ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։ [Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ]
ՀՀ Ազգային Ժողովի հաջորդ ընտրությունները կանցկացվեն 2026 թ․ հունիսի 7-ին։ Այս մասին Տելեգրամյան իր ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Հետհաշվարկը սկսված է...», - գրել է նա։
Մոսկվայի շրջանային դատարանը կալանավորել է հայազգզի բլոգեր, գործարար Արեգ Շչեպիխինին, ում այս շաբաթվա սկզբին անհայտ անձինք առևանգել էին Յարոսլավսկի երկաթուղային կայարանից, մի քանի ժամ պահելուց հետո ազատ արձակել՝ բռնության հետքերով: Շչեպիխինին մեղադրանք է ներկայացվել ինտերնետում ծայրահեղական գործունեության հրապարակային կոչերի և ազգամիջյան թշնամանքի հրահրելու համար, հայտարարել է դատարանների մամուլի ծառայությունը: |azatutyun.am|
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը սույն թվականի հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշեց «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։ [«Պատիվ ունեմ» խմբակցություն]
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքում կնոջ դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 5/9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ դի: [ՆԳՆ փրկարար ծառայություն]
Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ԱԱԾ]
Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ [ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան]
Քննչական կոմիտեից գողացված ավելի քան կես մլն դոլարից 11 հազար 200 դոլարը չի հայտնաբերվել։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի խոսքով, ներկա պահին գումարի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսքով` մեղադրյալի հարազատները պատրաստակամություն են հայտնել այդ գումարը վերադարձնել: Նա նշեց՝ եթե տեղի ունենա գումարի վերականգնում, դա կլինի ցանկալի զարգացում, եթե՝ ոչ, ապա Քրեական դատավարության օրենսգրքում կա գույքի արքելադրման ինստիտուտ, որը հնարավորություն է տալիս պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու համար արգելանքներ կիրառել մեղադրյալների շարժական և անշարժ գույքերի վրա։ Հիշեցնենք, որ հայտնաբերվել և վերցվել էր հափշտակված 590.000 ԱՄՆ դոլար գումարից 578․800 ԱՄՆ դոլարը։
Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չեղարկել է այսօր Երևան նախատեսված այցը, որի ընթացքում ակնկալվում էր քննարկել Վրաստանի տարածքով հայկական խմիչքի արտահանման հետ կապված խնդիրները։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ վրացական կողմից երեկ անձամբ նախարար Գևորգ Պապոյանի հետ են կապվել, ներողություն են խնդրել ու ասել՝ ծանրաբեռնված են: Նախօրեին Պապոյանն աշխատանքային օրվա վերջում՝ Աժ-ում հայտարարեց, որ 50 օր վրացական մաքսակետում մնացած հայկական կոնյակ տեղափոխող 52 մեքենա վրացական սահմանը հատելու ու Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում: |azatutyun.am|
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի։ Այս մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ. բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը: |armenpress.am|
Ուկրաինան հերքել է գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունը |1lurer.am|
21:04 - 07 հունիսի, 2025Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Չեխովի փողոցում
20:25 - 07 հունիսի, 2025Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ Սարգսյան |1lurer.am|
19:21 - 07 հունիսի, 2025ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ացելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
18:45 - 07 հունիսի, 2025Աղազարյանն ու Ասլանյանը ձայն չեն տա «Պատիվ ունեմ»-ի առաջադրած Դավիթ Համբարձումյանին |24news.am|
18:22 - 07 հունիսի, 2025ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել
17:35 - 07 հունիսի, 2025Մոսկվան պնդում է, թե Կիևը հետաձգել է գերիների ու զոհերի աճյունների փոխանակումը |azatutyun.am|
17:21 - 07 հունիսի, 2025Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստը
16:42 - 07 հունիսի, 2025ՀՀ ԱԺ հաջորդ ընտրությունները կանցկացվեն 2026 թ․ հունիսի 7-ին․ Ալեն Սիմոնյան
15:53 - 07 հունիսի, 2025Մոսկվայում հայազգի բլոգեր է կալանավորվել |azatutyun.am|
15:12 - 07 հունիսի, 2025Ուկրաինան հերքել է գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունը |1lurer.am|
21:04 - 07 հունիսի, 2025Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Չեխովի փողոցում
20:25 - 07 հունիսի, 2025Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ Սարգսյան |1lurer.am|
19:21 - 07 հունիսի, 2025ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ացելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
18:45 - 07 հունիսի, 2025Աղազարյանն ու Ասլանյանը ձայն չեն տա «Պատիվ ունեմ»-ի առաջադրած Դավիթ Համբարձումյանին |24news.am|
18:22 - 07 հունիսի, 2025ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել
17:35 - 07 հունիսի, 2025Մոսկվան պնդում է, թե Կիևը հետաձգել է գերիների ու զոհերի աճյունների փոխանակումը |azatutyun.am|
17:21 - 07 հունիսի, 2025Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստը
16:42 - 07 հունիսի, 2025ՀՀ ԱԺ հաջորդ ընտրությունները կանցկացվեն 2026 թ․ հունիսի 7-ին․ Ալեն Սիմոնյան
15:53 - 07 հունիսի, 2025Մոսկվայում հայազգի բլոգեր է կալանավորվել |azatutyun.am|
15:12 - 07 հունիսի, 2025