Վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը եւ շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ։ Կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը: [ՀՀ կառավարություն]

Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել իրավապահների կողմից ArmDay.am և Oragir.News կայքերի աշխատակիցների հանդեպ կիրառված բռնությունների առնչությամբ։
Մեր վրդովմունքն ենք արտահայտում հայ-ադրբեջանական շփման գոտում իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ իրավապահների դրսևորած անհիմն ագրեսիվության և սանձարձակության, ոչնչով չարդարացված բռնությունների առնչությամբ։
Մենք վերահաստատում ենք նախորդիվ բարձրաձայնված մեր պահանջները՝ անհապաղ ծառայողական քննություն անցկացնելու և իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ուժային կառույցների՝ լրագրողների նկատմամբ բռնաճնշումների արատավոր պրակտիկան բացառելու վերաբերյալ։

Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել իրավապահների կողմից ArmDay.am և Oragir.News կայքերի աշխատակիցների հանդեպ կիրառված բռնությունների առնչությամբ։ Մեր վրդովմունքն ենք արտահայտում հայ-ադրբեջանական շփման գոտում իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ իրավապահների դրսևորած անհիմն ագրեսիվության և սանձարձակության, ոչնչով չարդարացված բռնությունների առնչությամբ։ Մենք վերահաստատում ենք նախորդիվ բարձրաձայնված մեր պահանջները՝ անհապաղ ծառայողական քննություն անցկացնելու և իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ուժային կառույցների՝ լրագրողների նկատմամբ բռնաճնշումների արատավոր պրակտիկան բացառելու վերաբերյալ։

 Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց: NEWS.am-ի թղթակիցը կառավարության շենքի մոտից հաղորդում է, որ գյուղացիները վրդովված են, ոստիկանները լրագրողներին չեն թողնում, որ առաջանան եւ հարցեր տան կիրանցիներին: Հայտնի չէ, թե ինչ են քննարկել կիրանցիները կառավարությունում:

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների:

[ԵՄ գրասենյակ]

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների: [ԵՄ գրասենյակ]

 Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 26-ի միջադեպի առնչությամբ։ «Ուրբաթ օրը Երևան-Սևան մայրուղուց մի խումբ ոստիկաններ, առանց որևէ օրինական պահանջ ներկայացնելու, թեժացնելով և սադրելով լարված իրավիճակը, իմ նկատմամբ բռնություն են կիրառել, ապօրինաբար զրկել են ազատությունից և ոստիկանական մեքենայով՝ չորս ոստիկանի ուղեկցությամբ տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։ Ճանապարհին ես իմ զարմանքն ու ընդվզումն էի արտահայտում, հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ իրենք իրավունք չունեն ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու և բերման ենթարկելու, սակայն ինձ չէին արձագանքում: Արդեն բաժանմունքում ինձ տեղեկացրեցին, որ ես բերման չեմ ենթարկվել։ Խոսքերն ավելորդ են», - գրել է պատգամավորը։

 NEWS.am-ը, հղում անելով Կիրանցի բնակիչներին, գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպելու է կիրանցիների հետ Երևանում։ Կիրանցի վարչական ղեկավարը Factor.am-ի հետ զրույցում չի հերքել, որ Երևանում վարչապետի հետ հանդիպման առաջարկ ստացել են։ Կամո Շահինյանի խոսքով, դեռ չեն որոշել կգան Երևան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու, թե՝ ոչ։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ փոխանցել են, որ կիրանցիների հետ հնարավոր հանդիպման մասին տեղեկություն չունեն։

Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարով
«Նման բանակցություններ նախատեսվում են մեզ մոտ՝ Ալմաթիում։ Մենք հիմա կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Մենք միայն բարի ծառայություն ենք մատուցում»,- ասել է Սմադիյարովը: |civilnet.am|

Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարով «Նման բանակցություններ նախատեսվում են մեզ մոտ՝ Ալմաթիում։ Մենք հիմա կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Մենք միայն բարի ծառայություն ենք մատուցում»,- ասել է Սմադիյարովը: |civilnet.am|

