2024թ. փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցել ԱՄԷ տարածքով առանց մուտքի վիզայի և վճարի։ ՀՀ քաղաքացու անձնագիրը պետք է վավերական լինի նվազագույնը 6 ամիս՝ հաշված ԱՄԷ ժամանելու օրվանից։ՀՀ քաղաքացիներին թույլատրվելու է գտնվել Արաբական Միացյալ էմիրությունների տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով՝ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում։ [ՀՀ ԱԳՆ]
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Թուրքիա։ Սպասվում են հանդիպումներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հաքան Ֆիդանի հետ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «խաղաղության պայմանագիր» փաստաթուղթը Բաքվի սպառնալիքի տակ է պատրաստված։ Փաստաթուղթը չպետք է անվանել «խաղաղության», քանի որ խաղաղության հետ այն որևէ առնչություն չունի։ Դրանից Հայաստանը որևէ բան ձեռք չի բերում, մեզ համար դրական կետ չկա։ Ընդամենն Ադրբեջանը մինչ այս ագրեսիայի հետևանքով ձեռք բերածն ամրագրում է և, ըստ էության, պատրաստում է նոր հարձակումներ Հայաստանի նկատմամբ։ Մենք ծանոթ ենք այդ փաստաթղթին, այն Հայաստանի համար նոր կապիտուլյացիայի փաստաթուղթ է։ [«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան] |tert.am|
ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանին ազատել է Արմավիրի մարզպետի պաշտոնից։
ՀՌՀ նախագահն ընդունել է «Радио Sputnik» ընկերության պատվիրակությանը՝ «ՏՈՍՊԱ»-ի լիցենզիայի գործողությունը 30 օրով կասեցնելու առթիվ: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ որոշման վերաբերյալ ռուսական կողմի արձագանքները զարմանք են առաջացնում և չեն համապատասխանում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ոգուն: Նա ռուսաստանցի գործընկերներին ասել է, որ «ՏՈՍՊԱ»-ի լիցենզիայի գործողության վերականգնման համար դեռևս նախադրյալներ չկան, քանի որ, ո՛չ «ՏՈՍՊԱ»-ն, ո՛չ «Радио Sputnik»-ը «Пятница с Тиграном Кеосаяном» հաղորդաշարի բովանդակության վերաբերյալ պաշտոնական տեսակետ չեն արտահայտել: Ընկերության գլխավոր խմբագիր Վիշինսկին հայտնել է, որ հետագայում «Sputnik Армения»-ն խմբագրական քաղաքականությունը մշակելու և իրականացնելու է՝ հիմքում ունենալով ՀՀ օրենսդրությունը և ինքնիշխան պետությունների դաշնակցային, փոխհարգալից համագործակացությունը:
Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատման առիթ դարձած Վանաձորի դպրոցների մարզադահլիճները կառուցել է «Տաշիր» գրուպի նախագահ Սամվել Կարապետյանի հետ կապվող՝ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ն։ Այս ընկերությունը Լոռու մարզում 5 դպրոցի մարզադահլիճ է կառուցել, որոնցից երկուսը՝ Վանաձորում, մյուսները՝ Ստեփանավանում, Վարդաբլուրում և Ագարակում։ 2016 թ․-ին հիմնադրված «Տ-Քնսթրաքշն» ՓԲ ընկերության առաջին բաժնետերը եղել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն, որը պատկանում է խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին։ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի բաժնետոմսերը 2021 թ․-ից պատկանում են Տաշիր համայնքի Լեռնահովիտ բնակավայրում հաշվառված Արմեն Կարապետյանին։ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի բաժնետեր Արմեն Կարապետյանը «Հետք»-ի հարցերին ի պատասխան հայտնել է, որ վարչապետի արձանագրած թերությունները պետք է իրենք շտկեն։|hetq.am|
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 251 մլն դրամ փողերի լվացում կատարելու համար։ Ավելի վաղ Հայկազ Բաղմանյանին մեղադրանք էր ներկայացվել նաև հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամտի վերաբերյալ տվյալները թաքցնելու համար (5 դրվագ): [ՀՀ գլխավոր դատախազություն]
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքի գործով 3 մեղադրյալ կա, բոլորը կալանավորված են: «Այս վարույթը, կարելի է ասել, ամբողջությամբ բացահայտվել է: Մենք ունենք նաև պատվիրատու անձին, ում համար նկարահանվել են այդ տեսանյութերը, նա ևս ունի համապատասխան դատավարական կարգավիճակ: Նաև բացահայտվել է այն անձը, որը ի սկզբանե տարածել է այդ բովանդակությամբ տեսանյութը, նա ևս ունի մեղադրյալի կարգավիճակ»,- «Լուրեր»-ին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Պատվիրատուն կալանավայրից է: Երեխայի հայրն այս գործով որևէ կարգավիճակ չունի: Եվ կատարողը, և պատվիրատուն, և հրապարակողը բացահայտված են: |armenpress.am|
