Էմանուել Մակրոնը ևս մեկ անգամ շեշտել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին` հետագա զարգացման ու առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: : Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: [ՀՀ կառավարություն]
Մենք կողմ ենք, որ Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ, որպես մեր մերձավոր դաշնակից, ռազմավարական գործընկեր, այնուամենայնիվ ինքը որոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցի արտաքին գործընկերների հետ։ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով] |armeniasputnik.am|
Ելիսեյան պալատում հանդիպում են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկման օրակարգի մասին դեռ տեղեկություններ չկան։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը: «Հայաստանի կառավարությունը բոլորովին վերջերս հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմնարար սկզբունքներից ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանը իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն: Հայաստանը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տաշքենդում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Էբարհիմ Ռայիսին աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը, և նշել, որ Իրանը պատրաստ է մասնակցել տարածաշրջանի վերակառուցմանը: Ռայիսին ընդգծել է, որ Իրանը ցանկանում է, որ Աղբանդի ճանապարհը հնարավորինս շուտ կառուցվի: Ալիևը ևս կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը: Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու Իրանի դիրքորոշման համար և ընդգծել, որ Թեհրանի ու Բաքվի տարածաշրջանային համագործակցությունը երկու երկրների ու ժողովուրդների օգտին է: |1lurer.am|
«Ինֆոքոմ»-ը դիտարկում է իրականացրել հանրային տրանսպորտում՝ պարզելու, թե որքանով է միասնական տոմսային համակարգը կիրառվում ուղևորների շրջանում։ Միջինում 100 ուղևորից միայն մեկն է վճարում ավտոբուսում տեղադրված էլեկտրոնային վալիդատորի միջոցով։ Մարդկանց 55 տոկոսը մանրադրամը փոխանցում է վարորդին։ Այս հարցերի շուրջ խոսել ենք քաղաքապետարանի և համակարգը ներդնող ընկերության՝ «Թել-Սելի» հետ։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ ՀՀ վարչապետը նոյեմբերի 10-ին Փարիզում կմասնակցի «Խաղաղության 6-րդ համաժողով»-ին:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Իտալիայի ԶՈՒ ԳՇ պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությանը, որն աշխատանքային այցով ՀՀ-ում է։ Քննարկվել են հայ-իտալական պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Պապիկյանն ընդգծել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնց վերաբերյալ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
Հուսով եմ՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ չվերթերը կարող են մեկնարկել 2024 թվականին։ Մենք բանակցություններ ենք վարում։ Այս մասին The Economic Times-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ |armeniasputnik.am|
Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, հայտնաբերվել է։ Նա քրեական հետապնդման էր ենթարկվում Գորիսում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար։ [ՔԿ]
Փաշինյան-Մակրոն հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր
22:37 - 09 նոյեմբերի, 2023Արևմուտքը սիրաշահում է ՀՀ–ին և ցանկանում է նրա հետ ընկերություն անել ընդդեմ ՌԴ-ի. Լավրով |armeniasputnik.am|
22:29 - 09 նոյեմբերի, 2023Մակրոնն ընդունել է Փաշինյանին
22:17 - 09 նոյեմբերի, 2023Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ՀԲ-ի հետ համագործակցության հեռանկարները
21:49 - 09 նոյեմբերի, 2023Ղարիբաշվիլին և Մակրոնը քննարկել են Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում Վրաստանի հնարավոր դերը |1lurer.am|
21:45 - 09 նոյեմբերի, 2023Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները Թեհրանի և Անկարայի համար ամենակարևոր խնդիրն են. Իրանի նախագահ |news.am|
21:25 - 09 նոյեմբերի, 2023Հայաստանի սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող. ՀՀ ԱԳՆ խոսնակ
20:56 - 09 նոյեմբերի, 2023Վարչապետը ժամանել է Փարիզ
20:25 - 09 նոյեմբերի, 2023ՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն անդրադարձել են ԼՂ-ում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության խնդրին
20:22 - 09 նոյեմբերի, 2023Ռայիսին ու Ալիևը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը |1lurer.am|
19:39 - 09 նոյեմբերի, 2023Փաշինյան-Մակրոն հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր
22:37 - 09 նոյեմբերի, 2023Արևմուտքը սիրաշահում է ՀՀ–ին և ցանկանում է նրա հետ ընկերություն անել ընդդեմ ՌԴ-ի. Լավրով |armeniasputnik.am|
22:29 - 09 նոյեմբերի, 2023Մակրոնն ընդունել է Փաշինյանին
22:17 - 09 նոյեմբերի, 2023Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ՀԲ-ի հետ համագործակցության հեռանկարները
21:49 - 09 նոյեմբերի, 2023Ղարիբաշվիլին և Մակրոնը քննարկել են Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում Վրաստանի հնարավոր դերը |1lurer.am|
21:45 - 09 նոյեմբերի, 2023Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները Թեհրանի և Անկարայի համար ամենակարևոր խնդիրն են. Իրանի նախագահ |news.am|
21:25 - 09 նոյեմբերի, 2023Հայաստանի սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող. ՀՀ ԱԳՆ խոսնակ
20:56 - 09 նոյեմբերի, 2023Վարչապետը ժամանել է Փարիզ
20:25 - 09 նոյեմբերի, 2023ՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն անդրադարձել են ԼՂ-ում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության խնդրին
20:22 - 09 նոյեմբերի, 2023Ռայիսին ու Ալիևը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը |1lurer.am|
19:39 - 09 նոյեմբերի, 2023