ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 11-ին Սանկտ Պետերբուրգում ԲՐԻԿՍ խորհրդարանական ֆորումի շրջանակում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը առնչվող հարցեր։ [ՀՀ ԱԺ]
Գլխավոր դատախազությունը 18 հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական ՀԿ-ից տարածքներ պետությանը վերադարձնելու վերաբերյալ։ Հողատարածքներից մի քանիսի վրա կան նաև շենք-շինություններ։ «Պետշահերի վարչության ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ն օտարել է սեփականության իրավունքով այս պահին ՀԿ-ին պատկանող մի շարք գույք, որոնք սեփականության իրավունքով, ըստ մեր ողջամիտ ենթադրության, պատկանում են Հայաստանի Հանրապետությանը»,- ասել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Ֆիլիանա Բելլույանը։ |hetq.am|
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Ավստրիայի պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղար, դոկտոր Առնոլդ Կամմելին քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարային ուղղություններ։ Այցի շրջանակում Առնոլդ Կամմելն այցելել է նաև ՀՀ ՊՆ ՊԱՀՀ և հանդիպում ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: [ՀՀ ՊՆ]
Հայաստանում սկիզբ է դրվում ընտանեկան միջերկրածովյան տենդի (հայտնի է որպես երևանյան հիվանդություն) ախտորոշման և բուժման, ինչպես նաև քաղցկեղի դեմ բջջային թերապիայի ուղղությամբ հետազոտական նոր ծրագրերի։ Հետազոտություններն իրականացվելու են ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում չինացի գործընկերների հետ համագործակցությամբ։ Այս համագործակցության հիմքերը դրվել են դեռ կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը Շանդոնգի Առաջին բժշկական համալսարանի Կենսաբժշկության քոլեջի պրոֆեսոր Շուշան Յինի աջակցությամբ սկսեց կորոնավիրուսի ախտորոշման թեստեր արտադրել։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա կալանավորված: Քիչ առաջ նման որոշում կայացրեց դատավոր Վահե Դոլմազյանը։ |aravot.am|
ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել այսօր տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ․ «Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել հարակից ձորը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորներ Ա. Ա.-ն (ծնված 2004 թ.), Ն. Դ.-ն (ծնված 2004 թ.), Ս. Մ.-ն (ծնված 2004 թ.) և Ռ. Ո.-ն (ծնված 2003 թ․) տեղափոխել են բժշկական կենտրոն: Փրկարարները տուժած Հ. Ս.-ին (ծնված 2004 թ.) դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»։
Աշխարհի ամենաբարձր գոթական տաճարներից մեկի՝ Ֆրանսիայում գտնվող Ռուանի տաճարի գմբեթն այրվում է: Հրդեհը բռնկվել է շենքի այն հատվածում, որտեղ շինարարական աշխատանքներ էին իրականացվում։ Տաճարի բոլոր այցելուները տարհանվել են։ Ֆրանսիայի Ռուան քաղաքի գոթական տաճարը կառուցվել է 12-16-րդ դարերում։ Տաճարի բարձրությունը 151 մետր է։ Այն ընդգրկված է Ֆրանսիայի ազգային ժառանգության ցանկում։ |tert.am|
Ավտովթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բուժհաստատություններ է տեղափոխվել 5 անձ։ Ըստ նախնական տվյալների՝ նրանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Տրանսպորտի անվտանգ աշխատանքն ապահովող պահանջները կամ կանոնները խախտելը)։ [ՔԿ խոսնակ]
Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կա 2 զոհ։ «Պատահարը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Գորայքի հատվածում։ Կա 2 զոհ՝ վարորդը և մեկ ուղևոր: 3 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց»,- հայտնել է ՆԳՆ խոսնակը։ |armenpress.am|
«Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխվեց՝ վերանվանվելով «Հայաստանի պատմություն»․ համապատասխան որոշումն ընդունեց ՀՀ կառավարությունը։ «Այսպիսով, պատմության ուսուցանման միջոցով ՀՀ գոյությունը կներկայացվի պատմական իրադարձությունների և գործընթացների տրամաբանական շղթայի ներքո՝ նախորդող շրջանում տարբեր ձևաչափերով հայկական պետության գոյության ժամանակահատվածներում շեշտադրելով պետության գաղափարի կարևորությունը և պետականության ներքին ավանդույթը, պետության չգոյության ժամանակահատվածներում շեշտադրելով նման պետության ձևավորմանը միտված հանրային քայլերն ու ջանքերը»,- ասվում է որոշման հիմնավորման մեջ։ Միաժամանակ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ամբողջ բովանդակությունը մնալու է ծրագրի մաս, փոխվում է դեպքերի, իրողությունները ներկայացման ձևը․ «Սա սկիզբն է, սրան պետք է հետևեն համապատասխան ուսումնական նյութերի, դասագրքերի վերանայման աշխատանքները, որ այս փոփոխությունը լինի ոչ թե պիտակի, անվան մասին, այլ լինի իրական բովանդակություն»։
Շիրակի մարզում հայտնաբերել են 2006 թվականին ծնված քաղաքացու դի. ՆԳՆ ՓԾ
22:02 - 11 հուլիսի, 2024Անհայտ անձը Մաշտոցի պողոտայում հեղուկանման զանգված է լցնում սոսի տեսակի ծառերի տակ. Երևանի քաղաքապետարան
21:44 - 11 հուլիսի, 2024Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահ Բաղերի հետ. ԱԺ
21:31 - 11 հուլիսի, 2024Դատախազությունը 18 հայցադիմում է ներկայացրել «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ից տարածքներ և շենք-շինություններ պետությանը վերադարձնելու համար |hetq.am|
21:12 - 11 հուլիսի, 2024Ավստրիայի պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղարի հետ քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարային ուղղություններ. ՀՀ ՊՆ
20:47 - 11 հուլիսի, 2024Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում, մի խումբ ժամկետային զինծառայողների պարգևատրել պատվոգրերով
20:02 - 11 հուլիսի, 2024Կաթողիկոսը ցավով արձանագրել է, որ 2026 թվականից «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան չի դասավանդվի
19:48 - 11 հուլիսի, 2024Ազգային ժողովը երկրորդ անգամ չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ
19:42 - 11 հուլիսի, 2024Երթևեկության փոփոխություն Կոմիտասի պողոտայում
19:12 - 11 հուլիսի, 2024Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը չինացի գործընկերների հետ համագործակցությամբ հետազոտական նոր ծրագրեր է սկսում
18:58 - 11 հուլիսի, 2024Շիրակի մարզում հայտնաբերել են 2006 թվականին ծնված քաղաքացու դի. ՆԳՆ ՓԾ

18:58 - 11 հուլիսի, 2024