 ՀՀ ԱԳՆ-ից հաստատում են՝ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։  «Ինչպես հայտնել էինք, կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,- «Լուրերի» հետ զրույցում ասել է ԱԳՆ խոսնակը։ |1lurer.am|

 Պարզվել է, որ Այրում բնակավայրի բնակիչը միջպետական ճանապարհը փակած քաղաքացիներից պահանջել է բացել ճանապարհը և իր վարված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ ընթացել, սակայն մի խումբ անձինք խոչընդոտել են մեքենայի ընթացքը: Ճանապարհը փակած անձինք հարձակվել են «ՈՒԱԶ»-ի վրա, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մեքենային՝ վնասելով դրա տարբեր հատվածները և կոտրելով դիմապակին։Բացի այդ, նշված անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով վնասել է «ՈՒԱԶ»-ի անվադողը: Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել նրանցից 4-ի նկատմամբ։ Նրանցից երեքը կալանավորվել են։  [ՔԿ]

Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի փոխանցմամբ՝ Բլինքենը «գովաբանել է նախագահ Ալիևին» անցյալ շաբաթվա հայտարարության համար, համաձայն որի Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ընդունել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք, և ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար: Պետքարտուղարը Ադրբեջանի նախագահին կոչ է արել պահպանել դինամիկան հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով այդ ջանքերին աջակցելու ԱՄՆ պատրաստակամությունը։

Վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը, շեշտել, որ բոլոր խնդիրներին քաջածանոթ են

Վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը, շեշտել, որ բոլոր խնդիրներին քաջածանոթ են

23:17 - 29 ապրիլի, 2024
Անահիտ Մանասյանն այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց

Անահիտ Մանասյանն այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց

22:54 - 29 ապրիլի, 2024
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

22:49 - 29 ապրիլի, 2024
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ իրավապահների կողմից ArmDay.am և Oragir.News կայքերի աշխատակիցների հանդեպ կիրառված բռնություն մասին

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ իրավապահների կողմից ArmDay.am և Oragir.News կայքերի աշխատակիցների հանդեպ կիրառված բռնություն մասին

22:13 - 29 ապրիլի, 2024
Բլինքենը Ֆիդանի հետ քննարկել է Պաղեստին Պետության ստեղծումը՝ Իսրայելի համար անվտանգության երաշխիքներով
 |1lurer.am|

Բլինքենը Ֆիդանի հետ քննարկել է Պաղեստին Պետության ստեղծումը՝ Իսրայելի համար անվտանգության երաշխիքներով |1lurer.am|

21:04 - 29 ապրիլի, 2024
Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են

Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են

20:46 - 29 ապրիլի, 2024
Գնել Սանոսյանը ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին

Գնել Սանոսյանը ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին

19:45 - 29 ապրիլի, 2024
Ապրիլի 17-29-ին հանրապետությունում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է երբևիցե դիտված պատմական արժեքները

Ապրիլի 17-29-ին հանրապետությունում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է երբևիցե դիտված պատմական արժեքները

19:17 - 29 ապրիլի, 2024
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
 |armenpress.am|

Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը |armenpress.am|

19:16 - 29 ապրիլի, 2024
Մհեր Գրիգորյանը ՀԲ պաշտոնյային է ներկայացրել կարևորագույն ոլորտների զարգացման տեսլականը

Մհեր Գրիգորյանը ՀԲ պաշտոնյային է ներկայացրել կարևորագույն ոլորտների զարգացման տեսլականը

