Րոպեներ առաջ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհել Երևանին: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ «Հայաստանի մայրաքաղաքում սպասվում է ավելի քան հիսուն պատվիրակություն, շուրջ չորս հազար մասնակից»,- մասնավորապես գրել է Հարությունյանը:
Երեկ՝ փետրվարի 7-ին «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի փաստաբան Գոռ Օհանյանը և ընկերության աշխատակից Լիլի Մկրյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դիմել են Վերաքննիչ դատարան իրենց վստահորդների կալանքի որոշումը բողոքարկելու համար։ Այս մասին հայտնում են բողոքը ներկայացրած փաստաբանները։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: «Քննարկել ենք նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները և համագործակցությունը, ներառյալ՝ հաղորդակցությունը և էներգետիկան: Առարկայական քննարկումներ ենք անցկացրել նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման վերաբերյալ։ Ողջունում եմ Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելյան գործընթացի շրջանակում եռակողմ հանդիպումը՝ հասնելու կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միշելը: |1lurer.am|
Դատախազությունը ստացել է «Սիներջիի» տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին և նրա աշխատակցուհիներին կալանքից ազատելու համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը, Սպուտնիկ Արմենիային հայտնեցին դատախազությունից: |armeniasputnik.am|
Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում այլընտրանք չունի, այդ դերը մեծ է և եզակի, առաջին հերթին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը։ Այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը Բաքվին և Երևանին խորհրդատվական ծառայություններ է առաջարկում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շրջանակում, քանի որ Մոսկվան տեղագրական նյութեր ունի: «Հուսով ենք, որ Երևանում կգերակշռի այն ըմբռնումը, որ հենց եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է հայ-ադրբեջանական կարգավորման ամենահուսալի ճանապարհը, այլ ոչ թե արտատարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և Եվրամիության ներգրավմանն ուղղված ջանքերը, որոնց գործունեությունն ուղղված է ոչ թե կարգավորմանը աջակցելուն, այլ ՌԴ-ին այդ գործընթացից դուրս մղելուն, Հարավային Կովկասում ուժերի ստեղծված հավասարակշռությունը կոտրելուն և այդպիսով ՌԴ-ի հարևանությամբ անկայունության ևս մեկ օջախ ստեղծելուն»,- նշել է նա:|1lurer.am|
Միջազգային քրեական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի` Հռոմի ստատուտը 124-րդ ստորագրող երկրի, անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը: Տեղի է ունեցել ՀՀ դրոշի բարձրացման արարողությունը։ [ՀՀ ԱԳՆ]
Ռուսաստանի ԿԸՀ-ն հրաժարվեց գրանցել Բորիս Նադեժդինին որպես նախագահի թեկնածու։ Գերատեսչությունը որպես պատճառ է նշել «քաղաքական գործչի թեկնածության օգտին անվավեր ստորագրությունները»։ Նադեժդինը միակ թեկնածուն է, որ հրապարակային քննադատում է Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինային և Պուտինի քաղաքականությունը։ Այսպիսով Ռուսաստանի ԿԸՀ-ն գրանցել է ընդամենը չորս թեկնածուի, այդ թվում՝ ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին։ ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունը տեղի կունենա 2024 թվականի մարտի 15-ից 17-ը։
Որոշակի փուլում ԱՊՀ հարթակում Երևանի ակտիվության նվազում իսկապես նկատվել է, սակայն ընդհանուր առմամբ տարվա արդյունքները կարելի է դրական համարել՝ հայկական կողմը միացել է հոկտեմբերին Բիշքեկում կազմակերպության գագաթնաժողովի որոշումների մեծ մասին, աջակցել է 2023թ․ հոկտեմբերի 13-ին Համագործակցության կանոնադրական մարմինների նախորդ տարի ընդունված գրեթե բոլոր համատեղ հայտարարություններին։ Մենք կազմակերպությունում որևէ «պառակտման» նշաններ չենք տեսնում, ընդհակառակը, չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, ԱՊՀ-ի ներսում փոխգործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր ուղղություններով: [ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ ի պատասխան հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է հետևել Մոլդովայի օրինակին և մտածել ԱՊՀ-ից դուրս գալու մասին] |tert.am|
Իլհամ Ալիևը, ըստ նախնական տվյալների, 92,6 տոկոս ձայներով հաղթում է նախագահական արտահերթ ընտրություններում։ Ադրբեջանի ԿԸՀ-ից հայտնել են, որ ժամը 19։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 76,7 տոկոսը (շուրջ 5 միլիոն մարդ): Ալիևին հաղթանակի առթիվ արդեն շնորհավորել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ուզբեկիստանի, Հունգարիայի ղեկավարները։
Հայաստանի Հանրապետության թիվ մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է։ Առանց նրա չկա այս մարմինը, չկա պետություն, չկա բանակ, չկա զինվոր, ոչ մի բան չկա։ Հազար անգամ ներողություն, խոնարհումս մեր հերոսների առաջ․ եռաբլուրը հարկ վճարող քաղաքացու հիմնադրած պանթեոնն է։ [Նիկոլ Փաշինյան] |tert.am| |tert.am|
2027-ի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Երևանում
22:09 - 08 փետրվարի, 2024Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները շնորհավորել են Հայաստանին` Միջազգային քրեական դատարանին անդամակցելու կապակցությամբ
22:05 - 08 փետրվարի, 20242023 թ. պաշտպանության նախարարությունը ստացել է տեղեկություն տրամադրելու 775 գրավոր հարցում
22:03 - 08 փետրվարի, 2024Մանվել Ավետիսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից
21:02 - 08 փետրվարի, 2024Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտու զորամասերում
20:30 - 08 փետրվարի, 2024Դեսպան Հարությունյանը ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
20:29 - 08 փետրվարի, 2024«Սիներջիի» ղեկավարի ու աշխատակցի փաստաբանները դիմել են Վերաքննիչ դատարան
20:00 - 08 փետրվարի, 2024Ամփոփվել են 2023 թ. ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործունեության արդյունքները
19:56 - 08 փետրվարի, 2024Ողջունում եմ Բաքվի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելյան գործընթացը. Միշելը շնորհավորել է Ալիևին |1lurer.am|
19:25 - 08 փետրվարի, 2024«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը
19:09 - 08 փետրվարի, 20242027-ի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Երևանում

19:09 - 08 փետրվարի, 2024