Արցախի աահմանադրական բոլոր մարմինները իրենց ղեկավարներով շարունակում են զբաղեցնել հասարակական հիմունքներով այդ պաշտոնները: Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության կառավարությունը որեւէ ծրագիր չի կարող իրականացնել, քանի որ ֆինանսական ռեսուրսների բացակայության պայմաններում չենք կարող իրականացնել: Մեր հայրենակիցների կրթական, սոցիալական եւ այլ հարցերի վերաբերյալ կարգավորումները տրվում է ՀՀ կառավարության կողմից, ողջ պարտավարությունը ստանձնել է ՀՀ կառավարությունը: Մենք ունենք տարբեր ձեւաչափերով համագործակցության, հանդիպումների եւ քննարկումների օրակարգ եւ կարողանում ենք ապահովել մեր ժողովրդի խնդիրները, բնակիչների խնդիրները, ներկայացնել առաջարկների տեսքով ՀՀ կառավարությանը։ [Արցախի պետնախարար Արթուր Հարությունյան] |news.am| |news.am|
Մենք գիտենք, որ Իրանը հստակ ասել է, որ աջակցում է խաղաղության գործընթացին ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքների հիման վրա։ Իմիջիայլոց, Գրանադայի հանդիպման իմաստն այն էր, որպեսզի վերահաստատվեն արդեն իսկ համաձայնեցված սկզբունքները։ Սա շատ կարևոր է։ Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, դա կնշանակի, որ աշխատանքի 70 տոկոսն արված է։ Հիմա ամենակարևոր նյուանսն այն է, թե արդյոք Ադրբեջանը կվերահաստատի այն, ինչն արդեն Բրյուսելում համաձայնեցվել է մեր բանակցությունների ընթացքում, որոնք տեղ են գտել Շառլ Միշելի հրապարակային հայտարարություններում։ [Նիկոլ Փաշինյան] |1lurer.am|
Վրաստանը 100 տոկոսով չեզոք է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում և չի սատարելու կողմերից ոչ մեկին: Վրաստանը ռազմավարական գործընկերություն, բարեկամական հարաբերություններ ունի Ադրբեջանի, ինչպես նաև մեր եղբայրական Հայաստանի հետ։ Վրաստանը չի կարող կողմնակալ լինել։ Մեր պաշտպանական մեխանիզմներն են չեզոքությունը և անկողմնակալ դիրքորոշումը։ Դա կարևոր է մեր տարածաշրջանում և բխում է բոլոր երեք երկրների շահերից։ [Փարիզի «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին] |tert.am| |tert.am|
Մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, խաղաղության կարիք ունի։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն օգուտ կբերի նաև Վրաստանին և Իրանին, այդ թվում՝ երկկողմանի, ինչպես նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ կապերի ամրապնդման առումով։Հուսով եմ, որ մենք կկարողանանք իրականացնել նախագիծը՝ որպես մեր տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության երաշխիք։ Այս նախագծի իրականացումը շահավետ կլինի ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև միջազգային առևտրի, կապի և կայունության համար։ Եվ ես աջակցության հույս ունեմ ոչ միայն տարածաշրջանային երկրներից, այլև ընդհանրապես միջազգային հանրության կողմից։ Միանշանակ, մենք շատ կարևոր, կարող ենք ասել՝ պատմական խաչմերուկի առաջ ենք կանգնած։ Եկեք դարձնենք այն խաղաղության խաչմերուկ։ [Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Փարիզի խաղաղության 6-րդ ֆորումի ժամանակ] |1lurer.am|
500 հազարն Ադրբեջանից բռնի տեղահանված ու էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած հայերի թիվն է։ Նրանցից մոտ 360 հազարը բռնի տեղահանվել են Ադրբեջանից 90-ականների սկզբից՝ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի և հայատյացության հետևանքով։ Այդ ժամանակից ի վեր հայատյացությունն Ադրբեջանում պետական քաղաքականություն է: 2020 վականի 44-օրյա պատերազմի ընթացքում շուրջ 26 հազար հայ լքել է Լեռնային Ղարաբաղը: Իսկ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ հարձակման և էթնիկ զտումների հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 105 հազար հայեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը։ Երևանը միջազգային հանրությանը զգուշացնում էր այս հեռանկարի մասին՝ հատկապես Լաչինի միջանցքի արգելափակումից հետո։Բայց միջազգային հանրությունը համարժեք միջոցներ չձեռնարկեց։ Ադրբեջանի դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի Հանրապետության դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է։ [Նիկոլ Փաշինյան] |azatutyun.am|
19 ուսանողից տարբեր չափերի կաշառք պահանջելու և ստանալու համար Ա. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով(առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը): Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին։ [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում` իր կեցավայրում, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենին: Վարչապետն ընդգծել է ԱՄՆ դերը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում և կարևորել դրա շարունակականությունը: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և հավելել, որ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա: [ՀՀ կառավարություն]