18:50 - 29 ապրիլի, 2024

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Հայ-ռուսական հարաբերությունները, քաղաքական լարվածությունն ու դրա ֆոնին տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանի կարմիր գծերը Հայաստանի հետ հարաբերություններում, ռուսական կողմի հայտարարությունները Հայաստանի մասին, Հայաստանի դեմոնստրատիվ դժգոհությունը ՀԱՊԿ-ից, ռուսական թոքշոուներում Փաշինյանի կերպարը՝ Զելենսկու ու Սահակաշվիլու նմանությամբ, պաշտոնյաների՝ երկու կողմից միմյանց վրա ցեխ շպրտելը, ձախողումները միմյանց գրպանը գցելու Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների փորձերը, Ռուսաստանը՝ Հայաստանի փրկչի կերպարում, Պուտինի հնարավոր ձերբակալությունը Հայաստանում, գնած ու չստացած ռուսական զենքը, Ռուսաստանի մեծ խանդը այլ երկրներից սպառազինության ձեռքբերման հարցում, հայկական ձուն։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանն ու Իրազեկ քաղաքացիների միավորման խմբագիր Վահե Ղուկասյանը։
Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք կենսաբանական գիտությունների դոկտոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ։ - Ծանոթություն - Գիտության, մոլեկուլային կենսաբանության ընտրությունը - Ի՞նչ է մոլեկուլային կենսաբանությունը - «Մարդու գենոմ» ծրագիրը - Մոլեկուլային կենսաբանության գործիքակազմի փոփոխությունը․ ավանդականի ու արհեստական բանականության համատեղումը - Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական խմբերն ու լաբորատորիաները - Մարդու ծերացման վերաբերյալ հետազոտությունները - Ինչպե՞ս են աշխատում COVID-ի ՊՇՌ թեստերը - Ինչպե՞ս պատրաստվեցին COVID-ի հայկական ՊՇՌ թեստերը - COVID-ի հետևանքները, կապը այլ հիվանդությունների հետ -  Հակաբիոտիկների ոչ տեղին օգտագործումը, հակաբիոտիկակայուն բակտերիաների առաջացումը - Քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման հնարավորությունը․ ժառանգական և ոչ ժառանգական քաղցկեղներ - «Պլացեբոյի էֆեկտը» - Գիտության զարգացման «հաջորդ շերտը» - «Բրիտանացի գիտնականները»․ գիտության արդյունքների սխալ, թերի մեկնաբանությունը   - Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վերաբերյալ ուսումնասիրությունները
Հաջորդ կայարանը՝ ակադեմիական քաղաք․ երբ ու ինչպես կկառուցվի քաղաքը

