ՀՀ հարատեւության, անվտանգության եւ հարաբերությունների հիմքում պետք է լինի վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը՝ և՛ ներքին առումով, և՛ արտաքին առումով․ Նիկոլ Փաշինյան «Ի՞նչ է նշանակում վարվող քաղաքականությունների լեգիտիմություն․ դա շատ բազմաշերտ հարց է, բայց ես նկատի ունեմ, թե որն է ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը: Մենք շատ հստակ եւ աներկբա պետք է հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը եւ մենք մեր քաղաքականությունները վարում ենք հենց այդ հենքի վրա։ 1991 թ. ի վեր գոյություն ունեցող իրավական փաստաթղթերի մեջ հենց այսպես էլ արձանագրված է։ Այն փաստաթղթերի մասին է խոսքը, որոնց նպատակը եղել է ՀՀ տարածքի արտահայտումը, սակայն սոցիալ-հոգեբանական առումով և ընդհանրապես շատ առումներով մեր ընկալումը միշտ չէ, որ այդպիսին է եղել»,- ՔՊ նախաձեռնող նիստին նշել է Փաշինյանը։
Թե ինչպես կարող են վնասված ոսկորին փոխարինող իմպլանտներն «անհետանալ», ինչ են արհեստական մկանները, ինչ կապ ունի օրիգամին նյութագիտության հետ, և ինչու է կմախքն աշխարհին նայում վարդագույն ակնոցով։ Այս անգամ «Ինֆոքոմի» թիմը եղել է Եռաչափ տպագրության հետազոտական լաբորատորիայից ներս։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը Միրոզյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Փարիզի անվերապահ, ամբողջական և մշտական հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանը: Նախարարներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումներին: Սեժուրնեն վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին։ Արդարացի և տևական խաղաղությունը հնարավոր է միայն միջազգային իրավունքը, երկու երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը հարգելու դեպքում։ [Ֆրանսիայի ԱԳՆ]
Հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասերկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության մեքենան։ Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: [ՆԳՆ փրկարար ծառայություն]
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում համատեղ սերտ փոխգործակցության հեռանկարներին։ Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ։ [ՀՀ ԱԳՆ]
Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ուղղությունների շուրջ: |armenpress.am|
Պաշտոնական Մոսկվան հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ, քննադատել այդ ընտրական գործընթացների վերաբերյալ բացասական գնահատականները: Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել է՝ «ռուսական կողմը հավատարիմ է Ադրբեջանի հետ դաշնակցային և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ ակտիվ համատեղ աշխատանքին, ներառյալ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրագործման ուղղությամբ»։ |azatutyun.am|
ՀՀ ԱԳ նախարարը ժամանել է Ֆրանսիա: Փարիզում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հանդիպումը: [ՀՀ ԱԳՆ]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առիթով․ «Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում կարևոր և պատասխանատու այդ առաքելությունն ի շահ Վրաստանի և վրացի ժողովրդի ծառայեցնելու գործում: Բարեկամ Վրաստանի հետ բազմոլորտ համագործակցության զարգացումն ու խորացումը Հայաստանի Կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։Հավատացած եմ, որ Հայաստան և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր հորիզոններ է բացահայտելու բոլոր ոլորտներում երկկողմ գործակցությունն առավել ընդլայնելու համար»:
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու նոր անդամների անունները, որոնք կփոխարինեն մանդատից զրկված 3 անդամներին: Մանդատները տրվել են «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից՝ Արմենակ Բախշիի Դանիելյանին և Սուսաննա Գրիգորի Մելիքյանին, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցությունից՝ Արամ Վարոսի Մանուկյանին։
ՀՀ հարատևության, անվտանգության հիմքում պետք է լինի վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը. Նիկոլ Փաշինյան
22:41 - 10 փետրվարի, 2024Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հրաժարական է տվել |1lurer.am|
21:30 - 10 փետրվարի, 2024Կմշակվի հանրային իրազեկման քարոզարշավների նախագծման և իրականացման ձեռնարկի նախագիծ
20:16 - 10 փետրվարի, 2024Մոսկվան դեմ է Հարավային Կովկասում խառնակչություն մտցնելու փորձերին. ՀՀ-ում ՌԴ դեսպան |armeniasputnik.am|
19:14 - 10 փետրվարի, 2024Դիվերսիֆիկացման միջոցով պետք է նվազեցնենք արտահանման կախվածությունը քաղաքական գործողություններից. Վահան Քերոբյան
18:12 - 10 փետրվարի, 2024Անհետացող իմպլանտներն ու օրիգամի սարքերը. Եռաչափ տպագրության հետազոտական լաբորատորիայից ներս
17:47 - 10 փետրվարի, 2024Եկեղեցիների միջև հարաբերությունների սերտացում. Գարեգին Բ–ն ընդունել է արքեպիսկոպոս Ակսիյին
17:18 - 10 փետրվարի, 2024Անահիտ Մանասյանը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակում քննարկել է ոլորտին առնչվող հարցեր
17:11 - 10 փետրվարի, 2024ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանին՝ Գարնան տոնի կապակցությամբ |armenpress.am|
17:07 - 10 փետրվարի, 2024Հունաստանում Հայաստանի դեսպանության շենքում նշվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-ամյակը
16:49 - 10 փետրվարի, 2024ՀՀ հարատևության, անվտանգության հիմքում պետք է լինի վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը. Նիկոլ Փաշինյան
22:41 - 10 փետրվարի, 2024Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հրաժարական է տվել |1lurer.am|
21:30 - 10 փետրվարի, 2024Կմշակվի հանրային իրազեկման քարոզարշավների նախագծման և իրականացման ձեռնարկի նախագիծ
20:16 - 10 փետրվարի, 2024Մոսկվան դեմ է Հարավային Կովկասում խառնակչություն մտցնելու փորձերին. ՀՀ-ում ՌԴ դեսպան |armeniasputnik.am|
19:14 - 10 փետրվարի, 2024Դիվերսիֆիկացման միջոցով պետք է նվազեցնենք արտահանման կախվածությունը քաղաքական գործողություններից. Վահան Քերոբյան
18:12 - 10 փետրվարի, 2024Անհետացող իմպլանտներն ու օրիգամի սարքերը. Եռաչափ տպագրության հետազոտական լաբորատորիայից ներս
17:47 - 10 փետրվարի, 2024Եկեղեցիների միջև հարաբերությունների սերտացում. Գարեգին Բ–ն ընդունել է արքեպիսկոպոս Ակսիյին
17:18 - 10 փետրվարի, 2024Անահիտ Մանասյանը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակում քննարկել է ոլորտին առնչվող հարցեր
17:11 - 10 փետրվարի, 2024ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանին՝ Գարնան տոնի կապակցությամբ |armenpress.am|
17:07 - 10 փետրվարի, 2024Հունաստանում Հայաստանի դեսպանության շենքում նշվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-ամյակը
16:49 - 10 փետրվարի, 2024