմենպրեսի» հարցին ի պատասխան] |armenpress.am|
Սխալ կլինի աչք փակել այն փաստի վրա, որ այսօր Հայաստանի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունն անհամատեղելի բաներ են, և այն օգուտները, որ ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ սերտ կապեր ունենալու շնորհիվ, նույնպես պետք է ընկալվի, որ դա հենց այն գինն է, որ վճարում ենք՝ մեր անվտանգության և ռազմավարական խորության համար, հետևաբար արտատարածաշրջանային խաղացողների մուտքն այնտեղ, անշուշտ, հետևանքներ կունենա»։ ՌԴ փոխվարչապետը միաժամանակ հավաստիացրել է՝ Ռուսաստանը շահագրգռված է կայուն Հայաստանով, լավ առևտրային հարաբերություններով, «լավ եղբայրական հարաբերություններով»։
Այսօր ԵՄ-ն սկսում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնում են Եվրահանձնաժողովից։ Լյուքսեմբուրգում նախատեսված է Ուկրաինայի, Մոլդովայի և Եվրամիության միջև միջկառավարական նիստը, որին պաշտոնապես կհայտարարվի ԵՄ-ին երկրների անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։ Հանդիպումը հաջորդում է 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Եվրախորհրդի որոշմանը Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու վերաբերյալ։
ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան մասին: Ըստ հաղորդման՝ զորամասում շարքում կանգնած ժամանակ Դ. Ներսիսյանի մոտ ժամը 09:40-ի սահմաններում նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ: Դիակի արտաքին զննության արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ [ՔԿ]
ԿԽՄԿ աշխատակիցները հունիսին տեսակցել են Ադրբեջանում ձերբակալված հայերին։ Հուսեյնովան այցելության հստակ օրը չի նշել։ ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովայի խոսքով ձերբակալվածների հետ անցկացվել են անձնական հանդիպումներ, պայմաններ են ստեղծվել ընտանիքների հետ շփումների համար, ինչպես նաև գնահատվել են նրանց պահման պայմաններն ու նրանց հետ վարվելու կանոնները։ |azatutyun.am|
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ազատ է արձակվել բրիտանական բանտից և վերադառնում է իր հայրենիք Ավստրալիա ԱՄՆ արտահանձնման համար 12 տարի տևած դատական գործից հետո։ Ասանժը 5 տարի անցկացրել է բրիտանական բանտում, իսկ դրանից առաջ մոտ 7 տարի՝ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ փորձելով խուսափել ձերբակալությունից, որը կարող էր հանգեցնել ցմահ ազատազրկման: Երկուշաբթի օրը Ասանժը համաձայնել է իրեն մեղավոր ճանաչել ծանր հանցագործության մեջ, որը կապված է ԱՄՆ կառավարության գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ իր ենթադրյալ դեր ունենալու հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում Է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ղազախստանում: APA գործակալությունը հաղորդում է, որ այս մասին «Habertürk» հեռուստաալիքին տված հայտարարության մեջ ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Եղել են խնդիրներ ԱԱԾ տնօրենի, փոխվարչապետերի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ. Վահան Քերոբյան |factor.am|
23:06 - 25 հունիսի, 2024Մ17 ԵԱ. Սեյրան Կիրակոսյանը՝ փոխչեմպիոն
22:39 - 25 հունիսի, 2024Կալանավորվել է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի սպա Հայկազ Գրիգորյանը
22:19 - 25 հունիսի, 2024«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին
21:49 - 25 հունիսի, 2024Ատելության խոսքը լրջագույն մարտահրավեր է այսօրվա իրականությունում․ Անահիտ Մանասյան
20:47 - 25 հունիսի, 2024Մեկնարկել է «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալականացմանը» ծրագիրը
20:25 - 25 հունիսի, 2024Ըմբշամարտիկ Մարատ Աճեմյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ. Մ17 ԵԱ
20:19 - 25 հունիսի, 2024Հայաստանի սահմանադրությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ շարունակվող պահանջները գործընթացի հիմնական խոչընդոտն են․ Բայրամով
19:46 - 25 հունիսի, 2024ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը շարունակվում է. ինչ է քննարկվել այսօր
19:31 - 25 հունիսի, 2024Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
19:04 - 25 հունիսի, 2024Եղել են խնդիրներ ԱԱԾ տնօրենի, փոխվարչապետերի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ. Վահան Քերոբյան |factor.am|
23:06 - 25 հունիսի, 2024Մ17 ԵԱ. Սեյրան Կիրակոսյանը՝ փոխչեմպիոն
22:39 - 25 հունիսի, 2024Կալանավորվել է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի սպա Հայկազ Գրիգորյանը
22:19 - 25 հունիսի, 2024«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին
21:49 - 25 հունիսի, 2024Ատելության խոսքը լրջագույն մարտահրավեր է այսօրվա իրականությունում․ Անահիտ Մանասյան
20:47 - 25 հունիսի, 2024Մեկնարկել է «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալականացմանը» ծրագիրը
20:25 - 25 հունիսի, 2024Ըմբշամարտիկ Մարատ Աճեմյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ. Մ17 ԵԱ
20:19 - 25 հունիսի, 2024Հայաստանի սահմանադրությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ շարունակվող պահանջները գործընթացի հիմնական խոչընդոտն են․ Բայրամով
19:46 - 25 հունիսի, 2024ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը շարունակվում է. ինչ է քննարկվել այսօր
19:31 - 25 հունիսի, 2024Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
19:04 - 25 հունիսի, 2024