ՀՀ ոստիկանության աշխատակիցների մոտ 40%-ը ձախողել է ընդհանուր բաժնի թեստավորման փուլը (ոստիկաններն անվանում են այն «IQ թեստ»՝ խմբ.). Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՆԳՆ-ից։ 2023թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ ատեստավորմանը մասնակցել է ոստիկանության 1123 ծառայող, որոնցից բոլոր փուլերը հաղթահարել են 190-ը: Եվս 3 աշխատակիցների ատեստավորումն ընթացքի մեջ է։ ՆԳՆ-ից հայտնել են, որ ընդհանուր բաժնի թեստավորման փուլը չի կարողացել հաղթահարել 454 մասնակից, ֆիզիկական պատաստականության փուլը՝ 192, կրակային պատրաստականության փուլը՝ 279, իսկ մասնագիտական բաժնի թեստավորման փուլը՝ 8 ծառայող: |armeniasputnik.am|
Ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կառավարության շենքի հարևանությամբ նոր գրասենյակ կունենա։ Հանրապետության 47 հասցեի պետական սեփականություն հանդիսացող երկհարկանի շենքում մի քանի ամիս է՝ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, դրանք ավարտական փուլում են։ 843 քմ մակերես ունեցող շենքը ՔՊ-ն վարձակալել է 2022 թ․-ին։ Կուսակցության գլխավոր գրասենյակն այժմ տեղակայված է Սայաթ-Նովա պողոտայի վերջնամասում։ Վարձակալված տարածքում տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակն էր։ Այդ շենքի հետնամասում՝ Մելիք Ադամյան փողոցում է տեղակայված «Հանրապետական» կուսակցության կենտրոնական գրասենյակը։ ՔՊ-ի նոր գրասենյակի հարևանությամբ գտնվում է նաև ՀՅԴ-ի գրասենյակը։ Պետգույքի կառավարման կոմիտեից խոստացել են վարձակալության պայմանագրի արժեքի մասին տեղեկությունը տրամադրել գրավոր հարցմամբ։ Այդուհանդերձ դեռևս 2020թ․-ին նույն տարածքը Կոմիտեն վարձակալության էր տրամադրում ամսական 4 միլիոն 448 հազար դրամով։ |hetq.am|
Ֆրանսիայի դեսպանը հայերենով շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ
22:33 - 05 հունվարի, 2024Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կկարողանան այցելել ԱՄԷ առանց մուտքի վիզայի՝ առավելագույնը 90 օր ժամկետով
22:02 - 05 հունվարի, 2024Էնթոնի Բլինքենը ժամանել է Թուրքիա
21:30 - 05 հունվարի, 2024Արցախի թեմի առաջնորդի ձեռամբ Սուրբ Գայանե եկեղեցում ճրագալույցի պատարագ մատուցվեց, ներկա էին Սամվել Շահրամանյանն ու Գարեգին Բ-ն |tert.am|
21:02 - 05 հունվարի, 2024Փաստաբան չհանդիսացող անձը մի շարք քաղաքացիներից խաբեությամբ տարբեր չափերի հափշտակություն է կատարել․ նախաքննությունն ավարտվել է
20:57 - 05 հունվարի, 2024Խաղաղության պայմանագրով Հայաստանը որևէ բան ձեռք չի բերում, դրանով Բաքուն նոր հարձակման է նախապատրաստվում. Իշխան Սաղաթելյան |tert.am|
20:48 - 05 հունվարի, 202419։50-ի դրությամբ հանրապետության մի շարք տարածքներում ձյուն է տեղում
20:21 - 05 հունվարի, 2024Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգ ներդնելու նպատակով հայտատուների ընտրության փուլը
19:57 - 05 հունվարի, 2024ԲՏԱ նախարարը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը քննարկել են համագործակցության հնարավորությունները
19:24 - 05 հունվարի, 2024Նիկոլ Փաշինյանը Սուրբ Ծնունդը կրկին շնորհավորել է Սաղմոսով
18:28 - 05 հունվարի, 2024Ֆրանսիայի դեսպանը հայերենով շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ
22:33 - 05 հունվարի, 2024Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կկարողանան այցելել ԱՄԷ առանց մուտքի վիզայի՝ առավելագույնը 90 օր ժամկետով
22:02 - 05 հունվարի, 2024Էնթոնի Բլինքենը ժամանել է Թուրքիա
21:30 - 05 հունվարի, 2024Արցախի թեմի առաջնորդի ձեռամբ Սուրբ Գայանե եկեղեցում ճրագալույցի պատարագ մատուցվեց, ներկա էին Սամվել Շահրամանյանն ու Գարեգին Բ-ն |tert.am|
21:02 - 05 հունվարի, 2024Փաստաբան չհանդիսացող անձը մի շարք քաղաքացիներից խաբեությամբ տարբեր չափերի հափշտակություն է կատարել․ նախաքննությունն ավարտվել է
20:57 - 05 հունվարի, 2024Խաղաղության պայմանագրով Հայաստանը որևէ բան ձեռք չի բերում, դրանով Բաքուն նոր հարձակման է նախապատրաստվում. Իշխան Սաղաթելյան |tert.am|
20:48 - 05 հունվարի, 202419։50-ի դրությամբ հանրապետության մի շարք տարածքներում ձյուն է տեղում
20:21 - 05 հունվարի, 2024Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգ ներդնելու նպատակով հայտատուների ընտրության փուլը
19:57 - 05 հունվարի, 2024ԲՏԱ նախարարը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը քննարկել են համագործակցության հնարավորությունները
19:24 - 05 հունվարի, 2024Նիկոլ Փաշինյանը Սուրբ Ծնունդը կրկին շնորհավորել է Սաղմոսով
18:28 - 05 հունվարի, 2024