ԵՄ-ն լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով ՀՀ ԶՈՒ-ին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը։ Նոյեմբերի 27-29-ը Հայաստան էր ժամանել ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը՝ դիտարկելու ԵՄ-ՀՀ կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները բոլոր հարթություններում, այդ թվում՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:
Նոյեմբերի 29-ին, ժամը 19:49-ին, Ադրբեջան՝ Մինգեչաուր քաղաքից 31 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև Ազատամուտ գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
«Ինֆոքոմն» ուսումնասիրել է հակակոռուպցիոն մարմինների պաշտոնատար անձանց 2021 և 2022 թվականների հայտարարագրերը, ինչպես նաև հայտարարագրման գործընթացի կանոնակարգմամբ զբաղվող կառույցի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաշվետվողականությունը։ Մի շարք հայտարարագրերում և պաշտոնյաների գործողություններում առկա են անհամապատասխանություններ, սխալներ և կոռուպցիոն ռիսկեր, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի ներկայացրել մի շարք հաշվետվություններ։
ԵՄ երկրներն ապաստան հայցող հայերի 96 տոկոսին մերժում են: Այս մասին հայտնել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ անդրադառնալով նաև արցախցիների շրջանում տարածված այն մտայնությանը, թե այդ կարգավիճակով ավելի հեշտ է հնարավոր տեղափոխվել ԵՄ երկներ։ Ըստ Ղազարյանի՝ փախստականի կարգավիճակը ամենևին էլ չի երաշխավորում, որ արտասահմանում նրանց գրկաբաց կընդունեն։ «Կենցաղային լեզվով ասած՝ մարդիկ մտածում են, եթե ունենանք փախստականի կարգավիճակ, հետո գնանք Եվրոպա, ավելի հեշտ կլինի հանձնվելը։ Մինչդեռ այս ամենի ետևում իրավական այլ գործընթաց է թաքնված»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ արցախցիների պարագայում՝ նրանք գաղթել են այն երկրից, որտեղ նրանց կյանքին սպառնում էր վտանգ, տվյալ դեպքում Արցախից ու պաշտպանություն են ստացել առաջին ապահով երկրում՝ Հայաստանում։ |civilnet.am|
ՍԱՏՄ-ն մտահոգիչ է համարում, որ Հայաստանից Ռուսաստան արտահանված բեռներում «Ռոսսելխոզնադզորի» կողմից կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքերը նոյեմբերի 24-ից 26-ն ընկած հատվածում նախորդող 11 ամիսների համեմատ հաճախակիացել են 110 անգամ։ Մտահոգիչ է այն, որ ՌԴ համապատասխան գերատեսչության կողմից 2023 թվականի ընթացքում ՀՀ-ից արտահանված բեռներում արձանագրված ընդհանուր 72 խախտումներից կեսը՝ 36-ը, հայտնաբերվել են նախորդ գրեթե 11 ամիսների ընթացքում, իսկ մյուս կեսը՝ ընդամենը 3 օրերի ընթացքում։ Եվ դա այն պարագայում, երբ, ըստ ՌԴ այդ գերատեսչության հայտարարության, ստուգումներն իրականացվել են աշխատանքային կարգով՝ առանց վերհասկողության ընթացակարգի փոփոխության: [ՀՀ ՍԱՏՄ]
«Այս շաբաթ մեր ռուս գործընկերների հետ քննարկում ենք նախաձեռնել». էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը: «Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ-ից վնասատուներով վարակված բուսաբուծական արտադրանքի մատակարարումների կտրուկ աճ կա, և վիճակագրությունը ցույց է տալիս, որ անցած ամբողջ տարվա ընթացքում ՌԴ համապատասխան մարմինների կողմից Հայաստանից արտահանված ապրանքի վերադարձի 35 կամ 40-ից պակաս դեպք է տեղի ունեցել»։ Քերոբյանն խոսքով «համաձայն վիճակագրության պետական մարմինների աշխատանքը չի կարող համարվել վատ, որովհետև այսպիսի ցածր վիճակագրություն է»:
Տոյվո Կլաարը Անկարա այցից հետո հայտնել է, որ քննարկվել են ԵՄ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են Հարավային Կովկասի տարածաշրջանին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
Լոնդոնում տեղի են ունեցել հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները։ Կողմերը հանգամանորեն քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության ներկայիս ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Երկուստեք արձանագրվել են մի շարք նոր ոլորտներում առկա համագործակցային զգալի ներուժը և այն կյանքի կոչելու պատրաստակամությունը, որոնց շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։ Ստորագրվել են պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը։ [ՀՀ ՊՆ]
«Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնում Հայաստանից բուսական մթերքների մատակարարումների ժամանակ հաճախակի խախտումների կապակցությամբ: Ըստ «Ռոսսելխոզնադզորի»՝ նոյեմբերին հայտնաբերվել է Հայաստանից ստացված լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափը գերազանցելու 5 դեպք, ինչը վկայում է արտադրողների կողմից թունաքիմիկատների օգտագործման կանոնակարգի խախտումների մասին։ «Դրանց մասին տեղեկացվել է Հայաստանի իրավասու մարմիններին, սակայն դեռևս տեղեկություն չի ստացվել կատարված ուսումնասիրությունների մասին։ Միաժամանակ սահմանին բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է սովորական ռեժիմով, Հայաստանից եկող բեռների ստուգման ու մաքսազերծման կանոնները չեն փոխվել»,- ասվում է հաղորդագրությունում։ |1lurer.am|
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 29-ի ժամը 07։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը: [Երևանի քաղաքապետարան]
Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանմանն ուղղված միջոցառումները
22:40 - 29 նոյեմբերի, 2023Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ
22:16 - 29 նոյեմբերի, 2023Հայ-բրիտանական պաշտպանական ռազմավարական խորհրդակցություններ. քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր
21:09 - 29 նոյեմբերի, 2023ԵՄ-ն լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով ՀՀ ԶՈՒ-ին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը
20:57 - 29 նոյեմբերի, 2023Ինչու է հանքարդյունաբերությունը անկում ապրում. պատժամիջոցներից մինչև անվտանգություն |hetq.am|
20:43 - 29 նոյեմբերի, 2023ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
20:40 - 29 նոյեմբերի, 2023Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
20:23 - 29 նոյեմբերի, 2023Երևանի ևս 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն. Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագրեր են ստորագրվել
19:49 - 29 նոյեմբերի, 2023Կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը
19:17 - 29 նոյեմբերի, 2023Անահիտ Մանասյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
18:21 - 29 նոյեմբերի, 2023Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանմանն ուղղված միջոցառումները
22:40 - 29 նոյեմբերի, 2023Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ
22:16 - 29 նոյեմբերի, 2023Հայ-բրիտանական պաշտպանական ռազմավարական խորհրդակցություններ. քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր
21:09 - 29 նոյեմբերի, 2023ԵՄ-ն լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով ՀՀ ԶՈՒ-ին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը
20:57 - 29 նոյեմբերի, 2023Ինչու է հանքարդյունաբերությունը անկում ապրում. պատժամիջոցներից մինչև անվտանգություն |hetq.am|
20:43 - 29 նոյեմբերի, 2023ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
20:40 - 29 նոյեմբերի, 2023Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
20:23 - 29 նոյեմբերի, 2023Երևանի ևս 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն. Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագրեր են ստորագրվել
19:49 - 29 նոյեմբերի, 2023Կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը
19:17 - 29 նոյեմբերի, 2023Անահիտ Մանասյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
18:21 - 29 նոյեմբերի, 2023