ՀՀ արբանյակների կողմից շահագործվող ռադիոհաճախությունները որևէ խանգարում չեն ստեղծել այլ պետությունների գործող արբանյակների և արբանայակային ցանցերի ռադիոհաճախականություններին։ Որևիցե պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չի ստացվել: Խանգարումների մասին խոսելիս՝ հարկ է նշել, որ դրանք նախևառաջ հարկավոր է արձանագրել տիեզերական մշտադիտարկման համապատասխան համակարգերով և տեխնիկապես հիմնավորել խանգարման առաջացման փաստն ու աղբյուրը։ Ներկա դրությամբ ՀՀ տարածքից և ՀՀ արբանյակներից արբանյակային ցանցերի ռադիոհաճախությունների խանգարման որևէ դեպքի հաստատման նախադեպ չենք ունեցել։ |armenpress.am|
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Վարչապետն Իրանի նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և արդյունավետ պաշտոնավարում մաղթել: Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին: Կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Զրույցի ընթացքում կողմերը վստահություն են հայտնել, որ Ադրբեջան-Իրան հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր կրոնական և մշակութային արմատների, բարեկամության և եղբայրության վրա, կշարունակեն ընդլայնվել և տարբեր ոլորտներ ընդգրկող մեր համագործակցությունը կզարգանա։ Պետությունների ղեկավարներն ընդգծել են երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։ ԱԺ նախագահի փոխարեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին կմասնակցի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ [ՀՀ ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյան]
Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի, Ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանի եւ Ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով դատավճիռը։ Չորս ամբաստանյալները մեղավոր ճանաչվեցին, սակայն ազատվեցին պատժի կրումից․ Վարդան Թունյանն ու Գուրգեն Գրիգորյանը՝ հանցանքի վաղեմության ժամկետն անցած լինելու, իսկ Վլադիմիր Գասպարյանն ու Լեւոն Երանոսյանը՝ հանցանքի վաղեմության ժամկետն անցած լինելու եւ համաներման հիմքով։
Արփի Խալաթյանը 2019 թ․-ին հողատարածք է գնել Երեւանի Թբիլիսյան խճուղի 11/8 հասցեում, 2022 թ․-ին՝ ստացել շինարարության թույլտվություն, սակայն ինչպես շինարարության ողջ ընթացքում, այնպես էլ հիմա իր հողատարածքին մեքենայով մոտենալու խոչընդոտներ ունի։ Նաեւ չի կարողանում ջրի, հոսանքի գծեր անցկացնել, ավարտական ակտը ստանալ։ Հիպոթեք է մարում, ցանկանում սկսել առանձնատան վերանորոգումը՝ առանց իմանալու՝ իր ընտանիքն ի վերջո բնակվելու է այդտեղ, թե ոչ։ Արփին միակը չէ, հարակից տասնյակ հողատարածքների սեփականատերերը նույն խնդրի առաջ են։ Այս իրավիճակի գլխավոր պատճառն այն է, որ այդ հողատարածքների՝ 2006 թ․-ի հատակագծով նախատեսված ճանապարհը, որով դրանք պետք է կապվեին Թբիլիսյան խճուղուն, Երեւանի քաղաքապետարանն առ այսօր չի կառուցել։ Քաղաքային իշխանությունը խնդրին տեղյակ է, սակայն 3 տարի է՝ այն ոչ միայն չի լուծվում, այլեւ նոր հողահատկացումների հետեւանքով ավելի է բարդանում։ Ճանապարհի հատվածում նաեւ հողազավթում է եղել, քրեական վարույթ է նախաձեռնվել։
Արցախցիները ՄԱԿ-ի դիմաց են։ Արցախցի Արմինե Ավագիմյանը հայտնեց, որ ՄԱԿ-ին ներկայացնում են իրենց պահանջներն առ այն, որ Ադրբեջանը ժամ առ ժամ, նպատակադրված վերացնում է հայկական հետքն Արցախում: «Միջազգային մեխանիզմների կիրառմամբ պետք է ապահովվի մեր անվտանգ վերադարձը: Ցավոք, իշխանությունների գործողությունները բավարար չեն արցախցիների վերադարձն ապահովելու ուղղությամբ, ավելին մենք նկատում ենք, որ արցախցիների վերադարձի հարցը օրակարգից փորձ է արվում հանել: Եթե մենք, գոյաբանական, ֆիզիկական անվտանգությունից ելնելով, լքել ենք մեր բնակավայրերը, դեռ չի նշանակում, որ մենք հարմարվելու ենք: Ուսումնասիրելով Ադրբեջանի մեդիադաշտը՝ նկատում ենք, որ նույնիսկ այնտեղ են զարմացած, թե ինչպես է արցախցիների իրավունքների հարցը հանվում օրակարգից»,- ասաց նա: |tert.am|
Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ դրանից բացառելով «Բաքվի նկատմամբ տարածքային հավակնությունները»։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Նա ընդգծել է, որ այդ կետերի փոփոխությունն անհրաժեշտ է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման համար։ «Հայաստանի Սահմանադրության մեջ մնում են հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներ։ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ չլուծված հարցերի թիվը զգալիորեն նվազել է։ Իսկ ունիսի վերջին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել առաջարկությունների նոր փաթեթը»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։ |hetq.am|
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Թուրքական կողմի փոխանցմամբ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Էրդողանը համոզմունք է հայտնել, որ թուրք-իրանական հարաբերությունները ապագայում ևս կզարգանան բոլոր ոլորտերում։ |azatutyun.am|
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել պետական կառավարման պատասխանատու պաշտոնում։ Պուտինն ընդգծել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կշարունակվեն իր նախագահության ընթացքում և երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացվեն: Պուտինն անդրադարձել է նաև Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության ընդլայնմանը, հատկապես էներգետիկայի և տրանսպորտային ոլորտում: Նա Փեզեշքիանին հրավիրել է մասնակցելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին: [Կրեմլի մամուլի ծառայություն] |tert.am|
ՀՀ արբանյակների առնչությամբ որևիցե պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չի ստացվել. «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ |armenpress.am|
22:45 - 09 հուլիսի, 2024Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահի հետ․ կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել
22:03 - 09 հուլիսի, 2024Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
21:43 - 09 հուլիսի, 2024Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը
21:19 - 09 հուլիսի, 2024Յուլիա Նավալնայաի նկատմամբ հեռակա կարգով կալանք է սահմանվել |azatutyun.am|
20:35 - 09 հուլիսի, 2024Հայաստանը ներկայացրել է ՍԾՏՀ-ում նախագահության առաջնահերթությունները․ Կոստանյան
20:26 - 09 հուլիսի, 2024ԱԳ փոխնախարարը ներկայացրել է ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
20:10 - 09 հուլիսի, 2024ՆԳ նախարարը Կապանում հանդիպում կունենա քաղաքացիների հետ |1lurer.am|
20:07 - 09 հուլիսի, 2024Հանրությանը ներկայացվեց «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը
19:17 - 09 հուլիսի, 2024Վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացվել է «Ակադեմիական քաղաքի» ամփոփիչ հայեցակարգային մաստեր պլանը
19:13 - 09 հուլիսի, 2024ՀՀ արբանյակների առնչությամբ որևիցե պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չի ստացվել. «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ |armenpress.am|
22:45 - 09 հուլիսի, 2024Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահի հետ․ կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել
22:03 - 09 հուլիսի, 2024Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
21:43 - 09 հուլիսի, 2024Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը
21:19 - 09 հուլիսի, 2024Յուլիա Նավալնայաի նկատմամբ հեռակա կարգով կալանք է սահմանվել |azatutyun.am|
20:35 - 09 հուլիսի, 2024Հայաստանը ներկայացրել է ՍԾՏՀ-ում նախագահության առաջնահերթությունները․ Կոստանյան
20:26 - 09 հուլիսի, 2024ԱԳ փոխնախարարը ներկայացրել է ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
20:10 - 09 հուլիսի, 2024ՆԳ նախարարը Կապանում հանդիպում կունենա քաղաքացիների հետ |1lurer.am|
20:07 - 09 հուլիսի, 2024Հանրությանը ներկայացվեց «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը
19:17 - 09 հուլիսի, 2024Վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացվել է «Ակադեմիական քաղաքի» ամփոփիչ հայեցակարգային մաստեր պլանը
19:13 - 09 հուլիսի, 2024