Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին Վաշինգտոնում եռակողմ հանդիպում կազմակերպելու համար: X-ի իր էջում գրառմամբ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի քաղաքական կամքը հնարավորինս շուտ ավարտելու և կնքելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալով հաստատել կայուն խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում: |1lurer.am|

 Շատ ուրախ եմ, որ այսօր հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Երևանն ու Բաքուն մեծ աշխատանք են կատարել խաղաղ բանակցությունների ուղղությամբ, որոնք նոր հնարավորություններ են բացում տարածաշրջանի երկրների և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացման համար։ ԱՄՆ-ը Եվրամիության և մյուս գործընկերների հետ աջակցել է գործընթացին: Այսօրվա հանդիպումը հնարավորություն է վերանայելու արձանագրված առաջընթացը։ Կարծում եմ, որ կողմերը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը։ Այսօր մենք հավաքվել ենք քննարկելու, թե ինչ կարող է անել Միացյալ Նահանգները համաձայնության հասնելու համար։ 

[ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն |1lurer.am|

Շատ ուրախ եմ, որ այսօր հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Երևանն ու Բաքուն մեծ աշխատանք են կատարել խաղաղ բանակցությունների ուղղությամբ, որոնք նոր հնարավորություններ են բացում տարածաշրջանի երկրների և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացման համար։ ԱՄՆ-ը Եվրամիության և մյուս գործընկերների հետ աջակցել է գործընթացին: Այսօրվա հանդիպումը հնարավորություն է վերանայելու արձանագրված առաջընթացը։ Կարծում եմ, որ կողմերը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը։ Այսօր մենք հավաքվել ենք քննարկելու, թե ինչ կարող է անել Միացյալ Նահանգները համաձայնության հասնելու համար։ [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն |1lurer.am|

 Վաշինգտոնում ավարտվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:

[ՀՀ ԱԳՆ խոսնակ ]

Վաշինգտոնում ավարտվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: [ՀՀ ԱԳՆ խոսնակ ]

Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 9-17-ը կայցելի Թբիլիսի և Երևան՝ քննարկելու ժողովրդավարական կառավարման ու կոռուպցիայի դեմ պայքարի, ԶԼՄ-ների և խոսքի ազատության, ինչպես նաև մարգինալացված ու խոցելի խմբերի ներգրավման հարցերը: 

[ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայություն]  |armenpress.am|

Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 9-17-ը կայցելի Թբիլիսի և Երևան՝ քննարկելու ժողովրդավարական կառավարման ու կոռուպցիայի դեմ պայքարի, ԶԼՄ-ների և խոսքի ազատության, ինչպես նաև մարգինալացված ու խոցելի խմբերի ներգրավման հարցերը: [ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայություն] |armenpress.am|

Թուրքական ավիացիոն իշխանությունները շարունակում են կամայականությունները՝ խոչընդոտելով Հայաստանին առնչվող թռիչքներն ու օդանավերի ազատ տեղաշարժը: «Հետքը» նախկինում մի քանի անգամ անդրադարձել է Թուրքիայի կողմից ստեղծվող արհեստական խոչընդոտներին: Մասնավորապես՝ 2020 թ. սեպտեմբերի 9-ից Թուրքիան արգելում է ՀՀ գրանցում ունեցող (Հայաստանի EK ազգային նիշը կրող) օդանավերի տարանցիկ (տրանզիտ) թռիչքներն իր երկնքով, փոխարենը չի խոչընդոտում, որ այդ նույն օդանավերը վայրէջք կատարեն իր տարածքում: 2020-ի հուլիսից մինչեւ 2022-ի մարտ Թուրքիայի օդով տարանցիկ թռիչքներ չէր կարողանում իրականացնել նաեւ ՀՀ կառավարական ինքնաթիռը: Չնայած այս պահին կառավարական բորտը ներկայում խնդիրների չի բախվում Թուրքիայի տարածք մտնելիս, ամեն ինչ հարաբերական է, քանի որ այդ երկիրը ցանկացած պահի, պայմանավորված քաղաքական եւ տնտեսական շահերով, կամայական խոչընդոտներ է ստեղծում Հայաստանին առնչվող թռիչքների համար: |hetq.am|

 Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:

[ՀՀ ԱԳՆ խոսնակ]

Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

 Կիրանցի արդեն փակված ճանապարհի լայնքով մոտ կես մետր բարձրությամբ պարիսպ է կառուցված։ Դպրոցի հարակից հատվածում, որտեղ սահմանային երեք մետրանոց պատ է կառուցվում, ճանապարհը փորված է։ Ենթադրաբար այդ հատվածում պատը շարունակվելու է մինչև փշալարեր։ Ամբողջ ճանապարհն արդեն փակված է այդ բետոնե պատի միջոցով։ Ճանապարյանին դեպարտամենտն առավոտյան հայտարարել էր, թե Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը ժամանակավորապես է փակվել, բայց ըստ էության այլևս այն չի բացվի։ |azatutyun.am|

 Հուլիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ագաթանգեղոսի-Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Գրիգոր Լուսավորչի փողոցից կարգելվի հետադարձը: Հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պուշկինի փողոցում: Մասնավորապես՝ Տերյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Փոփոխությունների նպատակը մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելն է։ [Երևանի քաղաքապետարան]

 Խաղաղության պայմանագիրը կբացի մեծ հնարավորություններ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար․ դրանք իսկապես լուրջ և կապակցված հնարավորություններ են. հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը։ Փաուերը, անդրադառնալով Վաշինգտոնում այսօր սպասվող եռակողմ հանդիպմանն, ասաց․  «Բլինքենը կողմերին հաղորդելու է հետևյալ ուղերձը․ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկապես անցել են շատ մեծ ճանապարհ, եթե համեմատենք ու մտածենք, թե ինչ կետի վրա էին մեկ տարի առաջ։ Բնականաբար, առկա չլուծված խնդիրները խիստ բարդ են, որոշները չափազանց զգայուն երկու երկրների կառավարությունների ու ժողովուրդների համար, սակայն ԱՄՆ-ի տեսանկյունից միանշանակ է այն, որ կողմերը գիտակցում են, որ բացվելիք հնարավորությունները չի կարելի բաց թողնել»,- ասաց ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը։  |armenpress.am|

 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, որի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերն աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին: [ՀՀ ԱԽ]

ՀՀ-ն ունի քաղաքական կամք հնարավորինս շուտ կնքելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ. Միրզոյան
 |1lurer.am|

ՀՀ-ն ունի քաղաքական կամք հնարավորինս շուտ կնքելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ. Միրզոյան |1lurer.am|

22:33 - 10 հուլիսի, 2024
Ինտերնետ կապը վերականգնվել է. Team Telecom Armenia

Ինտերնետ կապը վերականգնվել է. Team Telecom Armenia

22:17 - 10 հուլիսի, 2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը և ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը և ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները

21:17 - 10 հուլիսի, 2024
Նախարար Վահե Ղազարյանը ՆԳՆ կրթահամալիրում հետևել է պարեկների և քրեական ոստիկանների ուսումնական գործընթացին

Նախարար Վահե Ղազարյանը ՆԳՆ կրթահամալիրում հետևել է պարեկների և քրեական ոստիկանների ուսումնական գործընթացին

21:03 - 10 հուլիսի, 2024
Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
 |1lurer.am|

Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. պետքարտուղար Էնթոնի Բլինքեն |1lurer.am|

20:47 - 10 հուլիսի, 2024
Ավարտվել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

Ավարտվել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

20:41 - 10 հուլիսի, 2024
ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան
 |armenpress.am|

ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան |armenpress.am|

20:10 - 10 հուլիսի, 2024
Թուրքիան արգելել է Հայաստանի ու Վրաստանի համար նախատեսված բեռի տեղափոխումն իր երկնքով. այն բերվում է Ռուսաստանով
 |hetq.am|

