Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի Զինված ուժերը առաջիկա օրերին Գազա կմտնեն «ամբողջ կարողությամբ»։ «Առաջիկա օրերին մենք կգործադրենք մեր ամբողջ կարողությունը՝ գործողությունն ավարտելու համար։ Գործողության ավարտը նշանակում է ՀԱՄԱՍ-ի ջախջախում։ Դա նշանակում է ՀԱՄԱՍի ոչնչացում»,- ասել է Նեթանյահուն: |1lurer.am|
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի փոխվարչապետ Քսավյե Բետելիին ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով, որ գործընկերության նոր օրակարգի ստորագրումը նոր կարևոր հանգրվան կլինի ԵՄ և անդամ պետությունների հետ ՀՀ համագործակցության ընդլայնման ճանապարհին։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման հարցում ՀՀ վճռականությունը։ [ՀՀ ԱԳՆ]
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթի հետ։ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձ են կատարել ԵԽ կոնվենցիաներին միանալու ուղղությամբ ՀՀ կողմից տարվող աշխատանքներին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։ [ՀՀ ԱԳՆ]
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների` 2025-ի առաջին եռամսյակում Հայաստանից թանկարժեք մետաղների և քարերի արտահանումը կազմել է 532 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3,3 մլրդ դոլարի համեմատ: Անկումը կազմել է 83,9%: Նման միտում է նկատվել նաև ներմուծման ցուցանիշներում: Նույն ժամանակահատվածում կտրուկ նվազել է Հայաստանի առևտուրն իր հիմնական գործընկերների հետ: Դրանք այն երկրներն են, որոնք մասն էին ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանման սխեմայի: Ռուսաստանից Հայաստան ընդհանուր ներկրումը 2025-ի հունվար-մարտին կազմել է 918 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 75% անկում: Փորձագետները և նույնիսկ պաշտոնական շրջանակները հաստատում էին, որ այս ապրանքախմբի ներմուծման և արտահանման անսովոր աճը պայմանավորված էր Ռուսաստանից ներկրված ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանման սխեմայով, որի շրջանակներում այս ապրանքները Հայաստանի տարածքով հասնում էին ԱՄԷ և Չինաստան:
Մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ [ՀՀ ՊՆ]
«Վրացական կողմը խոստացել է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ՝ փորձելով հարցին լուծում տալ»։ Այս մասին ասել է Պռոշյանի կոնյակի գործարանի արտահանման մասնագետ Գայանե Պողոսյանը՝ Հայաստանում Վրաստանի դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումից հետո։ «Դեսպանությունը վերցրեց մեր տվյալները, որպեսզի տեղեկատվություն ստանալուց հետո մեզ հետ կապ հաստատի»,-ասաց Պողոսյանը՝ շեշտելով, որ հակառակ պարագայում այս ակցիան շարունակական բնույթ կունենա։ |armenpress.am|
Մարտի 1-ի գործն իմ ուշադրության կենտրոնում է: Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի քննիչների համատեղ քննչական խումբ է ստեղծվել, և այս պահին ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում այդ գործով: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ ի պատասխան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին: «Կարող եմ երաշխավորել, որ կիրականացվի համակողմանի և անաչառ քննություն, սակայն խոստում և հավաստիացում որևէ վարույթով ես չեմ պատրաստվում այս ամբիոնից տալ: Այս մասին եթե ունենանք համապատասխան արդյունքներ, հանրությունը և Դուք կտեղեկացվեք միանշանակ»,- ասաց Կոմիտեի նախագահը: |1lurer.am|
Երեւանի նախկին քաղաքապետ, Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Գագիկ Բեգլարյանին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Այս մասին ԱԺ-ում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։ Նա նշեց, որ համաձայն վարույթի նյութերի՝ պետությանը և համայնքին պատճառված վնասը կազմել է 2 մլրդ 327 մլն դրամ, խոսքը 27 անշարժ գույքի վաճառքի, կամ նվիրատվության, կամ ձևական աճուրդների միջոցով օրինականացման մասին է։
Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում ՀՀ ՊՆ-ն հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով։ Այս մասին ՊՆ-ից հայտնել են news.am-ին։ Նշենք, որ համացանցում շրջանառվում էին տեղեկություններ, թե հակառակորդը գիշերը եւ առավոտյան կրակոցներ է արձակել, որոնք լսելի են եղել Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչներին։
Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նրանք քննարկել են մայիսի 15-ին Ստամբուլում ուկրաինական հարցի կարգավորման շուրջ Պուտինի նախաձեռնած ուղիղ բանակցությունների սկսմանը վերաբերող հարցեր։ [ՌԴ ԱԳՆ]
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալներին
22:19 - 13 մայիսի, 2025Վրաստանի վարչապետ Կոբախիձեն բաց նամակ է հղել Թրամփին և Վենսին |civilnet.am|
21:25 - 13 մայիսի, 2025Վանաձորցի 37-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ պահելու կասկածանքով
21:13 - 13 մայիսի, 2025Իսրայելի զինուժն առաջիկա օրերին Գազա կմտնի «ամբողջ կարողությամբ». Նեթանյահու |1lurer.am|
20:32 - 13 մայիսի, 2025Հանդիպել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները
20:14 - 13 մայիսի, 2025Թրամփը ռազմավարական տնտեսական համագործակցության պայմանագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ |azatutyun.am|
19:09 - 13 մայիսի, 2025Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հունգարիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների
19:01 - 13 մայիսի, 2025Մարվել է Երևանի ռեստորաններից մեկի տանիքում բռնկված հրդեհը
18:40 - 13 մայիսի, 2025Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ԱԺ-ին է ներկայացրել Կոմիտեի` 2024 թ․ գործունեության հաղորդումը
18:36 - 13 մայիսի, 2025ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձ են կատարել ԵԽ կոնվենցիաներին միանալու ուղղությամբ ՀՀ կողմից տարվող աշխատանքներին
18:30 - 13 մայիսի, 2025Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալներին
22:19 - 13 մայիսի, 2025Վրաստանի վարչապետ Կոբախիձեն բաց նամակ է հղել Թրամփին և Վենսին |civilnet.am|
21:25 - 13 մայիսի, 2025Վանաձորցի 37-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ պահելու կասկածանքով
21:13 - 13 մայիսի, 2025Իսրայելի զինուժն առաջիկա օրերին Գազա կմտնի «ամբողջ կարողությամբ». Նեթանյահու |1lurer.am|
20:32 - 13 մայիսի, 2025Հանդիպել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները
20:14 - 13 մայիսի, 2025Թրամփը ռազմավարական տնտեսական համագործակցության պայմանագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ |azatutyun.am|
19:09 - 13 մայիսի, 2025Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հունգարիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների
19:01 - 13 մայիսի, 2025Մարվել է Երևանի ռեստորաններից մեկի տանիքում բռնկված հրդեհը
18:40 - 13 մայիսի, 2025Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ԱԺ-ին է ներկայացրել Կոմիտեի` 2024 թ․ գործունեության հաղորդումը
18:36 - 13 մայիսի, 2025ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձ են կատարել ԵԽ կոնվենցիաներին միանալու ուղղությամբ ՀՀ կողմից տարվող աշխատանքներին
18:30 - 13 մայիսի, 2025