Հաջորդ կայարանը՝ ակադեմիական քաղաք․ երբ ու ինչպես կկառուցվի քաղաքը

Ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքում: Մի քանի ամիս է՝ միայն լսում եմ այս տարածքի մասին կամ լուսանկարներով տեսնում այն։ Այս անգամ որոշում եմ գնալ ու սեփական աչքով տեսնել այն տարածքը, որտեղ Հայաստանի կառավարությունը խոստանում է բարձրագույն կրթության և հետազոտությունների համար լավագույն պայմաններ ապահովել։ Ակադեմիական քաղաքի կառուցումն իրականացվում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների համատեքստում։ Կառավարությունը մտադիր է խոշորացնել պետական բուհերը, դրանց միավորել գիտահետազոտական որոշ կազմակերպություններ։ Արդյունքում ստեղծվելու են 6 համալսարաններ կամ, այսպես կոչված, կլաստերներ։ Դրանցից 4-ը՝ Արվեստների, Տեխնոլոգիական, Կրթական և Սպայական, նախատեսվում է ակադեմիական քաղաք տեղափոխել մինչև 2030 թվականը, իսկ 2-ը՝ Դասականը և Բժշկականը՝ ավելի ուշ։   Թե ինչպիսի կառույցներ են կլաստերները, և ինչ կարգավիճակ են ունենալու բուհերն ու գիտական կազմակերպությունները դրանց ներսում, հայտնի չէ․ այս պահին բուհերի  և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներ են ընթանում, որոնք համակարգում է 2023-ի ապրիլին ստեղծված «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը։   Հանդիպման վայրը՝ «Հայֆիլմ» Աջից՝ Աստղիկ Դանիելյանը, ձախից՝ Արմեն Սիմոնյանը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանին և փորձագետ-ճարտարապետ Աստղիկ Դանիելյանին հանդիպում եմ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում, որտեղից ապագա ակադեմիական քաղաքը մոտ 15 րոպե հեռավորության վրա է։ 20-րդ դարի սկզբին հիմնադրված կինոստուդիան այժմ լքված և ամայի տեսք ունի։ Արմեն Սիմոնյանն ասում է՝ սկզբում նախատեսվում էր հենց «Հայֆիլմի» տարածքում կառուցել Արվեստների կլաստերը։ Հետո պարզ դարձավ, որ 17-րդ թաղամասին հարող մոտ 700 հեկտար տարածքը բավականին մեծ է, և այնտեղ հնարավոր է տեղավորել նաև այս կլաստերը։ Ի վերջո, որոշվեց «Հայֆիլմ»-ի տարածքում կառուցել կինոարտադրության կենտրոն, որը կլինի Արվեստների կլաստերի մի մասը։ Արվեստների կլաստերում, հիշեցնենք, նախատեսվում է ներառել նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ «Հայֆիլմ»-ի շենքը Աստղիկ Դանիելյանն ասում է, որ այս պահին ակադեմիական քաղաքի հատակագիծը նախագծող գերմանական  gmp International GmbH Architects and Engineers ընկերությունը աշխարհի տարբեր երկրների ուսանողներից գաղափարներ է հավաքում այն մասին, թե ինչպիսին պիտի լինի ստեղծվելիք կինոարտադրության կենտրոնը։ Նախաձեռնությանը մասնակցում են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները։   Հիմնական փոխադրամիջոցը լինելու է գնացքը «Հայֆիլմ»-ից միասին ճանապարհ ենք ընկնում դեպի ակադեմիական քաղաքի տարածք։ Հասնում ենք երկաթգծի մոտ, որը ծառայում է բեռնատար գնացքներով հանքարդյունաբերական բեռներ տեղափոխելու համար։ Երկաթգիծն անցնում է հենց ակադեմիական քաղաքի տարածքով՝ բաժանելով ապագա քաղաքը երկու մասի։ Մեզնից մի փոքր ներքև Սպանդարյան կայարանն է։  Մոտենում ենք ապագա քաղաքի տարածքին, մեր դիմաց երկաթգիծն է Գնացքը լինելու է մայրաքաղաք Երևանն ու ակադեմիական քաղաքը կապող հիմնական փոխադրամիջոցը։ Ապրիլի կեսերին կառավարության անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Սասունցի Դավիթ» կայարանից գնացքով ուղևորվել էին ակադեմիական քաղաքի տարածք՝ այնտեղ հասնելով 27 րոպեում։ Քաղաքի կառուցումից հետո այստեղով մարդատար