Ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարել. հիմա ՀՀ ողջ ինքնիշխան տարածքն է դարձել ՀՀ հարևանի թիրախը։ Շարունակական ատելությունը, ռազմական հռետորաբանությունը՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, ԱՄՆ և ԵՄ կողմից կազմակերպված հանդիպումներին մասնակցելու մերժումը ի ցույց են դնում, որ Ադրբեջանն անկեղծորեն շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ: [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան]
Հայաստանը չի մասնակցել Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպմանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ |armeniasputnik.am|
Ռուսաստանի Գերագույն դատարանը ԼԳԲՏ շարժումը ճանաչել է ծայրահեղական և արգելել դրա գործունեությունը ՌԴ տարածքում։ Արդարադատության նախարարությունը նախկինում ԼԳԲՏ շարժումն արգելելու հայց էր ներկայացրել։ Ինչպես նշվում է հայցում, Ռուսաստանի Դաշնության տարածքում շարժման գործունեության մեջ հայտնաբերվել են ծայրահեղական կողմնորոշման տարբեր նշաններ և դրսևորումներ, այդ թվում՝ սոցիալական և կրոնական ատելության հրահրում։ |tass.ru|
Արարատ Միրզոյանը Սկոպյեում հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Արարատ Միրզոյանը ռուսական կողմին ևս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության և իրականացրած քայլերի վերաբերյալ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումն ավարտվել է: Կողմերը համաձայնեցրել են նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը: Կողմերը պայմանավորվել են սկսել համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև համաձայնության են եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը: Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: [ՀՀ ԱԳՆ]
Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ։ Նրանք այնտեղից ասել են, որ իրենց առողջական վիճակը նորմալ է, խոշտանգումների չեն ենթարկվել։ [Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյան] |azatutyun.am|
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Բրյուսովի համալսարանի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանի նկատմամբ։ Ակոպյանը, անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից ընդունել է քննություններ ու նշանակել դրական գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը: [ՀՀ գլխավոր դատախազություն]
Սամվել Շահրամանյանն այս պահին բանակցություններ չի վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Եթե բանակցություն լիներ, Արցախի նախագահի աշխատակազմը համապատասխան հայտարարությամբ հանդես կգար, թաքցնելու որևէ բան չկա։ «Ազատության» հետ զրույցում նշել է Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։
ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից, մասնավորապես՝ Վրաստանից ավտոմեքենաների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում մաքսազերծման համար ՀՀ կառավարությունը մինչև ս․թ․ դեկտեմբերի 31-ը նախատեսում է փոխհատուցում․ 40% չափով՝ մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպարտային միջոցների մասով, 70% չափով՝ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպարտային միջոցների մասով։ Արդեն 2024թ․ հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները նշված տրանսպորտային միջոցը ՀՀ ժամանակավորապես ներմուծելու համար պարտավորված կլինեն մաքսատուրքի և հարկերի չափով գումարը վճարել մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին, որը նրանց կվերադարձվի տվյալ ավտոմեքենան վերաարտահանելիս։
Այս պահին, ըստ պաշտոնական տվյալների, Բաքվում պահվում է 55 հայ, այդ թվում՝ 6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական եւ զինվորական գործիչ, որոնք համարվում են քաղբանտարկյալներ: [Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանույշ Սահակյան] |aravot.am|
ՔՊ-ն Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել
23:15 - 30 նոյեմբերի, 2023ԵՄ կողմը վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը
22:43 - 30 նոյեմբերի, 2023ՀՀ և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին առնչվող հարցեր
21:52 - 30 նոյեմբերի, 2023Օտարերկրացի տղամարդուն ստիպել են հանել հայկական զինվորական բաճկոնը. ՄԻՊ
21:25 - 30 նոյեմբերի, 2023Ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարել, հիմա էլ ՀՀ-ն է դարձել հարևանի թիրախը․ Միրզոյան
21:15 - 30 նոյեմբերի, 2023Հայաստանը չի մասնակցել Սկոպյեում կայացած ՀԱՊԿ աշխատանքային հանդիպմանը |armeniasputnik.am|
20:45 - 30 նոյեմբերի, 2023ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա |1lurer.am|
20:15 - 30 նոյեմբերի, 2023Քննարկվել են հայ-լեհական երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր
19:59 - 30 նոյեմբերի, 2023ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու |azatutyun.am|
18:58 - 30 նոյեմբերի, 2023ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների և սովորողների աջակցության ծրագրերը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
18:36 - 30 նոյեմբերի, 2023ՔՊ-ն Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել
23:15 - 30 նոյեմբերի, 2023ԵՄ կողմը վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը
22:43 - 30 նոյեմբերի, 2023ՀՀ և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին առնչվող հարցեր
21:52 - 30 նոյեմբերի, 2023Օտարերկրացի տղամարդուն ստիպել են հանել հայկական զինվորական բաճկոնը. ՄԻՊ
21:25 - 30 նոյեմբերի, 2023Ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարել, հիմա էլ ՀՀ-ն է դարձել հարևանի թիրախը․ Միրզոյան
21:15 - 30 նոյեմբերի, 2023Հայաստանը չի մասնակցել Սկոպյեում կայացած ՀԱՊԿ աշխատանքային հանդիպմանը |armeniasputnik.am|
20:45 - 30 նոյեմբերի, 2023ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա |1lurer.am|
20:15 - 30 նոյեմբերի, 2023Քննարկվել են հայ-լեհական երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր
19:59 - 30 նոյեմբերի, 2023ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու |azatutyun.am|
18:58 - 30 նոյեմբերի, 2023ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների և սովորողների աջակցության ծրագրերը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
18:36 - 30 նոյեմբերի, 2023