Թուրքիան արգելել է Հայաստանի ու Վրաստանի համար նախատեսված բեռի տեղափոխումն իր երկնքով. այն բերվում է Ռուսաստանով |hetq.am|

19:34 - 10 հուլիսի, 2024
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին. քննարկվել են համագործակցության հեռանկարները

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին. քննարկվել են համագործակցության հեռանկարները

19:17 - 10 հուլիսի, 2024
Վարչապետը Միշել Նապոլիի հետ քննարկել է ՀՀ-ում միջազգային մրցաշարի կազմակերպման հնարավորությանը վերաբերող հարցեր

Վարչապետը Միշել Նապոլիի հետ քննարկել է ՀՀ-ում միջազգային մրցաշարի կազմակերպման հնարավորությանը վերաբերող հարցեր

18:51 - 10 հուլիսի, 2024

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Վանաձորի համայնքապետարանի աշխատակցին փոխկապակցված ընկերությունը 188․5 մլն դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ

Վանաձորի համայնքապետարանի աշխատակցին փոխկապակցված ընկերությունը 188․5 մլն դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ

Վանաձորի համայնքապետարանը 2021-2025 թվականներին 188․5 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել համայնքապետարանի աշխատակցին փոխկապակցված ընկերության հետ։ «Պագամի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թվականին և, ըստ ՊԵԿ-ի տվյալների,  զբաղվում է մաքրման աշխատանքներով։ Ընկերության սեփականատերն ու տնօրենը Գրիշա Պառավյանն է։ Նա նախկինում եղել է Վանաձորի համայնքապետարանի համատիրությունների ու բնակարանային տնտեսության բաժնի պետը։  2016-2019 թթ․ «Պագամի» ՍՊԸ-ի տնօրենը եղել է Գրիշա Պառավյանի որդին՝ Միհրան Պառավյանը, որն այժմ աշխատում է Վանաձորի համայնքապետարանում՝ որպես ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի ավագ մասնագետ։ «Պագամի» ՍՊԸ-ն Վանաձոր համայնքի գնումներին սկսել է մասնակցել և հաղթել դեռ 2017 թվականից։ Միայն 2021-2025 թթ․-ին ընկերությունը հայտ է ներկայացրել համայնքի հայտարարած 16 գնման ընթացակարգերում, որից 14-ում ճանաչվել է հաղթող մասնակից՝ կնքելով ընդհանուր շուրջ 188․5 մլն դրամի պայմանագիր։ Ընկերությունը պայմանագրեր է կնքել Վանաձոր համայնքի տարբեր գոտիներում սանիտարական մաքրման և կենցաղային աղբահանության ծառայություններ մատուցելու համար։  «Պագամի» ՍՊԸ-ն միակը չէ, որ շարունակ հաղթել է այդ ընթացակարգերում։ 2021-2025 թթ. ընթացքում համայնքը հայտարարել է սանիտարական մաքրման 27 մրցույթ, որոնց տարբեր հաճախականությամբ մասնակցել է 10 ընկերություն և անհատ ձեռնարկատեր։ Դրանցից հինգը՝ «Վանաձորի Սանմաքրում» ԲԲԸ-ն, «Գարիկ Ղափանյան» Ա/Ձ-ն, «Աշոտ Մկրտչյան», «Էկովան» և «Պագամի» ՍՊԸ-ները, ամենաակտիվ մասնակիցներն են եղել։ 2021-2025 թթ․-ին, համայնքի հետ ամենախոշոր պայմանագրերը կնքել են «Էկովան» ՍՊԸ-ն՝ մոտ 278 մլն դրամ, «Վանաձորի Սանմաքրում» ԲԲԸ-ն՝ 229 մլն դրամ,  «Պագանի»  ՍՊԸ-ն՝ 188․5 մլն դրամ, «Աշոտ Մկրտչյան» ՍՊԸ-ն՝ 138 մլն դրամ։   Համայնքի ավագանու անդամի ընկերությունը հաղթել է համայնքի գնումների ընթացակարգերում   Գևորգ Հարությունյանը 2021 թվականից ստանձնել է Վանաձոր համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամի պաշտոնը։ Նրան է պատկանում շենքերի և շինությունների տեխնիկական հետազննում իրականացնող «Ռիգ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը 2024 թվականին մասնակցել է համայնքում հայտարարաված ընթացակարգերից 7-ին, որից 