Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները։ Այս մասին հայտնում է IRNA–ն: Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները՝ կենտրոնանալով Գազայում տիրող իրավիճակի, Պաղեստինում և Լիբանանում ժողովրդի դեմ ուղղված Իսրայելի հանցագործությունների վրա: |armenpress.am|
Այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Որոշումը կայացրել է ՀՀ վարչական դատարանը։ «Դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։ Նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում»։
Սիրիահայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ դպրոցները վերսկսել են իրենց աշխատանքը, շուտով կվերսկսվի նաև համայնքային կյանքը, բոլոր ճաշարանները, սրճարանները բաց են. Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյան Գաբրիելյանը հայտնել է, որ Սիրիայում ամեն ժամ նորանոր զարգացումներ են տեղի են ունենում, որոնք հիմնականում կապված են միջազգային իրավիճակի հետ։ «Այդ զարգացումները վերաբերում են միջազգային հարաբերություններին՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) բանագնաց, ֆրանսիական, անգլիական, գերմանական և այլ երկրների պատվիրակությունների, դեսպանատների վերաբացում և այլն»։ |armenpress.am|
Դավիթ Առուշանյանի մանդատը տրամադրվեց ՔՊ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետա Ազարյանին: [ՀՀ ԿԸՀ]
Այն համայնքները, որոնք չեն ուզենա կիրառել, դրան համապատասխան հետևանք կհետևի, այսինքն՝ սուբվենցիոն ծրագրերի և այլ ծրագրերի սահմանափակումներ կլինեն: Այդ պարագայում համայնքները և ղեկավարները թող բնակիչների հետ պարզաբանեն այդ հարցը, թե որն է ավելի մեծ առաջնահերթություն: Իհարկե, հույս ունեմ, համոզված եմ, որ համայնքների և ղեկավարների առնվազն մեծամասնությունը այդ ճանապարհով կգնա: [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]
Անցած շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետական բյուջե է փոխանցել 33,2 միլիարդ դրամի շահաբաժին, որ գոյացել է պետական բաժնետոմսերից։ Այս գումարը չի ներառում հարկերը, որ վճարվել են ԶՊՄԿ կողմից, որը մինչ այս պահը կազմում է ավելի քան 73 միլիարդ դրամ։ Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ կառավարությունը կոմբինատում ունի մոտ 22% բաժնետոմսեր։ |civilnet.am|
Զինվորական տարկետման տրամադրման պայմանները խստացվում են. փոփոխվել է հիվանդությունների ցանկը. նախագիծը ստացավ ՀՀ կառավարության հավանությունը: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ առաջարկում են մեկ անգամ տրված տարկետման ժամկետի ավարտից և առողջական վիճակի վատթարացում չաձանագրվելուց հետո զինակոչիկին ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի. «Մեր գնահատմամբ սա ևս մեկ սողանցք է՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ բանակի նկատմամբ դրական վերաբերմունքի պայմաններում զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ: Նա ընդգծեց՝ բանակում թե՛ ժամկետային, թե՛ պայմանագրային զինծառայության սահմանափակումները պետք է հասցվեն նվազագույնի:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Տրանսպորտի գնային համակարգի վերաբերյալ բանավեճի ընթացքում Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ հատուկ խմբերի համար տրանսպորտի սակագնի զեղչեր են գործելու, և կան խմբեր, որոնք առհասարակ ազատվելու են վճարելուց։ Հայկ Մարությանը ընդգծեց, որ 1 կամ 7 օրանոց տոմսի վրա զեղչերը չեն ազդում, դրանք գործում են 10 անգամանոց և ավելի մեծ փաթեթների վրա։ Մարությանը ներկայացրեց բրիտանական WYG ընկերության ուսումնասիրությունը, որում ասված է, որ այսօրվա ցանցում մարդկանց 94 %-ն առանց տեղփոխի են տեղաշարժվում, ինչը նշանակում է, որ բնակչության մեծ մասը տրանսպորտից օգտվում է օրական երկու անգամ, իսկ 6 տոկոսը՝ ավելի։ Ավինյանի խոսքով էլ՝ նշված ուսումնասիրությունը արվել է 2016 թ․ և այդտեղ խոսվում է գազելների ցանցի մասին։ Մարությանը, անդրադառնալով այն հարցին, թե որտեղից պետք է վերցնեն սուբսիդավորման գումարները, ասաց, որ 2021 թ․-ին անշարժ գույքի գույքահարկը եղել է 6 մլրդ 475 մլն դրամ, իսկ շարժական գույքինը՝ 12,1 մլրդ դրամ։ 2024-ին գույքահարկն արդեն 13, 44 մլրդ դրամ է, իսկ շարժական գույքի համար՝ 13.2 մլրդ դրամ: Այսինքն տարբերությունը 7 մլրդ դրամ է: Ըստ Մարությանի՝ 2025 թ․-ին ավելի է հավաքվելու՝ 14.92 մլրդ, իսկ 2026 թ․-ին 20 մլրդ դրամ։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը՝ ներառյալ մշակույթի, հանրային դիվանագիտության և զբոսաշրջության ոլորտներում: Հայաստանի և Իրանի նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ: [ՀՀ ԱԳՆ]
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա
22:28 - 19 դեկտեմբերի, 2024Պետական աջակցություն՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի սակագների մասնակի փոխհատուցման համար
22:15 - 19 դեկտեմբերի, 2024Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է. Ալեն Սիմոնյանը Նյու Դելիում մի շարք հանդիպումներ է ունեցել
21:50 - 19 դեկտեմբերի, 2024«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթն արժանացել է Կառավարության հավանությանը
21:21 - 19 դեկտեմբերի, 2024ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
20:50 - 19 դեկտեմբերի, 2024Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները |armenpress.am|
20:41 - 19 դեկտեմբերի, 2024Հայտնի են ուսուցիչների կամավոր ատեստավորման այս տարվա արդյունքները
20:30 - 19 դեկտեմբերի, 2024Քննարկվել են ԵՄ-ՀՀ երկկողմ առևտրային հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ հարցեր
20:15 - 19 դեկտեմբերի, 2024Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ
19:48 - 19 դեկտեմբերի, 2024Պապոյանն ու Անդրեաս Վիմմերը քննարկել են ՀՀ ֆինանսական շուկայի և ներդրումային միջավայրի զարգացմանն առնչվող հարցեր
19:31 - 19 դեկտեմբերի, 2024Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա

19:31 - 19 դեկտեմբերի, 2024