Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ [ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան]
Քննչական կոմիտեից գողացված ավելի քան կես մլն դոլարից 11 հազար 200 դոլարը չի հայտնաբերվել։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի խոսքով, ներկա պահին գումարի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսքով` մեղադրյալի հարազատները պատրաստակամություն են հայտնել այդ գումարը վերադարձնել: Նա նշեց՝ եթե տեղի ունենա գումարի վերականգնում, դա կլինի ցանկալի զարգացում, եթե՝ ոչ, ապա Քրեական դատավարության օրենսգրքում կա գույքի արքելադրման ինստիտուտ, որը հնարավորություն է տալիս պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու համար արգելանքներ կիրառել մեղադրյալների շարժական և անշարժ գույքերի վրա։ Հիշեցնենք, որ հայտնաբերվել և վերցվել էր հափշտակված 590.000 ԱՄՆ դոլար գումարից 578․800 ԱՄՆ դոլարը։
Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չեղարկել է այսօր Երևան նախատեսված այցը, որի ընթացքում ակնկալվում էր քննարկել Վրաստանի տարածքով հայկական խմիչքի արտահանման հետ կապված խնդիրները։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ վրացական կողմից երեկ անձամբ նախարար Գևորգ Պապոյանի հետ են կապվել, ներողություն են խնդրել ու ասել՝ ծանրաբեռնված են: Նախօրեին Պապոյանն աշխատանքային օրվա վերջում՝ Աժ-ում հայտարարեց, որ 50 օր վրացական մաքսակետում մնացած հայկական կոնյակ տեղափոխող 52 մեքենա վրացական սահմանը հատելու ու Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում: |azatutyun.am|
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի։ Այս մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ. բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը: |armenpress.am|
«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն է նշանակվել Գոհար Աբաջյանը, որը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինն է։ Միրզոյանը նաև այս հիմնադրամի հոգաբարձումերի խորհրդի նախագահն է։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այս նշանակումը օբյեկտիվ է համարում՝ համամիտ չլինելով, որ շահերի բախում կարող է առաջանալ։ Հիմնադրամն օգնում է ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղացի ներդրողներին սկսել և զարգացնել բիզնես Հայաստանում։ Հիմնադրամի նպատակը նոր ներդրումներ ներգրավելն է, գործարար միջավայրը բարելավելը և երկրի տնտեսությունն ակտիվացնելը։ |civilnet.am|
«Կրթվելը նորաձև է» շարժման ծախսերն իրականացվում են վարչապետի աշխատակազմի միջոցներով, այն Նիկոլ Փաշինյանի առաջնահերթ ծրագրերից է։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում 2024թ. բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին: |armenpress.am|
Արդարադատության նախարարը իրավասության հատման մասով խնդիր չի տեսնում Փաշինյանի՝ եկեղեցականների մասին գրառումներում։ «Մենք շատ շատ կարող ենք խոսել տարբեր մարդկանց կողմից տարբեր խոսույթի գնահատականներ տալու մասին։ Ես կարծում եմ, որ խնդրի բարձրաձայնման հետ կապված՝ ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչպես պետք է դա անել և գուցե որոշների համար դա սուր երանգներ պարունակող բառամթերք է, այո, սուր երանգներ պարունակող բառամթերք է»,- ասել է Սրբուհի Գալյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։ |tert.am|
Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Նրանք են Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։ [ՀՀ ԱԱԾ]
Հունգարիայում ՀՀ դեսպան է նշանակվել Հայկակ Արշամյանը։ Արշամյանը զբաղեցնում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամում գործադիր տնօրենի պաշտոնը։ Նա տեղեկացրել է, որ ավարտում է պաշտոնավարումը՝ դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ:
Վրաստանն արգելել է, որ վրացական գրանցմամբ ինքնաթիռը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին տանի Կոսովո։ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ են փաստաթղթեր, որոնցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է ՝ «նախատեսված ուղղություններով (Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա և Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցա) չարտերային թռիչք իրականացնելու կապակցությամբ դիվանագիտական թույլտվությունը Վրաստանի ԱԳՆ կողմից բացակայում է»։ Քանի որ Վրաստանը հրաժարվել է համապատասխան թույլտվություն տալ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված է եղել վերանայել չարտերային չվերթի ծախսերը. եթե նախկինում հավաքականի տեղափոխումն իրականացնող «Սքայ ընդ մոր» ընկերությունն այդ ծառայությունը պետք է մատուցեր 82.7 մլն դրամով, պայմանագրային փոփոխություններից հետո գումարը կազմել է 91 մլն դրամ։
Տեղ համայնքից կորած երկու տղաները վերադարձել են գյուղ |factor.am|
22:02 - 06 հունիսի, 2025Իսրայելը զենք է տրամադրում Գազայում գործող կլաններին՝ ՀԱՄԱՍ-ին հակազդելու նպատակով. իսրայելական ԶԼՄ-ներ |armenpress.am|
21:52 - 06 հունիսի, 2025Կայծակնահարության հետևանքով մահացել է զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը
21:02 - 06 հունիսի, 2025Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է Կոմիտեի խորհրդակցական մարմին
20:03 - 06 հունիսի, 2025Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը Շվեդիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը. Փաշինյան
19:56 - 06 հունիսի, 2025Վերահսկողություն է սկսվել պաղպաղակ արտադրող ընկերություններում
19:48 - 06 հունիսի, 2025Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին Կուրբան Բայրամի կապակցությամբ
19:26 - 06 հունիսի, 2025Անչափահասների՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքով առևանգման հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
19:09 - 06 հունիսի, 2025Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը
19:01 - 06 հունիսի, 2025Երբեմնի դաշնակիցներ Թրամփի և Մասկի միջև լարվածությունը վերածվեց իսկական պատերազմի |azatutyun.am|
18:54 - 06 հունիսի, 2025Տեղ համայնքից կորած երկու տղաները վերադարձել են գյուղ |factor.am|
22:02 - 06 հունիսի, 2025Իսրայելը զենք է տրամադրում Գազայում գործող կլաններին՝ ՀԱՄԱՍ-ին հակազդելու նպատակով. իսրայելական ԶԼՄ-ներ |armenpress.am|
21:52 - 06 հունիսի, 2025Կայծակնահարության հետևանքով մահացել է զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը
21:02 - 06 հունիսի, 2025Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է Կոմիտեի խորհրդակցական մարմին
20:03 - 06 հունիսի, 2025Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը Շվեդիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը. Փաշինյան
19:56 - 06 հունիսի, 2025Վերահսկողություն է սկսվել պաղպաղակ արտադրող ընկերություններում
19:48 - 06 հունիսի, 2025Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին Կուրբան Բայրամի կապակցությամբ
19:26 - 06 հունիսի, 2025Անչափահասների՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքով առևանգման հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
19:09 - 06 հունիսի, 2025Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը
19:01 - 06 հունիսի, 2025Երբեմնի դաշնակիցներ Թրամփի և Մասկի միջև լարվածությունը վերածվեց իսկական պատերազմի |azatutyun.am|
18:54 - 06 հունիսի, 2025