4-ում հաղթել է։ Ընկերությունն իրականացրել է համայնքի մի քանի փողոցների կոյուղագծերի հիմնանորոգման աշխատանքներ։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը մոտ 4 մլն դրամ է։ Հատկանշական է, որ Գևորգ Հարությունյանը 2021-2022 թվականների հայտարարագրերում չի նշել իր մասնակցությունը «Ռիգ» ՍՊԸ-ում։  Վերոնշյալ երկու ընկերությունների՝ համայնքի գնումներում հաղթելու թեմայով հարցադրումներ ենք արել Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին․ խնդրել ենք պատասխանել՝ արդյոք համայնքապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկացրե՞լ է իր գործողությունների արդյունքում շահերի բախման իրավիճակի առաջացման մասին։ Համայնքապետը, սակայն, մեր հարցերին չի պատասխանել։ Այս թեմայի մասին փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Գևորգ Հարությունյանից, որի հետ, սակայն, կապ հաստատել չհաջողվեց։   Ի՞նչ որոշումներ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համանման դեպքերի վերաբերյալ   Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման վերաբերյալ նախկինում իր կայացրած որոշումներում (1,2,3) արձանագրել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության դեպքում տվյալ պաշտոնյան մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել:  Հիշեցնենք, որ Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի առաջին համար Մամիկոն Ասլանյանի կալանավորումից հետո։  Փելեշյանը եղել է «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» նախընտրական ցուցակը գլխավորողը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրելի համայնքապետի թեկնածուն։  Հաշվի առնելով այս փաստը՝ Արկադի Փելեշյանը, որպես համայնքային գնումների պատվիրատուի ղեկավար, պարտավոր էր շահերի բախման դեպքում գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, իսկ այն, որ համայնքային գնումներին մասնակցում և հաղթում է իր հետ քաղաքական կապ ունեցող ավագանու անդամի ընկերությունը, արդեն շահերի բախման իրավիճակ է։ Նա այդ հայտարարությունը պետք է ներկայացներ նաև այն դեպքում, երբ համայնքային գնումներին մասնակցում և հաղթում էր իր հետ գործնական կապ ունեցող աշխատակցին փոխկապակցված ընկերությունը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացանք, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը 2021-2025 թվականներին շահերի բախման իրավիճակների վերաբերյալ գրավոր հայտարարություններ չի ներկայացրել Հանձնաժողով։ Համայնքները գնումների գործընթացում հաճախ առաջնորդվում են բացառապես «Գնումների մասին» օրենքով՝ հաշվի չառնելով շահերի բախման ռիսկերի վերաբերյալ այլ իրավական կարգավորումները։ Մենք առանձնացրել ենք այն կարևոր հոդվածները, որոնցում առկա են նման կարգավորումներ։  Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելը առաջացնում է 300 000 դրամի չափով տուգանքի նշանակում։ Այսպիսով, չնայած Վանաձոր համայնքի ղեկավարը պարտավոր էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել շահերի բախման իրավիճակի վերաբերյալ հայտարարություն և ձեռնպահ մնալ այդ հարցի վերաբերյալ գործողություններ կատարելուց, այնուհանդերձ մի դեպքում՝ համայնքապետարանի աշխատակցին, մյուս դեպքում՝ ավագանու անդամին փոխկապակցված ընկերությունների հետ վերջին 5 տարվա ընթացքում կնքել է ընդհանուր շուրջ 192․5 մլն դրամի պայմանագիր։    Սուսինա Խաչատրյան

Loading...