գնացք է անցնելու, իսկ Սպանդարյան կայարանից մի փոքր վերև նոր կայարան է կառուցվելու։ Հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ գնացքները կաշխատեն հերթափոխով․ ցերեկը՝ մարդատարները, գիշերը՝ բեռնատարները։  Թե մարտադար գնացքով Երևանից ինչքան ժամանակում հնարավոր կլինի հասնել ակադեմիական քաղաք, կախված կլինի մի քանի բանից։  «Եթե լավ գնացք լինի, ու երգաթգծերը վերանորոգվեն, 20-22 րոպե կլինի հեռավորությունը»,- ասում է Արմեն Սիմոնյանը։ Քաղաքի հատակագծի վրա դեղին գույնով երևում է երկաթգիծը (նկարը՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի) Նրա խոսքով երկաթգծով հնարավոր կլինի միաժամանակ մեծ քանակով ուղևորներ տեղափոխել։ Բայց այն միակ փոխադրամիջոցը չի լինի․ ակադեմիական քաղաք հասնելու համար կգործի նաև երթուղային տրանսպորտ։ Քաղաքն ընկած է լինելու Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի և Երևանի հատման վայրում, և ճանապարհային ցանցը նախատեսվում է այնպես կառուցել, որ այնտեղ մուտք գործել հնարավոր լինի ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից։ Հիմնադրամի տնօրենն ասում է՝ ճանապարհային ցանցի ստեղծման համար միջազգային գործընկեր են ուզում ներգրավել։  Երկաթգծի ռելսերը Արմեն Սիմոնյանը տրանսպորտային այլ միջոցների՝ մետրոյի կամ տրամվայի մասին հստակ ոչինչ չի նշում, չնայած կառավարությունից եղել են հայտարարություններ, որ քաղաքում մետրո ու տրամվայ է գործելու։ «Չենք կարող լուծումը չապահովել՝ պայմանավորելով դա հնարավոր լուծումներով։ Երկաթգիծը մենք այսօր տեսնում ենք իրատեսական, մեր ժամկետներում հնարավոր լուծում, ուստի շեշտը դնում ենք սրա վրա։ Ճանապարհային ցանցը տեսնում ենք իրատեսական, մեր ժամկետներում հնարավոր լուծում, շեշտը դնում ենք դրա վրա»,- ասում է նա։   Քաղաքը շահագործման է հանձնվելու փուլ առ փուլ Մոտակա ճանապարհով անցնող բեռնատար մեքենաների աղմուկի տակ քայլում ենք երկաթգծի երկայնքով։ Հիմնադրամի տնօրենն ու ճարտարապետը ցույց են տալիս երկաթգծից արևմուտք ընկած հատվածը, որտեղ ապագայում լինելու է Տեխնոլոգիական կլաստերը, դրանից ներքև՝ ստեղծվելիք արհեստական լճից այն կողմ և քաղաքի մյուս հատվածներից մեկուսացած՝ Սպայականը։  Երկաթգծից այնկողմ ընկած է լինելու Տեխնոլոգիական կլաստերը Նայում ենք երկաթգծից աջ, որտեղ էլ լինելու են Արվեստների և Կրթական կլաստերները։ Հետագայում քաղաքն ընդլայնվելու է՝ ներառելով Դասական և Բժշկական կլաստերները։ Ակադեմիական քաղաքում նաև ազգային ստադիոն, համերգասրահ, հանրակացարանային ֆոնդ է լինելու։ Նախատեսվում է, որ առաջին 4 կլաստերները  քաղաք են տեղափոխված լինելու 2030-ի դրությամբ։ Մինչ այդ պիտի պատրաստ լինեն երկաթուղին, ճանապարհային ցանցը, հանրակացարանները։ Այս հատվածում լինելու են Արվեստների և Կրթական կլաստերները «Եթե մենք կարողանանք 2028-2029 թթ․ գոնե հանրակացարանային մասն ապահովել, թեկուզ հանրակացարաններում բնակվողները շարունակեն Երևանում մնալ ինչ-որ փուլ․․․ Երբ որ քաղաքը պատրաստ լինի, մենք ուզում ենք, որ կյանք լինի արդեն քաղաքում»,- ասում է Արմեն Սիմոնյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է, օրինակ, Բժշկական կլաստերն ավելի ուշ տեղափոխվելու, Արմեն Սիմոնյանը նշում է․  «Բժշկական կրթության մեջ մեծ դեր ունի հիվանդանոցը։ Մեր գլխավոր հատակագծով նախատեսված է նաև, որ քաղաքն ունենալու է բազմաֆունկցիոնալ մեծ հիվանդանոց, բայց այսօր սարքել այդ հիվանդանոցը միայն համալսարանի համար անարդյունավետ է»։ Դիտարկմանը, թե ինչպես է այս փուլում ստադիոնի