Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]
Քաղաքապետարանը «Տաշիր» առևտրի կենտրոնի վրայից հեռացնում է Սամվել Կարապետյանի պաստառը։ Քաղաքապետարանի աշխատակիցները հեռացումը հիմնավորել են Երևանի ավագանու որոշմամբ, որի համաձայն՝ նման չափի գովազդներ տեղադրելու համար անհրաժեշտ է վարչական շրջանի ղեկավարի կողմից թույլտվություն: Քաղաքապետարանից «Ազատությանը» հայտնել են, որ նման թույլտվություն չկա: «Տաշիր»-ի ներկայացուցիչ Վարդան Ալոյանը սա ապօրինի է համարում՝ նշելով, որ որոշումը վիճարկելու են դատարանում: Անցած շաբաթ էլ Հյուսիսային պողոտայից էին հեռացվել գովազդային էկրանները, որոնց վրա գործարար Սամվել Կարապետյանի լուսանկարն էր ու գրառումը՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին»: Գովազդային վահանակները տեղադրված էին գործարարին պատկանող «Տաշիր սթրիթ» մոլի մուտքերի մոտ: |azatutyun.am|
«Բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել Հայաստանի Հանրապետությունը և անվտանգային մարտահրավերներ ստեղծել, մինչև այս պահը հաջողությամբ չեզոքացված են»: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ԱԱԾ նոր տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանը։ «Ազգային անվտանգության ծառայությունն արդյունավետորեն դիմակայում է բազմաթիվ մարտահրավերների, որոնց առաջ կանգնած է մեր պետությունը, մեր ժողովուրդը», - ասել է Փաշինյանը:
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը ստորագրել են «ՀՀ և ԵՄ միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը: [ՀՀ ԱԳՆ]
Թեհրանը հավանություն չի տալիս ԻՀԿ հռչակագրի՝ Հայաստանի դեմ ուղղված կոնկրետ հասկացությունների և բառերի օգտագործմանը. հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։ «Մենք միշտ ասել և աջակցել ենք խաղաղությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը մեզ համար կարևոր են, մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ: Միևնույն ժամանակ, մենք հավանություն չենք տալիս այդ կոնկրետ կետում հասկացությունների և բառերի օգտագործմանը (խմբ․ նկատի է առնվում «արևմտյան Ադրբեջանի համայնք» արտահայտությունը), և կարծում ենք, որ այդ բառերի օգտագործումը, որոնք կարող են տարածքներ փոխելու ցանկություն ունենալ, բացարձակապես տեղին չէ»,- ասել է Էսմայիլ Բաղային: |armenpress.am|
46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից։ Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ [Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյան]
3․9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել այսօր՝ ժամը 08։53-ին, Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 28 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզում 4 բալ, Վայոց Ձորի մարզի Ելփին և Չիվա գյուղերում 3 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
Պարոն Լավրովը ավելի լավ է՝ չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը։ Պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ և ամբողջական չէ։ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։ [․․․] Սա իրավական պրոցես է, սա ՀՀ ներքին գործն է։ [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան]
ՀԷՑ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը պնդում է՝ ո՛չ իշխանությունների, ո՛չ ՀԾԿՀ-ի կողմից որևէիցե ձևով անցած տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ընկերությունում այնպիսի վիճակ է, որ կարող է բերել լիզենցիայից զրկելուն: Նա նշեց, որ իշխանությունները այս ընթացքում, երբ սկսել են խոսել ընկերության պետականացման մասին, չեն փորձել գալ ՀԷՑ, քննարկել խնդիրները, եթե դրանք կան: «Իմ անձնական կարծիքով նախ վախենում են, որ այդ քննարկումների արդյունքում իրենք սխալ դուրս կգան, այստեղ պետականացնելու խնդիրն ընդհանրապես… խելագարության կանխավարկածի խնդիր կա»,- ասաց Ղազինյանը։
Հայաստանում ստեղծված իրավիճակը երկրի ներքին գործն է, սակայն եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են առաջացնում։[ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով]
Վարչապետն ընդունել է Կայա Կալասին
Այսօր 20:27Երևանի, Կապանի և Տաշիրի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Այսօր 19:57Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահին
Այսօր 19:10Անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը, որ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեն փաստաթուղթն առանց նախապայմանների. Արթուր Հովհաննիսյան
Այսօր 18:52Խաղաղությունը կարող է դառնալ իրականություն քաղաքական կամքի և փոխըմբռնման շնորհիվ. Լիլիթ Մինասյան
Այսօր 18:44Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան
Այսօր 18:32Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Մալթայի գլխավոր դատախազին
Այսօր 18:21ԵՄ-ն ևս վեց ամսով երկարաձգել է ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցները |factor.am|
Այսօր 18:09Դավիթ Խուդաթյանը և Հունաստանի դեսպանը անդրադարձել են ավիացիոն ոլորտին, ավտոմոբիլային բեռնափոխադրումներին
Այսօր 17:44Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Չեխիայի դատախազության պատվիրակությանը
Այսօր 17:22Վարչապետն ընդունել է Կայա Կալասին

Այսօր 17:22