Զրուցակիցները հանգամանալից քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում համատեղ սերտ փոխգործակցության հեռանկարներին։ Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ։ [ՀՀ ԱԳՆ]
Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ուղղությունների շուրջ: |armenpress.am|
Պաշտոնական Մոսկվան հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ, քննադատել այդ ընտրական գործընթացների վերաբերյալ բացասական գնահատականները: Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել է՝ «ռուսական կողմը հավատարիմ է Ադրբեջանի հետ դաշնակցային և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ ակտիվ համատեղ աշխատանքին, ներառյալ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրագործման ուղղությամբ»։ |azatutyun.am|
ՀՀ ԱԳ նախարարը ժամանել է Ֆրանսիա: Փարիզում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հանդիպումը: [ՀՀ ԱԳՆ]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առիթով․ «Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում կարևոր և պատասխանատու այդ առաքելությունն ի շահ Վրաստանի և վրացի ժողովրդի ծառայեցնելու գործում: Բարեկամ Վրաստանի հետ բազմոլորտ համագործակցության զարգացումն ու խորացումը Հայաստանի Կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։Հավատացած եմ, որ Հայաստան և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր հորիզոններ է բացահայտելու բոլոր ոլորտներում երկկողմ գործակցությունն առավել ընդլայնելու համար»:
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու նոր անդամների անունները, որոնք կփոխարինեն մանդատից զրկված 3 անդամներին: Մանդատները տրվել են «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից՝ Արմենակ Բախշիի Դանիելյանին և Սուսաննա Գրիգորի Մելիքյանին, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցությունից՝ Արամ Վարոսի Մանուկյանին։
Բաքվի համար ռազմական ցանկացած գործողություն ավարտված է, քանի որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Հաջիևը գերմանական ZDF-ին տված հարցազրույցում անդրադառնալով անցած տարեվերջին Իլհամ Ալիևը հայտարարությանը, որ ՀՀ հարավային շրջանները համարում է ադրբեջանական և հարցին, թե Ալիևի նպատակը Հայաստանից տարածքներ գրավե՞լն է, Հաջիևը պատասխանել է, թե Ալիևն «այլ բան է նկատի ունեցել»։ «Ադրբեջանցիները երկար ժամանակ ապրել են Հայաստանի ներկայիս տարածքում։ Խոսքը միջանձնային շփումների մասին է։ Ադրբեջանցիները նույնպես պետք է իրավունք ունենան այցելել այս տարածք, օրինակ՝ մշակութային վայրեր և գերեզմանատներ։ Սա չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ», - ասել է Հաջիևը։ Ճշտող հարցին, թե Ադրբեջանում քննարկվո՞ւմ է Հայաստանին ռազմական հարված հասցնելու տարբերակը, նա պատասխանել է՝ Բաքվի համար ռազմական ցանկացած գործողություն ավարտված է։|azatutyun.am|
Հայաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է փոխանցել Ուկրաինային։ Փետրվարի 8-ին «Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալ» ազգային ռազմաբժշկական կենտրոնին ընդհանուր առմամբ փոխանցվել է մոտ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ։ Նախորդ հումանիտար օգնությունը այս տարվա փետրվարի 1-ին փոխանցվել էր Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալ։ Հաջորդը տրամադրվելու է Խարկովի հիվանդանոցներից մեկին։[Ուկրաինայում ՀՀ դեսպանություն]
Րոպեներ առաջ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհել Երևանին: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ «Հայաստանի մայրաքաղաքում սպասվում է ավելի քան հիսուն պատվիրակություն, շուրջ չորս հազար մասնակից»,- մասնավորապես գրել է Հարությունյանը:
Երեկ՝ փետրվարի 7-ին «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի փաստաբան Գոռ Օհանյանը և ընկերության աշխատակից Լիլի Մկրյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դիմել են Վերաքննիչ դատարան իրենց վստահորդների կալանքի որոշումը բողոքարկելու համար։ Այս մասին հայտնում են բողոքը ներկայացրած փաստաբանները։
ՌՈ պետն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ
22:00 - 09 փետրվարի, 2024Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր
21:50 - 09 փետրվարի, 2024Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր |armenpress.am|
21:38 - 09 փետրվարի, 2024Մոսկվան ողջունում է Ալիևի վերընտրվելը, քննադատում ընտրությունների վերաբերյալ բացասական գնահատականները |azatutyun.am|
21:24 - 09 փետրվարի, 2024Փարիզում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի հանդիպումը
20:27 - 09 փետրվարի, 2024ՍԱՏՄ-ն թիրախային վերահսկողություն է իրականացնում տոնական օրերին ընդառաջ
19:26 - 09 փետրվարի, 2024Բարեկամ Վրաստանի հետ համագործակցության խորացումը Հայաստանի Կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան
19:21 - 09 փետրվարի, 2024ՊՆ-ում հավաք-խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել արատավոր բարքերի դեմ պայքարին
19:19 - 09 փետրվարի, 2024ՔՏՀԱ տեսչական մարմինը թույլատրել է «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի գործունեությունը
19:17 - 09 փետրվարի, 2024Վահան Քերոբյանը հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչների հետ
18:57 - 09 փետրվարի, 2024ՌՈ պետն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ
22:00 - 09 փետրվարի, 2024Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր
21:50 - 09 փետրվարի, 2024Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր |armenpress.am|
21:38 - 09 փետրվարի, 2024Մոսկվան ողջունում է Ալիևի վերընտրվելը, քննադատում ընտրությունների վերաբերյալ բացասական գնահատականները |azatutyun.am|
21:24 - 09 փետրվարի, 2024Փարիզում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի հանդիպումը
20:27 - 09 փետրվարի, 2024ՍԱՏՄ-ն թիրախային վերահսկողություն է իրականացնում տոնական օրերին ընդառաջ
19:26 - 09 փետրվարի, 2024Բարեկամ Վրաստանի հետ համագործակցության խորացումը Հայաստանի Կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան
19:21 - 09 փետրվարի, 2024ՊՆ-ում հավաք-խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել արատավոր բարքերի դեմ պայքարին
19:19 - 09 փետրվարի, 2024ՔՏՀԱ տեսչական մարմինը թույլատրել է «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի գործունեությունը
19:17 - 09 փետրվարի, 2024Վահան Քերոբյանը հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչների հետ
18:57 - 09 փետրվարի, 2024