Հունվարի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանն հունվարի 7-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 8-10-ի գիշերը աստիճանաբար նույնքան կբարձրանա։ [Փրկարար ծառայություն]
Նախանձախնդիր լինենք հայրենի պետության հզորացմանը և համախմբվենք միասին՝ մեր ողջ ներուժով կասեցնելու համար Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ոտնձգությունները։ Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում՝ ամենայն ջանք ի գործ դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար։ [Կաթողիկոս Գարեգին Բ-ի պատգամը` Սուրբ ծննդյան և աստվածահայտնության տոնի առթիվ]
Մինչև փետրվարի 15-ը, ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ 🚚 Տիգրանաշենի ոլորանները (մերկասառույց) և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Մաստարա-Լանջիկ և Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Աշոցքի տարածաշրջանում բուք է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ [Փրկարար ծառայություն]
2024թ. փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցել ԱՄԷ տարածքով առանց մուտքի վիզայի և վճարի։ ՀՀ քաղաքացու անձնագիրը պետք է վավերական լինի նվազագույնը 6 ամիս՝ հաշված ԱՄԷ ժամանելու օրվանից։ՀՀ քաղաքացիներին թույլատրվելու է գտնվել Արաբական Միացյալ էմիրությունների տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով՝ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում։ [ՀՀ ԱԳՆ]
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Թուրքիա։ Սպասվում են հանդիպումներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հաքան Ֆիդանի հետ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «խաղաղության պայմանագիր» փաստաթուղթը Բաքվի սպառնալիքի տակ է պատրաստված։ Փաստաթուղթը չպետք է անվանել «խաղաղության», քանի որ խաղաղության հետ այն որևէ առնչություն չունի։ Դրանից Հայաստանը որևէ բան ձեռք չի բերում, մեզ համար դրական կետ չկա։ Ընդամենն Ադրբեջանը մինչ այս ագրեսիայի հետևանքով ձեռք բերածն ամրագրում է և, ըստ էության, պատրաստում է նոր հարձակումներ Հայաստանի նկատմամբ։ Մենք ծանոթ ենք այդ փաստաթղթին, այն Հայաստանի համար նոր կապիտուլյացիայի փաստաթուղթ է։ [«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան] |tert.am|
ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանին ազատել է Արմավիրի մարզպետի պաշտոնից։
ՀՌՀ նախագահն ընդունել է «Радио Sputnik» ընկերության պատվիրակությանը՝ «ՏՈՍՊԱ»-ի լիցենզիայի գործողությունը 30 օրով կասեցնելու առթիվ: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ որոշման վերաբերյալ ռուսական կողմի արձագանքները զարմանք են առաջացնում և չեն համապատասխանում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ոգուն: Նա ռուսաստանցի գործընկերներին ասել է, որ «ՏՈՍՊԱ»-ի լիցենզիայի գործողության վերականգնման համար դեռևս նախադրյալներ չկան, քանի որ, ո՛չ «ՏՈՍՊԱ»-ն, ո՛չ «Радио Sputnik»-ը «Пятница с Тиграном Кеосаяном» հաղորդաշարի բովանդակության վերաբերյալ պաշտոնական տեսակետ չեն արտահայտել: Ընկերության գլխավոր խմբագիր Վիշինսկին հայտնել է, որ հետագայում «Sputnik Армения»-ն խմբագրական քաղաքականությունը մշակելու և իրականացնելու է՝ հիմքում ունենալով ՀՀ օրենսդրությունը և ինքնիշխան պետությունների դաշնակցային, փոխհարգալից համագործակացությունը:
Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատման առիթ դարձած Վանաձորի դպրոցների մարզադահլիճները կառուցել է «Տաշիր» գրուպի նախագահ Սամվել Կարապետյանի հետ կապվող՝ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ն։ Այս ընկերությունը Լոռու մարզում 5 դպրոցի մարզադահլիճ է կառուցել, որոնցից երկուսը՝ Վանաձորում, մյուսները՝ Ստեփանավանում, Վարդաբլուրում և Ագարակում։ 2016 թ․-ին հիմնադրված «Տ-Քնսթրաքշն» ՓԲ ընկերության առաջին բաժնետերը եղել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն, որը պատկանում է խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին։ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի բաժնետոմսերը 2021 թ․-ից պատկանում են Տաշիր համայնքի Լեռնահովիտ բնակավայրում հաշվառված Արմեն Կարապետյանին։ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի բաժնետեր Արմեն Կարապետյանը «Հետք»-ի հարցերին ի պատասխան հայտնել է, որ վարչապետի արձանագրած թերությունները պետք է իրենք շտկեն։|hetq.am|
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 251 մլն դրամ փողերի լվացում կատարելու համար։ Ավելի վաղ Հայկազ Բաղմանյանին մեղադրանք էր ներկայացվել նաև հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամտի վերաբերյալ տվյալները թաքցնելու համար (5 դրվագ): [ՀՀ գլխավոր դատախազություն]
Լուիս Օկամպոյին ՀՀ նախագահի անունից երախտագիտության մեդալ է շնորհվել
20:05 - 06 հունվարի, 2024Լրագրողական կազմակերպությունները՝ կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրայինի եթերով չհեռարձակելու մասին
19:06 - 06 հունվարի, 2024Հայաստան-Ադրբեջան սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկությունն ուժի մեջ է. ՀՀ ԱԳՆ |armeniasputnik.am|
17:43 - 06 հունվարի, 2024Մենք տեղեկություններ չունենք՝ չհաստատված 80 գերիներն այս պահին ո՞ղջ են, թե մահացած․ դրանք միտումնավոր թաքցնում է ադրբեջանական կողմը․ Սիրանուշ Սահակյան |aravot.am|
17:05 - 06 հունվարի, 2024Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաներին միասնության կոչ է արել և ցավակցել Իրանին |tert.am|
16:57 - 06 հունվարի, 2024«Ավինյանի լիազորությունների ապօրինի ստանձնման հարցը հայտնվել է ՀՀ վերաքննիչ դատարանում»․ ավագանու ընդդիմադիր անդամ
16:41 - 06 հունվարի, 2024Թուրքիայի արտգործնախարարը Բլինքենի հետ քննարկել է Գազայում տիրող իրավիճակը |armenpress.am|
16:36 - 06 հունվարի, 2024Պետբյուջեից ֆինանսավորվող ծրագրերում որևէ թերություն անընդունելի է. Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացվող ծրագրերին
15:42 - 06 հունվարի, 2024Ռազմական ոստիկանությունը կոչ է անում զորակոչի ընթացքում զերծ մնալ ապօրինի գործողություններից
15:33 - 06 հունվարի, 2024Գերմանիայի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր ու վիրավորներ |tert.am|
15:31 - 06 հունվարի, 2024Լուիս Օկամպոյին ՀՀ նախագահի անունից երախտագիտության մեդալ է շնորհվել

15:31 - 06 հունվարի, 2024