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ վարչապետի և ԵՀ նախագահի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ երկկողմ բազմոլորտ համագործակցության շրջանակն ընդգրկող հարցերին: [ԱԽ գրասենյակ]
Հայկ Մամիջանյանը քննչական կոմիտեից հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր է ստացել`սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած խոսքերի հիման վրա նախաձեռնված վարույթով: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Մամիջանյանը։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի հատկանիշներով:
ՀՀ վարչապետի համաձայնությամբ՝ ՀՀ ՊՎԾն ղեկավարի հանձնարարագրի հիման վրա, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում (ԲԷՑ) իրականացվել է ուսումնասիրություն։ Արձանագրվել են ընդհանուր շուրջ 10.7 մլրդ ՀՀ դրամի, 2.6 մլն ԱՄՆ դոլարի և 10.6 մլն եվրոյի առերևույթ խախտումներ և համակարգային խնդիրներ, ինչպես նաև ծրագրի չիրականացման և երկարաձգման արդյունքում ծրագրի թանկացման դեպք՝ շուրջ 146.0 մլն եվրոյի չափով: [ՀՀ ՊՎԾ]
Արցախի Սահմանադրական բոլոր մարմինները իրենց ղեկավարներով շարունակում են զբաղեցնել այդ պաշտոնները. պետնախարար |news.am|
22:52 - 10 նոյեմբերի, 2023Պատերազմն ավարտվելուց հետո ադրբեջանական կողմը սկսեց ամբողջական պաշարում. Արթուր Հարությունյան |artsakhpress.am|
22:48 - 10 նոյեմբերի, 2023ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում արցախցիները չեն զրկվելու աջակցության ծրագրերից․ պետնախարար |news.am|
22:45 - 10 նոյեմբերի, 2023Նեթանյահու. «Իսրայելի բանակը պետք է մշտական վերահսկողություն պահպանի Գազայի հատվածի վրա» |azatutyun.am|
21:59 - 10 նոյեմբերի, 2023Անահիտ Մանասյանն ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակությանը
21:04 - 10 նոյեմբերի, 2023Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, կնշանակի՝ աշխատանքի 70 տոկոսն արված է. վարչապետը՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մասին |1lurer.am|
20:45 - 10 նոյեմբերի, 2023Մեր չեզոքությունը և անկողմնակալ դիրքորոշումը տարածաշրջանում բխում է բոլոր երեք երկրների շահերից. Ղարիբաշվիլի |tert.am|
20:41 - 10 նոյեմբերի, 2023Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ա. Խանի հետ
20:22 - 10 նոյեմբերի, 2023«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը շահավետ կլինի ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային առևտրի, կապի և կայունության համար. վարչապետ |1lurer.am|
20:01 - 10 նոյեմբերի, 2023Ադրբեջանից բռնի տեղահանված ու էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած հայերի թիվը 500 հազար է. վարչապետ |azatutyun.am|
19:39 - 10 նոյեմբերի, 2023Արցախի Սահմանադրական բոլոր մարմինները իրենց ղեկավարներով շարունակում են զբաղեցնել այդ պաշտոնները. պետնախարար |news.am|
22:52 - 10 նոյեմբերի, 2023Պատերազմն ավարտվելուց հետո ադրբեջանական կողմը սկսեց ամբողջական պաշարում. Արթուր Հարությունյան |artsakhpress.am|
22:48 - 10 նոյեմբերի, 2023ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում արցախցիները չեն զրկվելու աջակցության ծրագրերից․ պետնախարար |news.am|
22:45 - 10 նոյեմբերի, 2023Նեթանյահու. «Իսրայելի բանակը պետք է մշտական վերահսկողություն պահպանի Գազայի հատվածի վրա» |azatutyun.am|
21:59 - 10 նոյեմբերի, 2023Անահիտ Մանասյանն ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակությանը
21:04 - 10 նոյեմբերի, 2023Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, կնշանակի՝ աշխատանքի 70 տոկոսն արված է. վարչապետը՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մասին |1lurer.am|
20:45 - 10 նոյեմբերի, 2023Մեր չեզոքությունը և անկողմնակալ դիրքորոշումը տարածաշրջանում բխում է բոլոր երեք երկրների շահերից. Ղարիբաշվիլի |tert.am|
20:41 - 10 նոյեմբերի, 2023Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ա. Խանի հետ
20:22 - 10 նոյեմբերի, 2023«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը շահավետ կլինի ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային առևտրի, կապի և կայունության համար. վարչապետ |1lurer.am|
20:01 - 10 նոյեմբերի, 2023Ադրբեջանից բռնի տեղահանված ու էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած հայերի թիվը 500 հազար է. վարչապետ |azatutyun.am|
19:39 - 10 նոյեմբերի, 2023