կամ համերգասրահի կառուցումն արդյունավետ, իսկ հիվանդանոցինը՝ ոչ, նա պատասխանում է․ «Պայմանական 10 տարի հետո այս տարածքի մոտ, հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը, բնակչության քանակը, նոր մեծ հիվանդանոց է պետք ունենալ։ Երբ որ այդ հիվանդանոցն ունենալու բնական կարիքը կլինի՝ պայմանավորված նաև բնակչության սպասարկման կարիքով, այդ ժամանակ նաև տրամաբանական կլինի ունենալ պայմանականորեն Բժշկական կլաստերն այս տարածքում»։ Իսկ Ազգային ստադիոն կառուցեու գաղափար, ըստ հիմնադրամի տնօրենի, այսպես թե այնպես կար, և ստադիոնը պիտի կառուցվեր։ Արմեն Սիմոնյանը Հարց է առաջանում նաև, թե ինչպես է փուլ առ փուլ տեղափոխությունը կազմակերպվելու, և արդյոք 4 կլաստերների տեղափոխությունից հետո շարունակվող շինարարությունը չի՞ խանգարելու քաղաքի բնակիչներին։ Ի պատասխան այս հարցի՝ Արմեն Սիմոնյանն ասում է՝ նախնական աշխատանքներ կան, որոնք ի սկզբանե ամբողջ տարածքի համար են արվելու, օրինակ՝ ճանապարհային ցանցը։ Մնացած աշխատանքներն իրականացվելու են փուլ առ փուլ, և շինարարությունն այնպես է նախատեսված, որ որևէ հատված պատրաստ լինելուց հետո այն շահագործման հանձնվի, հետո անցնեն մեկ այլ հատվածի։ Դասական ու Բժշկական կլաստերների տարածքն, ըստ նրա, բավականին հեռու է, որ շինարարությունը չխանգարի քաղաքի մնացած հատվածներում բնակվողներին։ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենն ասում է՝ քաղաքի տարածքը կիսաանապատային է, և կանաչապատման մեծ ծավալի աշխատանք պիտի իրականացվի։ Այս պահին հիմնադրամը բանակցում է Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի հետ, որ ինստիտուտի գիտնականներն օգնեն կանաչապատմանը վերաբերող մասնագիտական հարցերով։   Հիմնադրամը համագործակցում է արտասահմանյան համալսարանների հետ Ակադեմիական քաղաքի կլաստերների ստեղծման շուրջ աշխատանքներն ընթանում են արտասահմանյան համալսարանների հետ համագործակցությամբ։ Արվեստների կլաստերի համար հիմնադրամը համագործակցում է Լոնդոնի արվեստների համալսարանի հետ, իսկ Տեխնոլոգիական կլաստերի համար՝ Մյունխենի տեխնիկական համալսարանի։ Մյուս կլաստերների մասով բանակցությունները շարունակվում են։ Արմեն Սիմոնյանն ասում է՝ նպատակ ունեն ներգրավելու առաջատար համալսարանների։ Լոնդոնի արվեստների համալսարանը մի քանի ուղղություններ ունի՝ նորաձևություն, դիզայն, կատարղական արվեստներ և այլն։ Սակայն այնտեղ բացակայում է երաժշական կատարողական ուղղությունը։ Մինչդեռ Հայաստանի ապագա Արվեստների կլաստերում նախատեսվում է ներառել նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ «Մեր պատկերացրած Արվեստների կլաստերն իր մեջ ունենալու է, եթե պայմանական անվանենք, երաժշտական ուսումնական հաստատություն։ Մնացած մասով Լոնդոնի արվեստների համալսարանը համընկնում է։ Նրանք չունեն միայն երաժշտական ուսումնական հաստատության բաղադրիչը։ Ու դրա մասով նաև մտածում ենք այլ խորհրդատու ներգրավել։ Իսկ այն, որ մեր պատկերացրած Արվեստների համալսարանը ոչ միայն գեղարվեստի, թատերական, այլ նաև երաժշտական ուղղություն է ունենալու, նման մոդելներ շատ տեղերում կան»,- ասում է Արմեն Սիմոնյանը՝ չմանրամասնելով, թե «երաժշտական ուսումնական հաստատության» համար ինչ խորհրդատու են ներգրավելու։ Նա նշում է միայն, որ համագործակիցներ այս պահին փնտրում են Մեծ Բրիտանիայում։ Կենտրոնում՝ Աստղիկ Դանիելյանը, նրանից աջ՝ Արմեն Սիմոնյանը Աստղիկ Դանիելյանն էլ հավելում է․ «Ամենակարևոր բաներից մեկը, թե ինչու է Լոնդոնի արվեստների համալսարանը շատ լավ խորհրդատու, այն է, որ միավորման փորձ է ունեցել․ իրարից անկախ մի քանի համալսարան միավորվել են ու դարձել Լոնդոնի արվեստների համալսարան։ 20 տարի անցել է, ու մինչև հիմա դեռ որոշ խնդիրներ են լուծում։ Այսինքն՝ դա պրոցես է, որին նրանք ծանոթ են»։   Նախագծի ժամկետները Ապրիլին gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանելով հարցին, թե երբ առաջին ու վերջին կլաստերները կտեղափոխվեն ակադեմիական քաղաք, նշել էր․ «Սա այն տեսլականն է, որ մենք կունենանք ապագայում։ Գուցե 30-50 տարվա տեսլական, բայց մենք պետք է սկսենք։ Առաջիկա 10 տարվա ընթացքում մենք պետք է ունենանք արդեն համալսարաններ այնտեղ։ ․․․ Ինձ թվում է 5-7 տարի հետո արդեն կկարողանանք առաջին համալսարանները տեղափոխել»։ «Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում էլ ընկերության տնօրենն ու փոխտնօրենը նշել էին, որ սա դիտարկում են 15-20 տարի տևողությամբ նախագիծ։ Արմեն Սիմոնյանը 2030-ի դրությամբ 4 կլաստերների տեղափոխումն իրատեսական է համարում, սակայն, խուսափում է նշել, թե երբ վերջնականապես պատրաստ կլինի ակադեմիական քաղաքը, և այնտեղ տեղափոխված կլինեն նաև Դասական և Բժշկական կլաստերները։  Մուգ կապույտով նշված է Տեխնոլոգիական կլաստերը, փիրուզագույնով՝ Արվեստների, դեղինով՝ Կրթական, շագանակագույնով՝ Սպայական, գազարագույնով՝ Դասական, կանաչով՝ Բժշկական (լուսանկարը՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի) Հարցին, թե ինչու են նախագծող կազմակերպության ներկայացուցիչները նշում 15-20 տարի, նա պատասխանում է․ «Նայած՝ ինչ ենք պատկերացնում՝ ասելով վերջնական ստանալ։ Եթե մենք ակադեմիական քաղաքը պատկերացնում ենք այն միջավայրը, որտեղ գալու է նաև արտադրություն, գալու է նաև բիզնես, այն միջավայրը, որ նախատեսում ենք ստանալ, իհարկե, երարաժամկետ ծրագրի մասին է, այն պետք է նաև հաջողության պատմություն ունենա»։ Ակադեմիական քաղաքի հատակագծի հայեցակարգը հաստատված է․ վերջնական հատակագիծը պատրաստ կլինի այս տարվա հուլիսին։ Հենց դրանից հետո էլ կսկսվեն քաղաքի կառուցման աշխատանքները։ Այս պահին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը համակարգում է կլաստերների կառուցվածքը որոշելու նպատակով ձևավորված 6 աշխատանքային խմբերի քննարկումները։ Քննարկումներին մասնակցում են բուհերի ու գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները։  Արմեն Սիմոնյանն ասում է, որ իրենք և՛ լսում են քննարկումների ժամանակ հնչած տեսակետները, և՛ ուշադիր հետևում են մամուլի հրապարակումներին։ «Եթե նայենք՝ ինչ պատկերացում կար [ծրագիրը] մշակողների մոտ, պայմանական, 2023-ի սեպտեմբերին, հետո նոյեմբերին կամ հիմա, ապա կտեսնենք, որ այն որոշակի փոփոխություն, որոշակի էվոլյուցիա ունենում է, և այդ ամեն ինչը պայմանավորված է և՛ քննարկումներով, և՛ հանրային տիրույթում հնչեցրած կարծիքներով»։ Քաղաքի հատակագիծը «Քանի՞ տոկոս է այս նախագիծը ձախողելու հավանականությունը»։ Այս հարցս Արմեն Սիմոնյանը վերաձևակերպում է․ «Հնարավո՞ր է, թե՞ չէ»։  «Իհարկե, հնարավոր է,- պատասխանում է նա իր վերաձևակերպած հարցին։- Տարօրինակ կլիներ, եթե զբաղվեինք մի բանով, որն անհնար է»։ Աստղիկ Դանիելյանն էլ ասում է․ «Այսօր ավելի հնարավոր է, քան մի տարի առաջ։ Որովհետև մենք ամեն օր աշխատում ենք այն ուղղությամբ, որ իրականացումը մոտենա։ Ամեն քայլը մեզ մոտեցնում է»։ «Եթե կամք, ֆինանս, ցանկություն լինի, հնարավոր է»,- հավելում է Արմեն Սիմոնյանը։   Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Սարգիս Խարազյանի

Loading...